Ո՞ր մեղքի համար(Սաուդյան Արաբիայում շիա երեխայի սպանության կապակցությամբ)
Լուրը սարսափելի էր ու անհավատալի: 6 ամյա Զաքարիա Ալ-Ջաբարը դարձավ վահաբիականության ու բռնության զոհ:
Զաքարիան և իր մայրիկը ապրում էին Սաուդյան Արաբիայի Ահսա շիաբնակ թաղամասում: Մարգարեի դամբարան այցելելու նպատակով, ճանապարհ են ընկնում: Զաքարիայի մայրը, ողջունելով մարգարեին, նստում է մեքենան` իր ճամփորդությունը սկսելու համար: Վարորդը կնոջը հարցնում, թե արդյո՞ք նա շիա է: Ստանալով դրական պատասխան, վարորդը զայրանում է, մեքենան կանգնեցնում մի սրճարանի մոտ և կոտրելով ապակին, գլխատում անմեղ երեխային: Երեխայի մայրը, տեսնելով այս սարսափելի տեսարանը, ուշագնաց է լինում և ընկնում կոմայի մեջ:
Այս դեպքի կապակցությամբ շրջանառվող լուրերը տարբեր են: Սակայն դրանք բոլորը կենտրոնացած են մի խնդրի վրա, որ ոճրագործության պատճառը սարսափելի գաղափարախոսությունն է, որին զոհ գնաց մի անմեղ երեխա: Մի երեխա, որի միակ մեղքը շիա լինելն էր: Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ներն արեցին ամեն ինչ` վահաբիական ու իլիպական գաղափարախոսությունից բխող այս սարսափելի ոճրագործությունը կոծկելու համար: Սակայն այս հանցագործությունը ցույց տվեց, թե ինչպիսի սատանայական գաղափարախոսություն է վահաբիականությունը:
Անմեղ երեխայի գլխատումը վահաբիականության հետադեմ ընկալման և Սաուդյան Արաբիայի բռնությունների արդյունքն է: Սաուդցիներն արդեն մի քանի տարի, իրենցից կախված իլիպականների միջոցով, Սիրիայում, Իրաքում և Եմենում սպանում են հազարավոր կանանց ու երեխաների: Շատ բռնատիրական երկրներ աչք են փակում այս ոճրագործությունների վրա: Վահաբիական կեղծ ուսմունքն արդեն 2 տարի փորձում է քայքայել կրոնն ու դրա արժեքները: Մի ուսմունք, որը չունի որևէ տրամաբանություն և հիմնված է ծայրահեղության վրա: Վահաբիականությունը իսլամական նոր աղանդներից է, որն ի հայտ է եկել իսլամի հայրենիքում` Արաբիայում և ֆինասնական աջակցություն ստանալու պատճառով, տարածվում է նաև իսլամական այլ երկրներում: Այս աղանդի հետևորդները միայն իրենց են ճշմարիտ համարում, իսկ այլ ուսմունքների հետևորդներին համարում են մոլորվածներ: Հենց այդ պատճառով էլ սաուդցի վահաբիականները թույլատրելի են համարում շիաների սպանությունը: Սաուդյան Արաբիաում և այդ երկրից դուրս, ամենուր որտեղ այս երկիրը աջակցություն է ցուցաբերում, տեղի են ունենում նման սարսափելի ոճրագործություններ:
1981թ. Մեքքայում և 2015թ Մինայում սպանվեցին հարյուրավոր ուխտավորներ: Սիրիայում, Իրաքում ու Եմենում նունպես թաքֆիրական աաբեկիչներն այդ թվում իլիպականները, սպանել են հազարավոր կանանց ու երեաների: Դեռևս թարմ է նաև սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սարսափելի մահը, երբ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ ևս մեկ սարսափելի ոճրագործություն: Անշուշտ, մոր աչքի առաջ վեցամյա երեխայի գլխատումն ավելի է ծանրացնում սաուդցիների հանցագործությունները: Հատկանշական է, որ այս երկրի իշխանությունները դեպքի կապակցությամբ որևէ հայտարարություն չեն արել: Նման սարսափելի դեպքերը տեղի են ունենում մի երկրում, որն իրեն համարում է իսլամի ջատագով: Դա այն դեպքում, երբ իսլամը կարևորում է մարդկանց կյանքը և ուրիշների կյանքը խլելը համարվում է ամենամեծ մեղքը:
Ղուրանի Մաեդե սուրայի 3-րդ այայում ասվում է. «Եթե որևէ մեկը սպանի մեկ ուրիշ մարդու որն իր նկատմամբ հանցանք չի գործել, դա նման կլինի նրան, որ այդ մարդը սպանել է ողջ մարդկությանը»: Նեսա սուրայի 93-րդ այայում ասվում է. «Եթե որևէ մեկը դիտավորյալ կերպով սպանի մի հավատացյալի, նրա տեղը դժոխքում է և նա արժանանալու է Աստծո զայրույթին: Աստված նրան պատժելու է և դժոխքում նրան սպասվելու են սարսափելի չարչարանքներ»: Այժմ հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է մի մարդ խլել մեկ այլ մարդու կյանքը: Աստված մարդուն տվել է կյանքի իրավունք և Աստված միակ ուժն է, որն իրավուք ունի այդ կյանքը խլել: Իսկ այն արժեքներն ու բնազդը, որ կան մարդու մեջ, մարդուն օգնում են հետևել բարուն և քննադատել չարիքը: Անկեղծությունը, բարի գործը, տարբեր հասարակություններում արժեքավոր են: Սակայն բոլոր կրոնները քննադատում են սուտը, խաբեությունը և վատ արարքները: Այժմ հարց է ծագում, թե ո՞վ է պատասխանատու, որ հասարակության մեջ հայտնվում են մարդիկ, ովքեր տգիտությունից ելնելով և կուրորեն, իրականացնում են նման հանցանք: Նրանք, ովքեր կենդանուց ավելի ստոր են դառնում, քանի որ կարողանում են գլխատել մի անմեղ երեխայի, միայն այն պատճաով, որ նա նույն գաղափարին չի հետևում»:
Արդյոք վահաբիական շեյխերը, որ հնուց ի վեր քարոզչություն են ծավալում շիաների դեմ, ասելով, որ շիային սպանելը ոչ միայն թույլատրելի է այլև աստվածահաճո, կարդացե՞լ են Ղուրանի այաները:
Նման դեպքերում ամենատխուր փաստը լռությունն է այդ հանցագործությունների նկատմամբ: Որևէ միջազգային շրջանակ հարց չի բարձրացնում, թե նման մարդիկ ինչո՞ւ են սպանվում: Միակ կազմակերպությունը, որը դատապարտել է վեցամյա Զաքարիայի սպանությունը, մարդու իրավունքների մոնիտորինգի շիական կազմակերպությունն է: Կազմակերպությունը վերջերս հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայում շիա ակտիվիստները ենթարկվում են ճնշումների, նրանցից շատերը ձերբակալվում են և նույնիսկ ենթարկվում մահապատժի:
Բրիտանական Sun պարբերականի հրապարակած տվյալների համաձայն, սաուդցի պաշտոնյաները, այս սարսափելի ոճիրն արդարացնելու համար հայտարարել են, որ տաքսու վարորդը հոգեկան խնդիրներ է ունեցել: Իհարկե, սաուդցի պաշտոնյաները մշտապես փորձում են նման հանցագործությունների համար գտնել պատճառներ: Նրանք այդպես վարվեցին նաև Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո:
Զաքարիան մի երեխա էր, որ որևէ գաղափար չուներ վահաբիականությունից: Նա պարզապես շիա էր և սպանվեց իր ծննդավայրում: Զաքարիան սպանվեց մի ժամանակաշրջանում երբ մարդու իրավունքների մասին խոսվում է ամենից շատ և ոչ միայն ԱՄՆ-ում, այլև սաուդյան պալատներում, անտեսելով մարդու իրավունքների բոլոր միջազգային պայմանագրերը: Քաղաքացու իրավունքների հռչակագրի 54-րդ կետի համաձայն, քաղաքացիների, հատկապես` կանանց և երեխաների իրավունքները պետք է պաշտպանվեն ցանկացած բռնություններից թե հասարակության և թե ընտանիքի ներսում: Նրանք պետք է ունենան հնարավորութուն` որևէ խնդրի դեպքում դիմելու համապատասխան կենտրոններ` իրենց իրավունքները պաշտպանելու համարիրավունքների
Երեխաների իրավունքների համաշխարհային համընդհանուր հռչակագրի 9-րդ կետի համաձայն, որը հաստատվել է ՄԱԿ-ի ԳԱ-ն, երեխան պետք է պաշտպանվի ցանկացած տեսակի բռնությունից: Նույն հռչակագրի 10-րդ կետի համաձայն, երեխան պետք է պաշտպանված լինի ցանկացած տեսակի վարքագծից, որը տարածում է ազգային, կամ կրոնական ռասիզմ: Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի անդամ է: Եվ հարց է ծագում, թե այդ երկիրը այս կազմակերպության որ միջազգային կոնվեցնիային է հավատարիմ մնացել: Արդյո՞ք եմենցի երեխաների սպանդը, թաքֆիրական ահաբեկիչներին ցուցաբերած աջակցությսունը չի համարվում Սաուդյան Արաբիայի կողմից մարդու իրավունքների խախտում: Անշուշտ, վահաբիականությունը և համաշխարհային բռնատիրական համակարգը, ձեռնարկում են որոշակի քայլեր` շիաներին թուլացնելու համար:
Սակայն պարզ է, որ այս անարդար արյունները, որ թափվում են, անպատասխան չեն մնալու և տարբեր երկրներում նոր շարժման սկիզբ են դնելու: Վահաբիական քարոզիչներն ու սաուդական ընտանիքը պետք է իմանան, որ շիականությունը մի ամուր կառույց է , որը թերևս կարող է խոնարհվել որոշ դժվարությունների առաջ, սակայն չի կոտրվելու: Ժամանակակից պատմաբան ու տեսաբան Ֆրենսիս Ֆուկույաման ասում է. «Շիան մի թռչուն է, որի թռիչքի հորիզոնը շատ ավելի բարձր է մեր նետերից: Որովհետև շիան սպասում է, որ արդարությունը կհաստատվի: Իսկ նա, ով հույսով է ապրում, անպարտելի է: Չեք կարող տապալել մի մարդու, ով համոզված է որ գալու է մի անձ, որը բռնությամբ լցված աշխարհն արդարությամբ է լցնելու»: