Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (103)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104610-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(103)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 20, 2019 09:21 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Գորգանի համալսարանի հետազոտողները    միկրոպատիճավորման (Microencapsulation)  նանոտեխնոլոգիայի օգնությամբ , հարստացրել են մածունի բաղադրությունը: Այս մեթոդում ձիթենու տերևների օգտակար մասնիկներն ավելացվել են մածունին: Հաշվի առնելով սննդամթերքի որակի ապահովման ու բարձրացման , նաև սննդառության նրբություններին հասարակության իրազեկման նշանակությունը, նման սննդամթերքի պահանջարկը զգալիորեն բարձրացել է: Սպառողները ձգտում են ակնպիսի մթերքներ, որոնք քաղցը բավարարելու կողքին, ապահովելու են օրգանիզմին անհրաժեշտ կենսանյութերը և լավացնելու են սպառողի ֆիզիկական ու հոգեկան առողջական վիճակը: Այստեղ զգալի է դառնում գերօգտակար սնունդ օգտագործելու նշանակությունը:  

Գորգանի բնապաշարների ու գյուղատնտեսական գիտությունների համալսարանի գիտական կազմի անդամի խոսքով՝ բույսերի թափոնները համարվում են վնասակար ու ոչ-պիտանի նյութեր շրջակա միջավայրի համար: Ուտելի բույսերի կողմնակի արտադրանքները ՝ այդ թվում ձիթենու տերևները վաղուց ի վեր համարվել են ոչ-պիտանի նյութեր, սակայն դրանք պարունակում են օգտակար նյութեր: Նախագծում, միկրոպատիճավորման նանոտեխնոլոգիայի օգնությամբ առանձնացվում են ձիթենու տերևների օգտակար բաղադրությունները , որոնք օգտագործվելու են մածունի սննդային արժեքը բարձրացնելու և հարստացնելու համար: Որպես հումք էժանագին նյութեր են օգտագործվել, որն ունի նաև հակաքաղցկեղային հատկություն, ուստի ստացված արտադրանքը գների առումով սովորական մածունից չի տարբերվում: Բուսական նյութերը մթերքին տհաճ համ են փոխանցում, մինչդեռ միկրոպատիճավորման նանոտեխնոլոգիայի արդյունքում, այդ նյութերի անցանկալի համը վերանում է: Ուսումնասիրության արդյունքները լույս են տեսել 2018 թ․ Ամերիկյան քիմիական հասարակության  կողմից լույս տեսնող Journal of Agricultural and Food Chemistry  ամսագրում:

 

 

Գորգանի համալսարանի հետազոտողները միկրոպատիճավորման (Microencapsulation)  նանոտեխնոլոգիայի  օգնությամբ , հարստացրել են մածունի բաղադրությունը:

 

Թեհրանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի Փարդիսի ճարտարապետական համալսարանի դասախոս ՝ Մոհամմեդ Քարամուզն արժանացել է չոր և կիսաչոր տարածքներում Հիդրոտեխնիկայի 2018 թվականի միջազգային մրցանակին: Մրցանակը Քարամուզին է շնորհվել հիդրոտեխնիկայի, ոռոգման, ջրի կառավարման ու ծրագրավորման, հիդրոէլեկտրակայանների, ջրամբարտակների պահեստների , երաշտի մասին ուսումնասիրությունների, 30 տարի դասավանդման, խորհրդատվության , դասագրքերի օգնությամբ գիտության փոխանակման, դասախոսությունների և մասնագիտական ու գիտական նյութերի ոլորտներում արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Մրցանակն իրանցի գիտնականին շնորհվել է 2018 թ.-ի հունիսի 7-ին ՝ ԱՄՆ-ի Մինապոլիսում անցկացված  ASCE-ի կոնգրեսի շրջանակում:

 

Թեհրանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի Փարդիսի ճարտարապետական համալսարանի դասախոս ՝ Մոհամմեդ Քարամուզն արժանացել է չոր և կիսաչոր տարածքներում Հիդրոտեխնիկայի 2018 թվականի միջազգային մրցանակին:

 

 

Հորմոզգանի և Շիրազի բժշկական գիտությունների հետազոտողները մանգոյի ծառի տերևների հյութի օգնությամբ սինթեզել են արծաթի նանոտարրերը: Վերջին տարիներին ապացուցվել են հակաբակտերիալ նյութերի արտադրման ոլորտում արծաթի նանոտարրերի արդյունավետությունը: Հետազոտողներն իրենց աշխատանքը կենտրոնացրել են կանաչ սինտեզավորման վրա: Հորմոզգանի համալսարանի գիտնականներն օգտագործել են մանգոյի ծառի տերևների հյութը: Սինթեզված նանոտարրերի օգտակարությունն ուսումնասիրված է:

Նախագծի հեղինակի խոսքով, նանոտարրերի սինթեզի գործընթացում քիմիական ռեակտիվներ չեն օգտագործվել, ինչն էլ կրճատում է ծախսերը, նաև շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Մյուս կողմից գործընթացի վրա ազդող գործոնների օպտիմալացման արդյունքում, նվազել է գործընթացի համար պահանջվող ժամանակը: Սինթեզը կատարվել է սենյակային ջերմաստիճանում և առանց էներգիայի սպառման: Արծաթի նանոտարրերի սինթեզի գործընթացում, մանգոյի ծառի տերևների հյութն ունենում է վնասակար գործոնների նվազեցման ու ծածկող հատկություն: Ուսումնասիրության ավարտին, հետազոտվել են նաև աղիների քաղցկեղային բջիջների երկու տեսակների վրա ներկի ապականիչների կրճատումը, նաև ջրում սինթեզված նանոտարրերի օգնությամբ վնասակար իոնների ընտրական գնահատումը: Արծաթի նանոտարրերը տարբեր կիրառումներ ունեն ՝ այդ թվում հակաբակտերիալ գործվածքների ու վիրակապերի ստացման գործում: Ցածր գներով, ապահով ու վստահելի արդյունքերը կարող են ընդլայնել նոր գյուտի կիրառումը:

 

 

Հորմոզգանի և Շիրազի բժշկական գիտությունների հետազոտողները մանգոյի ծառի տերևների հյութի օգնությամբ սինթեզել  են արծաթի նանոտարրերը:

 

Մի նյարդաբան մարդու գլխուղեղում հայտնաբերել է նոր հատված, որի գործառույթն առ այսօր պարզ չի եղել, սակայն հավանաբար դա դեր ունի պարկինսոն հիվանդության բուժման գործում: Պրոֆեսոր Ջորջ Պակսիոնցի մշակած գլխուղեղային ատլասը համարվում է նյարդաբանական կարևոր աղբյուր:  Պրոֆեսոր Ջորջ Պակսիոնցն աշխատում է Ավստրալիայի նյարդաբանության կենտրոնում: Պրոֆեսոր Պակսիոնցը գլխուղեղի նոր հայտնաբերած հատվածն անվանել է Endorestiform Nucleus:

 

Պրոֆեսոր Ջորջ Պակսիոնցը գտել է գլխուղեղի Endorestiform Nucleus հատվածը:

 

Թեև պրոֆեսորը սրանից երեսուն տարի առաջ էր ներկայացրել այդ հատվածի գաղտնի գործառույթի մասին իր տեսությունը, սակայն արդիական նկարահանումներով են արդյունավորվել նրա ուսումնասիրությունները: Ուղեղի այդ հատվածը գտնվում է գլխուղեղի և ողնուղեղի միացման կետում: Այստեղ համադրվում են զգայական ու շարժական ինֆորմացիան , որոնք էլ բարելավում են մարմնի հավասարակշռությունը: Թվում է, որ միայն մարդու գլխուղեղն ունի այս հատվածը: Պրոֆեոսորի գյուտի մարմամասնությունները լույս են տեսել նրա  Human Brainstem Cytoarchitecture, Chemoarchitecture, Myeloarchitecture  գրքում: