Առաջինները (23. Առաջին կոյուղու ցանցն Իրանում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104611-Առաջինները_(23._Առաջին_կոյուղու_ցանցն_Իրանում)
Իրանում առաջին կոյուղու ցանցը շահագործման է հանձնվել իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 20, 2019 09:58 Asia/Tehran
  • Առաջինները (23. Առաջին կոյուղու ցանցն Իրանում)

Իրանում առաջին կոյուղու ցանցը շահագործման է հանձնվել իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:

Կոյուղու ցանցը համարվում է քաղաքային ենթակառուցվածքներից մեկը, որը մեծ նշանակություն ունի և՛ առողջության, և՛ ջրային ռեսուրների կառավարման առումներով: Աշխարհի բոլոր զարգացած երկրներն ունեն կոյուղու ցանց: Իրանցիներն առաջիններն էին, որոնք հին ժամանակներում կոյուղու համակարգ ունեին , սակայն վերջին դարում Իրանի տնտեսական իրավիճակի վատացման հետևանքով, վերացավ կոյուղու համակարգը:  Փահլավի ռեժիմի օրոք , երբ կրկնօրինակվում էին արևմտյան մոդելներ, կոյուղու ցանցն ամբողջությամբ դարձել էր սեփական երևույթ, և երկրի 35 միլիոն բնակչությունից ընդամենը 2800-ն էր օգտվում կոյուղու համակարգից : Դա այն իմաստով, որ կոյուղու ցանց գոյություն չուներ: Հեղափոխությունից հետո, երկրում առաջին անգամ իրականացվեց կոյուղու ցանցի տարածումը և պատասխանատուների ջանքերի շնորհիվ, կոյուղու ցանցի ճյուղավորումների քանակը հասավ  ավելի քան 48 միլիոնի։