Առաջինները (24. Ֆիլդսյան առաջին մրցանակը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104666-Առաջինները_(24._Ֆիլդսյան_առաջին_մրցանակը)
1953 թվականից ի վեր Ֆիլդսյան միջազգային մրցանակ տրվում է չորս տարին մեկ անգամ ամեն Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ՝ երկու, երեք կամ չորս 40 տարին չբոլորած մաթեմատիկոսների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2019 16:24 Asia/Tehran
  • Առաջինները (24. Ֆիլդսյան առաջին մրցանակը)

1953 թվականից ի վեր Ֆիլդսյան միջազգային մրցանակ տրվում է չորս տարին մեկ անգամ ամեն Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ՝ երկու, երեք կամ չորս 40 տարին չբոլորած մաթեմատիկոսների։

1953 թվականից ի վեր Ֆիլդսյան միջազգային մրցանակ տրվում է չորս տարին մեկ անգամ ամեն Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ՝ երկու, երեք կամ չորս 40 տարին չբոլորած մաթեմատիկոսների։ Մրցանակը շնորհվում է այն անձանց, որոնք մաթեմատիկայի ոլորտում կարևոր գյուտ են ունեցել: Իրանի պատմության մեջ առաջին անգամ այդ մրցանակին արժանացել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին: Մրզախանին ավարտել էր Իրանի Բացառիկ տաղանդների զարգացման կենտրոնի ներքո աշխատող Թեհրանի «Ֆարզանեգան» միջնակարգ դպրոցը: Նա առաջին կինն էր, ով արժանացավ մաթեմատիկայի ոսկե մեդալին: Նա առաջին իրանցին էր, ով երկու տարի անընդմեջ Հոնգկոնգի, ապա Կանադայի համաշխարհային օլիմպիադաներում , Իրանին երկու ոսկե մեդալներ բերեց: Միրզախանին նաև Շարիֆի պոլիտեխնիկ համալսարանում , մաթեմատիկական խնդրի համար պարզ լուծում էր առաջարկել, որն արձագանք գտավ նաև արտասահմանյան մասնագիտական թերթերում: Նա մուտք գործեց Հարվարդի համալսարան և  2014 թվականին արժանացավ Ֆիլդսյան մրցանակի: