Առաջինները (24. Ֆիլդսյան առաջին մրցանակը)
1953 թվականից ի վեր Ֆիլդսյան միջազգային մրցանակ տրվում է չորս տարին մեկ անգամ ամեն Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ՝ երկու, երեք կամ չորս 40 տարին չբոլորած մաթեմատիկոսների։
1953 թվականից ի վեր Ֆիլդսյան միջազգային մրցանակ տրվում է չորս տարին մեկ անգամ ամեն Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ՝ երկու, երեք կամ չորս 40 տարին չբոլորած մաթեմատիկոսների։ Մրցանակը շնորհվում է այն անձանց, որոնք մաթեմատիկայի ոլորտում կարևոր գյուտ են ունեցել: Իրանի պատմության մեջ առաջին անգամ այդ մրցանակին արժանացել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին: Մրզախանին ավարտել էր Իրանի Բացառիկ տաղանդների զարգացման կենտրոնի ներքո աշխատող Թեհրանի «Ֆարզանեգան» միջնակարգ դպրոցը: Նա առաջին կինն էր, ով արժանացավ մաթեմատիկայի ոսկե մեդալին: Նա առաջին իրանցին էր, ով երկու տարի անընդմեջ Հոնգկոնգի, ապա Կանադայի համաշխարհային օլիմպիադաներում , Իրանին երկու ոսկե մեդալներ բերեց: Միրզախանին նաև Շարիֆի պոլիտեխնիկ համալսարանում , մաթեմատիկական խնդրի համար պարզ լուծում էր առաջարկել, որն արձագանք գտավ նաև արտասահմանյան մասնագիտական թերթերում: Նա մուտք գործեց Հարվարդի համալսարան և 2014 թվականին արժանացավ Ֆիլդսյան մրցանակի: