Առաջինները (25. Իրանն առաջին անգամ 2009 թ. կենդանի էակ ուղարկեց տիեզերք)
Կենդանի էակների տիեզերք ուղարկելու փորձը սկիզբն է տարբեր երկրների տիեզերական 60 տեխնոլոգիաների:
Կենդանի էակների տիեզերք ուղարկելու փորձը սկիզբն է տարբեր երկրների տիեզերական 60 տեխնոլոգիաների, որպեսզի հետագայում կարողանային մարդ ուղարկել տիեզերք: 1947 թվականին ամերիկացիները միջատի մի տեսակ տիեզերք ուղարկեցին: Առաջին կապիկը տիեզերք ուղարկվեց 1949 թվականին՝ ամերիկացիների կողմից : Այս անգամ սակայն փորձը ձախողվեց: Առաջին անգամ ռուսները 1951 թվականին շուն տիեզերք ուղարկեցին: Սա բարդ օրգանիզմով կենդանի տիեզերք ուղարկելու հաջողությամբ ավարտված փորձն էր: 1963 թվականին ֆրանսացիները կատու ուղարկեցին տիեզերք, 1964 թվականին չինացիները ՝ մուկ: 1967 թվականին Արգենտինայի փորձն ավարտվեց 100 կիլոմետրի վրա: Արգենտինացիների ուղարկած մուկը տիեզերք չհասավ: 1990 թվականին ճապոնացիները գորտ ուղարկեցին տիեզերք: Չհաշված արգենտինացիների փորձը, Իրանը համարվում է աշխարհի 6-րդ երկիրը ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից ու Ճապոնիայից հետո, որը հաջողությամբ տիեզերք է ուղարկել մեկ մուկ, երկու կրիա և մի քանի այլ միջատներ: 2009 թվականին Իրանին հաջողվեց «Քավոշգար-3» տիեզերանավով այդ կենդանի էակները տիեզերք ուղարկել և երկիր մոլորակ վերադարձել: