Փետրվար 27, 2019 19:43 Asia/Tehran

Երկուշաբթի 2019 թվականի փետրվարի 25-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր երկրում ութամյա պատերազմից ու հակաահաբեկչական պայքարից հետո առաջին անգամ Իրան էր այցելել : Մայրաքաղաք Թեհրանում նա հանդիպում ու զրույց է ունեցել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ:

Հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի հաղթանակը և ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային վարձկանների պարտությունը, Սիրիայի նախագահի ու ժողովրդի դիմադրության արդյունքն էր: Առաջնորդը նաև նշել է .- «Իրանը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին ցուցաբերած աջակցությունը համարում է աջակցություն դիմադրության շարժմանը, ինչի համար հպարտ է»:

Իրանի մեծարգո առաջնորդը նշել է, որ սիրիական ընդդիմության հաղթանակը զայրացրել է ԱՄՆ-ին ու առիթ հանդիսացել այդ երկրի կողմից նոր սադրանքների պլանավորման համար: Նա ասել է. «Որպես օրինակ, ամերիկացիները փորձում են Սիրիայում ձևավորել բուֆերային գոտի, ինչը վտանգավոր է և ինչի դեմ անհրաժեշտ է պայքարել»:

Հանդիպման ընթացքում, շնորհակալություն հայտնելով Իրանի իսլամական հանրապետությանը՝ Սիրիային աջակցելու համար, այդ երկրի նախագահ Բաշար Ասադն ասել է. «Սիրիայի պատերազմը նման էր Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմին և այս ընթացքում, Իրանը կանգնած էր մեր կողքին: Հարկ եմ համարում ներկայիս հաջողությունների համար շնորհավորել Ձեզ և բոլոր իրանցիներին»:

Ասադի իմաստալի այցն Իրան

Սիրիայի նախագահի Թեհրան կատարած այցը և Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումները ցույց են տվել, որ սխալ են եղել Սիրիայի անկայուն իրավիճակի և Բաշար Ասադի անհատականության մասին Արևմուտքի մեկնաբանությունները և այդ երկիրն անցյալի համեմատությամբ, ավելի կայուն ու անվտանգ է: Այդ կապակցությամբ «Ռայ ալ-յոմ» վերտարածաշրջանային օրաթերթի գլխավոր խմբագիր և արևմտյան Ասիայի հարցերի քաղաքագետ Աբդոլբարի Աթվանն օրաթերթի երեքշաբթի օրվա համարում գրել է.«Ասադի թեհրանյան այցը վկայում է քաղաքական ու ռազմական առումներով Սիրիայի իրավիճակի բարելավման մասին և համարվում է ամերիկա-իսրայելական սպառնալիքների դեմ ուղղված պատգամ»: Արևմուտքի դավերի նկատմամբ Ասադի դիմադրությունը կարևոր դեր է ունեցել վերջին ութ տարիներին ահաբեկիչների ու նրանց աջակիցների ձախողումներում: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի բնութագրմամբ, իր ցուցաբերած դիմադրությամբ Բաշար Ասադը դարձավ արաբական աշխարհի հերոսը, իսկ դիմադրությունը տարածաշրջանում ստացավ ավելի մեծ համբավ ու ձեռք բերեց հարգանք:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, վերջերս Սիրիայի հրապարակային իրադարձությունների մասին ասել է.«Դիմադրության առանցքը հասել է Սիրիայում իր առջև դրված նպատակներից 90 տոկոսին, ուստի Իսրայելի ռեժիմի հարձակումները Սիրիայում ռազմավարական նշանակություն չեն ունեցել»: ԻԻՀ-ը և Սիրիան Դիմադրության առանցքի շրջանակում ռազմավարական հարաբերություններ ունեն, որը լավագույնս դրսևորվել է այդ երկրի ճգնաժամային պայմաններում: Բաշար Ասադի Թեհրան կատարած այցով, այդ պատգամը փոխանցվեց տարածաշրջանին ու աշխարհին: Աբդոլբարի Աթվանը «Ռայ ալ-յոմ» օրաթերթում գրել է «Սիրիայի նախագահի Իրան կատարած այցը վկայում է երկու երկրի միջև ստրատեգիական խորը հարաբերությունների առկայության մասին: Նաև ապացուցում է, որ երկու երկիրն ահաբեկչության և տարածաշրջանում արևմտյան ու ամերիկյան ծրագրերի դեմ պայքարում , կանգնած են ճակատի նույն կողմում»: «Ալ-Մոնիտոր» ինտերնետային կայքը երեքշաբթի օրը գրել էր.«Սիրիայի նախագահին հյուրընկալելով, Իրանը ԱՄՆ-ին ուղերձ հղեց առ այն, որ Թեհրանը չի զիջելու իր դիրքերը և չի հանձնվելու Սիրիայում նոր սպառնալիքներին ու զարգացումներին»:

Դիմադրության առանցքի ռազմավարական համագործակցության, մասնավորապես Սիրիայի կողքին ԻԻՀ-ի մնալու շնորհիվ, Սիրիայի ներկա իրավիճակն ավելի կայուն է: Այսօր Սիրիան քայլում է Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կամքից անկախ ուղղությամբ: Սիրիայի հյուսիսային և Իրաքի հարևանությամբ գտնվող շրջաններում այդ երկրի իրադարձությունները նոր դավեր են: Դավեր, որոնք Սիրիայում պարտությունից հետո ԱՄՆ-ի քայլերի հետևանքն են:

ԱՄՆ-ի նոր դավերը Սիրիայում

ԱՄՆ-ը փորձում է Սիրիայի հյուսիսից իր զորքերը հանելու բուֆերային գոտի ստեղծել ՝ Սիրիայի և Իրաքի սահմանագծում զորակայան ունենալով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Սիրիայի և Իրաքի սահմանագծի «Ալթանաֆ» զորակայանում պահել 400 ամերիկացի զինծառայողների: Սիրիայի, Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի համագործակցությամբ Դիմադրության առանցքն առ այսօր կախնել է Ասիայի արևմուտքում, հատկապես՝ Սիրիայում ԱՄՆ-ի դավերի իրականացումը: Այնուամենայնիվ, հրապարակային իրադարձությունները պահանջում են Դիմադրության առանցքի զգոնությունը ՝ նոր դավերը վնասազերծելու համար: Սիրիայի նախագահի մամուլի խորհրդական Բասիս Շաաբանն ասել է, որ Իդլիբը հաստատ ազատագրվելու է և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չի կարող Սիրիայի հյուսիսում ապահով տարածք ստեղծել: Սիրիացի պաշտոնյան հստակեցրել է, որ հնարավոր չէ Իդլիբում ընդմիշտ ազատ թողնել ահաբեկչության հարցը:

Սիրիայի Իդլիբն ահաբեկիչների միակ կենտրոնն է: Ավելի վաղ, Սիրիայի գլխավոր քաղաքներն այդ թվում՝ Հալեպը, դիմադրության համագործակցությամբ հետ են գրավվել ահաբեկիչներիից: Սիրիայում ահաբեկիչների դեմ դիմադրության իրական պայքարի արդյունքում, ոչնչացվել է ահաբեկիչների տարածքային տիրապետությունը: Այդ հաջողությունից հետո ամերիկացիները և նրանց դաշնակիցները Սիրիայի և Իրաքի սահմանագծում նոր տեղաշարժեր են սկսել:  

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Դամասկոսի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը  ասելով .«ԱՄՆ-ը փորձում է  մասնատել Սիրիան»: Լավրովը հավելել է, որ Վաշինգտոնը դեմ է նաև Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքները Դամասկոսի կառավարությանը վերադարձնելուն: Արևմուտքը ջանում է ամեն կերպ Դիմադրությանը հեռացնել իր դավադրության ճանապարհից , սակայն Սիրիայի ճգնաժամի ութամյա փորձը և դավադիրների նկատմամբ ժողովրդի զգոնությունը կանխելու են Սիրիայում ԱՄՆ-ի նոր դավերի իրագործումը: Իրանի և Սիրիայի միջև առկա ստրատեգիական կապերն ամուր պատնեշ են ամերիկյան դավերի դեմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է խնդիրներ հարուցել Իրանի և Սիրիայի համար: Ուստի ջանում է նոր դավեր նյութել Իրաքի հետ Սիրիայի սահմաններին: «Ռուսիա ալյոմ» հեռուստատեսությունը երեքշաբթի օրը հաղորդել է Ասադի Իրան կատարած կարևոր այցի մասին, նշելով.«Թեհրանը և Դամասկոսը պնդում են, որ լարվածությունը սրելու և Իրանում ու Սիրիայում խառնակություն ստեղծելու համար Արևմուտքի քաղաքականությունը ոչ մի արդյունք չի ունենալու»:

 

 

 

 

Պիտակ