Անջրպետ է առաջացել Եվրամիության ներսում
(last modified Mon, 25 Mar 2019 22:26:36 GMT )
Մարտ 26, 2019 02:56 Asia/Tehran

Եվրամիությունը որպես աշխարհում տարածաշրջանային ամենախոշոր կառույցներից մեկը,բաղկացած է 28 եվրոպական երկրներից , տնտեսական, արժութային, սահմանային, արտաքին քաղաքականության ու անվտանգության տարբեր ոլորտներում եվրոպական երկրների ինտեգրման սկզբունքով:

Վերջին տարիներին ԵՄ-ը բազմաթիվ խնդիրների առջև է հայտնվել, որոնց նկատմամբ դիրքորոշումներում տարաձայնությունները հանգեցրել են եվրոպական այդ կառույցում մեծացող անջրպետի: Հիշյալ մարտահրավերները եվրոպական երկրների պետայրերի կարծիքով անորոշ հեռանկարի առջև են կանգնեցրել այդ երկրներին։

Եվրամիության առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը համարվում է միության ձևավորման գաղափարախոսությանը վտանգող ինքնության հարցնը: Խնդիրներից մեկն ավելի լուրջ բնույթ ստացավ 2016 թ.-ի հունիսի 23-ին Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու Brexit շուրջ հանրաքվեում այդ երկրի ժողովրդի կողմ քվեարկությունից հետո:  Brexit-ին կողմ քվեարկությունը գանահատվում էր Եվրամիության ղեկավարներին ուղղված նախազգուշացում, որ հաշվի առնելով ֆինանսական ու տնտեսական , նաև փախստականների ճգնաժամերի կարգավորման հարցում միության անարդյունավետությունը,  վտանգված է եվրոպական ինտեգրման գաղափարը:

Ընդհանուր առմամբ Brexit-ի օգտին քվեարկումը պայմանավորված էր Եվրամիության որոշումներից, օրենքներից, սահմաափակումներից ու քայլերից փրկվելու համար Բրիտանիայի ժողովրդի մեծ ցանկությամբ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ոչ միայն Բրիտանիայի կառավարությանն է համարում ԵՄ-ից այդ երկրի հեռացման պատասխանատուն: Նրա համոզմամբ, այդ հարցում դեր են ունեցել նաև միության սխալ կողմնորոշումներն ու քայլերը: Փաստորեն նա գտնում է, որ այդ կառույցում դիվերսիայի գործընթացի արագացման պատճառ է դարձել Եվրամիության միջամտությունը : Իսկ Brexit-ը պատճառաբանություն է Եվրամիությունում անջատականության համար: Այնուամենայնիվ, Եվրամիության ղեկավարները խիստ պայքարում են այդ խնդրի դեմ և անջատականության մտադրությունը մյուս անդամների մոտ կանխելու նպատակով , Բրիտանիայից պահանջել են անհապաղ իրագործի միության կազմից դուրս գալու իր որոշումը: Եվրոպայի ղեկավարները հուսով են, որ Brexit-ի հետևանքների դանդաղ դրսևորումը կարող է և՛ երկրի ներսում, և՛ Եվրոպայում և ի վերջո միության անդամ բոլոր երկրների բնակիչներին բերել այն համոզման, որ եվրոպական գլխավոր կառույցից դուրս գալն ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ:

Եվրամիության ղեկավարների համար լուրջ խնդիր է համարվում փախստականների ճգնաժամը: Դրա պատճառով սրվել են եվրոպական երկրների տարաձայնությունները: Արևմուտքի կողմից թերացման ու անուշադրության պատճառով, փախստականների հարցը ստացել է մարդկային ու հասարակական լուրջ երանգ : Այսօր պատերազմներից փրկված փախստականներն ապրում են վատագույն պայմաններում: Փախստականների հարցը միջոց են ծառայել նաև ծայրահեղական ու պոպուլիստական կուսակցությունների կողմից հեղինակություն ձեռք բերելու համար, որն էլ եվրոպական հասարակություններում քսենոֆոբիայի և սարսափի տարածման պատճառ են դարձել: Գերմանացի բլոկեր ՝ Յագուդա Մարինիչն ասել է, որ Գերմանիայի հասարակությունում արտասահմանցիներից սարսափի պատճառը եղել է նրանցից մեդիայի ներկայացրած պատկերը: Փախստականների ճգաժամի արմատը հասնում է աղքատության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցում Արևմուտքի երկակի քաղաքականություններին : Վերջին տարիներին Եվրոպան փախստականների հարցում անարդյունավետ գործունեություն է ցուցադրել: Մյուս կողմից, անօրինական գաղթականների հարցի տևակայումը, նաև ԵՄ անդամ երկրների հակասական դիրքորոշումները , լուրջ խնդիր են ներկայացնում: Հաշվի առնելով Եվրոպա մտնող փախստականների մեծ հոսքը, նրանց ընդունումը, բնակեցումը և ԵՄ անդամ երկրներում նրանց հաստատումը անլուծելի հարցեր են թվում: Քաղաքագետ Մարտին Պելվիմի ասածով, փախստականների ճգնաժամն առաջին հերթին համարվում է կառավարման ու ճիշտ քաղաքականության մշակման ոլորտի խնդիր : Եվրոպայի տարածք մեծ թվով գաղթականներ մտնելու խնդիրը, հարցի մյուս կողմն է:

Ավստրիայի ու Իտալիայի նման երկրներում իշխանության հասան ձախակողմյան կառավարություններ, որոնք էլ աշխատանքային օրակարգում ներառեցին փախստականների ճգնաժամի հաղթահարումը:  2018 թվականի վերջերին և 2019 թվականի սկզբին, մեծացել են ԵՄ-ի արևելյան ու արևմտյան թևերի միջև փախստականների հարցում տարաձայնությունները : Արևելյան Եվրոպայի երկրներն այդ հարցում բացասական են կողմնորոշված և գործնականապես , միության կողմից փաստականների ընդունման իրենց քվոտան անտեսելով,խուսափում են գաղթականներին ընդունելուց: Այդ երկրներին միացավ Ավստրիան, հետո էլ Իտալիան, ինչն էլ բերեց Եվրամիությունում փախստականների ընդունման ընդդիմադիր թևի ուժեղացմանը: Գերմանացի քաղաքագետ Օլիվեր Անգելին փախստականների դեմ եվրոպական երկրների խիստ քաղաքականության պատճառների մասին ասել է.«Իշխանությունները վախենում են քվեարկողներից»:

Եվրոպայում տարածվել են նաև ազգայնական ու պոպուլիստական հակումները , որոնք էլ քաղաքական ու հասարակական ոլորտներում Եվրամիությունում ճեղքվածք են առաջացրել: Խորհրդարան են անցել ծայրահեղական կուսակցությունները ՝ մասնավորապես պոպուլիստ քաղաքական գործիչները: Այս իրադարձություններին հակազդել է Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը համարվող Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելը: 2019 թ.-ի հունվարին Մերկելը զգուշացրել էր Եվրոպայում և աշխարհում ազգայնականների տարածման հետևանքների մասին և ընդգծել էր այդ ավերիչ երևույթի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Մերկելն ասել էր.«Շատ երկրներում, նաև Գերմանիայում տեսնում ենք, թե պոպուլիստական ու ազգայնական հակումները ծավալվել են»: Փաստորեն հակառակ Եվրոպայի ընտրած ուղղություններին, այսօր որոշ երկրներում նկատվում են հակառակ երևույթներ՝ ազգայնական ու քսենոֆոբիայի հակումներ: Ծայրահեղականները Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Հունգարիայում և Չեխիայի հանրապետությունում ավելի լավ դիրքերի են հասել: Կանխատեսվում է, որ Եվրոպայի խորհրդարանի 2019 թ.-ի մայիսի ընտրություններին, մանդատների մեկ երրորդին տիրանալու են ձախ ծայրահեղականները: Քաղաքական դաշտ այդ կուսակցությունների մուտքը և եվրոպական երկրների խորհրդարանական կառույցներում նրանց ներկայությունը հանգեցրել են ազգայնական քայլերի և եվրոպական ինտեգրմանը դեմ քաղաքականության ծավալմանը:

ԵՄ ավագ պատասխանատուները զգուշացրել են ազգայնականության տարածման հետևանքների կապակցությամբ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձել է  Եվրոպայում ազգայնականության տարածման հետևանքներին և ասել է, որ ազգայնամետությունը երբեք խնդիրների լուծում չի եղել: Եվրամիության անդամ երկրների դիվերսիոն հակումները խորացնելով և նրանց ինտեգրման գործընթացը թուլացնելով, նման հակումները կարող են վտանգել Շինգենյան համաձայնությունը: Մյուս կողմից ձախ ծայրահեղական կուսակցությունների ներկայության պատճառով անդամ երկրներում գաղթականների, մուսուլմանների, նաև իսլամական կառույցների դեմ բռնի քայլերն աճելու են: Ծայրահեղականների քայլերն ահազանգ են Եվրոպայի բնակչության ու պետությունների համար ՝ այդ երևույթի տարածումը կանխելու նպատակով լուրջ քայլեր անելու համար:

Եվրամիության կազմում առկա մյուս մեծ անջրպետը հին և նոր Եվրոպայի միջև մեծացող ճեղքվածքն է: Հին Եվրոպայի կազմում են արևմտյան Եվրոպայի մեծ ու միջին երկրները, որոնք միության ձևավորման առաջին օրերից և սառը պատերազմի տարիներին են միացել այդ կառույցին: Նոր Եվրոպայում են մայրցամաքի կենտրոնական ու արևլյան երկրները, որոնք 2000 թվականից հետո են անդամակցել ԵՄ-ին: Եվրամիության հարուստ և աղքատ երկրների միջև առկա բացահայտ անջրպետը ևս համարվում է միության խնդիրներից մեկը: Եվրոպայի հարուստ երկրները գտնվում են մայրցամաքի արևմտյան ու հյուսիսային, իսկ աղքատ երկրները ՝ նրա արևելյան ու հարավային շրջաններում: Քաղաքագետ Սեյյեդ Հադի Սեյյեդ Աֆղահին ասել է.«ԱՄՆ-ը ցանկանում է նոր և հին Եվրոպայի միջև համակարգ ստեղծել: Ամերիկայի ասած «Զառամյալ Եվրոպա »-ի երկրներն են Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան ու Իսպանիան, իսկ «Նոր Եվրոպա»-ում են արևելյան Եվրոպայի երկրները : ԱՄՆ-ի շահերից է բխում ճեղքվածք առաջացնել արևելյան ու արևմտյան երկրների, նաև այդ երկրների ու Ռուսաստանի միջև , որպեսզի կարողանա պաշտպանել իր շահերը և կանխել հզոր ու միասնական Եվրոպայի ձևավորումը :

Եվրոպական հզոր երկրները ՝ Գերմանիան և Ֆրանսիան եկել են այն եզրակացության, որ տնտեսապես տարբեր կարողություններ ունեցող եվրոպական երկրները ՝ Գերմանիայի նման հզոր մինչև Բուլղարիայի նման աղքատ պետությունների կարողությունները հաշվի առնելով, չի կարելի ակնկալել, որ բոլորը կարող են համաքայլ և համազոր ուժերով մասնակցել եվրոպական նախագծերին: Եվրոպայի ղեկավարներն առաջարկում են, որ միության ավելի հզոր երկրներն իրականացնեն տարբեր ոլորտների համատեղ նախագծերը: Այդ նախագծերն են օրինակ անվտանգության ու պաշտպանական ոլորտում եվրոպական համատեղ բանակի ձևավորումը, հասարակական դաշտում փախստականների ճգնաժամի կարգավորումը , տնտեսական հարցերում ՝ եվրոյի արժևորման համատեղ քայլերի նախաձեռնումը, քաղաքական ոլորտում միջազգային հարցերի նկատմամբ համատեղ քաղաքականության որդեգրումը: Եվրամիության հարավ-հյուսիս երկրների միջև նկատելի անջրպետ է գոյացել: 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո , տարաձայնություններ են առաջացել հակաճգնաժամային քաղաքականության, Եվրոպայի հյուսիսային հարուստ երկրների կողմից մայրցամաքի հարավային և աղքատ երկրներին տնտեսական փրկության փաթեթի տրամադրման, Եվրամիությանը կից կառույցներին ազգային իշխանության հանձնման , ԱՄՆ-ի հետ նոր Եվրոպայի երկրների ՝ հատկապես Լեհաստանի համաձայնության պատճառներով, այսօր քննադատվում է ԵՄ-ի քաղաքականությունը և կասկածներ են հնչում միության գոյատևման հարցի շուրջ: Նամանավանդ , որ նոր Եվրոպան հակառակ ԵՄ-ի ընդհանուր կանոնադրությանը, որը ցանկանում է ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն որդեգրել, փաստորեն ձգտում է Եվրոպայի քաղաքական ու ռազմական հարցերում Վաշինգտոնի միջամտությանը: