Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (111)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի գենետիկական պաշարների ազգային կենտրոնի միկրոօրգանիզմների բանկի հետազոտողները ներկայացրել են Գրաֆիոլիաչե ընտանիքի առաջին անդամներից համարվող տեղական խմորիչների նոր տեսակ: Իրանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետազոտողների կողմից իրականացված համատեղ ուսումնասիրության արդյունքում, հայտնաբերվել է նոր տեսակը, որն իրանական կողմից առանձնացվել էր բուսական հյուսվածքի նմուշներում աղտոտվածության գլխավոր գործոնը: Իրանի գենետիկական պաշարների ազգային կենտրոնի գիտական կազմի անդամի ասելով, մինչ օրս բացահայտված տարատեսակներն իրենց ոչ-սեռական ցիկլի ընթացքում համարվում են բուսական պատոգեներ և կարող են բուսական հիվանդանություններ առաջացնել: Այս տեսակի որոշ նմուշները կարող են սեռական ցիկլում աճել ու բազմանալ սապրոֆիտիկ տեսքով:
Այս գիտնականի խոսքով, նոր տարատեսակի հայտնաբերումն հաստատում է այն տեսությունը, որ այս տեսակը ևս աճելու ու բազմացման համար կարող է իր սեռական ցիկլում ունենալ բուսական հյուրընկալ օրգանիզմի կարիք: Քանի որ նմանատիպ ուսումնասիրություններ կատարվել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անկախ կենտրոնների կողմից, թվում է, որ բուսական հյուրընկալ օրգանիզմի փոխադրումը կարող է կարևոր դեր ունենալ ողջ աշխարհում այս տեսակի բազմացման գործում:
Ներկայումս այս տեսակը պահվում է Իրանի, Գերմանիայի և Նիդերլանդների համաշխարհային հավաքածուների երեք կենտրոններում :
Ամիր Քաբիրի պոլիտեխնիկա համալսարանի գիտնականները օդաչուի խոսելու ձայնից ուղղաթիռների ու կործանիչների շարժիչի առաջացրած աղմուկի վերացման նոր համակարգ են նախագծել : Նախագծի հեղինակի խոսքով՝ ուղղաթիռներում ու ինքնաթիռներում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մշտապես օդաչուի խցիկում լսելի է շարժիչի բարձր ու ուժեղ աղմուկը: Համալսարանի իրանցի գիտնականի համոզմամբ, լսվող ձայնը համարվում է ձայնային գերբարձր աղմուկ, որն էլ լսելի չէ օդաչուների համար, քանի, որ նրանք կրում են գլխարկ: Սակայն երբ օդաչուի խոսքերն ուղարկվում են վերահսկիչ աշտարակի համար, այդ կենտրոնում ստեղծված ձայներն ու աղմուկները դառնում են չափազանց խանգարիչ :
Ըստ իրանցի գիտնականի, երկարատև ուսումնասիրությունների արդյունքում,նախագծվել է համակարգ, որի օգնությամբ կարելի է բարձրացնել թռիչքի անվտանգությունը: Նոր գյուտն ունի ռազմական կիրառում և զինված ուժերը և ավիատիեզերական արդյունաբերության ոլորտի ուժերը կարող են օգտվել համակարգից: Հրապարակային քննությունները հաջող են անցել: Գյուտը նաև ստացել է պաշտոնական գրանցում:
Լուսնի մութ կողմի վրա ծլարձակել է առաջին բույսը: Չինաստանի տիեզերական կազմակերպությունը հրապարակել է ծիլ տված բամբակի առաջին հատիկի կադրերը: Սկզբում փորձնական կերպով տարբեր սերմեր են տարվել տիեզերք : Սա առաջին անգամ է, որ լուսնի վրա աճում են բիոլոգիական նյութեր: Change-4 կոչվող օպերացիայի ընթացքում կիրառվել են այլ բիոլոգիական հատիկներ: Չինաստանի տիեզերական կազմակերպության հայտարարությամբ, կանխատեսվում է, որ առաջիկա հարյուր օրերի ընթացքում նոր ծիլեր են հայտնվելու տիեզերքում: Տիեզերքում բույսեր աճեցնելու հնարավորությունը համարվում է կարևոր քայլ ավելի տևական գործողությունների համար:
Նոր հետազոտությունները պարզել են, որ խանութում մեզ տրվող կտրոնների մոտ 90 տոկոսը կարող է մեր առողջության համար լուրջ վտանգ ներկայացնել. դրանցում քաղցկեղածին նյութեր կան, որոնք բարձրացնում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը:Խոսքն այն կտրոնների մասին է, որոնցում ժամանակի ընթացում անհետացող թանաք է օգտագործվում. դրանք թերմալ թղթից են պատրաստված, որը բիսֆենոլ-A է պարունակում: Այս միացությունը, ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտությունները, հանգեցնում է հորմոններից կախվածություն ունմեցող ուռուցքային հիվանդությունների, կապված է անպտղության, աուտիզմի, հիպերակտիվության համախտանիշի, ճարպակալման, 2-րդ տեսակի շաքարախտի, վաղաժամ ծննդաբերության եւ վաղ սեռական հասունացման հետ:
Այդ կապակցությամբ Իսպանիայի Գրանադայի համալսարանի դասախոս Պրոգեսոր Նիկոլա Ուլեան խորհուրդ է տալիս բանկային կտրոնները չպահել պայուսակում: Բանկային կտրոնների վրա կիրառվող թանաքները գնալով անհետանում են, սակայն դրանք ջերմային թղթերից են պատրաստված, որոնցում կան BPA նյութեր:Այդ նյութն ավելացվում է կտրոնին, որպեսզի գրություններն ավելի երևացող լինեն: Այդ նյութը կարելի է գտնել նաև սննդային փաթեթներում ու պլաստմասե տարաներում:
Վերջին հետազոտության շրջանակներում Գրանադայի համալսարանի գլխավորությամբ գիտնականների խումբը վերլուծել էր թերմալ թղթով 112 կտրոն Բրազիլիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից: Պարզվել է, որ Բրազիլիայից, եւ Իսպանիայից կտրոնների 90 տոկոսից ավելին բիսֆենոլ-A է պարունակել: Ֆրանսիայից հավաքված կտրոններում նյութը միայն կտրոնների կեսում է հայտնաբերվել:
Այդպիսով գիտնականները զգուշացրել են, որ պետք է վերանայել կտրոնների պահպանման մեխանիզմները: Նրանց համոզմամբ, կտրոնները չպետք է պահվեն նույն պայուսակում, որտեղ կա սննդամթերք: Մասնագետները խորհուրդ են տալիս զգուշություն պահպանել կտրոնների հետ աշխատանքում՝ չպահել դրանք, խուսափել սննդի հետ շփումից, փորձել ձեռքերով քիչ դիպչել դրանց: