Անդրադարձ «Ֆաջր» 37-րդ միջազգային կինոփառատոնին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i106761-Անդրադարձ_Ֆաջր_37_րդ_միջազգային_կինոփառատոնին
«Ֆաջր» 37-րդ միջազգային կինփառատոնը կայացել է ապրիլի 18-ից 26-ը: Թեհրանում կայացած կինոփառատոնի քարտուղարն է եղել Ռեզա Միր Քարիմին: Ուրբաթ ապրիլի 26-ին ՝ լավագույնների ներկայացմամբ, փառատոնն ավարտել է իր աշխատանքը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 27, 2019 12:18 Asia/Tehran

«Ֆաջր» 37-րդ միջազգային կինփառատոնը կայացել է ապրիլի 18-ից 26-ը: Թեհրանում կայացած կինոփառատոնի քարտուղարն է եղել Ռեզա Միր Քարիմին: Ուրբաթ ապրիլի 26-ին ՝ լավագույնների ներկայացմամբ, փառատոնն ավարտել է իր աշխատանքը:

1983 թ.-ի փետրվարյան հեղափոխության հաղթանակից ի վեր անցկացվող «Ֆաջր» կինոփառատոնը 1996 թվականից դարձավ «Ֆաջր» միջազգային կինոփառատոն:Հինգ տարի է արդեն տարբեր ժամանակահատվածներում կայանում են փառատոնի ազգային ու միջազգային բաժինները: 32-րդ շրջանից ի վեր փառատոնի երկու առանձին բաժիններն անց են կացվում իրանական օրդիբեհեշթ ամսին:

Այս տարվա փառատոնն ուներ տարբեր բաժիններ ՝ «Սաադաթ» կինոն, «Արևելքի արտացոլանքը», «Ջահաննամա» գավաթը, նաև Իսլամ աշխարհի կողմը լուսամուտներ բացող «Ձիթենու ճյուղերը» , «Ակնարկ Չինաստանի կինոին» , «Ակնարկ Գերմանիայի կինոին» , «Ժամանակակից զավեշտական ֆիլմերի ցուցադրում: Այս շրջանում էկրանավորվել են աշխարհի 64 երկրի 163 ֆիլմեր ՝ 9 կարճամետրաժ, 41  լիամետրաժ ֆիլմեր: Կայացել է 14 լիամետրաժ ֆիլմերի պրեմիերա:

Փառատոնի շրջանակում անց են կացվել տարբեր ծրագրեր, ինչպիսիք են Իրանի, տարածաշրջանի ու աշխարհի երիտասարդ կինոգործիչների ներկայությամբ տաղանդների հայտաբերման «Դարոլֆոնուն» արշավը, համալսարանական նիստեր , սեմինարներ ու Իրանի կինոհսկաների մեծարման երեկոներ: Փառատոնը հյուրընկալել է 58 երկրից ժամանած 250 հյուրերի ՝ համաշխարհային կինոփառատոների տնօրենների , լավագույն ֆիլմերի մասնակիցներ: 

 

Կինոպրոդյուսեր Ռոզա Բուշը փառատոնի մասնակիցներից էր: Բարսելոնայում ծնված կինոգործիչը Վիմ Վենդերսի ռեժիսորությամբ «Բուենավիստա հասարակական ակումբը» (buena vista social club ) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է: Ֆիլմը ներկայացվել է վավերագրական ֆիլմերի Օսկարի մրցանակի թեկնածության բաժնում: Իսպանացի գործիչը վերջին տարիներին դարձել է համատեղ ստեղծագործությունների ոլորտում ներկայացվելիք դեմք ՝ մասնակցելով տարբեր փառատոների ու միջոցառումների: Փառատոնին ներկա էր նաև Անդրեա Պալաորեան, ով իր առաջին լիամետրաժ «Մեդեա» ֆիլմով 2013 թվականի միջազգային փառատոնում շահեց նորարար փոքրածախս ֆիլմի մրցանակը: Մասնագիտական սեմինար է ունեցել Գերմանիայի հանրահայտ կինոգործիչ Ցիլկե Բուերը: Միջազգային շրջանակումներում նրան մեծ ճանաչում է ձեռք բերել Ֆլորիան Հենքել Ֆոն Դոներսմարկի երկու ֆիլմերում ունեցած համագործակցության շնորհիվ: Լոնդոնի համալսարանի «Ռոյալ հալովեյ»-ում մեդիաարվեստների ամբիոնի դասախոս պրոֆեսոր Ջոն Հեյլը , դասախոսել է 37-րդ կինոփառատոնի գիտական բաժնում «Համաշխարհայնացումը և կինոյի քաղաքականությունը» , «Կինոն և մեդիան» նաև «Իսլամական հեղափոխության 40-ամյակում Իրանի կինոյի դիրքը» խորագրերով սեմինարներում: Վարվիկի համալսարանում ռադիո-հեռուստատեսության հետազոտությունների բաժնի դոնցենտ պրոֆեսոր Տիագոն Դո Լուկան բանախոսել է «Իսլամական հեղափոխության 40-ամյակում Իրանի կինոյի դիրքը» և «Դանդաղ կինոն» խորագրերով սեմինարներում:

 

    Գերմանիայի հանրահայտ կինոգործիչ Ցիլկե Բուերը

 

«Ֆաջր» 37-րդ միջազգային կինոփոռատոնի բացման օրը ցուցադրվել է Էբրահիմ Հաթամիքիայի «Դիդեբան» ֆիլմը: Ֆիլմը Սրբազան պաշտպանության ոլորտում պատրաստված առաջին ֆիլմն է, որը մասնակցել է տարբեր միջազգային փառատոների : Փառատոնում ցուցադրվելով ֆիլմն արժանացել է լսարանի ու կինոքննադատների գովասանական կարծքիներին , շահելով լավագույն ռեժիսուրայի համար ժյուռիի կազմի հատուկ  , նաև առաջին ու երկրորդ բաժինների լավագույն ֆիլմերի «Բյուրեղապակյա սիմորղ»  մրցանակներին: իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով, 37-րդ փառատոնը Իրանի ազգային կինոտան համագործակցությամբ վերանորոգել է 60-ականների Իրանի մնայուն հինգ ֆիլմեր , որոնք ցուցադրվել են «Նորոգված դասական ֆիլմերի» բաժնում:  Վերանորոգված ֆիլմերն են Ամիր Նադերիի «Դավանդե» (Վազորդը), Էբրահիմ Հաթամիքիայի «Դիդեբանը» , Դարիուշ Ֆարհանգի «Թելեսմը», Մասուդ Ջաաֆարի Ջոզանիի «Ջադեհայե սարդ» (Ցուրտ ճանապարհները) , Վարուժ Քարիմ Մասիհիի «Փարդեյե ախար» (Վերջին վարագույրը) :

Կինոփառատոնի շրջանակում կայացել է իրանցի կինոգործիչ, անիմատոր, գրաֆիստ, գեղանկարիչ ՝ Ալի Աքբար Սադեղիի հուշերեկոն: Միջոցառման ընթացքում գնահատվել է իրանցի արվեստագետի ավելի քան վեց տասնամյա գործունեությունը և անիմացիոն կիոնոյում նրա կատարած աշխատանքը: Ալի Աքբար Սադեղին ավելի քան տասը շրջան, եղել է Թեհրանի անիմացիոն միջազգային երկամյա փառատոնի ժյուռիի կազմում և իր կատարած աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների: Մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության կողմից, իրանցի արվեստագետը ճանաչվել է մնայուն դեմք: Սադեղին արժանացել է համաշխարհային բազմաթիվ մրցանակների : 2018 թ.-ին Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տարածք էր հատկացրել իրանցի արվեստագետին ու նրա ստեղծագործություններին: Սադեղին իր ստեղծագործությունները պատրաստում է պարսից գրականության ու ժողովրդական պատումների հիմունքով:

 

 Իրանցի կինոգործիչ, անիմատոր, գրաֆիստ, գեղանկարիչ ՝ Ալի Աքբար Սադեղիի մեծարման երեկոն

 

Կինոփառատոնի շրջանակում կայացել է Իրանի ֆիլմի 22-րդ շուկան, որն իրանցի ու արտասահմանցի ֆիլմերի ներկայացման, նաև հետաքրքրվողներին ու կինոգործիչներին փոխանակումների հնարավորություն էր տալիս: Պատժամիջոցների պատճառով առկա սահմանափակումներով հանդերձ, մասնակիցները հաջող վկայական են ունեցել: Իրանի ֆիլմի 22-րդ շուկայի տնօրեն Ֆաթեմեմ Ջավահերսազն ասել է .«Շուկան տարածքում լիարժեք ճանաչողություն է ձեռք բերել: Թեև ոմանք ցանկանում են, որ տարածաշրջանում Իրանը չլինի նկատելի երկիր և փառատոնի դեմ քարոզչություններ են տարել, սակայն Իրան այցելողները մեծ ոգևորությամբ են մասնակցել փառատոնին ու կինո շուկային: Վերջին երեք տարիներին կինո շուկան արժանացել է արտասահմանցի այցելուների մեծ ուշադրության: Կինո շուկան արտասահմանցի հյուրերին, կինոգործիչների ու միջազգային կազմակերպություններին է ներկայացնում Իրանի կինոյի մեկամյա գործունության արդյունքները : Շուկային ներկա էին 21 երկրի գնորդներ: Տաղավարներ էին հատկացվել 11 երկրի ֆիլմերի, որոնցից էին Գերմանիան, Բրիտանիան, Թուրքիան և ԱՄՆ-ը:

Բուլղարիայի «Սավուջ ֆիլմ» ընկերության ներկայացուցիչ Նորա Օլեկգարդին Իրանի ֆիլմի ու կինոփառատոնի մասին ասել է .«Բուլղարիայում շատերն իրանական ֆիլմեր են սիրում , մասնավորապես Աբբաս Քիառոսթամիի ֆիլմերը: ԿԱրող եմ ասել, որ Բուլղարիայում ծանոթ են իրանական ֆիլմերին: Սա կինոշուկայում իմ ներկայության առաջին փորձն էր : Այս միջոցառումը շատ արդյունավետ է աշխատել և մենք կարողացել են քկապեր հաստատել իրանական ընկերությունների հետ ֆիլմերի վաճառքի կապակցությամբ»: 2000 թվականից ի վեր Հռոմում անցկացվող Ասիական ֆիլմերի փատանոի գեղարվեստական ղեկավար Իտալո Սպինելլին ևս մասնակցել էր այս միջոցառմանը: «Տարբեր տարիների տեսել եմ, որ փառատոնը գնալով առաջընթաց է գրանցել: Ծրագրերն ավելի կազմակերպված են : Փառատոնը դարձել է Ասիայի արևմտյան լավագույն կինոփառատոնը».-ասել է նա: Իտալացի կինոգործչի ասելով, հուզական առումով իրանական ֆիլմերը չափազանց ուժեղ , իսկ տեխնիկական առումով գրավիչ են : Իտալիայի կինոդահլիճներում իրանական ֆիլմերի ցուցադրման մասին նա ասել է .«Աբբաս Քիառոսթամիի ֆիլմերը հաջող հանրային էկրանավորում են ունեցել : Ասղար Ֆարհադիի, նաև նոր սերնդի կինոգործիչների ստեղծագորոծությունները ևս ցուցադրվել են մեր երկրում»:

 

Հատկանշական է, որ կինոփառատոնի տոմսերի վաճառքի, կողմնակի եկամուտների բոլոր գումարը «Կարմիր մահիկի» միջոցով տրամադրվելու է Իրանում ջրհեղեղից տուժածներին: Իրանական նոր տարվա սեմին Իրանի տարբեր նահանգներում ջրհեղեղ տեղի ունեցավ, որի պատճառով տուժեցին շատ իրանիցներ: Փառատոնի կազմակերպիչները որոշեցին այսպիսով հայտնել իրենց զորակցությունը տուժածներին: «Կարմիր մահիկի» հետ համադրությամբ, որոշվեց «Ֆաջր» կինոփառատոնը դառնա «Բարության դեսպան» : Փառատոնը ֆիլմեր է պատրաստելու, որտեղ ներկայացվելու է «Կարմիր մահիկ»-ը և նրա գործունեությունը և արտասահմանյան շրջանակներում դրանք ցուցադրելով, նպաստելու է բնական աղետների ժամանակ մարդկային փորձերի փոխանակման գործին: