Պահապանների կորպուսը՝ իսլամական հեղափոխության պսպղուն ակը
1979թ. ապրիլի 22-ին, իսլամական հանրապետության հիմնադիր, հոգելույս Իմամ Խոմեյնիի հրամանով, Իրանում հիմնադրվեց իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը:
Իսլամական հեղափոխության հաղթանակից 40 պանծալի տարիներ անցնելով, Պահապանների կորպուսը դարձել է հեղափոխության ձեռքբերումները պահպանելու ազդեցիկ կառույցներից մեկը: Պահապանների կորպուսի դերի ու դիրքի մասին հոգելույս Իմամ Խոմեյնին ասել է.«Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը սրբազան կառույց է և իսլամական համակարգի աստվածային արժեքների պաշտպանության ամենամեծ խրամատներից է եղել ու կլինի»:
Պահակազորի դիրքի ու կարևորության մասին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Հոգելույս Իմամ Խոմեյնիի հայտնի խոսքը՝ որ եթե չլիներ Պահակազորը, չէր լինի նաև երկիրը, այն պատճառով է ասված, որ իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը սրբազան ինքնություն է, որից հավատք և հեղափոխական ու ջիհադական շարժում է բխում և երկրի ու հեղափոխության պահպանումը կախված է այդ գործոնների գոյատևումից:
***
Պահապանների կորպուսի դիրքն ու առաքելությունը
Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի կանոնադրության առաջին բաժնում ասված է.«Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը ղեկավարվում է հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից և նպատակն է պահպանել Իրանի իսլամական հեղափոխությունն ու դրա ձեռքբերումները, ձգտել աստվածային իդեալների իրագործմանը, ԻԻՀ օրենքների համաձայն Աստծո օրենքի իշխանության տարածմանը և մյուս ուժերի համագործակցությամբ ու ժողովրդական ուժերի կազմակերպմամբ զարկ տալ իսլամական հանրապետության պաշտպանական կարողությանը:
Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի կանոնադրության երկրորդ բաժնում ասված է.«Ժողովրդական այս կառույցի առաքելությունն է օրինական պայքար մղել իսլամական հանրապետության համակարգը կործանելու մտադրություն ունեցող անձանց ու շարժումների դեմ և կանխել հակահեղափոխական քայլերը: Այդ բաժնի 7-րդ հոդվածում նշված է, որ Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հարկ եղած ժամանակ Իրանի իսլամական հանրապետության համակարգը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար համագործակցում է ԻԻՀ բանակի հետ»:
Աղետների ժամանակ փրկարարական աշխատանքներին մասնակցելը, ուսուցողական ու արտադրողական ծառայություններ մատուցելը և կառավարության խնդրանքով կառուցողական ջիհադին մասնակցելը խաղաղ ժամանակներում Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի մյուս առաքելություններից են համարվում:Այդ շրջանակում վերջերս Իրանում ուժգին ջրհեղեղներից տուժած շրջաններում հավաքազորային ուժերը և Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսն արդյունավետ ներկայություն են ունեցել:
Խաղաղության ժամանակ Իրանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ազդեցիկ դերակատարությունն այնքան ուշագրավ է, որ ԻԻՀ Սահմանադրության 150-րդ հոդվածում ասված է.«Հեղափոխության հաղթանակի առաջին օրերում հիմնադրված իսլամական հեղափոխության Պահակազորը շարունակելու է իր դերակատարությունը իսլամական հեղափոխությունն ու դրա ձեռքբերումները պահպանելու ուղղությամբ»:
Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գոյատևելը և Իրանի մյուս զինված ուժերի հետ համագործակցությունը կրկնապատկել է իսլամական համակարգի հզորությունը և այսօր այդ հզորությունը վերտարածաշրջանային է և չի սահմանափակվում Իրանի աշխարհագրական տարածքում: Իսլամական հեղափոխության 40-ամյա պատմությունն ուսումնասիրելով պարզվում է, որ Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հեղափոխության բոլոր զգայուն փուլերում ազդեցիկ դերակատարություն է ունեցել և նրա աջակցությամբ իսլամական հեղափոխությունը իր հինգերորդ տասնամյակն է թևակոխել:
***
Պահապանների կորպուսը՝ հզոր ուժ
Հասարակության անվտանգությունն ապահովելու համար ներխուժող ուժերի հետ բախվելը, սրբազան պաշտպանության ութը տարիների ընթացքում բանակի կողքին ազդեցիկ ներկայությունը, պատերազմից հետո վերակառուցման աշխատանքներին մասնակցելը և իսլամական հեղափոխության թշնամիների պլաններին դիմակայելու համար տարածաշրջանային ազդեցիկ ներկայությունը Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի իրականացրած քայլերն են եղել, որոնց շնորհիվ այս կառույցը ներքին ու տարածաշրջանային իրադարձություններում հզոր ու ազդեցիկ ուժ է ճանաչվել:
ԻԻՀ պաշտպանական կարողությունն ամրապնդելու հարցում Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի դիրքն այնքան ռազմավարական է, որ այսօր Իրանը հրթիռային ոլորտում աշխարհի ազդեցիկ ուժերից մեկն է հանդիսանում: Իրանի հրթիռային ու պաշտպանական կարողության և Ասիայի արևմուտքի հավասարություններում ու զարգացումներում ազդեցիկ դերակատարության պատճառով, ԱՄՆ-ի կառավարությունը թշնամություն է տածում Իրանի և Պահապանների կորպուսի նկատմամբ:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Պահպանների կորպուսին թշնամու դեմ պայքարի առաջնագծում կանգնած ժողովրդական կառույց է համարել: Նա նշել է, որ իսլմական հեղափոխության Պահապանների կորպուսը սահմաններում թշնամու դեմ պայքարում և անգամ հազարավոր կիլոմետրներ հեռու՝ Սիրիայում Հազրաթ Զեյնաբի դամբարանի շրջակայքում պայքարի առաջնագծում են կանգնած:
Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը , որ Իրանի մյուս զինված ուժերի օգնությամբ քաղաքական, ռազմական, անվտանգության ու տնտեսական ոլորտներում ի չիք է դարձրել թշնամիների դավադրությունները, առաջացնելով նրանց զայրույթը:
ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփն այնքան է զայրացած տարածաշրջաննային իրադարձություններում իսլամական հեղափոխության Պահապաների կորպուսի ազդեցիկ դերակատարության կապակցությամբ, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող ժողովրդական այս կառույցի անունն ընգրկվեց ահաբեկչական խմբավրուների ցուցակում:
Իրանի իսլամական հեղափոխության Պահապաների կորպուսի դեմ ԱՄՆ-ի այս քայլը վկայում է Ասիայի Արևմուտքում ԱՄՆ-ի քաղաքականությունները ձախողման մատնած այս ուժի նշանակության մասին: Իսլամական հեղափոխության Պահապաների կորպուսը Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, բացահայտեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերը և աշխարհին պարզ դարձավ ԱՄՆ-ի կառավարության անճարակ վիճակը:
Արաբական երկու պետությունների խնդրանքով, Իրաքում ու Սիրիայում իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ազդեցիկ ներկայության շնորհիվ, չիրականացավ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ու նրա հովանավորների երազանքը՝ տարածաշրջանում ինքնահռչակ խալիֆայություն ստեղծելու և Ասիայի արևմուտքում աշխարհագրական սահմանները փոխելու մասին:
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Ամերիկացիներն իրենց ենթադրությամբ Պահապանների կորպուսի և իրականում Իրանի ու հեղափոխության դեմ են ծրագրում, սակայն այդ քինախնդրությունները տեղ չեն հասնի և իսլամական հանրապետության թշնամիները այդ թվում Թրամփը և ԱՄՆ-ի իշխող համակարգի մյուս անխելքները ստորանալու են:
***
Իրանի իսլամական հեղափոխության Պահապաների կորպուսի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական ճանաչելու ԱՄՆ-ի քայլը, որը վկայում է Իրանի դիմաց այդ երկրի անկարողության մասին, անընդունելի է միջազգային հանրության կողմից և աշխարհի անկախ երկրները դատապարտում են այդ քայլը:
ՌԴ պետական Դումային միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դումայի փոխնախագահ՝ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներն ու պաշտոնատարները դեմ են Պահապանների կորպուսին ահաբեկչական ճանաչելուն և Իրանի ժողովուրդը թող իմանա, որ դա ՌԴ խորհրդարանի դիրքորոշումն է:
Չինաստանի «Գլոբալ-թայմս» օրաթերթը ևս հակադարձելով Իսլամական հեղափոխության Պահակազորի դեմ ԱՄՆ-ի կառավարության քայլին, ապրիլի 10-ին, գրել է, «Միջին Արևելքը ԱՄՆ-ի փառասիրության գերեզմանոցն է լինելու և այդ երկիրը սխալ վայր է ընտրել իր հզորությունն ի ցույց դնելու համար»: Չինական այս օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ը ահաբեկչություն հասկացությունը չարաշահելով, փորձում է այդպիսով թուլացնել այն երկրներին, որոնց չի սիրում:
Բոլորին հայտնի է, որ ԱՄՆ-ը չարաշահում է ահաբեկչությունը: Որովհետև Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում է կանգնած և անգամ Եվրոպայի սահմաններն է պաշտպանել: Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Եթե Պահակազորը չլիներ Իրաքի ու Սիրիայի խիզախ ժողովրդի կողքին, ԻԼԻՊ-ը կգրավեր արաբական այդ երկու երկրի մայրաքաղաքը և ահաբեկչական մի բանակ կուղարկեր դեպի Եվրոպայի դարպասներ»:
Անշուշտ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի դերակատարության շնորհիվ, եվրոպական մայրաքաղաքներից հեռացել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վտանգը և նման պայմաններում, Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի դեմ Թրամփի կառավարության անօրինական քայլը չի հաստատվում աշխարհի կողմից: ԻԼԻՊ-ի շինծու իշխանությունը կործանվելով և Իրաքում ու Սիրիայում անվտանգություն հաստատվելով, այսօր եվրոպացիներն իրենց անվտանգությունը պարտական են Իրանի նման երկրներին, որոնք անկեղծորեն պայքարում են ահաբեկչության տարբեր ձևերի դեմ: