Արաբիայում 37 քաղաքացիների մահապատիժների իրագործումը տարբեր տեսանկյուններից
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի ապրիլի 23-ին տեղեկացրել է 37 հոգու մահապատժի ենթարկելու մասին: Այս ոճրագործությունը կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից:
Արաբիան աշխարհում մարդու իրավունքները խախտող երկրների շարքում է: Այդ մասին են վկայում բազմաթիվ փաստեր:
- 2016 թվականի մարտին Ժնևում կայացած մարդու իրավունքների խորհրդի գագաթնաժողովին առընթեր Արաբիայում մարդու իրավունքների համագումարի մասնակիցները սաուդական կառավարությանը ճանաչեցին մարդու իրավունքների ամենամեծ խախտողներից մեկը և պահանջեցին վերանայել աղաքացիական իրավունքների հարցում Արաբիայի քաղաքականությունները:
-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Իլհան Օմարը վերջերս Սաուդյան Արաբիային ճանաչել է աշխարհում մարդու իրավունքները ոտնահարող ամենամեծ երկիրը:
-2018 թվականին ԱՄՆ Պետքարտուղարությունն իր տարեկան զեկույցում հայտարարել է.«Իրավական ոլորտի աշխատողների, ակտիվիստների ու քաղաքացիների անօրինական ձերբակալումներով, մահապատիժներով , խոշտանգումներով , համացանցի օգտագործումն ու խոսքի ազատությունը սահմանափակելով, ազատ ընտրությունների մասնակցելու իրավունքից քաղաքացիներին զրկելով, սաուդցի պետայրերը խախտել են մարդու իրավունքները: Այդ երկրում նաև կանանց նկատմամբ բռնություն է կատարվում և տեղի են ունենում սեռական խտրականության դեպքեր»:
Ընդդիմադիրների անօրինական մահապատիժները համարվում են մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում: Վերջին տասնամյակներին Մոհամմեդ Բին Սալմանի օրոք մահապատիժների թիվն ավելացել է: Միջազգային ներում կազմակերպության տեղեկություններով, 1985-2016 թթ.-ին ՝ երեսուն տարիների ընթացքում սաուդական թագավորությունը մահապատժի է ենթարկել ավելի քան 2000 հոգու ՝ միջին հաշվով տարին 65 հոգի : 2010 թ.-ին այդ երկրում մահապատժի է ենթարկվել 27 հոգի: Մինչդեռ 2016 թվականից մեկ տարի անց , երբ Մոհամմեդ Բին Սալմանը դարձավ պաշտպանության նախարար և գահաժառանգի տեղակալ , մահապատժի ենթարկվեց 139 հոգի: 2017 և 2018 թվականներին մահապատժի է ենթարկվել 147 և 149 հոգի: Այլ խոսքով 30 տարիներին այդ երկրում մահապատժի է ենթարկվել 2000 հոգի և միայն վերջին երեք տարիներին ՝ 435 հոգի: Սա խոսում է սաուդական իշխանությունում մահապատիժների թվերի բարձրացման մասին: Նախորդ տարիներին մահապատիժ էր սահմանվում թմրանյութերի հետ կապված հանցանքների , սաուդական իշխանությանն ընդդիմանալու և քննադատելու համար:
«Նյուզ վիք» շաբաթաթերթն այդ մասին գրել է.«2015 թվականին Բեն Սալմանի իշխանության գալով Արաբիայում մահապատիժները կտրուկ ավելացել են ՝ հասնելով աննախադեպ թվերի» : Դա այն դեպքում, երբ Արաբիայի գահաժառանգը հայտարարել է , որ փորձելու է սաուդական հասարակությունից ժամանակակից ու զարգացած պատկեր ներկայացնել: 2030 թվականի հեռանկարը ևս Բին Սալմանի կողմից ներկայացվել է երկրի տնտեսական զարգացման ու ակտիվ հասարակություն ստեղծելու նպատակով:
Արաբիայում մեկ օրում 37 հոգու մահապատժի են ենթարկել: Հարցը կարելի է վերլուծել նաև իրավաբանական առումով: Առաջին կետը մահապատժի ենթարկվածների դեմ ներկայացված մեղադրանքն է: Նրանք մեղադրվում են ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ: Դա այն դեպքում, երբ ահաբեկչությունից սաուդական իշխանության ներկայացրած բնութագրումն ամբողջությամբ տարբերվում է այս հանցանքի համաշխարհային սահմանումներից: Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը, որը սկզբում Արաբիայում ընդունվել է 2014 թվականին և վերանայման է ենթարկվել 2017 թ.-ին, ներկայացնում է ահաբեկչական քայլերի համապարփակ բնութագրում: Մարդու իրավունքների մոնիտորինգի խումբն այդ մասին հայտարարել էր, որ նոր օրենքն ահաբեկչական ակտերի չափազանց ընդարձակ բնութագրում է ներկայացնում , որոնք չեն սահմանափակվում բռնություններով: Նոր օրենքում կան տարբեր հանցանքներ ՝ հանրային կարգը խախտելու, հասարակական անվտանգությունը խաթարելու և իշխանական կարգերի օրենքների կասեցման հետ կապված քայլեր, որոնց համար Արաբիայի ղեկավարների կողմից կիրառվում են ընդդիմադիրներին ու խաղաղության ակտիվիստներին պատժամիջոցներ»: Human Rights Watch կազմակերպությունը նաև հայտարարել էր .«Այս օրենքը կարող է կառավարությանը տալ ընդդիմադիրներին ահաբեկիչ պիտակավորելու իրավունք , նույնիսկ եթե ընդդիմադիրներն ունենան միմիայն բարեփոխումների հետ կապված կամ հակակոռուպցիոն պահանջներ»: Այսօր Արաբիայում 37 հոգու մահապատժի դեպքը և հիշյալ կազմակերպության վերլուծումը համընկնում են, քանի որ այդ մարդիկ ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով մահվան են դատապարտվել , մինչդեռ նրանց միակ հանցանքը եղել է ցույցերի ամսնակցելը կամ սաուդական իշխանության քաղաքականության քննադատումը: Արաբիայի անվանի հոգևորական ՝ Շեյխ Նեմեր Բաղեր Ալ Նեմերը 2016 թվականին կախաղան բարձրացվեց ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով, սակայն իրողությունն այն է, որ նա մահվան դատապարտվեց միայն երկրի իշխանություններին ընդդիմանալու համար:
Երկրորդ կետն այն է, որ մահապատժի իրականացումն անարդարացի էր: Մի կողմից դատապարտյալները զրկված էին փաստաբանի ծառայությունից և մյուս կողմից դատարանը կայացավ ձևական կարգով և անվտանգության կառույցների ղեկավարությամբ: «Սի էն էն» հեռուստաընկերությունը հաղորդել է , որ մահապատժի ենթարկվածները ծանր խոշտանգումների ներքո են խոստովանություն կատարել և խոսոտավանության տեքստը գրվել է անվտանգության աշխատակիցների կողմից: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հնաձնակատար Միշել Բաչելետեն դատապարտել է Արաբիայի 37 քաղաքացիների մահապատիժը և մտահոգություն է հայտնել անարդար դատաքննությունների և խոշտանգումների ներքո խոստվանություն կորզելու կապակցությամբ:
Երրորդ կետը վերաբերում է մահապատժի իրականացման եղանակին: 37 հոգի գլխատվել են , նույնիսկ գլխատելուց հետո, նրանց մարմինը խաչ է հանվել: Մահապատժի այս տեսակը բնորոշ է Արաբիային: Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալեն Դանկենը քաննադատել է 37 հոգու գլխատելու փաստը, այն զազրելի ու ժամանակակից աշխարհում անընդունելի քայլ որակելով: Նրա ասելով, զանգվածային մահապատիժը հետդարձ քայլ է և դատապարտելի:
Պետք է անդրադառնալ նաև այս սպանությունների նպատակներին: Իրողությունն այն է, որ սաուդական իշխանությունների կողմից շիաների նկատմամբ լայն խտրականություն է կիրառվում: Մահապատժի ենթարկվածներից 33-ը եղել են շիա մուսուլմաններ: Վերլուծաբաններն առնչում են մահապատիժները և Ռիադից 250 կմ. հեռավորության Ալ-զալեֆիի շրջանում անվտանգության կենտրոնի դեմ ահաբեկչական հարձակումը: Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին, իսկ մահապատիժն իրականացվել է ապրիլի 23-ին: Ոմանք նույնիսկ համոզված են, որ ահաբեկչական հարձակումը նախապես ծրագրավորված քայլ է եղել ապրիլի 23-ի մահապատիժն արդարացնելու համար : Արաբիայի կառավարությունը նպատակ ունի ընդդիմադիրներին ու քննադատներին տալ այն մեսիջը, որ չի վախենում համաշխարհային քննադատություններից և ցանկացած հակառակորդի ու քննադատի քայլն ստանալու է արժանանի պատիժ: Հադի Ալ-ամերիի ղեկավարությամբ Իրաքի «Ալֆաթհ» կոալիցիան մի հաղորդագրություն տարածելով, այդ ոճրագործությունը ցեղախմբային է որակել և հայտարարել.«Արաբական թերակղզում շիաների զանգվածային մահապատիժները կատարվում են կազմակերպված քաղաքական սպանությունների շրջանակում և վկայում է բողոքարար ու ընդդիմադիր ձայները լռեցնելու համար սաուդական ոստիկանության կողմնորոշման մասին»:
Սաուդական իշխանությունը վստահ էր, որ այս քայլին ուղղված քննադատությունները միայն բանավոր են լինելու և ռեժիմի դեմ գործնական քայլերի չեն վերածվելու: ԱՄՆ նախագահը և նրա դաշնակիցները երբեք չեն խանգարելու այդ ռեժիմին: Արաբիայում մահապատիժների թվի աճն էլ պայմանավորված է հենց ԱՄՆ-ի և այլ երկրների պահած լռությամբ: Այս աջակցությունները նույնիսկ ԱՄՆ-ում ներքին տարաձայնություններ են առաջացրել: Կոնգրեսն Արաբիայի դեմ երկու բանաձև է ընդունել , որոնցից մեկում պահանջվում է դադարեցենլ Եմենի դեմ պատերազմում սաուդական կոալիցիային հովանավորումը, իսկ մյուս բանաձևում, Մոհամմեդ Բին Սալմանն է հայտարարվում Ջամալ Խաշողչիի սպանության մեղավորը: Երկու բանաձևերն են Թրամփի կողմից վետոյի ենթարկվեցին: Վաշինգտոնի այս քաղաքականությունն ավելի է հանդուգն է դարձնում սաուցիներին: