Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (113)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i106848-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(113)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 29, 2019 16:19 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով  , կայացել է իրանցի գիտնականների պատրաստած վեց դեղատեսակների շնորհանդեսը: Այս  դեղերն օգտագործվելու են քաղցկեղի բուժման համար:

      Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով  , կայացել է իրանցի գիտնականների պատրաստած վեց դեղատեսակների շնորհանդեսը:

 

Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի հետազոտողներն առաջին անգամ նախագծել են երկաթուղու կանգառում կույրերի համար ճանապարհը գտնելու ծրագրակազմը: Երկաթուղային միջազգային միության հետազոտությունների մրցանակակիր Մոհամմեդ Ամին Սոհրաբին ասել է, որ սովորաբար մարդաշատ վայրերում ճանապարհը գտնելը դժվար է լինում, ուստի անհրաժեշտություն կար կույրերի համար ճանապարհը գտնելու ծրագրակազմ ստեղծել:  Համակարգչային հավելվածը կամ application-ը գործում է ավտոմեքենայի սովորական ճանապարհացույցի նման : Մասնավորապես ավելացվել է «Ընդլայնված իրականություն» կոչվող ծրագիր, որը միացվում է անհատի բջջային հեռախոսի վրա : Ծրագիրը լայն կիրառում ունի հիվանդանոցի ու կայարանների նման մարդաշատ վայրերում:  

Նախագծի հեղինակի ասելով, եթե կան 80 երկաթուղային կայաններ, ապա ծրագիրը տվյալ անհատին ուղեկցում է մինչև գնացքի մոտ:  Ծրագիրը կարող է նաև ներկայացնել կայարանի այլ հարմարություններն, ինչպես օրինակ կարգապահական կենտրոնը , ճաշարանը, շտապ օգնության կենտրոնը և այլ անհրաժեշտ ծառայությունները: Ծրագիրը կարող է նաև ձայնային կապ հաստատել, որն էլ հեշտացնելու է կույրերի համար ճանապարհի գտնելը: Այս ծրագրի օգնությամբ կույր ուղևորը կարող է հեշտությամբ գտնել իր ճանապարհը և չմոլորվել մարդաշատ վայրերում:

Ըստ նախագծի հեղինակի, հավելվածը սքանավորում է, կարդում է տոմսի կոդը , և ճանաչելով ու հաստատելով տվյալ կոդը կարողանում է ուղեկցել կույր ուղևորին: Ծրագրի պատրաստման համար օգտագործվել է հենց գլոբալ տեղորոշման հակամարգի ձևաչափը, սակայն քանի, որ փակ տարածքներում այն չի կարող  ճշտել հասցեն ու ուղղությունը, ուստի օգտագործվել է տեղորոշիչ այլ համակարգ , որն աշխատում է կայաններում նախապես տեղադրված սարքակազմերի հետ կապ հաստատելով : Այդպիսով հնարավոր է լինում ավելի բարձր ճշգրտությամբ ուղորդել կույրերին:

 

 

Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի հետազոտողներն առաջին անգամ նախագծել են երկաթուղու կանգառում կույրերի համար ճանապարհը գտնելու ծրագրակազմը: 

 

Իրանի գիտության ու արդյունաբերության համալսարանի տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականները նախագծել են մի տոպրակ, որը կարող է խմելու համար ոչ պիտանի ջուրը դարձնել խմելու ջուր: Այստեղ օգտագործվում է զտիչ շերտ, որպես տարանջատիչ գործոն: Տոպրակի ներսի մասը պատրաստվել է օսմոսային ուղղակի շերտից, որը վանելով միկրոօրգանիզմներն ու իոնները, ստեղծում է մաքուր ու խմելու ջուր: Այս տոպրակի օգնությամբ հնարավոր է առանց էներգիա  վատնելու զտել ցանկացած տեսակի ջուր: Ջրի կլանիչ տոպրակի պատրաստման նպատակը ՝ անհրաժեշտության դեպքում, բնական աղետների ժամանակ մարդկանց համար խմելու ջուր ապահովելն է:   

 



Իրանի գիտության ու արդյունաբերության համալսարանի տեխնոլոգիաների կենտրոնի գիտնականները նախագծել են ջուր ներծծող տոպրակ, որը կարող է խմելու համար ոչ պիտանի ջուրը դարձնել խմելու ջուր:

 

 

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ավանդական բժշկության ֆակուլտետը և Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները ենթամաշկային ճարպային հյուսվածքի մեխանիկական հատկությունները պարզելու համար մի սարք են պատրաստել: Իրանական ավանդական բժիշկները կարող են այդ սարքի օգնությամբ հստակորեն պարզել ենթամաշկային շերտի մեխանիկական հատկությունները , որով էլ հնարավոր կլինի արագ կատարել ախտորոշում և սկսել բուժումը: Փափուկ օրգանիզմի մեխանիկական հատկությունների գնահատումը կարևոր է պրոտեզների պատրաստման համար : Իրանական ավանդական բժշկության տեսանկյունից, ենթամաշկային ճարպային շերտի մեխանիկական հատկությունները մարմնի որոշ հատվածներում , որտեղ միջհյուսվածքային հեղուկի կուտակում կա, խոսում է օրգանիզմի առողջ կամ հիվանդ լինելու մասին: Նախագիծն ունի մի քանի առավելություններ ՝ այն ոչ վիրահատական մեթոդ է, չունի կողմնակի  ազդեցություններ նաև մեծ ծախսերի հետ կապված չէ: Նախագծի հեղինակն ասել է, որ այս ծրագրով նպատակ է ունեցել իրանական ավանդական բժշկությունում օգտագործել ճարտարագիտական մեթոդները:

 



Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի  և Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները ենթամաշկային ճարպային հյուսվածքի մեխանիկական հատկությունները պարզելու համար մի սարք են պատրաստել: