Մայիս 11, 2019 01:32 Asia/Tehran

Հարգարժան բարեկամներ «Միացյալ Նահանգները՝ ահաբեկչության և թմրանյութերի տարածման պատճառ Աֆղանստանում» նոր հաղորդաշարի ընթացքում կխոսենք ԱՄՆ-ի ու ահաբեկչական խմբերի դերի մասին և թե ինչպես են նրանք նպաստում Աֆղանստանում կակաչի դաշտեր աճեցնելու և թրմանյութերի արտադրության գործին, դա ծառայեցնելով որպես Աֆղանստանում Վաշինգտոնի ծախսերն ապահովելու աղբյուր: Կխոսենք նաև այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն աջակցում ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումներին:

Հաղորդաշարի այս համարում խոսելու ենք Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական միջամտության ու դրա հետևանքների մասին:  Կխոսենք նաև այն մասին, թե ինչ բացասական ազդեցություն է ունեցել պատարեզամն Աֆղանստանի բնակչության վրա:

1992թ սկսած, Աֆղանստանն աշխարհում ամենաշատ թմրանյութ արտադրող երկիրն է: Սակայն 2001 թվականից հետո, երբ ԱՄՆ-ն ներխուժեց այդ երկիր, Աֆղանստանում թմրանյութի արտադրությունն ավելի է զարգացել: 2016-2017թթ., այդ արտադրությունը գրանցել է 87 տոկոս աճ:

Աֆղանստանում ԱՄՆ-ի հովանավորությամբ թմրանյութերի արտադրության ծավալները մեծացել են

 

Հետաքրքրական է ԱՄՆ-ի ռազմական ներխուժումից առաջ և հետո ընկած ժամանակաշրջաններում թմրանյութի արտադության վիճակը: Աֆղանստանի «Ջոմհուր» լրատվական ծառայության հաղորդման համաձայն, 2013թ. ժամանակի նախագահ Համեդ Քյարզայը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի տարեկան եկամուտն Աֆղանստանում արտադրված թմրանյութից, կազմել է 100 միլիարդ դոլար, որը ծառայել է Սպիտակ Տան նպատակներին, հատկապես ահաբեկչական խմբերին աջակցության գործում: Այս եկամուտը վերջին տարիներին աճել է:

Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից թմրանյութի արտադրությամբ զբաղվելը սկսվել է 2001 թվականից: Փաստերը, որոնց թվում է նաև 1998թ մայիսի 7-ին հրապարակված ՀԴԲ-ի զեկույցները, վկայում են, որ Միացյալ Նահանգները կակաչի դաշտեր և թմրանյութ արտադրելու հարցում համագործակցել է նախկին ԽՍՀՄ-ի դեմ պայքարող  պակիստանյան որոշ խմբավորումների հետ: Այս  և նման այլ զեկույցները, որոնք վերաբերում են սառը պատերազմի ժամանակաշրջանին, ցույց են տալիս Աֆղանստանում մղվող ներքին պատերազմներում թմրանյութերի արտադրության դերը, հատկապես  2001թ. և ԻԼԻՊ-ի ու Ալ Ղաիդայի ի հայտ գալուց հետո:

2001թ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը քայքայիչ դեր է ունեցել Աֆղանստանի կյանքում: Այս երկրի բնակիչները բազմաթիվ խնդիրների առջև են կանգնել իրենց կյանքը պաշտպանելու համար: Նրանք պարտավոր են եղել ընտրել կամ ամերիկացի անվտանգության ուժերի հետ համագործակցելը, կամ՝ թմրանյութի արտադրության ու մաքսանենգման հարցում մասնակցությունը: Պատերազմի հետևանքով սպանվեցին Աֆղանստանի հազարավոր բնակիչներ: Ու չնայած պատերազմի արդյունքում, թալիբանի ահաբեկիչներն ինչ որ չափով պարտություն կրեցին, սակայն իրենց հետագա ծախսերն ապահովելու համար, նրանք սկսեցին զբաղվել թմրանյութի մասքանենգությամբ: Արդյունքում, Աֆղանստանում բազմաթիվ խնդիրներ առաջացան: Դրանից բացի, ԱՄՆ-ի պատերազմն Աֆղանստանում և թմրանյութերի անօրինական վաճառքը վկայում են, որ Վաշինգտոնն Աֆղանստանում ստեղծված վիճակից ուղղակի շահ ուներ:

Haffington Post օրաթերթը, վկայակոչելով  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամներից Ռոն Փոլին,գրում է. «Պարզ է, որ ՀԴԲ-ն մեծ մասնակցություն է ունեցել Աֆղանստանում թմրանյութի արտադրության հարցում և դրանից մեծ շահ է ունեցել»:

2004թ Արևմուտքում իրականացվել են մի շարք հետազոտություններ, որոնց թվում՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների վերլուծաբան Ալեքսիա Միխոսի զեկույցը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Աֆղանստանի գյուղատնտեսական նշանակության հողամասերի 260 հազար հեկտարը պատկանում է կակաչի ցանքսերին: 2004թ այս չափն ավելի է մեծացել և անցել է թալիբների իշխանության ժամանակ գրանցված չափը:   

 

2001թ թմրանյութի արտադրության  ու մաքսանենգության չափն Աֆղանստանում աճել է: 2007թ այդ երկրում 4 միլիարդ դոլարի ափիոն է արտադրվել, որից միայն 1/4 մասն է արտադրվել հողագործների կողմից: Մնացած մասն արտադրել են այլ ուժերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Թալիբանն ամենամեծ շահույթն է ստացել Աֆղանստանում ափիոնի արտադրությունից ու վաճառքից:

Կակաչի արտադրությունը և դրա մաքսանենգումը որոշ ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ին, հնարավորոթյուն էր տալիս, ունենալով ֆինանսական աղբյուրներ, իրականացնել ահաբեկչական գործողություններ: ՄԱԿ-ի թմրանյութերի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակը վերջերս մի զեկույցում հաստատել է Աֆղանստանում թմրանյութի արտադրության  և ահաբեկչության միջև կապը: Դա նշանակում է, որ միջազգային ջանքերը, այդ թվում՝ ահաբեկիչների հաշիվների սառեցումն արդյունավետ չեն եղել: Ինչպես արդեն ասվեց, Միացյալ Նահանգներն 80-ական թվականներից դերակատար է եղել թմրանյութի արտադրության  և դրա մասքանենգման գործընթացի վրա: Սակայն կարելի է  ասել, որ 2001թվականից, երբ ՀԴԲ-ի գործակալները 70 միլիոն դոլար կանխիկ գումար ուղարկեցին Աֆղնաստան՝ աշխարհազորայիններին զինելու համար, դա ավելի սրեց իրավիճակը: Այդ  գումարի մի մասն առերևույթ պետք է ծախսվեր թալիբների դեմ: Սակայն գումարը տրամադրվեց այն անձանց, ովքեր ժամանակին եղել էին թմրանյութի առուվաճառքի ղեկավարները: Իսկ ծայրահեղական խմբերն ԱՄՆ-ի աջակցությամբ ու  թմրանյութի մաքսանենգությունից ստացված գումարներով, Աֆղանստանի մեծ թվով շրջաններում հաստատեցին իրենց վերահսկողությունը:

Նյու Յորք Թայմզ-ի զեկույցի համաձայն՝ 2007թ թալիբների աշխատավարձի ու զենքի 60 տոկոսը ձեռք է բերվել թմրանյութի վաճառքից գոյացած գումարներով: Փորձագետների կարծիքով, թմրանյութի տարածումը, պատերազմական ծախսերն ապահովելու ամենակարևոր պատճառներից է: Աֆղանստանի հարցերով փորձագետ Վահիդ Մոջդեի ասելով. «Այն քիմիական նյութերը, որոնք ափիոնը վերածում են հերոինի, ամերիկյան ու ՆԱՏՕ-ի ռազմական ինքանթիռներով տեղափոխվում են Աֆղանստան: Եվ սա ապացուցում, է, որ հակառակ իրենց հայտարարություններին, արևմուտքում չեն ցանկանում պայքարել թմրաբիզնեսի դեմ»:

Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից անցնում է 18 տարի: Սակայն այդ երկրում տնտեսական վիճակը մնում է անկայուն: Աֆղանստանի թմրանյութի դեմ պայքարի նախարարությունը հայտարարել է, որ այդ պայքարը չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ երկրում տիրում է անապահովություն և գործում են մաֆիական խմբեր, որոնք համագործակցում են զինված խմբերի հետ, և քանի դեռ չկա օրենքի իշխանություն:

 

Քաբուլի կառավարությունը մշտապես հերքել է այն լուրերը, թե դեր ունի թմրանյութերի մաքսանենգության հարցում: Սակայն տվյալների համաձայն, այդ երկրի որոշ պաշտոնյաները զբաղվում են թմրաբիզնեսով: Բացի դրանից, Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ-ի ու միջազգային այլ կառույցների կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում թերանալու պատճառով, չի կարողացել իրականություն դարձնել փոխարինող ցանքսի նախագիծը: Այս նախագիծն առաջին անգամ ներկայացվել է Իրանի կողմից: Դրա իրագործման դեպքում, Աֆղանստանը կարող է կակաչի փոխարեն արտադրել ցորեն:

2009թ ԱՄՆ-ն թմրանյութերի մասանենգման պայքարի անվան տակ, լայնածավալ հարձակումներ սկսեց Աֆղնաստանի որոշ շրջաններում, այդ թվում՝ Հիլմանդ հարավային նահանգում: Այդ գործողությունները խիստ զայրացրեցին հողագործներին,  որի արդյուքնում, 2014թ Միացյալ Նահանգները խոստովանեց, որ իր գործողություններն ապարդյուն են եղել:

 

Աֆղանստանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ջոն Սաբկոն 2014թ հայտարարեց, որ չնայած Միացյալ Նահանգները 7 միլիարդ դոլար օգնություն է ցուցաբերել կակաչի արտադրությունը և դրա վաճառքը կանխելու համար, սակայն այդ օգնությունն ապարդյուն է եղել: Նրա ասելով. «Կակաչի արտադրությունն ընդհակառակը, ավելի է  աճել և այս հարցում աշխատանքները միայն մնացել են խոսքի մակարդակում և իրականություն չեն դարձել»: Դա այն դեպքում, երբ Աֆղնաստանում թմրամոլությունը հասել է վտանգավոր մակարդակի, վնասելով նոր սերնդի առողջությանը:

 

Ինչևէ Ադֆղանստան ԱՄՆ-ի ներխուժումից անցել է 18 տարի և արդյունքում, աֆղան բնակչությունն ամեն օր բռնությունների ականատես է լինում: Պատճառն այն   է, որ ահաբեկչական խմբերը նորից վերակազմավորվել են: Իսկ այս խմբերի հիմնական ֆինասնական աղբյուրը թմրանյութն է: Քանի որ Միացյալ Նահանգներն այս խմբերից, հատկաես ԻԼԻՊ-ից որպես գործիք է օգտվում Աֆղանստանում, ուստի Վաշինգտոնը ոչ միայն թույլ է տալիս թմրանյութը օգտագործել որպես ֆինանսական աղբյուր, այլ ամերիկյան գործակալություններն իրենց որոշ ծախսերն ապահովելու համար, աջակցում են նաև թմրանյութի արտադրությանը:

 

 

Պիտակ