«Նակբա»-ի (Աղետի) օրվա 71-րդ տարելիցը
(last modified Tue, 14 May 2019 22:11:08 GMT )
Մայիս 15, 2019 02:41 Asia/Tehran

2019 թվականի մայիսի 15-ը «Նակբա»-ի՝ Աղետի օրվա 71-րդ տարելիցի օրն է: Այս առիթով ցույցեր են կազմակերպվել և դա այն դեպքում, երբ «Վերադարձի իրավունքը» քայլերթի երկրորդ տարին է սկսվում:ԱՄՆ կառավարությունը մտադիր է սկսել «Դարի գործարք» նախագիծը : Գազայի հատվածի դեմ քառօրյա պատերազմում , Իսրայելը հարկադրաբար ընդունեց հրադադարը : Պաղեստինում Ազգային հաշտության կառավարությունն իր տեղը զիջել է Ֆաթհ շարժմանը հարող կառավարության և խորացել են պաղեստինյան խմբերի միջև տարաձայնությունները:

1948 թվականի մայիսի 15-ին Իսրայելի ձևավորման հաջորդ օրը կոչվում է «Յում Ալ-նակբա» ՝ Աղետի օր: Այդ օրը հարյուր հազարավոր պաղեստինցիներ վտարվեցին իրենց հայրենիքից: Պաղեստինցիների համար այս իրադարձությունները դարձան «Նակբա»-ի (Աղետի) օր, որը նշվում է մայիսի 15-ին: Պաղեստինցիներն ամեն տարի մայիսի 15-ը ճանաչում են Իսրայելի կողմից հարկադիր արտաքսման, իրենց հասարակական ու մշակութային հյուսվածքի քայքայման օր: Ամեն տարի նույն այդ օրը ցույցեր իրականացնելով , պաղեստինցիները բարձրաձայնում են Իսրայելի ռեժիմի օկուպանտ ու ոճրագործ ինքնության մասին: Նակբան արաբերեն բառ է , որ նշանակում է չարիք ու աղետ:

2019 թվականի մայիսի 15-ի համար ևս ցույցեր են կազմակերպվել: Մեկ տարի է անցնում ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխելու ԱՄՆ-ի անօրինական քայլից: 2017 թ.-ի դեկտեմբերին Դոնալդ Թրամփը Ղոդսը ճանաչեց Իսրայելի նոր մայրաքաղաք և հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը Թելավիվից Ղոդս է տեղափոխելու: Այդ որոշումը վերջնականապես իրականություն դարձավ 2018 թ.-ի մայիսի 14-ին ՝ Իսրայելի ռեժիմի հիմնադրման օրվա 70-րդ տարելիցին: Անցյալ մեկ տարվա ընթացքում պաղեստինյան հարցով կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել: Շարունակվում են 2018 թ.- մարտի 30-ին ՝ Հողի օրը սկսված ցույցերը, որոնք կատարվում են ամեն ուրբաթ: Առ այսօր տեղի են ունեցել 58 շաբաթվա ցույցեր: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2018 թ.-ի մարտի 30-ից սկսված «Վերադարձի իրավունքը» ցույցերի ընթացքում Սիոնիստական ռեժիմի կրակոցների ու հարձակումների հետևանքով զոհվել է 304 պաղեստինցի, որոնցից 59-ը երեխաներ, տասը՝  կանայք :  Ցույցերի ընթացքում վիրավորվել է 17,301 հոգի:

Աղետի օրվա 71-րդ տարելիցի սեմին , շահագործման է հանձնվելու «Դարի գործարքը» ամերիկյան նախագիծը: Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Ջեյսոն Գրինբլաթը մայիսի 12-ին «Ֆաքս նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռամազանից հետո, Սիոնիստական ռեժիմի նոր կառավարության հիմնադրումից և հրեական «Շաֆուութ» տոնի հետ միաժամանակ, մեկնարկելու է «Դարի գործարք» նախագիծը: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի համար առաջին և վերջին խնդիրը լինելու է Իսրայելի անվտանգության ապահովումը և այս հարցում ԱՄՆ-ն անտարբեր չի լինելու:

«Դարի գործարք» նախագծի գլխավոր մասն անցյալ տարի իրագործվել է : Ղոդսը և  Սիրիայի Գոլանի բարձունքները հանձնվել են Իսրայելին, հրեականացվել է Ղոդսը, սատարվել է ավանաշինությունը: Ամերիկյան նախագծերի գլխավոր մասը, որն ի դեպ վերջերս է բացահայտվել, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը մտադիր է Պաղեստին նոր երկիրը ձևավորվի առանց բանակի ու ռազմական ուժերի: Պաղեստինի հարցերի փորձագետ Հոսեյն Ռույվարանն ասել է .«ԱՄՆ-ը ցանկանում է զինաթափել Դիմադրության խմբերին և չի ցանկանում, որ Պաղեստինն ունենա ռազմական ուժ: Իրականում «Դարի գործարք» նախագծի համաձայն, Պաղեստինն ունենալու է միմիայն քաղաքային ոստիկանություն»:

Այս ռասիստական նախագիծը բացահայտորեն ծառայում է Իսրայելին և վերջինիս կողմից օկուպացված տարածքների աշխարհագրությունը տարածելով, Պաղեստինին կանգնեցնում է ամենաթույլ պայմաններում: Նախագծին հակազդել են պաղեստինյան խմբերը: Պասեղտինի իսլամական դիմադրության շարժումը և Իսլամական ջիհադը «Դարի գործարք» ամերիկյան նախագծին դիմագրավելու համար ստեղծեցին Պաղեստինի ազգային ճակատը: Պաղեստինի նոր կառավարությունը և ԱԳ նախարարությունը ևս արաբական պետություններից պահանջել են ընդդիմանալ այդ ծրագրին:

Աղետի օրվա սեմին տեղի ունեցած կարևոր իրադարձությունը ՝ Գազայի հատվածի դեմ Իսրայելի սանձազերծած քառօրյա պատերազմն է: Իսրայելի ռեժիմը մայիսի երեքին սկսել է Գազայի հատվածի դեմ հարձակումները: Պատերազմի չորս օրերի ընթացքում, զոհվել է 25 պաղեստինցի, 154 հոգի վիրավորվել է: Իսրայելի հրթիռային հարձակումներին հակադարձել են պաղեստինյան խմբերը : Պաղեստինի Դիմադրության խմբերը չորս օրերի ընթացքում Գազայի հատվածից շուրջ 700 հրթիռներ է արձակել օկուպացված տարածքի կողմը , որոնք մեծ ավերածություն են ունեցել: Հրթիռային հարձակումների արդյունքում սպանվել է չորս իսրայելցի, ավելի քան 140-ը վիրավորվել են: Դիմադրության հարձակումները սարսափեցրել են Գազայի հատվածի հարևան տարածքների բնակիչներին: Տարածքի սիոնիստ բնակիչների շուրջ 35 տոկոսը վախից լքել է տները: Այս հարձակումներից հետո, ռեժիմը հարկադրված եղավ Եգիպտոսի միջնորդությամբ, ընդունել Դիմադրության խմբերի հետ հրադադարի պայմանները: Բենիամին Նեթանյահուն այնպիսի հանգամանքներում ընդունեց հրադադարը, երբ 2018 թ.-ի հոկտեմբերին ևս , երկու օր պատերազմելուց հետո, հարկադրված եղավ ընդունել հրադադարի պայմանները: Հրադադար, որը բերեց Նեթանյահուի կառավարության լուծարմանը և խորհրդարանական վաղաժամ ընտրությունների անցկացմանը:

Քառօրյա պատերազմն ապացուցել է, որ Իսրայելը պատերազմական տակտիկա և ռազմավարություն չունի, քանի որ օրակարգում ունի միմիայն ռմբակոծումների ծրագիր , իսկ պաշտպանվելու համար հույսը դրել է «Երկաթե գմբեթ» համակարգի վրա: Համակարգ, որի խոցելիությունն ոչ միայն մեկ անգամ է ապացուցվել : Այս պատերազմում, «Երկաթե գմբեթ» համակարգը Դիմադրության խմբերի արձակած 700 հրթիռներից խոցել է միայն 200-ին: Այդ կապակցությամբ, պաղեստինցի վերլուծաբան, գրող Յասեր Էզեդդինը նշել է.«Գմբեթի նախագծի հաստատումից հետո Իսրայելի կրած վնասները ավելացել  են: Սա նշանակում է, որ Պաղեստինի Դիմադրությունը Սիոնիստական ռեժիմից մի քանի քայլով առաջ է»:

ԱՄՆ-ը վճռակամ է պաշտպանել Իսրայելի շահերը և այդ ուղղությամբ գործնական քայլեր է անում: Պաղեստինյան խմբերի միջև տարաձայնությունները ծավալվել են: Ֆաթհ շարժման, Իսլամական ջիհադի ու Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման միջև խոր տարաձայնություններ կան: 2019 թ.-ի հունվարի 30-ին Պաղեստինի ազգային հաշտության կառավարության վարչապետ Ռամի Համդելլահը հրաժարական է ներկայացրել:  2019 թ.-ի մարտի 10-ին Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը նոր վարչապետի պաշտոնում ներկայացրել է Մոհամմեդ Աշտիեին: Վերջինս էլ մեկ ամիս անց ներկայացրել է կառավարության կազմին: Ռամի Համդելլահի հրաժարականից հետո, ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադը բողոքել էին այդ որոշման դեմ: Բողոքի գլխավոր պատճառն այն է, որ ազգային հաշտության կառավարության վարչապետ Ռամի Համդելլահն առանց ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի համաձայնության է նման որոշում կայացրել , որն էլ հանգեցրել է կառավարության լուծարմանը և պաղեստինյան խմբերի միջև տարաձայնությունների տարածմանը: Նոր կառավարության կազմը ներկայացնելուց հետո, ՀԱՄԱՍ շարժումը մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ նորաստեղծ կառավարությունը վարում է Պաղեստինի ժողովրդի շահերից Ֆաթհ շարժման շահերը գերադասելու քաղաքականությունը: ՀԱՄԱՍ-ը շեշտել է, որ նոր կառավարությունը օրինական ու ազգային հիմքեր չունի և նպաստավոր պայմաններ է ստեղծում Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի միջև անջրպետը մեծացնելու համար՝ որպես «Դարի գործարք» նախագծի իրագործման նախնական փուլի գործադրում»:  Անկասկած, պաղեստինյան խմբերի միջև տարաձայնությունը շահեկան է ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Դա այն դեպքում, երբ արաբական որոշ երկրներ ևս կողմ են «Դարի գործարք» նախագծին և նպատակ ունեն իրենց շարքերին միացնել արաբական մյուս երկրներին և Պաղեստինի ինքնավար վարչակազմին: