Արեֆ. «Ֆաջր» միջազգային կինոփառատոնը մշակույթների միջև երկխոսության հնարավորություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i239738-Արեֆ._Ֆաջր_միջազգային_կինոփառատոնը_մշակույթների_միջև_երկխոսության_հնարավորություն_է
«Ֆաջր» միջազգային կինոփառատոնին ուղղված ուղերձում, ԻԻՀ առաջին փոխնախագահը ընդգծել է, որ այս մշակութային միջոցառումը մշակույթների միջև երկխոսության արժեքավոր հնարավորություն է, և կինոն, որպես ընդհանուր լեզու, կարող է այս կապը հնարավոր և անհրաժեշտ դարձնել։
(last modified 2025-11-27T07:12:43+00:00 )
Նոյեմբեր 27, 2025 10:42 Asia/Tehran
  • Արեֆ. «Ֆաջր» միջազգային կինոփառատոնը մշակույթների միջև երկխոսության հնարավորություն է

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնին ուղղված ուղերձում, ԻԻՀ առաջին փոխնախագահը ընդգծել է, որ այս մշակութային միջոցառումը մշակույթների միջև երկխոսության արժեքավոր հնարավորություն է, և կինոն, որպես ընդհանուր լեզու, կարող է այս կապը հնարավոր և անհրաժեշտ դարձնել։

Iran Press-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի երեկոյան, «Ֆաջր» 43-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ, փառատոնի քարտուղար Ռուհոլլահ Հոսեյնին ընթերցել է ԻԻՀ առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի ուղերձը։ Ուղերձում ասվում է. «Շիրազն այսօր հյուրընկալում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արվեստագետների և կինոգործիչների, ովքեր ճշմարտության և գեղեցկության պատմությունը բերել են այս քաղաք. այս փառատոնը մշակույթների միջև երկխոսության հնարավորություն է»։ Անդրադառնալով վեհ նպատակներ հետապնդող արվեստի դերին, Արեֆն ասել է. «Պառակտիչ ձայներով և ավերիչ պատերազմներով լի աշխարհում արվեստը կարող է լինել փոխըմբռնման և համակրանքի կամուրջ»։ Անդրադառնալով Իրանի հին քաղաքակրթությանն ԻԻՀ առաջին փոխնախագահը նշել է . «Իրանը՝ իր հին քաղաքակրթությամբ և ժամանակակից կարողություններով, կարող է արդյունավետ դեր խաղալ մշակութային երկխոսության ձևավորման գործում»։ Նա հավելել է «Շիրազը ոչ միայն փառատոնի, այլև խաղաղության և հույսի ընդհանուր որոնման հյուրընկալողն է»։ Մոհամմադ Ռեզա Արեֆը գնահատել է իրանցի և միջազգային արվեստագետների ներկայությունն այս մշակութային միջոցառմանը և հույս հայտնել, որ փառատոնի ձեռքբերումը կլինի սրտերի մտերմությունը և ստեղծագործական գաղափարների զարգացումը։ Ձեռքբերում, որի կարիքն աշխարհն այսօր ունի առավել քան երբևէ։ «Ֆաջր» 43-րդ միջազգային կինոփառատոնը, Ռուհոլլա Հոսեյնիի քարտուղարությամբ, կանցկացվի Շիրազում դեկտեմբերի 25-ից 26-ը։