Հուլիս 13, 2019 16:58 Asia/Tehran

Միջուկային համաձայնագրի շուրջ տեղի ունեցած իրադարձութունները պարզել են ԱՄՆ-ի հիմնական նպատակները՝ Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրի կապակցությամբ:

Հուլիսի մեկին, անդրադառնալով այն փաստին, որ եվրոպացիները չեն կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի  36-րդ կետի համաձայն, անցնում է հարստացված ուրանի համար նախատեսված 300 կգ-ի սահմանը, սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը խախտվել է:

ԱՄՆ նախագահն այս կապակցությամբ սպառնացել է Իրանին: ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը հրապարակվեց հուլիսի 1-ին,  արժանացավ հեգնախառն քննադատության: The Washington Post-ի լրագրող Ջոն Հադսոնն իր թուիթերյան էջում արած գրառման մեջ զարմանք հայտնեց Սպիտակ Տան հայտարարության կապակցությամբ, քանի որ դրանում ասվում էր, թե առկա են կասկածներ, որոնց համաձայն, Իրանը ՀԳՀԾ-ից առաջ խախտել է դրա կետերը:

Փորձագետների ծաղրանքի առարկա էր դարձել այն հայտարարությունը, որ Իրանը ՀԳՀԾ-ի ստորագորմից առաջ խախտել է դրա կետերը: Իսկ ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը իր թուիթերյան էջում գրեց. «Իրո՞ք Իրանը համաձայնագրի ստորագրումից առաջ խախտել է դրա կետերը»: ԱՄՆ Պետքարտուղարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի միջուկային համաձայնագիր, չպետք  է Իրանին թույլ տա ուրան հարստացնել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, խիստ կոշտ դիրքորոշում հայտնելով Իրանի դեմ, ցույց տվեց  Վաշինգտոնի իրական նպատակը: Հուլիսի մեկին Թուիթերում արած գրառման մեջ նա գրեց. «Իրանի ռեժիմը նոր քայլեր է անում՝ միջուկային տեխնոլոգիա ձեռք բերելու ուղղությամբ: Այս ռեժիմը մեկ անգամ ևս փորձում է միջուկային ծրագրի միջոցով արտոնություններ շահել համաշխարհային հանրութունից, սպառնալով տարածաշրջանային անվտանգությանը»: Նա հավելել է, որ ահաբեկչության ամենախոշոր աջակիցը չի կարող ուրան հարստացնելու իրավունք ունենալ: Պոմպեոյի զայրույթը ցույց է տալիս Իրանի լուրջ քայլերի նկատմամբ նրա զայրույթը: Իսկ Իրանն իր քայլերն արեց այն բանից հետո, երբ միջուկային համաձայնագրի եվրոպական կողմը չկատարեց իր պարտավորությունները: Այսօր Իրանը քայլ է անում ուրանի հարստացման ուղղությամբ և հաջորդ փուլում անցնելու է 3.67 տոկոսի շեմը: Դա մտահոգում է ամերիկացիներին:

Ամերիկացիները կարծում էին, որ Իրանը հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին, սակայն  տեղի ունեցավ այն, ինչից նրանք վախենում էին: Իրանը նվազեցրեց ՀԳՀԾ-ով սահմանված իր պարտավորությունները: Հենց այդ պատճառով էլ նրանք սպառնալիքի լեզվով են խոսում: Թրամփի կառավարության դիրքորոշումը ՀԳՀԾ-ի վերաբերյալ, արժանացել է ԱՄՆ-ի դեմոկրատների քննադատությանը:

 Սենատի ավագ դեմոկրատական Բոբ Մենենդեսն ասել է. «Թրամփի արտաքին քաղաքականությունը պետք է փոխվի առավելագույն ճնշումից առավելագույն  դիվանագիտական ջանքերի, որպեսզի Իրանը վերադառնա բանակցության սեղանին»: Քննադատելով ԱՄՆ կառավարությանը, նա ասել է. «Այսպես Իրանն ավելի արագ կգնա դեպի միջուկային զենքի արտադրություն»: Մի խոսքով, Մենենդեսը քննադատել է Թրամփի կառավարությանը, որը չի կարողացել Իրանի դեմ անգամ մեկ կոալիցիա ձևավորել:  

Թրամփի կառավարությունը վերջին տարում Իրանի դեմ կիրառեց առավելագույն  ճնշման քաղաքկանություն, որպեսզի Իրանը հրաժարվի «միջուկային զենք արտադրելու մտքից,  հրթիռային արտադրությունից, ահաբեկչությանը հովանավորելուց»: Դա այն դեպքում, երբ Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղանպատակ է և իրականացվում է ՀԳՀԾ-ի համաձայն: Իսկ Իրանի հրթիռային ծրագիրն ունի միայն պաշտպանական բնույթ: Բացի այդ, Իրանը պաշտպանում է միայն այն շարժումներին, որ հակասիոնիստական են, ինչպես՝ Հեզբաոլլահը և Համասը:

ԻԻՀ կարծում է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության ամենամեծ հովանավորն է: Իրանի արտաքին քաղաքականությունը դեմ է  ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների քաղաքականությանը, որոնք փորձում են լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Հիմա պարզ է, որ Թրամփի կառավարությունը փորձում է Իրանին զրկել ուրանի հարստացման իրավունքից որը հաստատված է ՄԱԿ-ի ԱԽ և ՀԳՀԾ-ի 26-րդ կետով:

Ընդհանրապես, միջուկային պայմանագիրը, որը կնքվեց Իրանի ու  5+1 խմբի միջև, 2015թ հունիսին, մի գործարք էր, որով պաշտոնապես ընդունվեց ուրան հարստացնելու Իրանի իրավունքը՝ որոշակի սահմանափակություններով: Եվ արդյունքում, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի դաշնակիցների հակաիրանական պատժամիջոցները պետք է չեղարկվեին: Հիմա, երբ ԱՄՆ-ն անտեսելով այս ամենը հրաժարվել է ՀԳՀԾ-ից, Իրանին ստիպում է կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Հարց է ծագում, թե Թրամփի կառավարությունը, որն առանց հիմնավոր պատճառի հրաժարվեց ՀԳՀԾ-ից, ինչպես է նման բան պահանջում Իրանից: Սա համաձայնագրի նկատմամբ երկակի վերաբերմունք է, քանի որ եթե համաձայնագիրն ապահովում է ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերը, այն արդար է: Սակայն ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արվում հավատարիմ մնալ համաձայնագրին, այն դեպքում, երբ Վաշինգտոնը դրանից դուրս է գալիս: Այլ խոսքով, Թրամփի կառավարությունը համաձայնագիրը վերածել է մի միջոցի՝ Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելու համար:

Այդուհանդերձ, ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի վերջին քայլերը ջրի երես հանեցին Վաշինգտոնի իրական նպատակները և Թրամփը հանդես եկավ սպառնալի հայտարարություններով: Հակառակ նրան, որ Թրամփը կարծում էր, թե Իրանն ամեն դեպքում մնալու է ՀԳՀԾ-ում, Իրանը ցույց տվեց, որ այդ ենթադրությունը սխալ է: Եվ հիմա ամերիկացի պաշտոնյաները սպառնում են Իրանին:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով դեմ էր համաձայնագրին, հրապարակեց մի հաղորդագրություն, որում նշեց, որ Իրանը չի կատարում իր պարտավորություննեը: Նա նշեց, որ Իրանի քայլերը վկայում են այն մասին, որ այդ երկիրրը գնում է դեպի միջուկային զենքի արտադրություն: Նա հավելել է, որ Իսրայելը երբեք թույլ չի տա Իրանին արտադրել միջուկային զենք: Եվ նույն Սիոնիստական ռեժիմը, որը դեմ էր ՀԳՀԾ-ին, այսօր Իրանից պահանջում է հարգել այն:

Թեհրանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ին հավատարիմ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իր շահերն ապահովվում են, իսկ եվրոպացիների ու ամերիակցիների պահանջներն անտրամաբանական են: Հուլիսի երեքին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ հուլիսի 7-ին, երբ ավարտվում է Եվրոպային Իրանի կողմից տրված 60-օրյա ժամկետը, Իրանը ուրան կհարստացնի այն չափով, որով ցանկանա: Ի պատասխան, Թրամփն իր թուիթերյան էջում գրեց. «Իրանի այս սպառնալիքի հետևանքը կարող է վերադառնալ  հենց իրեն: Իրանը նոր սպառնալիք է հնչեցրել: Ռոհանին հայտարարել է, որ եթե նոր համաձայնագիր չլինի, նրանք ուրանը կհարստացնեն այն փաչով որով ցանկանան»:

Իրան զգուշացիր քո սպառնալիքներից, որովհետև դրանք կարող են վերադառնալ քեզ

Թրամփի այս հայտարարությունն այնքան մակերեսային է, որ նրա հոխորտանքների դատարկությունը փաստվել է համաշխարհային հանրությանը: Թրամփը Իրանին բազմիցս դիմել է  բանակցելու առաջարկով, սակայն չի հասել իր նպատակին: Այս ամենը ցույց է տալիս, որ առավելագույն ճնշման քաղաքականությունն ապարդյուն է: Եվ եթե այս բոլոր ճնշումներն արդյուքն չեն ունեցել, Թրամփն Իրանին բանակցելու առաջարկ է արել: Պարզ է, որ Իրանը չի բանակցելու, քանի դեռ տնտեսական ճնշումները շարունակվում են, ԱՄՆ-ի ռազմական ուժերը հաստատված են տարածաշրջանում, իսկ Վաշինգտոնը շարունակում է Իրանի նկատմամբ ուժի ու սպառնալիքի քաղաքականությունը:

Թրամփի կառավարությունն Իրանի նկատմամբ կիրառել է միջազգայնորեն չընդուված քաղաքականություն և շարունակում է առավելագույն ճնշման քաղաքականությունը՝  նավեր ու զինվորականներ գործուղելով տարածաշրջանև սրելով իրավիճակը:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի ասելով. «Ճնշումները, որոնց ԱՄՆ-ն ենթարկում է Իրանին, չեն նշանակում, որ Միացյալ Նահանգները հզոր է, իսկ Իրանը՝ թույլ: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ իր քաղաքականություններում պարտության է  մատնվել: Անցած 40 տարիների ընթացքում, Իրանը մշտապես պայքարել է ԱՄՆ-ի սադրանքների դեմ»:

Ամերիկացի վերլուծաբան Թրուդի Ռուբինի ասելով. «Իրանի դեմ ուղղված Թրամփի քննադատությունները և հակաիրանական քաղաքականությանը միանալու համար իր դաշնակիցներին ուղղված կոչերն ապացուցել են, որ նրա քաղաքականությունը պարտության է մատնվել: Թրամփը նույնիսկ իր դաշնակիցներին չի կարողանում ներքաշել հակաիրանական կոալցիայում: Եվ հենց այդ պատճառով էլ, մինչ այժմ անգամ ՀԳՀԾ-ի հարցում հաջողություն չի գրանցել: Փոխարենը, Իրանն ապացուցել է, որ կարող է  դիմակայել ԱՄՆ-ի քաղաքկանությանն անգամ միջուկային ոլորտում»:

 

Պիտակ