Հեղափոխության երկրորդ քայլը(12)
Այաթոլլահ Խամենեի. «Մենք համոզված ենք, որ ճշմարիտի ու ստի, կամ իսլամի, իսլամական զարթոնքի ու ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող աշխարհի սատանայակաան քաղաքականության միջև հակամարտության հաղթանակն անկասկած լինելու է ճմշարտությունը: Բոլոր փաստերը վկայում են այս մասին»:
Հենց այդ պատճառով, երբ 1979թ փետրվարին Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց, ԱՄՆ-ն, որպես ժամանակի բռնատիրության խորհրդանիշ, որին Այաթոլլահ Խոմեյնին անվանում էր «մեծ սատանա», տարբեր ձևերով փորձեց տապալել իսլամական հանրապետությունը: Ինչպես նշում է Այաթոլլահ Խամենեին. «ԱՄՆ-ի կառավարությունը և ամերիկյան վարչակարգն իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրից իր թշնամությունը ցուցաբերեց այս համակարգի դեմ և ամեն ինչ արեց ՝այն տապալելու համար»: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ամենակարևոր քայլերից էր հակահեղափոխական խմբերին զինված ապստամբության համար պատրաստելը: Վաշինգտոնը համոզված էր, որ քանի որ հեղափոխությունը նոր է հաղթել, այդ խմբերի օգնությամբ հնարավոր կլիներ տապալել իսլամական համակարգը կամ մասնատել Իրանը: Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով այս սադրանքին, ասում է. «ԱՄՆ-ն առաջին քայլով փորձեց աջակցել Իրանի իսլամական համակարգին դեմ խմբերին»:
Միացյալ Նահանգներն անկարող էին հասկանալ, որ երբ Իրանի ժողովուրդը կարողացավ տապալել մի բռնատեր իշխանություն, կարող է դիմակայել նաև հակահեղափոխական խմբերի սադրանքներին: Միևնույն ժամանակ, Իրանում ձևավորվեցին կամավորական շարժումներ՝ այդ խմբերին դիմակայելու համար: Սակայն ԱՄՆ-ն շարունակեց քաղաքական, ֆինանսական ու քարոզչական աջակցություն ցուցաբերել այդ խմբերին: ԱՄՆ-ն, որ հայտարարում է, թե պայքարում է ահաբեկչության դեմ, աջակցություն էր ցուցաբերում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը, որի իրականացրած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել են բազմաթիվ իրանցիներ:
ԱՄՆ-ի սադանքների մյուս կողմն Իրանում հեղաշրջում իրականացնելու փորձն էր: Ամերիկացի գեներալ Ռոբերթ Հայզերը, հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո եկավ Իրան, որպեսզի բանակի ղեկավարների աջակցությամբ, հեղաշրջում կազմակերպեր: Սակայն քանի որ բանակն արդեն միացել էր հեղափոխության ուժերին, նա չհասավ իր նպատակին: Իսկ երբ Իրանում հաստատվեց իսլամական վարչակարգը, ԱՄՆ-ն նորից փորձեց հեղաշրջում իրականացնել, սակայն քանի որ բանակը հավատարիմ էր հեղափոխությանը, ԱՄՆ-ն չհասավ իր նատակին:
ԱՄՆ-ի ամենակարևոր միջոցառումներից էր պատերազմը, որ Վաշինգտոնն Իրաքի բռնապետ Սադդամին հրահրեց սկսել Իրանի դեմ: Սադդամը հեղափոխության առաջին իսկ ամիսներին հարձակում իրականացրեց Իրանի դեմ ու գրավեց մի շարք տարածքներ: Վաշինգտոնը և արևմտյան ու արաբական մի շարք երկրներ, աջակցում էին Սադդամին: Սակայն Իրանի ժողովուրդն օժտված լինելով հեղափոխական հոգեբանությամբ և հենվելով իսլամական ուսմունքների վրա, պաշտպանեց երկիրն ու հեղափոխությունը և իր առաջնորդ Այաթալլահ Խոմեյնիի առաջնորդությամբ, կարողացավ հաղթել պատերազմում: Երիտասարդները կանգնեցին իմամ Խոմեյնու կողքին և ցուցաբերեցին անասելի քաջություն: Թիկունքում գտնվող իրանցիները նույնպես աջակցեցին ռազմաճակատին ու ամուր պատնեշ ստեղծեցին Սադդամի ու նրա աջակիցների դեմ: 8 տարի տևած պատերազմից հետո Սադդամին չհաջողվեց գրավել Իրանի հողից անգամ մեկ թիզ:
Այաթոլլահ Խամենեին, «Իսլամական հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրության մեջ նշում է, որ այս հաղթանակը երաշխավորեց երկրի կայունությունն ու անվտանգությունը, ապահովելով նաև տարածքային ամբողջականությունը: «Իսլամական հեղափոխությունը մի մեծ հրաշք գործեց ամերիկացիների ու եվրոպացիների կողմից հովանավորվող Սադդամի դեմ ութամյա պատերազմում»:
Անցած 40 տարիների ընթացքում, Իրանի դեմ կիրառվել են բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներ՝ իսլամական համակարգը թուլացնելու նպատակով: ԱՄՆ-ի կողմից սահմանված այդ պատժամիջոցները, այս տարիների ընթացքում մշտապես եղել են: Իսկ երբ կյանքի կոչվեց Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները, փորձեցին ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ ու կանոնների շրջանակներում իրականացվող այս գործունեությունը վտանգավոր ցույց տալ: ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լանյավածավալ պատժամիջոցներ սահմանեցին Իրանի դեմ: Եվ չնայած ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո դրանք չեղարկվեցին, սակայն շարունակում էին գործադրվել և ավելի խստացան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Սակայն Իրանը չզինաթափվեց ու չհրաժարվեց իր սկզբունքներից: Չնայած տնտեսական պատժամիջոցները բացասաբար ազդեցին Իրանի տնտեսության վրա, սակայն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ղեկավարությամբ, Իրանը կարողացավ զարգացնել ներքին արդյունաբերությունը, որպեսզի նվազեցնի պատժամիջոցների բացասական ազդեցությունը: Այաթոլլահ Խամենեին ասում է . «Նա, ով կարծում է, թե տնտեսական դժվարությունները միայն պատժամիջոցների արդյունք են, իսկ դրանց պատճառը համաշխարհային բռնատիրության դեմ ծնկի չգալն ու պայքարելն է, ուրեմն լուծումը նրանում է, որ ծնկի գանք թշնամու դեմ և համբուրենք գայլի ձեռքը, ինչն աններելի սխալ է»:
ԱՄՆ-ն ԻԻՀ դեմ քարոզական մեծ պայքար սկսեց: Արևմտյան ԶԼՄ-ներն Իրանի իրադարձությունների վերաբերյալ սուտ լուրեր տարածեցին և միաժամանակ փորձեցին հարցականի տակ դնել Իրանի ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնությունը: Իրանի առաջնորդի Հեղափոխության երկրորդ քայլը հաղորդագրության մեջ ասվում է . «Վերջին 40 տարիների ընթացքում և ներկայումս, թշնամու քարոզչամեքենան մեծ աշխատանք է տանում, որպեսզի հիասթափեցնի Իրանի ժողովրդին ու ազդի նաև պատասխանատուների վրա: Իրանի թշնամիների ծրագրերից է եղել իրականությունը խեղաթյուրելը, սուտ վերլուծություններ ներկայացնելը, հույսը ոչնչացնելը, թերությունները մեծացնելը, կամ ձեռքբերումները ժխտելը: Սա հազարավոր լրատվական ծառայությունների ծրագրերից է եղել այս տարիների ընթացքում»: Այս լրատվամիջոցները փորձել են Իրանում քարոզել արևմտան կենսակերպը: Դրանք փորձում են այնպիսի արժեքներ տարածել Իրանում, ինչպես՝ նյութապաշտությունը, սպառելու մշակույթը, անտարբերությունը կրոնական արժեքների նկատմամբ, անբարո հարաբերությունները հակառակ և նույն սեռերի միջև, փորձելով իրանցիների մշակույթը և հավատալիքները թուլացնել և վնասել Իսլամական հանրապետության ժաղովրդականությանը, ենթահող ստեղծելով իսլամական համակարգի տապալման համար:
ԻԻՀ առաջնորդը նշում է, որ թշնամու հոգեբանական պատերազմի դեմ պետք է իրականացնել բազմակողմանի ջիհադ, որը սկսվել է երիտասարդների կողմից և գնալով ընդլայնվում է: Բոլոր սադրանքներով հանդերձ, Իրանը ոչ միայն չի նահանջել իր սկզբունքներից, այլ ավելի ու ավելի է հզորացել: Այդ պատճառով էլ փոփոխվել է Իրանի դեմ պայքարի ձևը:
ԻԻՀ առաջնորդն ասում է . «Հզոր Իրանն այսօր էլ ինչպես հեղափոխության առաջին օրերին, կանգնել է թշնամու մարտահրավերների դեմ, սակայն այս անգամ տարբեր իմաստային առումով»: Նա հավելում է. «Ներկայումս, քանի որ Իրանն ավելի է հզորացել, այդ բախումներն էլ ուժեղացել են»: Նրա խոսքերով, հարկավոր է դադարեցնել Արևմտան Ասիայում ԱՄՆ-ի անօրինական ներկայությունը և աջակցել Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում Դիմադրության ուժերին և տարածաշրջանի բոլոր չարքաշ ժողովուրդներին:
Այսօր ԱՄՆ-ն Իրանի դեմ պայքարը շարունակելու նպատակով, ունի մեծ կոալիցիայի կարիք, որտեղ պետք է հավաքվեն այն պետությունները, որոնք դեմ են Իրանին: Սակայն այս անգամ նույնպես ԱՄՆ-ն պարտություն է կրելու: Իրանը հեղափոխության շնորհիվ, բարձր դիրք է զբաղեցնում համաշխարհային ընտանիքում: Եվ ինչպես ասում է ԻԻՀ առաջնորդը. «Մենք համոզված ենք, որ ճշմարիտի ու ստի կամ իսլամի, իսլամական զարթոնքի ու ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող աշխարհի սատանայական քաղաքականության միջև հակամարտության հաղթանակն անկասկած լինելու է ճմշատությունը: Բոլոր փաստերը վկայում են այս մասին»: