Օգոստոս 13, 2019 10:58 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք դպրոցներում հիջաբի արգելման և Գերմանիայում ու Ֆրանսիայում նմանատիպ քայլերի գործադրման մասին:

Ավստրիայի դպրոցներում այդ երկրի պառլամենտի կողմից հիջաբի արգելման քայլին արձագանքեցին մուսուլմաններն ու ազատության պաշտպան կառույցները: Ավստրիայի պառլամենտը վավերացրեց մի օրենք, որի համաձայն այդ երկրի տարրական դպրոցներում արգելվում է հիջաբը: Ավստրիայում գործող իսլամական կազմակերպությունները հայտարարեցին, որ այս օրենքի չեղարկման համար օրենքի շրջանակներում ջանքեր կգործադրեն: Մի օրենք, որ հատուկ կերպով համարվում է խտրականության կիրառում մուսուլմանների դեմ: Իսլամը Ավստրիայում պաշտոնապես ճանաչված կրոններից է և այս երեկրում ապրում են ավելի քան 700 հազար մուսուլմաններ: Գերմանիայում բնակվող ազատ լրագրող և քաղաքցիական հարցերի ակտիվիստ «Թարեղ Բաաեն» իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Այս օրենքի քննադատներն այն համեմատում են նացիստների ժամանակաշրջանի հետ: Առանց այն որ կարիք լինի պատերի վրա գրենք կամ էլ ինչ-որ բան նկարենք՝ լիովին արդարացի է ասել, որ հիջաբի վերացման ու արգելման քաղաքականությունը ավելի շատ հիշեցնում է Եվրոպայում վերջին դարաշրջանի ավելի սև օրերը»:

Ավստրիացի մուսուլման ակտիվիստ «Թաարեֆե Բաղաջաթին» ասում է.«Մի բան հարյուր տոկոսով պարզ է և դա այն է, որ այս օրենքը մանուկների հետ ոչ մի առնչություն չունի: Դա մուսուլմանների դեմ որդեգրված ընդհանուր քաղաքականություն է»: Շվեդացի ակտիվիստ «Սաբրինա Դորենը» անդրադառնալով իր և մուսուլման հիջաբ կրող կանանց միաբանությանը գրել է.«Ավստրիայի սիրելի կառավարություն, ընդունեք այն դեպքում, որ երբ կրոնական մյուս խորհրդանշանները չեն արգելվել, հիջաբի արգելումը ընդունելի չէ և մենք չպիտի այս երկրում հանդուրժենք մուսուլմանների դեմ այս կարգի խտրականություն»: Գերմանիայի «Ֆլենսբուրգ» համալսարանի կիրառական գիտությունների դասախոս և Սոցիալ-դեմոկրատ կուսակցության անդամ «Ստեֆանի Փալսենը» նույնպես բողոքելով Ավստրիայում հիջաբի արգելման դեմ գրել է.«Հիջաբի շուրջ շրջանառվող զրույցները իսկապես կարիք չեն և պիտի կանխենք հիջաբի արգելումը տարածող օրենքները»: Դպրոցներում հիջաբի արգելման մասին Ավստրիայի պառլամնետի օրենքը նույնպես արձագանքներ է ունեցել Գերմանիայում: Այդ երկրում հիջաբ կրող մուսուլման կանայք ու աղջիկները բազում սահմանափակությունների առաջ են կանգնած: Գերմանիայի նահանգային դատարանները վերջին տարիների ընթացքում տարբեր վճիռներ են կայացրել հիջաբ կրող ուսուցչուհիների համար: Որոշ նահանգներում մուսուլմանները կարողացել են դատարաններին ներկայացրած հայցերի միջոցով վերականգնել իրենց իրավունքները և մյուս նահանգներում դատավորները ուսուցչուհիների հիջաբի արգելման օգտին են վճիռ կայացրել:

Բեռլինում մեծ թվով ուսուցիչներ անկողմակալության օրենքի բերումով գործազուրկ են դարձել: Դա այն դեպքում, երբ Գերմանիայի սահմանադրությունը կարևորում է կրոնի ազատությունը և կառավարական հաստատություններում աշխատելու համար արգելել է կրոնական խտրականությունը: Այս պայմաններում Բեռլին-Բրանդենբուրգի նահանգային դատարանը սպասում է  դպրոցների ուսուցչուհիների խնդրի մասին Դաշնային դատարանի վճռին: Եթե դաշնային դատարանը վճիռ կայացնի մուսուլման ուսուցչուհիների օգտին, նահանգային դատարանները նույնպես պարտավոր են հետևել այդ դատարանի կայացրած վճռին: Ուսուցչուհիները և կառավարության մյուս աշխատակիցները ԲԵռլինի անկողմնակալության օրենքի համաձայն չեն կարող օգտագործել կրոնական խորհրդանշանները: Այդ պատճառով էլ մուսուլման ուսուցչուհիները այդ դպրոցներում աշխատելու համար խնդիրների առաջ են կանգնած: Որպես օրինակ 2017թ. տարրական դպրոցի մի ուսուցչուհի բողոքել էր Բեռլինի կառվարության դեմ: Բեռլինի կառավարությունը արգելել էր այդ ուսուցչուհու ներկայությունը դպրոցում և հակառակ նրա կամքին նրան ուղարկել էր մի ուրիշ դպրոց: Այս պայմանում դատարանը նույնպես մերժել էր մուսուլման ուսուցչուհու բողոքը: Այդուհանդերձ այս ուսուցչուհն չհանձնվեց: Նա իր հիջաբը պաշտպանելու համար դիմել էր Բեռլին-Բրանդենբուրգի դատարան և դրա համար որ կարողանա դասավանդել դպրոցում դիմում էր ներկայացրել վերաքննիչ դատարանին: Խտրականության ու իսլամաֆոբիայի դեմ պայքարի ցանցի անդամ «Զեյնաբ Չեթինը» այս կապակցությամբ ասել է.«Հիջաբ կրող մուսուլման ուսուցչուհիները, որ կարող են դասավանդել դպրոցում չպիտի հիջաբի համար հեռացվեն իրենց աշխատանքից: Նրանք չպիտի իրենց իրավունքի վերականգնման համար դիմեն դատարան, Գերմանիայի սահմանադրության մեջ շեշտը դրվել է անձանց կրոնական ազատության վրա: Հետևաբար Բեռլինի անկողմնակալության օրենքը չի առնչվում սահմանադրության հետ»: Անցյալ տարի նմանօրինակ դեպքում նահանգային դատարանը վճիռ էր կայացրել մուսուլման ուսուցչուհու օգտին: Վերաքննիչ դատարանի դատավորը այն ժամանակ համոզված էր, որ պիտի վճիռ կայացնի ըստ դաշնային սահմանադրական դատարանի 2015թ. որոշման: Այդ ժամանակ Բեռլինի կառավարությունը այս վճիռը նկատի էր առել միայն հատուկ պարագայի համար և չէր տարածել բոլոր գործերի վրա: Սակայն ներկա դրությամբ, Դաշնային դատարանի վճիռը կարող է փոխել Բեռլինի մեծ թվով ուսուցչուհիների ճակատագիրը: Դաշնային դատարան դիմած ուսուցչուհու իրավապաշտպան Մարիամ Հաշեմին այս կապակցությամբ ասել է.«Հուսով եմ դաշնային դատարանը մեր օգտին վճիռ կկայացնի: Այդ դեպքում Բեռլինի դատարանը չի կարող փոխել այդ վճիռը»:

Մարդկային իրավունքների գերմանական մի ինստիտուտ վերջերս մի հոդված է հրապարակել աշակերտուհիների համար հիջաբի արգելման մասին և այդ հոդվածում մերժել է հիջաբի արգելումը:  Գերմանական  ինստիտուտը այդ հոդվածում հայտարտարել է, որ աշակերտուհիների համար հիջաբի արգելումը հակասում է մանուկների ու մարդու իրավունքների կոնվենցիային: Այս ինստիտուտի պատասխանատուների կարծիքով մանուկները դպրոցի միջավայրում պետք է սովորեն հանդուրժել այլ կրոնների հետևորդներին: Այս ինստիտուտի տնօրեն Բիթ Ռուդոլֆը «Դպրոցի միջավայրում մանուկների կրոնական ազատություն-աշակերտուհիների համար հիջաբի արգելման մասին զրույց» հոդվածի մասին բացատրել է.«Դպրոցներում հիջաբի արգելման մասին Դաշնային կառավարության որոշումը հակասում է Գերմանիայի սահմանադրությանը և մարդկային իրավուքներին և ոչնչացնում է դպրոցներում կրոնական բազմազանության ու տարբեր կրոնների հետևորդների խաղաղ համակեցության համար տարվող ջանքերը»: Ռուդոլֆը շարունակել է.«Մանուկները վայելում են կրոնական ազատությունը և արդյունքում եթե մի երեխա ուզում է դպրոցում գործադրել իր կրոնի հրահանգները, կառավարական պատասխանատուները պիտի հարգեն նրա ցանկությունը: Բոլոր մուսուլման աղջիկները պատրավոր են հիջաբ կրել և այդ պատճառով էլ չպիտի այս պահանջի դեմ օրենք սահմանվի: Դպրոցներում դժվարություն առաջանալու դեպքում պետք է օգտագործեն բոլոր միջոցները այդ թվում՝ մանուկների ու նրանց ընտանիքների հետ զրուցելու և ուսուցանելու միջոցները»: Ռուդոլֆի խոսքերով, դպրոցները պետք է բոլոր կրոնների հետևորդների ներկայության վայրը լինեն: Այդ պատճառով էլ դպրոցների պատասխանատուների պարտականությունն է օգնել կրոնական հանդուրժողականության տարածմանը: Գերմանիան մանուկների իավունքների կոնվենցիայի անդամ է և պետք է ուշադրություն դարձնի բոլոր մանուկների իրավունքներին»: Նա ասել է.«Միայն այն դեպքում, երբ կան ապացույցներ, որ մի ընտանիքում աղջիկներին պարտադրում են հիջաբ կրել կարող ենք այդ կարգի սահմանափկություններ առաջացնել: Այս ուղղությամբ կառավարությունը նույնպես պետք է նախ ստեղծի օրինական նախադրյալներ, որտեղ հարգվել է արդարության սկզբունքը: Այս պայմաններում ևս հիջաբի արգելումը պետք է նկատի առնվի որպես վերջին լուծում»:

Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ սահմանափակություններ էր առաջացրել դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիների ներկայության համար: Արևմտյան այս երկիրը դեռևս առաջատար դիրքում է՝ մուսուլման կանանց ու աղջիկների համար սահմանափակություններ առաջացնելու հարցում: Ֆրանսիայի սենատը «Դպրոցների օրենք» անվամբ մի նոր օրենք է սահմանել, ինչի համաձայն մուսուլման մայրերը իրենց զավակներին դպրոց ուղեկցելու համար չպիտի հիջաբ ունենան: Ֆրանսիայում հանրապետական կուսակցության պատգամավոր «Ժաքլին Սթաչ Բրինոն» այս կապակցությամբ ասել է.«Այս օրենքի նպատակն է լցնել աշխարիկության օրենքի գործադրման հարցում առաջացած օրինական ճեղքը»: Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության մի պատգամավոր քննադատել է այս օրենքը և ասել է.«Չպիտի աշխարիկությունը որպես միջոց օգտագործվի քաղաքական նպատակների իրականցման համար»: Ֆրնասիան արևմուտքում ճանաչվել է, որպես խոսքի ազատության բնօրրան, սակայն այդ երկրի մուսուլմանները չեն կարողանում իսլամի ուսուցումների հիմամբ ընտրել իրենց հագուստը: Սա այն դեպքում է, երբ բարոյականության ու մարդկային էության դեմ ամենաանպատշաճ վարքագծերը ինչպես մերկությունը կամ էլ համասեռամոլությունը պաշտոնապես ճանաչվում է ազատության շրջանակներում: Սակայն կանանց ու աղջիկների համար հիջաբ կրելը արգելվում է աշխարիկության օրենքների խախտում անվան տակ և խախտողի համար պատիժ է սահմանվում:

Պիտակ