Հեղափոխության երկրորդ քայլը (13)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i110897-Հեղափոխության_երկրորդ_քայլը_(13)
«Հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրության մեջ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է. «Դժվարին պայմաններում, ներառյալ սրբազան պաշտպանության դաշտում, երիտասարդության անձնազոհությունը, ուղեկցվում էր աղոթքով և եղբայրության ու զոհաբերության ոգով՝ և այդ բոլորը վերակենդանացնում էր Իսլամի պատմության անցած ուղին»:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 27, 2019 20:55 Asia/Tehran

«Հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրության մեջ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է. «Դժվարին պայմաններում, ներառյալ սրբազան պաշտպանության դաշտում, երիտասարդության անձնազոհությունը, ուղեկցվում էր աղոթքով և եղբայրության ու զոհաբերության ոգով՝ և այդ բոլորը վերակենդանացնում էր Իսլամի պատմության անցած ուղին»:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ, հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրության մեջ Այաթոլլահ Ալի Խամենեիին մեծ կարևորություն է տվել  հոգևոր արժեքների տարածմանը հասարակության մեջ: Այս հեղափոխությունը սկսվել է իսլամի անունով ` այս մեծ երկնային կրոնի վեհ արժեքները տարածելու նշանաբանով  և բնական էր հաղթանակից հետո, հատուկ շեշտադրում կատարվեր մարդու գերագույն առաքինությունների, ինչպիսիք են բարոյականության ու հոգևոր արժեքների վրա:

Հոգևոր արժեքներ են կոչվում մարդու հավատալիքները, ինչպիսիք են հավատքը արարչին, գերբնական ուժերը և նյութական իրերի ներքին իրական բովանդակությունը:

Հոգևոր հավատալիքները գերազանցում են նյութականությունը և  պատճառ են դառնում մարդն իրեն զգա հարատև և իրական երջանկության և բարեկեցություն մեջ, որոնք գերազանցում են նյութական անցողիկ ուրախություններին:

Բարոյականությունը հոգևոր արժեքների և դրա արդյունքի կարևոր մասն է կազմում: Եվ դրանք մի շարք բարի  հատկություններ են, որոնք մշտապես արմատավորված են մարդու գոյության մեջ:

Իսլամական  հեղափոխության գերաագույն առաջնորդը հոգևորը և բարոյականությունը նկարագրում է այսպես.«Կրոնը նշանակում է այնպիսի հոգևոր արժեքներ, ինչպիսիք են անկեղծությունը, զոհողությունը, վստահությունը և հավատքը: Իսկ բարոյականությունը նշանակում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բարեգործությունը, ներողամտությունը, օգնել կարիքավորներին, ճշմարտացիությունը, քաջությունը, խոնարհությունը, ինքնավստահությունը և այլ լավ բարքերը»:

Երկնային կրոնները, հատկապես իսլամը, մշտապես խթանել է  հոգևոր և բարոյական բարձր արժեքները: Այդ իսկ պատճառով, ճշմարիտ մահմեդականները պետք է գնան հոգևոր և բարոյական առաքինությունների ճանապարհով:

Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտակցում է իր պարտականությունը, որպեսզի հիմք ստեղծի նման հոգևոր շարժման համար:

Կրոնն ու բարոյականությունը մարդուն  շունչ ու ոգի են հաղորդում և  նյութական խառնաշփոթ աշխարհում նրան պաշտպանում են բարոյական արատներից:

Նա, ով իրեն ավելի մոտ է զգում  Արարչին և երկնային աշխարհը համարում է իր հավերժական բնակավայրը, ձգտում է լինել այս աշխարհում լավ և առաքինի մարդ Աստծո գոհունակությանն ու հավերժական դրախտին  արժանանալու համար։

Ինչպես, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն է ասել .«Կրոնն ու բարոյականությունը ձևավորում են բոլոր անհատական և սոցիալական շարժումները և գործողությունները և հասարակության հիմնական կարիքն են: Նրանց գոյությունը նույնիսկ նյութական   թերություններով հանդերձ աշխարհը դարձնում է դրախտ  և դրանց բացակայությունը  նույնիսկ նյութական առատության պայմաններում կյանքը դարձնում է դժոխք: Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Որքան մեծանում է հասարակության հոգևոր  ու բարոյական մակարդակը, այդքան օրհնություն է բերում մարդկանց»:

Իրանի իսլամական հեղափոխությունն այն ժամանակ վեր բարձրացրեց հոգևորության, բարոյականության և աստվածապաշտության դրոշը, երբ արևմտյան աշխարհը վաղուց սկսել էր հեռանալ այդ առաքինություններից:

Նյութական  աշխարհի շքեղության վրա կենտրոնացած լինելը, սպառողականությունը,ապօրինի սեռական հարաբերությունների տարածվածությունը և ընտանիքի  հիմքերի խարխլումը: Բոլոր տեսակի թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունը, բռնությունն ու հանցագործության կտրուկ աճը, ճնշված ժողովուրդների ռեսուրսների թալանը, պատերազմն ու սպանությունը, բոլորը վկայում են Արևմուտքի հոգևոր և բարոյական  արժեքների անկման մասին:

Այաթոլլահ Խամենեին, «Իսլամական հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրության մեջ նշելով, որ հոգևոր արժեքների ընդլայնումն ժողովրդական  այս մեծ շարժման գլխավոր ձեռքբերումներից է հավելել է, որ «Իսլամական հեղափոխությունը կտրուկ բարձրացրել է կրոնական և բարոյականության արժեքները հասարակությում և սա այն դեպքում երբ հեղափոխությունից առաջ, Փահլավի ռեժիմը ոչինչ չէր խնայում կոռուպցիան տարածելու, և կրոնը, հոգևոր արժեքները և բարոյականությունը ոչնչացնելու համար: Եվ սա ցույց է տալիս հեղափոխության և նրա առաջնորդ Իմամ Խոմեյնիի հրաշքի կարևորությունը ժողովրդի կրոնական և բարոյական վերափոխման գործում:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է, որ, Փահլավիի շրջանի քարոզչությունն ու կոռուպցիան ծանր հարված են հասցրել ժողովրդի կրոնին և  արևմտյան  աղտոտ բարոյական վարքերը տարածել են հասարակության, հատկապես երիտասարդության կյանքում: Սակայն, Իսլամական հանրապետությունում կրոնական և բարոյական մոտեցումը գրավեց լուսավոր՝ հատկապես երիտասարդության սրտերը, և մթնոլորտը փոխվեց կրոնի և բարոյականության օգտին»:

Այաթոլլահ Խամենին անդրադառնալով Իմամ Խոմեյնիի դերակատարությանը այդ ոլորտում, իր ուղերձում նշել է, որ   Իմամ Խոմեյնիի պահվածքն ու ոգին պայքարի ընթացքում և հեղափոխության հաղթանակից հետո առավել խթանել է կրոնի և բարոյականության տարածումը:

Նյութական աշխարհից հեռու մի հոգևոր ու հավատացյալ  մարդ առաջնորդեց երկրի ժողովրդին, որի մեջ  խորապես արմատավորված էր կրոնն ու հավատքը:

Լուսահոգի իմամ Խոմեյնին ՝ իսլամական հեղափոխության քաղաքական և հոգևոր առաջնորդը

Անկասկած կառավարությունները չեն կարող մարդկանց ստիպել լինել՝ կրոնավոր, անհավատ կամ նյութապաշտ: Այն, ինչ նրանք անում են, ճանապարհ են հարթում, որպեսզի մարդիկ ունենան որոշակի մշակույթ և համոզմունքներ: Ինչպես Արևմուտքում, ժողովրդին ուղղորդում են դեպի աշխարհիկություն և ծայրահեղականություն և նյութապաշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունը  ժողովրդին առաջնորդում է դեպի մարդկային, բարոյական, կրոնական և աստվածային բարձրագույն արժեքներ:

Հեղափոխության երկրորդ քայլը հաղորդագրության մեջ ասվում է . «Կրոնը և բարոյականությունը, իհարկե, հրամանով չեն ձեռք բերվում, ուստի կառավարությունները չեն կարող  այն ստեղծել բռնի ուժով, նախ նրանք պետք է ունենան բարոյական և կրոնական բնույթ և վարք: Եվ երկրորդ,  պայմաններ ստեղծեն այն՝ հասարակության մեջ տարածելու համար և սոցիալական հաստատություններին օգնեն այդ ուղղությամբ: Ռացիոնալ ճանապարհով պայքարեն հակակրոնական և հակաբարոյականության կենտրոնների դեմ,  և թույլ չտան, որ դժոխայինները խաբեն ժողովրդին»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին քառասուն տարիների ընթացքում մեծ ջանքեր է գործադրել հասարակությունում խորացնելու կրոնական մշակույթը և բարոյական առաքինությունները:

Մզկիթները իսլամական և Ղուրանի մշակույթի տարածման հիմնական հիմքն են հանդիսացել:

Այս սրբավայրերի կարևորությունը ակնհայտ դարձավ Իրանի Իսլամական հեղափոխության ընթացքում մարդկանց առաջնորդման, կազմակերպման և մոբիլիզացիայի համար, ինչպես որ Իմամ Խոմեյնին ասաց. «Մզկիթները խրամատ են, պահպանեք խրամատները»:

Աղոթքի արարողություն Մզկիթում

Իսլամական հեղափոխությունից ի վեր մզկիթների թիվը եռապատկվել է, և  ժողովուրդը ակտիվորեն մասնակցել է  հավաքական աղոթքի, կրոնական հավաքներին ու սգո արարողություններին: Այս սրբազան վայրերում, որոնք իսլամական հադիսներում կոչվում են Աստծո տներ, կատարվում է Ղուրանի ընթերցանություն, աղոթքի և ուխտագնացության արարողություն:

Իրանում մզկիթներն օգտագործվում են, նաև որպես տարբեր մշակութային, հասարակական և քաղաքական գործունեության կենտրոններ:

Ամեն տարի տեղի ունեցող ամենամյա արարողություններից մեկը  մզկիթներում երեք օր մնալն է։ Էըթեքաֆի երեք օրերն երկրպագության և Աստծուն աղոթելու համար են: Ամեն տարի այս տոնակատարություններն ավելի փառավոր են կատարվում, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են:

Մզկիթների ամենակարևոր գործառույթներից մեկը անձնազոհ և հավատացյալ երիտասարդների մարզումն ու գործուղղումն էր մարտադաշտ՝ Սադդամի զավթիչ բանակի դեմ:

Կարելի է ասել, որ Իսլամական հեղափոխության հոգևոր հրաշքը նշանավորվեց այս հավատարիմ, հեղափոխական երիտասարդների կողմից ՝ անկեղծությամբ, զոհաբերությամբ և քաջությամբ:

Ռազմադաշտի թիկունքում նրանք  ընթերցում էին Ղուրան, աղոթում էին Աստծուն: Եվ այս ոգով և ապավինելով Աստծո զորության քաջաբար նետվում էին մարտադաշտ թշնամու դեմ պայքարում և քաջաբար նահատակվում էին:

Սրբազան պաշտպանության շրջանից ավելի քան երեսուն տարի անց, նահատակները շարունակում են մնալ հեղափոխական հավատարիմ երիտասարդության օրինակը: Սադդամ Հուսեյնի պարտադրած ութամյա պատերազմի ընթացքում Իրանի ժողովուրդը ոչ միայն իր անխոնջ ջանքերով ու  մեծ ոգով դիմադրեց դժվարություններին,  այլև  շատ օգնություններ ուղարկելով ճակատ, իր համերաշխությունը ցուցաբերեց ռազմադաշտում պայքարող իր զավակներին:

Իրանցի  երիտասարդ հավատացյալ մարտիկները ռազմի դաշտում

 

Հեղափոխության երկրորդ քայլը հաղորդագրության մեջ  Այաթոլլահ Խամենին ասել է . «Դժվար պայմաններում, ներառյալ սրբազան պաշտպանության ընթացքում  իրանցի   երիտասարդների պայքարը, ուղեկցվում էր աղոթքով և եղբայրության ու անձնազոհության ոգով, որը հիշեցնում է իսլամի պատմությունը: Հայրերը, մայրերը և կանայք, կրոնական պարտականության զգացմունքով տոգորված, իրենց սիրելիներին ուղարկեցին  ջիհադի տարբեր ճակատներ, իսկ երբ նրանք նահատակվում էին, նրանք փորձությունը ուղջունում էին փառք տալով Աստծուն: