Նոյեմբեր 18, 2019 19:38 Asia/Tehran

8 մասից բաղկացած «Մեդիա ահաբեկչություն» հաղորդաշարը պատրաստվել է «Արբանյակային ցանցերից հեռուստատեսային ծրագրերի հեռարձակման դադարեցումը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից » խորագրով հետազոտության արդյունքում: Հետազոտությունն իրականացել է կիրառական հետազոտությունների բաժնում:

Հանուն Բարձրյալի,ողջույն սիրելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Մեդիա ահաբեկչություն»հաշորդաշարի առաջին  թողարկումը: 

Այս հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք  արբանյակային գործունեությունն վերահսկող իրավական համակարգ և օրենքներ մշակելուն ուղղված միջազգային հանրության ջանքերին   և  տեղեկատվության միակողմանի հոսքին հակազդելու համար՝  անօրինական պատժամիջոցներ կիրառելու,անկախ երկրների  արբանյակային հեռարձակումը խզելու  կամ սոցիալական ցանցերը արգելափակելու  գերիշխող  երկրների գործողություններին:  Հաղորդաշարի ընթացքում քննարկելու ենք   նրանց կողմից հաղորդակցության միջազգային իրավունքների խախտման ոլորտները:

Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում քննարկելու ենք արբանյակների աշխատանքներին և տիեզերքին իշխող իրավական սկզբունքներն ու տեսակետները:

Երբ մարդու համար հասանելի դարձավ անդրատմոսֆերային տարածքը  ,այդ ոլորտում առաջադրվեցին չորս վարկածներ: Առաջին վարկածը հետևյան է,որ օդային տարածքը մինչև անդրատմոսֆեր ,ընդհանուր առմամբ ազատ է և որևէ երկրի սեփականության  կամ վերահսկողության ներքո չէ:Երկրորդ վարկածը միայն օդային տարածքը,ջրային տարածքի պես  համարում է համապատասխան պետության վերահսկողության տակ գտնվող  տարածք և որոշակի տարածությունից հետո այն նկատի  է առնում,որպես  ազատ գոտի:Երրորդ վարկածն այն է, որ պետությունը գերիշխում է իր ցամաքային և ծովային սահմաններից վեր գտնվող տարածության վրա, որքան էլ,որ այն բարձրանա,և չորրորդ վարկածի համաձայն,այլ պետությունների օդային տարածքից  քաղաքացիական կամ ոչ ռազմական  ինքնաթիռների անվտանգ անցումը  արգելված չէ :Նրանով հանդերձ ,որ   գտնում է,որ այդ  տարածքի ինքնիշխանությունը պատկանում է ցամաքում իշխող կառավարությանը: 


Տիեզերագնացների մուտքը տիեզերք


 

Արբանյակներին վերաբերող միջազգային իրավական սկզբունքների հաստատման  և մշակման պայմաններն ու համատեքստերը բացատրելով , հարկ է նշել, որ բացի իրավական և քաղաքական խնդիրներից, կարևոր  դեր է ունեցել նաև երկրների արագ զարգացումը տեխնիկական և մեդիայի բնագավառներում :1962-ի հուլիսի 10-ին տիեզերք ուղարկվեց  ԱՄՆ-ի հեռահաղորդակցական առաջին արբանյակը ՝«Թելե Ստար»անվամբ,որը հնարավորություն էր ընձեռնում՝ ԱՄՆ-ից եվրոպական հեռուստակայաններ ուղիղ հեռարձակում իրականացնել:Սա իր հերթին մեծացրեց միջազգային հանրության ակտիվությունը՝ օրենքներ մշակել ու կարգավորել արբանյակներ գործուղելու և դրանք շահագործելու համար :Այս քայլերից մեկը նախագծվել էր Խորհրդային միության իշխանության կողմից հետևյալ խորագրով«անդրաթմոսֆերային տարածքի  օգտագործման և  ուսումնասիրության վերաբերյալ պետությունների գործունեությունը ղեկավարող հիմնարար սկզբունքների հռչակագիրը»:Դա արգելում էր կառավարությունների կողմից տիեզերքի  օգտագործումը քարոզչական պատերազմների, ազգերի միջև ռասիզմի և թշնամանքի համար և  թույլատրվում էր ցանկացած տիեզերական գործունեություն իրականացվել բացառապես կառավարությունների կողմից:Ծրագրում նշվում էր նաև, որ օտարերկրյա կառավարությունների տարածքում լրտեսական տեղեկատվություն իրականացնելու  համար արբանյակներ ուղարկելը  հակասում է  տիեզերքը  նվաճելու մարդու  նպատակներին:

Փաստորեն,Խորհրդային միությունը վախենում էր , որ «Telstar» արբանյակից  լուրերը և տեղեկությունները  ներխուժեն իր և արևելյան բլոկի տարածքներ  ,ուստի նմանօրինակ քայլի դիմեց ,ճիշտ   այնպես, ինչպես դա արեց ԱՄՆ-ը,1957 թվականին,ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլիայում  , Խորհրդային միության կողմից «Սպուտնիկ մեկ»-ն ուղարկվելուց անմիջապես հետո: Համենայն դեպս ,այս անգամ ԱՄՆ-ն Խորհրդային միության նախագիծը իրավական արժեքից զուրկ համարելով ,դա բնութագրեց քաղաքական նպատակների իրականացման միջոց: Այն, ինչ ԱՄՆ-ի բողոքարկմանը հանգեցրեց  այն էր, որ Խորհրդային միության  նախագծի  մի հատվածում, Մոսկվան ձգտում էր արգելել տիեզերքի միջոցով  ցանկացած գովազդի առաքումը, իսկ հիշյալ նախագծի   մեկ այլ  կետը շեշտում  էր  այդ ծրագրերն ուղարկելուց առաջ  բանակցություններ վարել արբանյակային ծրագրեր ստացող կառավարությունների հետ, նրանց  համաձայնությունն ստանալու համար:

Զանազան արբանյակների առաքումը տիեզերք

 

ԱՄՆ-ը հավակնում էր  , որ արբանյակային ծրագրեր ստանալու համար երկրների համաձայնությունը պաշտոնապես ճանաչելը ,նրանց համար կդառնա Վետոին համազոր իրավունք,որին հիմնվելով յուրաքանչյուր երկիր կարող է սահմանափակել կամ վտանգել  արբանյակային գործունեությունը :Իվերջո ծավալուն քննարկումից հետո,  Գլխավոր ասամբլեան 1963 թվականին հաստատեց թիվ 1802 բանաձևը («CVll / R) հետևեալ խորագրով. «Պետությունների աշխատանքներին իշխող Իրավական սկզբունքների հռչակագիրը կապված անդրատմոսֆերային  տարածքի ուսումնասիրության և օգտագործման հետ», համաձայն որի անդամ պետությունները ,  պարտավորություն ստանձնեցին  համագործակցել տիեզերքի  իրավունքների զարգացման գործում:Իրանցի իրավագետ Աբասալի Քադխոդային այս մասին ասում է.«Չնայած բանաձևը չի պարունակում տիեզերքի օգտագործման կամ նույնիսկ այլ երկրի դեմ քարոզչության արգելք, սակայն այն շեշտում է  տիեզերքի օգտագործման ազատության սկզբունքը ՝ համաշխարհային խաղաղության ուղղությամբ»: Միաժամանակ ,ըստ բանաձևի որևէ վնասի հատուցման պատասխանատուն է  արբանյակ արձակող երկիրը :Արբանյակային հեռարձակման շրջանակում Իրանում միջազգային իրավունքի փորձագետ Ալաին  պնդում է.«Չնայած հեռարձակման  ազատությանը և դրա ընդունմանը `որպես սովորական միջազգային իրավունքի սկզբունք,ալիքները  ստացող պետությունները կարող են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թեև կան սահմանափակումներ այս սկզբունքի կիրառման հարցում: Հեռարձակման ազատության սկզբունքի նկատմամբ գոյություն ունեցող  բացառություններով ու սահմանափակություններով հանդերձ  երբևէ չեն մշակվել օրենքներ,  հեռարձակումները ստացող պետությունների համաձայնությունը կամ գոհունակությունը ստանալու կապակցությամբ:

«Անդրատմոսֆերային տարածքի օգտագործման և ուսումնասիրության առումով պետությունների  գործունեությունը կարգավորող իրավական հիմունքների հռչակագրում»  մեկ այլ կարևոր կետը անդրատմոսֆերային տարածքի և տիեզերքի  մարմինների նկատմամբ պետությունների ինքնիշխանության և սեփականության իրավունքի սկզբունքի չճանաչելն էր: Միջազգային զանազան քննարկումներին զուգահեռ, 1964-թվականին տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որը մեծացրեց կառավարությունների զգայունությունը տիեզերական գործունեության և տիեզերքի օգտագործման նկատմամբ:Այդ տարի ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում հայտարարվեց , որ առաջիկա տաս տարվա ընթացքում ՝ մինչև 1974 թվականը, արբանյակային հեռուստատեսության հեռարձակումներն ուղղակիորեն հասանելի կլինեն բնակարաններում  և մասնավոր կենտրոններում: 

Հեռուստատեսային հաղորդումների հեռարձակումը արբանեակների միջոցով

 

ՄԱԿ-ի զեկույցը, Շվեդիայի կառավարությանը մղեց կյանքի կոչել   արբանյակային հեռարձակման իրավական  խնդիրների վերաբերյալ աշխատանքային խումբ, իսկ 1968-թվականին ևս մեկ բանաձևի ընդունումը  արդյունքն էր աշխատանքային այդ խմբի տեխնիկական և իրավական քննարկումների: ՄԱԿ-ի հռչակագրի , 2-րդ հոդվածի 4-րդ կետը, արգելում է պետությունների կողմից քարոզչությունը այլ կառավարությունների խաղաղությունն ,կարգուկանոնը և անդորրը վտանգելու համար ,օգտագործել նրանց ներքին ուժերը:1947-թվականի 110-րդ բանաձևը, ինչպես նաև1966թվականի  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի  20-րդ հոդվածը, հստակորեն արգելում էր քարոզչությունը ՝պատերազմի կամ ռասայական հրահրումների  համար:Ավելի վաղ 1936 թվականի կոնվենցիան, հիմնվելով ռադիոալիքների խաղաղ նպատակներով օգտագործման վրա, հստակեցրել  էր, որ Կոնվենցիայի անդամները պետք է զերծ մնան միջազգային հանրության բարի դրացիությունը վտանգող ծրագրեր հաղորդելուց և անհրաժեշտության դեպքում անհապաղ կանխեն դրանց  հեռարձակումը:

Կառավարությունների  խորը տարաձայնությունը արբանյակային հեռարձակումների ուղղակի հեռարձակման սկզբունքի վերաբերյալ, պատճառ դարձավ ,որ Գլխավոր ասամբլիան 1982 թվականին ընդունի . 92/37 բանաձևը,հետևյալ ընդհանուր սկզբունքով ՝կառավարությունների կողմից ՝հեռուստաստեսային ծրագրերը ուղղակի  հեռարձակող  արբանյակների օգտագործումը  առաջին անգամ  հարկադրված հրաժարվեց Կոպիուսի հանձնաժողովի որոշումները ընդունելու գծով  կայացած մեթոդից ,և բանաձևը դրեց  քվեարկության: Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ կառավարությունների մեծամասնությունը պատրաստ են աջակցել  արբանյակային ուղղակի եթեր ստացողների նախկին համաձայնության սկբունքին:1971 թվականին, Հեռահաղորդակցման միջազգային միության ռադիոյի կոնֆերանսի կողմից ընդունվեց մի կանոնակարգ, որում շեշտվում էր  արբանյակային ծրագրեր  ստացողների կողմից նախնական համաձայնության անհրաժեշտությունը:Այս մասին ասվել է նաև 1977-ին կայացած ռադիոյի խորհրդաժողովում ՝ 6222 կանոնակարգի տեսքով:Կանոնները պարտադիր էին միայն Հեռահաղորդակցության միջազգային միության երկրների համար:Վերջիվերջո, արբանյակային ալիքների տեխնոլոգիայի արագ առաջընթացի բերումով, հատկապես վերջին տարիներին, անօգտագործելի դարձրին մշակված օրենքները:

Տեղեկատվության ազատության սկզբունքի կողմնակիցներն իրենց իրավունք են վերապահում փոխանցել իրենց ստացած տեղեկատվությունը:Նրանք վկայակոչում են  Մարդու իրավանց  հռչակագրի 19-րդ հոդվածին, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածին:1972-թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև ընդունեց առաջարկություն ՝ Տեղեկատվության ազատ հոսքի համար արբանյակային հեռարձակումը օգտագործելու կապակցությամբ:Այնուամենայնիվ,  ԱՄՆ-ի և  Բրիտանիայի պես երկրներ դեմ են արտահայտվել հռչակագրին , քանի որ Հռչակագրի 2-րդ հոդվածում ընդգծվում էր պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը:Արևմտյան հավակնորդ պետությունների նմանօրինակ  մոտեցումները, այնպիսի պայմաններում են դրսևորվում  ,երբ  մի կողմից ՝նրանք  նոր սարքերով, անկախ պետությունների դեմ մեդիայի միջոցով բացասական քարոզչություն են իրականացնում և  վարկաբեկում նրանց,իսկ մյուս կողմից ՝ խախտելով միջազգային հաղորդակցության մասին օրենքը, արգելափակում են կիբեր տարածությունում անկախ սոցիալական էջերը,կամ դադարեցնում  այլ երկրների արբանակային հեռարձակումները :Արևմտյան որոշ երկրների կողմից նման գործընթաց  հանգեցրել է  «մեդիա ահաբեկչություն» կոչվող տերմինի, որին կանդրադառնանք առաջիկա ծրագրերում:

 

 

Պիտակ