Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր
(last modified Sun, 24 Nov 2019 13:21:24 GMT )
Նոյեմբեր 24, 2019 16:51 Asia/Tehran

Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ բռնության վերացման պայքարի օրն է: Թեև աշխարհի շատ երկրներում հաստատվել է բռնությունը արգելող օրենքներ ,սակայն տվյալները ապացուցում են որ կանանց 35 տոկոսը բռնության ենթարկվելու փորձ ունի: Որոշ երկրներում կանանց 70 տոկոսն է բռնության ենթարկվում:


Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրն է

 

 Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրն է: Թեև բազմաթիվ երկրներում հաստատվել է կանանց դեմ բռնությունը արգելող օրենքներ,սակայն տվյալների համաձայն,կանանց 35 տոկոսը,  որոշ երկրներում  70 տոկոսը ենթարկվել են բռնության: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում յուրաքանչյուր երեք կանացից մեկի նկատմամբ իրագործվել է սեռական կամ ֆիզիկական բռնություն: Այս հաղորդաշարի ընթացքում,օրվա առիթով  կանդրադառնանք կառավարությունների կիրառած քայլերին,  աշխարհում կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներին և  այս կապակցությամբ առաջարկված մի շարք լուծումներին: 

1960 թվականի նոյեմբերի 25-ին Դոմինիկյան հանրապետությունից երեք քույրեր, Պատրիա Մերսեդես Միրաբալը,Մարիա Արջենտինա Միրաբալը և Անտոնիա Մարիա Թերեզա Միրաբալը այդ երկրի բանակի անվտանգության կազմակերպության կողմից ամիսներ խոշտանգվելուց հետո սպանվեցին: Այս երեք քույրերը մեղադրվում էին նրանում, որ մասնակցել էին երկրի բռնատեր ռեժիմի դեմ ուղղված քաղաքական պայքարին:  21 տարի անց` 1981թ., Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցավ համաժողով, որին ներկա էին Հարավային Ամերիկայի և Կարիբյան կղզիների երկրների ներկայացուցիչներ ու կանանց իրավունքների ակտիվիստներ: Համաժողովում առաջարկվեց Միրաբալ քույրերի սպանության  օրը հայտարարել կանանց դեմ բռնությունների վերացման  օր: Այս քայլի նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունն առավել քան երբևէ սևեռել այս խնդրի վրա:  1999 թվականին ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը հռչակեց  Կանանց դեմ բռնության վերացման պայքարի օր: Ներկայումս Միրաբալ քույրերի բնակարանը վերածվել է թանգարանի և յուրաքանչյուր տարի այդ առիթով  արարողություններ են իրականացվում աշխարհի շատ երկրներում:

Նախ անհրաժեշտ է լուսաբանել այդ կարգի բռնությունը: ՄԱԿ-ի կողմից ներկայացված բացատրության համաձայն,կանանց կամ տղամարդկանց  կողմից յուրաքանչյուր անհանգստացնող վերաբերմունք կամ խոսք,որը հանգեցնում է կանանց ֆիզիկական ,սեռական ,մտային վնասներին կամ տառապանքին ,մեկնաբանվում են  կանանց դեմ բռնություն:Անարգալից  և նվաստացնող բառերի օգտագործումը,, սպառնալից արտահայտությունները , բղավելը, վերահսկող վերաբերմունքը , ծեծը, հարկադրանքը  սեռական և զգացական  կապերի առումով,սեռական ոտնձգությունը  համարվում են կանանց նկատմամբ բռնություններ: Նման բռնությունները խիստ հետևանքներ ունեն: Խիստ դեպքերում այն հանգեցնում է կանանց մահվան ,կամ նրանց մոտ զարգացնում ինքնասպանության ցանկությունը: Ֆիզիկական վնասվածքներ են գրանցվել նաև կանանց նկատմամբ բռնության դեպքերի ավելի քան 40% -ում:Կանանց նկատմամբ բռնությունը կարող է նաև հանգեցնել այնպիսի խանգարումների , ինչպիսիք են ընկճվածությունը, հոգեկան վնասին հաջորդած սթրեսը,  անհանգստությունը , քնի հետ կապված խնդիրները, ուտելու խանգարման  և ինքնասպանության փորձերը:

Կանանց նկատմամբ բռնությունները կանխելու եղանակների վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, և մասնագետների կողմից առաջարկվել են բազմաթիվ  մեթոդներ:Հասարակության  ուսուցումը առաջարկվող ամենակարևոր մեթոդներից մեկն է:Բռնության հետևանքների մասին տեղեկացված լինելը կարող է ինչ-որ չափով կանխալգելիչ  համարվել:Բռնարարների նկատմամբ օրենքի  կիրառումը  ևս միջոց է, որը կարող է նվազեցնել կանանց նկատմամբ բռնության դեպքերը:Կանանց համար կարևոր է իմանալ, թե ինչպես արձագանքել բռնությանը:Բազմաթիվ կանայք, ովքեր բռնության են ենթարկվում , չեն ցանկանում բացահայտել այն ՝ բազմաթիվ պատճառներով:Որոշ թերզարգացած  հասարակություններում սովորական երևույթ է  ընտանիքի տղամարդու կողմից բռնությունը՝ դուստրերի, կանանց և մայրերի նկատմամբ:Այս հասարակություններում տղամարդկանց կողմից բռնության որոշ ձևեր, ինչպիսիք են խոսքի մակարդակում, վերահսկողական  կամ ֆիզիկական բռնությունները, որոնք լուրջ վնաս չեն պատճառում, ընդունված  են նույնիսկ հասարակության կանանց կողմից:

Բազմաթիվ կանայք, ովքեր բռնության են ենթարկվում , չեն ցանկանում բացահայտել այն ՝ բազմաթիվ պատճառներով:

 

Բռնությունների երևույթների ուսուցումը  և հասարակության  իրազեկվածության մակարդակը բարձրացնելը կարող է լինել առաջին քայլը բռնությունը  կանխելու համար:Եթե բռնությունները շարունակվում են, բռնություն իրականացրած անհատից հեռանալը  կարող է լինել խնդրի լուծման ելքերից:Թեև որոշ հասարակություններում ,իմասնավորի թերզարգացած հասարակություններում ,քանի որ կանայք չունեն տնտեսական և մտավոր անկախություն ,դժվարանում են հեռանալ բռնություն իրականացնողից: Բռնությունների բացահայտումը,օրենքի իրականացնողներին բողոքելըև հոգեբանի ու խորհրդատուի  հետ խորհրդակցելը այն վարքագծերից են, որոնք անհրաժեշտ է իրականացնել  բռնությունից հետո:Պատվազգացության պատրվակով բռնության նկատմամբ լռությունը ,բազմաթիվ հասարակություններում ,նույնիսկ զարգացած երկրներում  ամենակործանարար մեթոդներից մեկն է: Բռնության նկատամբ լռություն պահպանելը,ոչ միայն չի կանխում բռնությունը ,այլ բռնարարին թույլ տալիս կրկնելու բռնությունը:

Տվյալների համաձայն, կանանց դեմ բռնությունը համաշխարհային երևույթ է և չի առնչվում զարգացած կամ թեր զարգացած երկրներին: Եվրոպական 28 երկրներում կանանց 43 տոկոսը բռնության ենթարկվելու փորձ ունեն: Ավստրալիայում յուրաքանչյուր երեք կանանցից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն է իրագործվել:  «Զարմանալի ցուցակների կենտրոն»-ը հրապարակել է սեռական ոտնձգությունների ամենաբարձր ցուցանիշ ունեցող 10 երկրների ցուցակը, որոնցում Հարավային Աֆրիկան, Շվեդիան և ԱՄՆ-ն ,2017-թվականին ունեցել են համապատասխանաբար բռնաբարությունների ամենաբարձր ցուցանիշները :

Ոմանք  տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ բռնությունը վերագրում են տղամարդու բնածին վարքագծին ,որի ընթացքում տղամարդիկ բնածին կերպով իրենց վեր դասելու զգացողությամբ ,կանանց նկատմամբ առավել բռնության են դիմում: Այդ սխալ ընկալումը պատճառ է դառնում ,որ տղամարդիկ դիմադրեն այդ առումով անհրաժեշտ ուսուցումներին ,որը նույնիսկ դժվարացնում է փոքր տարիքում տղաներին ուսուցանումը:Այն աստիճանի ,որ տղաների կոպիտ վերաբերմունքը  մեկնաբանվում է , որպես անփոփոխ և գերակայության ձգտող վերաբերմունք:Այնպես որ, տղաների այդ բռնի պահվածքը մեկնաբանվում  է ,որպես անփոփոխ և գերակայության ձգտող վերաբերմունք: Արդյունքում, գենդերային կլիշեների  ամրապնդումը, նույնիսկ եվրոպական և ժամանակակից երկրներում, կանանց նկատմամբ բռնության երևույթը վերածել է  համաշխարհային  մոդելի:

 

Կանանց նկատմամբ բռնության  դեպքերի ավելացումը ,համայն աշխարհում մտահոգություններ է առաջացրել: Այդ նպատակով անհրաժեշտ է համայն աշխարհում կանանց դեմ բռնությունը վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել և ծրագրեր մշակել: Մի հոգեբույժի խոսքերով՝ կանանց դեմ բռնության հետևանքներից են՝ ապահարզանը, դավաճանությունը, հոգեկան խանգարումները, առանց խնամակալի զավակների թվային աճը, անբարենպաստ մեթոդներով երեխաներին դաստիարակելը, ինքնավստահության նվազումը,արժանապատվության նվազումը և թմրամոլությունը: Նման պարագաներ  վտանգում են կանանց հոգեկան առողջությունը և առաջացնում ընկճվածություն, մտահոգություն և ինքնավնասում: Ուստի կանայք չեն կարող նման հոգեկանով և վարքագծով ճիշտ վերաբերմունք դրսևորեն տանը  և հասարակության մեջ:  

 

Այդ հիմամբ ,աշխարհի շատ երկրներում յուրահատուկ օրենքներ են մշակվել նման բռնությունները կանխելու համար: Ավստրալիայում կանանց հարցով զբաղվող կազմակերպություններ կամ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ  կառավարության հետ համագործակցում են կանանց դեմ բռնությունը նվազեցնելու ուղղությամբ:Եվորպական երկրներում ,բռնությունների նկատմամբ կանանց հովանավորելը չի առնչվում անհատների հասարակական դիրքին ,առնվազն աշխարհի 119 երկրներ հաստատել են ընտանեկան բռնությունների դեմ օրենք: 125 երկրներ օրենք են մշակել սեռական բռնության  նկատմամբ և 52 երկրներ  օրենք են  ընդունել ամուսնական բռնաբարությունների մասին:Կանանց դեմ  և  ընտանեկան բռնությունների դեմ պայքարելու և կանխարգելելու  մասին Եվարխորհրդի կոնվենցիան   հաստավել է Եվրախորհրդի 15 անդամ  պետությունների  կողմից և օրենքի ուժ է ստացել: Այն ունի մասամբ զարգացած մեխանիզմներ, կանխելու համար կանանց և աղջիկների դեմ բռնությունները: 

Իրանում կանանց անվտանգությունը ապահովող օրինագիծը կամ կանանց դեմ բռնությունը արգելող օրինագիծն ուղղված է կանանց անվտանգության ապահովմանը ,որը 2017-ին ներկայացվել է Իսլամական խորհրդարանին: Օրինագիծը պարփակում է կանխարգելող, պաշտպանական և հովանավորման բաժիններ: Օրինագծի բովանդակությունը  կատարելապես տեղայնական է ,որը համընկնում է իրանական-իսլամական մշակույթին և այն կանանց անվտանգությունը ապահովելու ուղղությամբ է ,որոնք կառչած են օրենքներին և կրոնական արժեքներին ու հիմունքներին: Իսլամը ,որի հիմամբ է ձևավորվել Իրանի իսլամական հանրապետության սահմանադրական օրենքը ,պնդում է պահպանել կանանց իրավունքը: Ղուրանի 19-րդ այայի «Նաշա»սուրան տղամարդկանց պատվիրում է արժանի վերաբերմունք դրսևորեն կանանց նկատմամբ: Ղուրանը կանանց և տղամարդկանց մի մարմին է համարում և ընդգծում ,որ նրանցից ոչ մեկը չի կարող հանուն իրեն զոհել մյուսի անհատականությունն ու ինքնությունը:

 

Վերջում անհրաժեշտ է խոստովանել ,որ կանանց դեմ բռնությունը կանխելու համար անհրաժեշտ է համաշխարհային և տեղայնական ելքեր և նրանց գործակցությունը միմյանց հետ:Կանանց նկատմամբ բռնության վերացման գլոբալ լուծումների առումով, հնարավոր է ջանքեր գործադրել հոգեկան կարծրատիպերին դիմակայելու համար և շեշտվել է մանկական տարիքից ուսուցանել ուժի և գերակայության իմաստը:  Նաև բռնության մասին խոսելը և այդ կապակցությամբ  չլռելը  կարող են բազմաթիվ մեծ ազդեցություններ ունենալ կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ հասարակության իրազեկվածության վրա: