Իրանի արտաքին գործերի նախարարը քննադատել է Իսլամական Հանրապետության դեմ եվրոպացիների անհիմն պնդումները
https://parstoday.ir/hy/news/iran-i224280-Իրանի_արտաքին_գործերի_նախարարը_քննադատել_է_Իսլամական_Հանրապետության_դեմ_եվրոպացիների_անհիմն_պնդումները
Սահաբ - Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 13, 2024 15:46 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարը քննադատել է Իսլամական Հանրապետության դեմ եվրոպացիների անհիմն պնդումները

Սահաբ - Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում, անդրադառնալով Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի և նրա տեղակալ Էնրիկե Մորայի հետ Նյու Յորքում իր վերջին հանդիպմանը, գրել է, որ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը հստակ և թափանցիկ կերպով ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի տրամադրել, և եթե Եվրոպային պատրվակ է պետք Իսրայելի ռեժիմի շանտաժն հանդուրժելու համար, ապա նրանք պետք է այլ պատմություն գտնեն։

Իրանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է նաև, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը նորություն չէ և դրա  պատմությունը սերում է ուկրաինական ճգնաժամից առաջ ժամանակներից՝ հավելելով, որ որոշ եվրոպացիներ Իսրայելի ռեժիմին տրամադրել են առաջադեմ զենքեր և մեծ ցանկությամբ մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։