ԻԻՀ առաջնորդի Հայեցակետը (Հանդիպում արտադրողների հետ)
Պետք է երկրի տնտեսությունը զերծ պահել պատժամիջոցների վնասներից: Սա հիմնական քայլ է: Պատժամիջոցը շրջանցելը տակտիկա է: Իսկ երկիրը պատժամիջոցներից պաշտպանելը՝ ռազմավարություն: Պետք է այսպես անել:
Մի խումբ արտադրողներ, գործարարներ ու տնտեսական ոլորտի ակտիվիստներ, անցած երեքշաբթի օրը հանդիպել են ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ: Ինչպես ասել է հեղափոխության առաջնորդը, այս հանդիպումը կազմակերևպկվել էր արտադրողներին մեծարելու նպատակով:
Պարզ է, որ տնտեսական ուժը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդի զարգացման գործում: Պատմության մեջ որևէ երկիր գոյություն չունի, որը հենված լինի իր ազգային արտադրության վրա և չծածանի իր զարգացման դրոշը: Հենց այդ պատճառով էլ արտադրության ու տնտեսության զարգացումը, կարևոր նշանակություն ունի երկրի զարգացման համար:
Հանդիպման ժամանակ, անդրադառնալով այդ հանգամանքին, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Այն, որ մենք խիստ կարևորում ենք տնտեսության հետ կապված հարցերը, նախ նրա համար է, որ իսլամական համակարգում տնտեսությունը խիստ կարևոր նշանակություն ունի: Այն, որ ոմանք կարծում են, թե իսլամական համակարգն անուշադիր է կամ կարևորություն չի տալիս արտադրությանը, հարստությանը, հանրային բարեկեցությանը և հարստություն ստեղծող կարևոր ընկերութունների ստեղծմանը, չարաչար սխալվում են: Նման բան գոյություն չունի: Իսլամական համակարգի կարևոր հիմքերից է հանրային բարեկեցությունը և ազգային հարստությունն ավելացնելը: Անշուշտ, հարստության ընկալումն իսլամական համակարգի կողմից, տարբերվում է նյութապաշտ կապիտալիզմի, լիբերալիզմի, մարքսիզմի, սոցիալիզմի կամ այլ համակարգերի ընկալումներից: Իսլամական համակարգում, ազգային հարստության ստեղծումն ու ազգային հարստության հավասար բաժանումը արժեք է»:
Այաթոլլահ Խամենեիի տեսանկյունից, արտադրությունը տնտեսական զարգացումը, ազգային հարստությունն ու հասարակության բարեկեցությունը, բոլոր այլ ասպարեզների նման, ունի առաջնորդների ու հրամանատարների կարիք: Իսկ այս դեպքում, հրամանատարներն արտադրողներն են: Նա նշում է. «Այս ասպարեզը պատերազմի ասպարեզ է: Աշխարհում տնտեսական կռիվը գոյություն ունի տարբեր ձևերով: Նրանք, ովքեր միջազգային տնտեսական հարցերի մասնագետ են, լավ գիտեն, որ երկրները, և ընդհանրապես ողջ աշխարհը, հիմա տնտեսական պատերազմի մեջ է: Դա կարելի է տեսնել ԱՄՆ-ի տարբեր նախագահների ժամանակաշրջանում: Չինաստանում դա դրևսորվում է այլ կերպ, Եվրոպայում և Կորեայում՝ այլ: Սակայն այս պատրեազմը մշտապես գոյություն է ունեցել: Երբեմն այն կրել է բարբարոսական բնույթ, ինչն այսօր կատարվում է մեզ հետ: Նման պատժաիջոցները բնութագրվում են արդեն որպես հանցագործություն: Իհարկե, պատժամիջոցները եղել են հեղափոխության առաջին իսկ օրերից, սակայն վերջին տասը տարիներին ավելի են խստացել ու շարունակվելու են»:
Միակողմանի պատժամիջոցները և ֆինանսական ու առևտրային սահմանափակումները, մշտապես եղել են ԱՄՆ-ի ապօրինի զենքը՝ իր իշխանությունը տարածելու և իսլամական հանրապետությանը ճնշելու համար: Պատժամիջոցների նկատմամբ դիմադրությունը, սակայն, պատճառ է դառնում, որ երկիրը գնա դեպի ինքնաբավություն, օգտվելով իր ներուժից և տեղական կարողություններից ու հնարավորություններից: Իսկ եթե սա ծրագրված լինի պետական մակարդակով և ուղեկցվի ազգային կամքով, կհասնի իր նպատակներին:
«Սակայն պետք է երկրի տնտեսությունը զերծ պահել պատժամիջոցների վնասներից: Սա հիմնական քայլ է: Պատժամիջոցը շրջանցելը տակտիկա է: Իսկ երկիրը պատժամիջոցներից պաշտպաելը՝ ռազմավարություն: Պետք է այնպես անել, որ մենք պատժամիջոցների դեմ խոցելի չլինենք: Մեր կարևոր ռազմավարությունը կայանում է նրանում, որ տնտեսությունը պաշտպանենք պատժամիջոցներից: Հեղափոխությունը պետք է խոցելի չլինի և զինվի ներքին արտադրությամբ ու ազգային կամքով: Այսինքն, մենք պետք է շարժվենք դեպի ներքին ակտիվություն: Եվ նման պայմաններում, տնտեսությունը դուրս է գալիս պայմանականությունից»:
Խոսելով երկրի անսահման հնարավորությունների, այդ թվում նաև երիտասարդ ուժի մասին, որը 20 տարի անց դառնալու է երկրի հիմնական կապիտալը, առաջնորդն արտադրողներին կոչ է արել պատժամիջոցի սպառնալիքը վերածել հնարավորության: Նա նշել է. «Երկու կարևոր խնդիր կա՝ թույլ չտալ, որ բնակչությունը նվազի ու ավելացնել արտադրողների թիվը և ստեղծել կայուն հարստություն: Հենց այս պատճառով էլ ես մշտապես կարևորում եմ արտադրողների ու ծնելիության աճի հարցը»:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր երկրում, ուղիղ կապ գոյություն ունի տնտեսության զարգացման ու արտադրողների քանակի միջև: Այն երկիրը, որ ունի շատ արտադրող, ունի նաև մեծ առևտրային ու տնտեսական հնարավորություններ: Դրանից էլ ծնվում են նոր աշխատատեղեր: Իսկ աշխատատեղերի ստեղծման արդյունքում, երկրում զարգանում է տեխնոլոգիան, արտադրվում է հարստություն, և ընդհանուր բարեկեցությունը երկրում աճում է: Հարստության արտադրությունը խիստ կարևորում է նաև ԻԻՀ առաջնորըդը:
Նա ասում է. «Հարստություն արտադրելը շատ կարևոր է: Երկրում առկա են բազմաթիվ առավելություններ: Կան նաև բազմաթիվ հնարավորություններ: Ես և տնտեսական ոլորտի ակտիվիստները, և բոլոր մարդիկ ու համալասարանականնները, պետական ու ոչ պետական մարմինները, ԶԼՄ-ները, Սահմանադրության 44-րդ կետը, և դուք, որ տնտեսական ակտիվիստ եք, պատասխանատու ենք մարդկանց առջև: Ուրեմն պետք է ստեղծեք մասնագիտական ցանցեր, ճանապարհային քարտեզ մշակեք, այսինքն՝ գիտության, տեխնոլոգիայի արտադրությունից մինչև նախագծում, սարքավորումների, մեքենաների արտադրություն, մինչև հում նյութի ապահովում, արտադրություն, մարքեթինգ, այս բոլորը ձեր պարտականություններն են, որ Աստծու կամոք, պետք է կատարեք»:
Իրանի առաջնորդը վերջին տարիներին, երկրի տնտեսական ուժը մեծացնելու նպատակով, ներկայացրեց դիմադրողական տնտեսության նախագիծը: Այն ուրիշներից կախված ու սպառող տնտեսության ճիշտ հակառակն է: Դրա համար անհրաժեշտ է երկրին նվիրվելու մշակույթ: Ղուրանի այաների համաձայն, այդ նվիրվածությունը, կամ ջիհադը, սրբազան նվիրվածություն է, որ իրականացվում է հանուն Աստծու: Իրանի ժողովուրդն օժտված է կառուցողական հոգեբանությամբ, և եթե այն ճիշտ օգտագործվի, պատճառ կդառնա, որ տնտեսությունը կայունանա և տնտեսւթյունը որակապես ու քանակապես զարգանա: Առաջնորդն ընդգծել է մարդկային ռեսուրսից օգտվելու հարցը և այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ազգային արտադրության աճը և տեղական կապիտալի նկատմամբ աջակցությունը: Նա որոշակի պարտավորություններ է դրել նաև երկրի կառավարության ու պատախսանատուների առջև: Որպես օրինակ, պետք է այդ կապակցությամբ բոլոր արգելքները և ֆինասնական խոչընդոտները, որոնք բանկային համակարգի անգործության արդյունքն են, վերացվեն, որպեսզի այդպիսով արտադրությունն աճի և երկիրն ունենա տնտեսական ինքնաբավության հասնելու հնարավորություն: Առաջնորդն այս կապակցությամբ նշում է. «Ես խիստ կարևորում եմ, որ ընկերությունները խստորեն հետևեն բիզնես միջավայրի բարեկարգմանը: Այն ամենն ինչ ասացին պարոնայք, ցույց է տալիս, որ բիզնես միջավայրը բարեկարգված չէ: Գոյություն ունեն խանգարող օրենքներ: Թերևս սխալ գործելաոճ: Իհարկե ոչ թե հատոկ նպատակով, այլ երբեմն ակամայից: Ամեն դեպքում, պետք է երկրում արտադրության զարգացման համար հարմար պայմաններ ստեղծենք: Այսինքն՝ արտադրության գործընթացի համար: Եվ դա պետք է լինի պայքարը ներմուծելու և դրսից կախվածության դեմ: Օրենքները պետք է լինեն այնպիսին, որ դրանցից օգուտ քաղի արտադրությունը: Պետք է մեկուսացվի ներմուծումը, կրճատվի տնտեսական միջնորդների դերը և թղթաբանությունը: Սա շատ կարևոր է: Պետք է գնահատվեն հեղինակավոր և առողջ տնտեսական ակտիվիստները: Նաև պետք է ռազմական, ինժեներական ու տեխնոլոգիկան կառույցների կարողությունները փոխանցվեն ոչ ռազմական կառույցներին: Մեր ինժեներական գործունեության մակարդակը ռազմական ոլորտում, բարեբախտաբար, շատ բարձր է: Այս ուժը կարող է ծառայել մեքենաշինության, նավթի, տիեզերական և ոչ ռազմական բոլոր ոլորտներում»:
Իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթի ամենակարևոր մասերից նաև այն է, որ պետք է ուշադրություն դարձնել նաև դիմադրության ու ջանքերի արդյունքներին: Նրա ասելով. «Մեր բոլոր բարեկամներն ու թշնամիները պետք է իմանան, որ մենք թշնամուն հետ ենք վանել ռազմական, քաղաքական, անվտանգության պատերազմի ոլորտներում: Վերջին օրերի դեպքերը վերաբերում էին անվտանգության ոլորտին: Այս անկարգությունները ժողովրդական չէին և ուղղված էին երկրի անվտանգության դեմ, սակայն դրանք չեզոքացվեցին: Տնտեսական ոլորտում մենք նույնպես կարող ենք չեզոքացնել թշնամուն: Ես լուսավոր ապագա եմ տեսնում, տնտեսական ոլորտում և ինչպես ասացի, դրա բանալին արտադրությունն է և արտադրության զարգացումը»: