Նոյեմբեր 27, 2019 12:07 Asia/Tehran

Իրանում վերջերս տեղի ունեցած անհանդարտությունները, որոնք սկսվել էին նոյեմբերի 15-ին, բենզինի գնի բարձրացման պատրվակով, Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների համար դա դիտվում էր, Իրանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն: Այս առումով նրանք ոչ միայն աջակցեցին խռովարարներին, այլև փորձեցին ճնշում գործադրել Իրանի վրա խռովարարներին ու սադրիչներին չդիմակայելու համար:

Ապացույցները վկայում են, որ կուլիսների հետևում Արևմուտքը պլանավորում է Իրանում տարածել անկարգություններ։  Վերջին խռովությունների ընթացքում հասարակական և պետական գույքի ոչնչացման չափը ցույց է տալիս, որ այդ գործողությունները սովորական մարդկանց գործը չեն և նախապես պլանավորված սցենարի արդյունք են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ թշնամական դիրքորոշում է որդեգրել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Նա ընդգծել է Թեհրանի դեմ առավելագույն ճնշման մոտեցումը, Իրանին պարտադրելու ենթարկվել Վաշինգտոնի պահանջներն: 

Միևնույն ժամանակ, Թրամփը օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ Իրանի ներքին գործերին միջամտելու համար: Նոյեմբերի 17-ին Սպիտակ տունը մի  հայտարարություն տարածելով սատարել է բենզինի գնի բարձրացման պատրվակով Իրանի մի շարք քաղաքներում հանրային և պետական գույքը ավերող   խռովարարներին:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգները աջակցում է կառավարության դեմ ուղղված ժողովրդի բողոքի խաղաղ ցույցերին: Մենք դատապարտում ենք մահացու ուժի կիրառումը և բողոքների նկատմամբ խիստ սահմանափակումները»:

Նոյեմբերի 18-ին, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել  է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն սատարում է Իրանում անկարգությունների մասնակիցներին։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որի երկիրը Իրանի ներքին գործերին միջամտելու երկար պատմություն ունի, նոյեմբերի 16-ին, անդրադառնալով Իրանի մի շարք քաղաքներում ցաք ու ցրիվ բողոքի ցույցերին, թուիթերում գրել է, որ Վաշինգտոնը սատարում է  Իրանի ժողովրդին:

Իրանի տեսանկյունից Թրամփի վարչակազմը ձգտում է շահարկել  ստեղծված իրավիճակը սեփական չար նպատակների իրականացման համար և լավ մտադրություններ չունի իրանցիների վերաբերյալ:

Թրամփի վարչակազմը, որը բազմիցս անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ, առավելագույն ճնշում գործադրելով փորձում է , ստիպել Իրանին փոխել իր քաղաքականությունը և ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի 12-կետանոց անօրինական պահանջները: Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալով և պատժամիջոցներ սահմանելով՝ տնտեսական պատերազմ է սկսել Իրանի  դեմ: Նա և ԱՄՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ կարծում են, որ առավելագույն ճնշման և «աղքատության ու ապստամբության» քաղաքականության միջոցով, կարող են Իրանի ժողովրդին հանել Իսլամական հանրապետության համակարգի դեմ: Սա վկայում է Իրանի Իսլամական Հանրապետությունը  տապալելու   և ժողովրդին իր հետ համաքայլ դարձնելու ջանքերը ձախողելու պատճառով   Իրանի ժողովրդի նկատմամբ Թրամփի  ատելության մասին: ԱՄՆ-ն ուղղակիորեն փորձում է կազմակերպել և ղեկավարել անկարգություններն Իրանում: Այս կապակցությամբ, ամերիկյան « Ռոն Փոլ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դանիել Մաք Ադամսը բացահայտել է, որ ԿՀՎ-ն ներգրավված է Իրանի անկարգությունների մեջ: Դանիել Մաք Ադամսն ասել է, որ Իրանում վերջին զարգացումները ոչ միայն բողոքներ են վառելիքի գների բարձրացման համար, այլ ԱՄՆ դաշնակիցների կողմից Իրանում հարուցված անկարգություններ են, որոնք  հետևում են  ԿՀՎ-ի օրինակին:

Մաք Ադամսն անդրադառնալով մոնաֆեղին ահաբեկչական խմբի համագործակցությանը ԱՄՆ-ի հետ հավելել է.«Այսպիսի անհանգստությունները հիմնականում ԿՀՎ-ի գործունեության արդյունքն են և անցյալ տարի այն հանձնարարվել է Մայքլ Դե Անդրեա անունով ԿՀՎ սպային, որը հայտնի է  Այաթոլլահ Մայք անունով»:

New York Times թերթը մի  հոդվածում բացահայտել էր   ԿՀՎ-ում Մայքլ Դե Անդրեայի գլխավորած նախագիծը, որն ուղղված է Իրանում անկարգություններ ու խռովություններ հրահրելուն: Այդ ամերիկյան նախագծին աջակցում են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:  New York Times-ի հրապարակած հոդվածը շատ արձագանքներ ունեցավ:

Իրանում վերջին անկարգությունների բնույթը և վերջին շաբաթերի ընթացքում ԱՄՆ պաշտոնյաների զեկույցներն ու հայտարարությունները, ցույց են տալիս որ Իրանում բողոքի ցույցերը սկսվելուց առաջ ամերիկացիները պատրաստել էին լայնածավալ ծրագրեր:

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի դեմոկրատական ներկայացուցիչ Գարի Գոնվալին հայտարարել էր. «Ամբողջ Իրանում բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ Իրանում հոգևոր իշխանությունը թուլացել է, և Իրանն  ավելի շատ ազատության կարիք ունի»:

Ավելի վաղ սիոնիստական «Հաարեց» թերթը գրել էր. «ԱՄՆ քաղաքական գործիչները կարծում են, որ այժմ բացառիկ  հնարավորություն է ստեղծվել տապալելու Իրանի ռեժիմը»:

ԱՄՆ կառավարության կապված Միջազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնը զեկույց է հրապարակել Իրանում անկարգությունների և բողոքի ցույցի վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ ամերիկացիները միշտ պլանավորում են Իրանի ներքին զարգացումները:

2018-ի հունվարին Իրանի որոշ շրջաններում տեղի ունեցած անկարգություններից ի վեր, ամերիկացիներն սկսեցին պլանավորել Իսլամական հանրապետությունը տապալելու նախագծեր և Թրամփն ու Վաշինգտոնի պաշտոնյաները հայտնել են  իրենց վճռականությունը Իրանի դեմ ճնշում գործադրելու մասին:

Երկու տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերը Իրանում հիմնական գործոնը հանդիսացան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումների գործադրման համար:

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը Twitter- ում գրել է  «Մենք լսում ենք Իրանի ժողովրդի ձայնը: Մենք հասկանում ենք խնդիրները, բայց այս պահին մենք չենք կարող ավելի շատ մանրամասներ հրապարակել  մեր կատարած աշխատանքների մասին»: Եվրոպական որոշ երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, բացահայտորեն աջակցել են Իրանում տիրող անկարգություններին և կոչ են արել ուժեղացնել ճնշումները Իրանի Իսլամական հանրապետության նկատմամբ: Սա ցույց է տալիս, որ չնայած եվրոպացիները պնդում են, որ միջուկային գործարքի հարցով դեմ են ԱՄՆ տեսակետին, սակայն նրանք նույնպես Իրանի իսլամական համակարգը  տապալելու գործում համահունչ են ԱՄՆ-ի հետ: Ֆրանսիայի արտգործնախարարությունը նոյեմբերի 18-ին հայտարարել է,որ  Իրանի պետք է հարգի  ազատ արտահայտվելու և խաղաղ ցույցեր անցկացնելու  իրավունքը: Իրանում «խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու » կոչն արվում է այն պայմաններում, երբ մի քանի օր առաջ Ֆրանսիայում դեղին ժիլետավորների ցույցը ճնշվեց ոստիկանության միջամտությամբ:

Անդրադառնալով Իրանում  տեղի ունեցած վերջին զարգացումներին, Գերմանիայի կառավարությունը կոչ է արել ուշադրություն դարձնել ցուցարարների պահանջներին: Նոյեմբերի 18-ին Գերմանիայի կանցլերի կառավարության խոսնակ  Ուլրիկե Դեմերը միջամտողական հայտարարությամբ Թեհրանին  կոչ է արել հարգել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը»: Դեմերը նշել է. «Երբ մարդիկ արտահայտում են իրենց տնտեսական և քաղաքական դժգոհությունը, ինչպես դա կատարվում է այժմ Իրանում, պետք է հարգել այն»:   Ուլրիկե Դեմերը Իրանի կառավարությանը  կոչ է արել պատշաճ կերպով արձագանքել «երկխոսության մեկնարկի» մոտեցմանը:

ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական դիրքորոշումն Իրանի վերջին անկարգությունների վերաբերյալ, ցույց է տալիս որ Իրանի հանդեպ իրենց էական թշնամության պատճառով նրանք Իրանի իսլամական հանրապետությունը տապալելու նպատակ են հետապնդում: ԱՄՆ-ը կարծում է, որ հոգեբանական պատերազմով և դիվերսիոն միջոցներով և Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելով, կարող է Իրանին ստիպել ենթարկվել Վաշինգտոնի պահանջներին: ԱՄՆ-ի այս քաղաքականությունը նշանակում է միջամտել Իրանի ներքին գործերին: ԱՄՆ-ի այս քաղաքականությունը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնված է բացառապես սպառնալիքների, բռնության և ճնշման քաղաքականության վրա, իսկ  Եվրոպայի մոտեցումը հիմնված է դիվանագիտական գործընթացի և միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների չկատարման հիման վրա:

Այնուամենայնիվ վերջին 40 տարիների ընթացքում Իրանը միշտ դիմակայել է Արևմուտքի և ԱՄՆ-ի քաղաքականություններին և չեզոքացրել է  նրանց բոլոր դավադրույթունները: Իրանն ապացուցեց, որ կարող է դիմադրել Արևմուտքի թշնամական քաղաքականություններին: Իրանի ժողովուրդը բազմիցս փաստել է իր հավատարմությունը Իսլամական հանրապետությանը և արևմտյան դավադրություններին դիմակայելու վճռականությունը: Իրանի ժողովուրդը նաև չի խաբվում նրանց կեղծ կարեկցանքով:

Հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջամտողական հայտարարությանը Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ Իրանի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ նման կեղծավոր մոտեցումներում բարի մտադրություններ չկան»:

 

Պիտակ