Պաղեստինն ամուր կանգնած է իր ոտքերի վրա
(last modified Thu, 28 Nov 2019 12:09:39 GMT )
Նոյեմբեր 28, 2019 15:39 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իսլամական Ջիհադ շարժման երկու առաջնորդների սպանության նկատմամբ այս շարժման ցուցաբերած արձագանքի արդյունքում սիոնիստական ռեժիմի կրած հերթական պարտությանը, և կքննարկենք Սիոնիստական ռեժիմի դավադրություններին ու ագրեսիաներին Պաղեստինի դիմադրությունն ու դիմակայությունը:

Գազայի  հատվածում  իսլամական Ջիհադ շարժման հրամանատարների սպանության հետևանքով , Պաղեստինի իսլամական դիմադրությունը հրթիռակոծելով բռնագրավված տարածքները ,հերթական անգամ ծանր պարտության մատնեց սիոնիստական ռեժիմին: Օկուպացված  տարածքներում Իսլամական Ջիհադ շարժման կողմից  միայն եռօրյա հրթիռակոծման արդյունքում ,սիոնիստները  խնդրեցին,որ  հրադադար  հաստատվի և պատրաստ եղան  ընդունելու Իսլամական Ջիհադ շարժման  պայմանները:  Արդյոք  պատկերացնո՞ւմ եք ավելի ծանր պարտություն մի ռեժիմի համար, որը զինված է ամենաարդիական զենքերով և վայելում է  ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի աջակցությունը:

Սիոնիստական ռեժիմը վերջին տարիներին փորձել է թուլացնել և քայքայել  իսլամական դիմադրությունը,  սպանել  «Ղասամ» և «Ղոդս» գումարտակների առաջնորդներին և հրամանատարներին:Դիմադրության շարժման առաջնորդների ֆիզիկական վերացումը կարող է երևութապես  անվտանգություն ապահովել սիոնիստների համար, որոնց թվում է , թե՝  ահաբեկչական արարքով  կարելի է խարխլել կամ թուլացնել պաղեստինյան դիմադրությունը, բայց իրականությունն այն է, որ գործնականում նման բան անհնար է:Քանի որ Պաղեստինի հարցը և սիոնիստների դեմ  այս տարածաշրջանի ժողովրդի  պայքարը անհատներով  պայմանավորված չէ , և եթե նայենք  սիոնիստների  կողմից իրականացված  ահաբեկչական գործողությունների ցանկը, կտեսնենք ,որ նրանք տարիներ շարունակ սպանել են դիմադրության  շարժման առաջնորդներից շատերին, բայց դա չի թուլացրել  ,սիոնիստների օկուպացիային դիմադրելու  Պաղեստինի ժողովրդի կամքը : Դիմադրության շարժման առաջնորդներին սպանելու  սիոնիստների  ռազմավարությունը հակառակ արդյունքն է տվել և , ավելի համախմբել ու միասնական է դարձրել  պաղեստինցիներին նրանց ագրեսիային ու օկուպացիային դիմակայելու համար:Օկուպացված տարածքների հրթիռակոծումը  զանազան կողմերից  քննարկելի է:Սիոնիստներին թվում էր ,որ տասնյակ միլիարդ դոլարներ ծախսելով և«Երկաթե գմբեթ»անվամբ հակաօդային պաշտպանության համակարգ կառուցելով կարող են կանխել Պաղեստինում և Լիբանանում իսլամական դիմադրության արձակած հրթիռների և անօդաչու թոչող սարքերի միջոցով , Պաղեստինի բռնագրավված տարածքի քաղաքների թիրախավորումը:   Սակայն Լիբանանի և Պաղեստինի  իսլամական դիմադրության  արձագանքը Սիոնիստական ռեժիմի ներխուժումներին ,այդ ռեժիմի ռազմաշունչ առաջնորդներին և օկուպացված  Պաղեստինի բնակիչներին ապացուցեց, որ անհնար է դիմադրության հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի դիմաց փակել բռնագրավված Պաղեստինի օդային տարածքը: Օկուպացված Պաղեստինի վերջին հրթիռակոծումը  բռնագրավված Պաղեստինի զանազան քաղաքների ավելի քան մեկ միլիոն հրյա բնակիչներին պարտադրեց ապաստարններ գնալ: Իսլամական Ջիհադ շարժման բարձրաստիճան հրամանատարներից մեկի սպանության  հետևանքով օկուպացված տարածքներում ստեղծված  իրավիճակի մասին, Սիոնիստական ռեժիմի արտգործնախարարությունը  թուիթերի միկրոբլոգում հրապարակած հաղորդագրության մեջ նշել է.«Ահազանգերը հնչեցին ամբողջ Իսրայելի հարավում և կենտրոնում:Մեկ միլիոն իսրայելցիներ ապաստարաններում են և չեն աշխատում դպրոցներն ու աշխատանքի կենտրոնները»:

 

 

Օկուպացված Պաղեստինում հրեաբնակ քաղաքների հրթիռակոծման հետևանքով զանգվածային լրատվամիջոցները հայտարարեցին ,որ Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը նոյեմբերի 11-ի պայքարի ընթացքում գործարկել է նոր հրթիռ ,որն ահ ու սարսափի պատճառ է դարձել  ,կապված Դիմադրութայան ռազմական կարողականության: Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսային 13-րդ կայանը հաղորդել է.«Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը մի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ ,որն ունի 300 կիլոգրամանոց մարտագլխիկ: Հրթիռը հարվածել է Գազայի մերձակայքում գտնվող ավանների մոտակա տարածքին  և ստեղծել 16 մետր տրամագծով և երկու մետր խորությամբ  փոս:Այդ կայանը խոստովանեց .« Այս հրթիռը շատ ավելի պայթուցիկ նյութեր է ունեցել , քան Գազայի հատվածում պաղեստինյան խմբերի կողմից օգտագործված հրթիռները , որի քանակը  խուճապի է մատնել  իսրայելացիներին:Հրթիռը արտադրվել է Գազայում :Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման  «Ղոդս»գումարտակները,նախապես  «Բարաղ120»տիպի նոր հրթիռը ներկայացնելով հայատարարել էին ,որ այն ամբողջությամբ արտադրվել է Պաղեստինում:Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը այդ մասին մի հաղորդագրությամբ հայատարարել է.«Բարաղ 120 մակնիշի  հրթիռը մտել  է ռազմական գործողությունների ցիկլ և առաջին անգամ օգտագործվել է սիոնիստաբնակ Ալխազիրա ավանի դեմ հարձակման ժամանակ:Հաղորդագրության մեջ շեշտվել է,որ հրթիռը ավելի արդիական է և նախորդ հրթիռի համեմատությամբ ավելի ճշգրիտ նշանառություն և խոցելու ավելի մեծ կարողություն ունի:«ԱլՂոդս»գումարտակների խոսնակ Աբուհամզեն ասել է.««Բարաղ 120 »տիպի հրթիռը պատերազմի ժամանակ խախտում է օկուպացիոն թշնամու հաշվարկները:Ակնհայտ էր սիոնիստների խառնաշփոթի մատնվելը ,երբ «Բարաղ 120«» տիպի հրթիռները օկուպացված տարածքներում թիրախ դարձրին ճշտված նպատակակետերը:Սիոնիստական Կնեսեթի անդամ Ուֆեր Շիլհը  խոստովանեց Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման  տարած հաղթանակը բռնագրավիչների  դեմ լայնածավալ պատերազմում:Նա խոստովանեց, որ «Իսլամական ջիհադ» շարժումը ապացուցեց իր հաղթանակը  պարալիզացնելով աշխատանքը Թել Ավիվում:Սիոնիստական վարչակարգի Կնեսետի անդամը ,բռնագրավիչների և իսլամական ջիհադ շարժման միջև հրադադար հայտարարվելուց ժամեր անց շեշտել է,որ իսլամական ջիհադը երեք օր պատանդ էր վերցրել մեզ:Օկուպացված տարածքներում քաղաքական վերլուծաբան Գալ Փերգերը ասել է.«Իսլամական ջիհադ անվամբ բոլոր խմբերը թիրախ են դարձնում մեզ»:Սիոնիստ վերլուծաբանը շեշտել է՝Իսրայելը «Ղոդս»գումարտակի հրամանատար Բահա Աբուալաթային թիրախ դարձնելով  խիստ սխալվել է: Գալ Փերգերը ասել է.«Ներկայումս  իսլամական ջիհադ անվամբ պաղեստինյան բոլոր խմբերն մեզ թիրախ են դարձնում ,նրանք համաձայնության են եկել մեզ թիրախ դարձնելու շուրջ և այս հարցով մեղավոր է Նաթանյահուն: 

 

Բռնագրավված տարածքներում հրթիռակոծման գլխավոր պարտվածը՝ Բենիամին Նաթանյահուն է ,ում հրահանգով սպանվեցին Իսլամական դիմադրության երկու հրամանատարները, մեկը Գազայի հատվածումիսկ մյուսը Դամասկոսում:Ավելի քան մեկ տարի է ինչ սիոնիստական ռեժիմը անկայուն վիճակում է: Այս ժամանակահատվածում երկու ընտրություններ անցկացվեցին: Սակայն Նաթանյահուն իր բոլոր ջանքերով հանդերձ չի հաջողել կառավարություն ձևավորել:Մեծ հավանականությամբ Պաղեստինի բռնագրավված տարածքում այլ ընտրություններ կանցկացվեն:  :Սիոնիստական ռեժիմի վարչապետը ձգտում է շահել  սիոնիստ ծայրահեղ  աջակողմյանների  ձայները ,  և նրան թվում էր , որ իսլամական ջիհադի շարժման  առաջնորդներին սպանելով ՝ կարող է հաղթել և քարոզչական մանևր իրականացնել:Բայց Նաթանյահուի  այս քաղաքականությունը սիոնիստներին  միայն պարտություն է պարգևել ,իսկ Պաղեստինի  իսլամական  դիմադրության համար ուժի և հզորության մանևրի դրսևորում է: Նեթանյահուն բռնագրավված Պաղեստինում  լայն քննադատության է ենթարկվել ,իսլամական Ջիհադ շարժման  երկու հրամանատարների սպանության և Իսլամական Ջիհադ շարժման ցուցաբերած հակազդեցության պատճառով:Նաթանյահուն ևս ապաստարան գնաց Թել Ավիվի հրթիռակոծման հետևանքով: Սիոնիստական ռեժիմի բանակի համատեղ շտաբի նախկին պետ և Կնեսետի անդամ Գաբի Աշքենազին այդ մասին ասել է.«Համոզված եմ , որ փախուստի դիմած  Բենիամին Նաթանյահուի կերպարը հիասթափեցրել է յուրաքանչյուր իսրայելցու, և երբևէ հաճելի չէ տեսնել նման տեսարաններ»:Նա ավելացրել է.«Համոզված եմ  որ դա չի առնչվում  ներքաղաքական հաշվարկների հետ, բայց տեսնելով այս տեսարանը (դիմադրության հրթիռների արձակման ժամանակ  Նաթանյահուի փախուստը) մարդը նեղ կացության է մատնվում և նրա մոտ դժգոհություն առաջանում»: Ըստ Maariv- ի, Սիոնիստական բանակի և Մոսադի  պաշտոնյաներն ասել են, որ Նաթանյահուն ընտրական քարոզարշավի շրջանակում  քաղաքական շահարկման է ենթարկում   մեզ (Բանակին և Մոսադին): Նաթանյահուն կատարելապես ձախողած է թե ներքին ու  տարածաշրջանի  և թե աշխարհի մակարդակում: Նաթանյահուի ղեկավարությամբ սիոնիստական ռեժիմը առավել քան երբևէ կորցնում է իր բարեկամներին ու դաշնակիցներին:Սիոնիստական ռեժիմի դաշնակիցների և բարեկամների համար սիոնիստների օկուպացիոն և ագրեսիվ  քաղաքականությունը դարձել է ծախսատար և նրանք այլևս պատրաստ չեն ուղղակիորեն հովանավորել այդ ռեժիմին,ինչի վառ ապացույցն է՝ Եվրոպական  պետությունների կողմից  Դոնալդ Թրամփին ցուցաբերվող արձագանքը:Թրամփը  հովանավորել է 1967 -ի պատերազմից հետո օկուպացված տարածքներում սիոնիստական ռեժիմի ավանաշինությունը, իսկ եվրոպական շատ պետություններ դատապարտել են այդ քայլը ,իսկ ոմանք ինչպես Լյուքսեմբուրգը և կամ Բրիտանիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը  պահանջել են պաշտոնապես ճանաչել  Պաղեստինը որպես անկախ պետություն: