ԱՄՆ-ի ուժի թուլացումն ու դրա հետևանքները
ԱՄՆ-ի ուժի թուլացումն արդեն երկար ժամանակ քննարկվում է միջազգային ասպարեզում և ոչ միայն այդ երկրի մրցակիցների, այլ նաև արևմտյան ակադեմիական ու քաղաքական շրջանակների կողմից:
Քննադատների կարծիքով, ԱՄՆ-ի հեղինակությունն աշխարհում նվազում է, ինչը ոչ միայն վերաբերում է ֆիզիկական ուժին, այլ նաև հոգեբանական: Շատ երկրներ ատում են Միացյալ Նահանգներին: Հատկապես վերջին տասնամյակներին, ԱՄՆ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքն ավելի է ընդգծվել: Այս գործընթացը սկսվել է ԱՄՆ-ի քաղաքական հեղինակազրկումից, ինչն ավելի է ընդգծվել հատկապես Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում: Այս ընթացքում Կոնգրեսի ու Թրամփի միջև տարաձայնություններն աճել են: Նախագահն անտեսում է Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի որոշումները, որը գտնվում է դեմոկրատների վերահսկողության տակ: Բարաք Օբամայի կառավարության ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսի խոսքերով. «Այսօր մեր ներքին քաղաքական պառակտումը վերածվել է լրջագույն սպառնալիքի երկրի ազգային անվտանգության համար: Դա վերաբերում է նաև այն խոշոր գումարներին, որ ծախսվում են քաղաքականության մեջ և հենց այն քաղաքականության, որը վարում է Կոնգրեսը: Իսկ մեր մրացկիցներն ապացուցել են, որ ունեն և կամք և հնարավորություն՝ մեր տարաձայնությունները մեր դեմ օգտագործելու համար»:
Հասարակության մեջ առկա խորը տարաձայնությունների ու քաղաքական խնդիրների հետևանքով, ներկայումս ԱՄՆ-ի հեղինակազրկվելը տեսանելի է նաև այդ երկրի սահմաններից դուրս: ԱՄՆ-ի հեղինակավոր խմբերի զարգացման հետևանքով, անցած մեկ տարվա ընթացքում, խմբային ու անհատական շահը սկսել է գերակշռել ազգային շահին: Ներկա դրությամբ, մրցակից խմբերը և քաղաքական հոսանքներն իրենց շահերն ապահովելու համար, անտեսում են ազգային ու հավաքական շահերը, իսկ երբեմն աշխատում դրա դեմ: Որպես օրինակ, «պատերազմի բաժնետերերը» կամ նրանք ովքեր շահ ունեն պատերազմից, ԱՄՆ-ի տնտեսությունը կանգնեցրել են դժվար վիճակի առջև, ինչի արդյունքում, այդ երկիրը կուտակել է խոշոր պարտքեր: Արդյունքում, բյուջեն չի կարողանում ապահովել անհրաժեշտ գումարը:
Հարվարդ Քեբսի և Հարրիս ինստիտուտի վերջին սոցհարցումները վկայում են, որ ԱՄՆ-ի կառավարության պարտադիր արձակուրդի հետևանքով, 2018թ դեկտեմբերին Թրամփի հեղինակությունը նվազեց, հասնելով ավելի քիչ քան 44 տոկոսի:
Միջին Արևելքում ԱՄՆ-ի անվտանգության քաղաքականությունը որոշում է սիոնիստական լոբբին, հատկապես ԱՅՓԱՔ-ը՝ ԱՄՆ-Իսրայել հանրային կապերի կոմիտեն:
Հարվարդի և Չիկագոյի համալսարանների միջազգային հարաբերությունների մասնագետներ Սթիվեն Վալթը և Ջոն Միրշայմերը, կարծում են, որ ԱՄՆ-ում Իսրայելի ազդեցությունը մեծ է այդ հարցում կարևոր է հատկապես ԱՅՓԱՔ-ի գործունեությունը, որն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ուղղում է Իսրայելին աջակցության կողմը:
ԱՄՆ-ում քաղաքական ու գաղափարական հակամարտությունները նույնպես բացասաբար են ազդել իշխանությունների հեղինակության վրա: Մարդիկ գնալով ավելի քիչ են վստահում քաղաքական գործիչներին: Իսկ դա նվազեցնում է իշխանության լեգիտիմության մակարդակը: Ներկա դրությամբ, բացի նախագահից, նվազել է նաև Կոնգրեսի նկատմամբ վստահությունը: Իսկ մեծ թվով ամերիկացիներ, ընդհանրապես դեմ են այդ երկրի քաղաքականությանը: Արդյունքում, հանրային կարծիքի վրա երկրի բարձրագույն պաշտոնյաների ազդեցությունը կրճատվել է:
Ներկա դրությամբ, Դոնլադ Թրամփը կանգնած է իմպիչմենտի վտանգի առջև՝ քաղաքական, ֆինանսական, բարոյական խնդիրների պատճառով: Եվ եթե նրա դեմ ուղղված մեղադրանքներն ապացուցվեն, նախագահի հեղինակությունը լրջորեն կխաթարվի: Դա այն դեպքում, երբ անցած տասնամյակներում, ԱՄՆ-ի առնվազն որոշ քաղաքական շրջանակների նկատմամբ եղած վստահությունն օգնում էր, որպեսզի այդ երկիրը դառնար վստահելի: Սակայն եթե այդ գործընթացը շարունակվի, պատճառ կդառնա, որ ԱՄՆ-ը թուլանա ներսից ու դրսից: Ամերիկյան Գելափ ինստիտուտի հարցումների համաձայն, ներկա դրությամբ, ամերիկացիների միայն 39 տոկոսն է լիովին վստահում կառավարությանը: Դա այն դեպքում, երբ 2018թ այդ ցուցանիշը կազմում էր 45 տոկոս:
Մյուս կողմից, չնայած երկրորդ աշխարհամարտից 4 տասնամյակ անց ԱՄՆ-ը համարվում էր տնտեսական ու առևտրական գերտերություն, սակայն 1980թ սկսած, այդ երկրի քաղակաքան ու տնտեսական անգործությունն ի հայտ եկավ: Կառավարության բյուջեի մեջ ճեղք առաջացավ: Ռոնալդ Ռեյգանի ժամանակ, Ուոլ Սթրիթը մեծ ուժ ստացավ, իսկ կառավարման համակարգը չկարողացավ լուծել եկամուտների միջև առկա ահռելի ճեղքը, պայքարել հանցագործության ու աղքատության տարածման դեմ և արդյունաբերական ոլորտում պահպանել իր գերազանցությունն այլ երկրների նկատմամբ: Արդյունքում, 2008թ այդ երկիրը կանգնեց տնտեսական ճգնաժամի առջև: Սխալ կառավարման հետևանքով, բանկերը իրար հետևից սնանկացան, փոշիացնելով ամերիկացիների կապիտալը: Այսպիսով, ԱՄՆ-ում սկսվեց այդ երկրի պաշտոնյաների հեղինակազրկման գործընթացը: Ընդհանուր առմամբ, ամերիկացիների 48 տոկոսը կողմ է Թրամփի իմպիչմենտին, 47 տոկոս՝ դեմ: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հասարակությունն այս հարցում երկու մասի է բաժանվել, ինչը երկրում առկա երբևեռության արդյունքն է: