Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (139)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114157-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(139)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 08:57 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:

Կալիֆորնիայի  Բերքլիի համալսարանի իրանցի պրոֆեսորը հայտնագործել է մաշկային սենսոր, որը կարողանում է հասկանալ մարդու քրիտինքի բաղադրությունը և պարզել նրա մոտ առկա հավանական առողջական խնդիրները: Այս սենսորի արտադրությունը կվերացնի որոշ հիվանդությունների հայտնաբերման համար անհրաժեշտ թանկարժեք և բարդ բժշկական սարքավորումների կիրառման անհրաժեշտությունը:

Բժիշկները հուսով են, որ սենսորի կիրառումը հնարավորություն կտա շատ արագ պարզել մարդու առողջական վիճակը և նույնիսկ կփոխարինի բժշկական թեստերին: Մարմնի ջրազրկումը, և գերհոգնածությունը հնարավոր է պարզել այս սենսորի միջոցով: Սենսորը շատ արագ է նախագծվում և այն հնարավոր է տպել պլաստիկի վրա, առանց որևէ վնաս պատճառելու դրան:


Իրանցի պրոֆեսորը հայտնաբերել է սենսոր, որը կարողանում է քրտինքի բաղադրության շնորհիվ, պարզել մարդու առողջական վիճակը

 

Գիտնականը, ով նախկինում արտադրել էր էլեկտրոնային մաշկ, նշում է, որ այս նախագծի գործադրման նպատակն է ոչ միայն նոր սենսորների արտադրությունը այլ նաև հնարավորությունը՝ քրիտինքի միջոցով պարզել մարդու առողջական վիճակը: Նոր սենսորը բաղկացած է պարույրաձև միկրոսկոպիկ խողովակից, որը ներծծում է մարմնի քրտինքը և խողովակում դրա շարժման արագությունը որոշելով, հասկանում դրա վիճակը: Սենսորի մեջ ներառված են մի շարք քիմիական նյութեր, որոնց միջոցով հնարավոր է պարզել ճակատի, բազուկի, ոտքի և այլ մասերի քրտինքի  մեջ գլյուկոզայի, կալիումի և նատրիումի մակարդակը և փոխանցել համապատասխան տվյալները:

Նոր սենսորը կփոխարինի բարդ և ծախսատար բժշկական թեստերին

 

Գերմանիայում, իրանցի գիտնականի ղեկավարությամբ, արտադրվել է շատ բարակ նեյլոն, որը կարելի է  կիրառել էլեկտրոնիկայի և էլեկտրական տեխնիկայի նախագծման և արտադրության մեջ: Հաշվի առնելով արտադրության մեջ էլեկտրոնային մանրաթել ու գործվածք կիրառելու՝ էլկեկտրատեխնիկա արտադրող ընկերությունների ջանքերը, այս նեյլոնի կիրառումը վերոնշյալ արդյունաբերության մեջ, շատ հեռանկարային է:

Գիտնականները նշում են, որ նեյլոնի արտադրության նպատակը եղել է տարբեր էլեկտրոնային սարքավորումների հնարավորությունների բարձրացումը,որի իրականացման նպատակով Նեյլոնը նախ լուծվում է ռիֆլյուրոացետիկ թթվի ու ացետոնի մեջ, և ստացված բաղադրությունը վակումի մեջ վերածվում է պինդ մարմնի: Պատրաստի նեյլոնի հաստությունը կազմում է 100 նանոմետր և այն 100 անգամ բարակ է մարդու մազից: Ակնկալվում է, որ ապագայում այն կկիրառվի մի շարք սենսորների, պրոպելլերների, համակարգիչների հիշողության սարքերի և էներգիայի արտադրության համար նախատեսված սարքավորումների արտադրության ոլորտում:

Գիտնականները նշում են, որ այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է արտադրել ավելի բարակ նեյլոն, որը կարելի է  կիրառել էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում: Նման տեխնոլոգիայով արտադրված ապրանքների դիմացկունությունը նրանց առավելություններից է:

Իրանցի գիտնականը ստեղծել է մարդու մազից 100 անգամ ավելի բարակ նեյլոնե գործվածք

 

 

Իրանի Սեմնան քաղաքի համալսրանի հետազոտողները, համագործակցելով նույն համալսրանի տեխնոպարկի հետ, կումուլյատիվ պտտման մեթոդով, ստեղծել են ալյումինե-պղնձե նանոկոմպոզիտներ, որոնք ամրանում են կարբոնային նանոխողովակներով: Հետազոտողներից մեկի ասելով, այս տեխնոլոգիան ենթադրում է նանոկոմպոզիտների էլեկտրական ու մեխանիկական հատկությունների որակի բարելավման նպատակով,  պղնձի շերտերի և կարբոնային նանոխողովակների միաժամանակ կիրառումը՝ ARB մեթոդով ստեղծված ալյումինային հիմքի վրա:   

Արդյունքում ստացված ալյումինե շերտերն ունեն նանոչափեր և մեխանիկական առանձնահատկություններ: Կոմպոզիտի կառույցում պղնձի և կարբոնային նանոխողովակների առկայության և այդ խթանիչների առանձնահատկությունների պատճառով, հնարավոր է ավելի բարձր որակի մեխանիկական հատկություններով էլեկտրոնային և ջերմային հաղորդիչով ապրանք արտադրել: Այս հետազոտության մասնակիցներից մեկի ասելով. «Գյուտի արդյուքնում ստեղծված արտադրանքը կարող է կիրառվել այն մասերի մեջ, որոնց անհրաժեշտ է ամրություն և էլեկտրական ու ջերմային հաղորդում: Օրինակ, կարելի է  դրանք կիրառել տրոլեյբուսների միացումների և ռելսային տրանսպորտի արդյունաբերության մեջ»:

Շվեդիայի Կարոլինսկա իսնտիտուտի հետազոտողները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մասնիկ, որը կապ ունի ցավի զգացողության հետ: Մասնագետները հույս ունեն, որ հայտնագործությունը հնարավորություն կտա մշակել նոր, ավելի արդյունավետ ցավազրկող միջոցներ: Խմբի հետազոտողները նշում են, որ նյարդային բջիջներին շրջապատող ցավի բիջիները ձգվում են մինչև մարդու մաշկի արտաքին շերտը, ցավի զգացողությունը փոխանցելով մարմինին: Այս հատնագործության արդյուքնում հայնտաբերվել է ցավի համար պատասխանատու նոր մասնիկ: Հետազոտության ղեկավարներից մեկի խոսքերով, ներկայումս գլխավոր հարցն այն է, թե, արդյոք այս բջիջները հանդիսանո՞ւմ են քրոնիկ ցավերի պատճառ:

Հետազոտության արդյունքները տպագրվել են Journal of Science ամսագրում:

Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են մարդու մարմնի նոր մասնիկ, որը կապ ունի ցավի զգացողության հետ:

 

Մեքսիկական նորաստեղծ ընկերությունն արտադրել է արհեստական ծառեր, որոնք կարող են կլանել 368 կենդանի ծառի կլանած օդին հավասար կեղտոտ օդ, օգնելով շրջակա միջավայրի մաքրությանը: Բիոարբոն անունը ստացած ծառերը մեծ տեղ չեն գրավում և կարող են կիրառվել  քաղաքային խիտ բնակեցված տարածքներում: Ծառերից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 50 հազար դոլար: Բիոարբոն ծառերն ունեն մոտ 4 մետր 200 սանտիմետր բարձրություն և հագեցած են մանր ջրիմուռներով, որոնք կարող են ներծծել ածխածնի երկօքսիդը և շրջակա միջավայրի այլ աղտոտիչները, փոխարենն արտաշնչելով  թթվածին:

Ներկայումս, այս ծառերը հաջողությամբ կիրառվում են Մեքսիկայում, Կոլումբիայում և Պանամայում  

Արհեստական ծառերն օգնում են մաքրել շրջակա միջավայրը