Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (10)
«Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» հաղորդաշարի նախորդ զրույցում խոսեցինք Իրանի արդյունաբերության պատմության և երկրի ՀՆԱ-ում դրա ավելի քան 40 տոկոսանոց մասնաբաժնի մասին:
Նաև նշեցինք, որ արդյունաբերության ոլորտում Իրանում կառավարության աջակցող քաղաքականություններից մեկը փոքր և միջին ձեռնարկություններն ուշադրություն դարձնելն ու դրանց համար պլանավորելն է, քանի որ դրանք կարևոր դեր են խաղում մակրոտնտեսական փոփոխականների մեջ և ազդում են ավելացված արժեքի և զբաղվածության վրա: Այս շաբաթվա զրույցում խոսելու ենք Իրանում պողպատի արդյունաբերության մասին: Ընկերակցեք մեզ:
----
Անմշակ նավթից հետո, պողպատն աշխարհում երկրորդ արժեքավոր նյութն է, այնպես որ երկրների մեկ շնչին ընկնող պողպատի սպառման աճը կարող է վստահելի չափանիշ լինել նրանց տնտեսական աճի և զարգացման մասին: Պողպատը շատ արդյունաբերություններում հումք է հանդիսանում: Հազվադեպ արդյունաբերություն լինի, որի վրա ազդեցություն չունենա պողպատը:
Պողպատը ռազմավարական արտադրանք է, որի հետ կապված են շատ ուրիշ արդյունաբերություններ: Արդյունաբերություններում պողպատի դերն այնքան կարևոր է, որ առանց պողպատի որևէ արդյունաբերություն հնարավոր չէ պատկերացնել: Պողպատի համաշխարհային միության վիճակագրության համաձայն, 70-ից պակաս երկրներ ակտիվ են պողպատի արտադրության ոլորտում, և այդ արդյունաբերությունից զուրկ երկրները պետք է կամ անտեսեն իրենց առաջընթացը, կամ կախված լինեն արտադրող երկրներից:
Վերջին տասնամյակների ընթացքում, «Իսլամական հեղափոխության» հաղթանակից հետո, Իրանը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել պողպատի արդյունաբերության ոլորտում և ներքին կարիքները բավարարելով, միաժամանակ արտահանել իր պողպատի արտադրանքները: Իրանում գործում են պողպատի ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 110 ընկերություն, այդ թվում են Սպահանի պողպատի ձուլման ընկերությունը, Մոբարաքեի պողպատի ընկերությունը, Խուզստանը, Հորմոզգանը, Ալյաժ Իրանին, Խորասանը, Հարավային Քավեն, Սաբա Ֆուլադը, Բոնաբը և Չադորմալուն: Այդ ընկերությունների գործունեության արդյունքում, Իրանում պողպատի արդյունաբերությունը հեղափոխության առաջին տարիների համեմատությամբ աճել է 600 անգամ:
Իրանի պողպատի արդյունաբերության հիմնական հիմքերը դրվել են 1963թվականին: Այդ տարի հիմնադրվել է պողպատի շարժակազմերի առաջին գործարանը, որը կոչվում էր Իրանի պողպատի արդյունաբերության ազգային խումբ: 1965 թվականին Իրանի և նախկին Խորհրդային Միության միջև կնքվել է «Սպահանի Զոբ ահան» ընկերության կառուցման պայմանագիրը, որի կառուցումը տևել է վեց տարի: Մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը Սպահանի «Զոբ ահանի» գործարանի արտադրությունը սահմանափակվում էր տարեկան 36000 տոննայով: Սպահանի «Զոբ ահանի» գործարանի քիչ արտադրության պատճառներն էին մեծ ծավալով երկիր ներմուծվող պատրաստի ապրանքները և երկրում արտադրման ցածր ծավալը, այդպիսով երկրում քիչ էին պահանջում պողպատի թերթերը: Հատկանշական է, որ, այդպիսի քիչ ծավալով պողպատի արտադրությունը կախված էր արտասահմանյան փորձագետներից և երկրում բացակայում էր ներքին կարողությունն ու պոտենցիալը:
Այն պայմաններում, երբ Իրանում պողպատի արդյունաբերությունը 100 տոկոսով կախված էր օտար փորձագետներից: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, այդ փորձագետների Իրանից հեռանալով, երկրում պողպատի արդյունաբերությունը զարգացում ապրեց: Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմն սկսվելով, բազում խնդիրներ առաջացան պողպատի արդյունաբերության համար, սակայն այդ սահմանափակումներն ու դժվարությունները պատճառ չեղան երկրի պատասխանատուներն ու ծրագրավորողներն անուշադրության մատնեն պողպատի արդյունաբերությունը: Շուրջ 3 մլրդ տոննա կշռող երկրում երկաթաքարի հարուստ պաշարները, ներքին արտադրությունը կարևորելը և հումքի վաճառքը կանխելը իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, դրվեցին երկրի պաշտոնատարների օրակարգում:
Վերջին չորս տասնամյակների ընթացքում զգալի ներդրումներ են կատարվել այս ոլորտում: Այնպես որ, երկրի տարբեր նահանգներում կառուցվել են գործարաններ: Այս օրերին հաշվի առնելով երկրում արտադրվող պողպատե արտադրանքները, կարելի է վստահորեն ասել, որ Իրանի պողպատի արդյունաբերությունը դարձել է տեղական: Հեղափոխության առաջին տարիների համեմատությամբ, Իրանում պողպատի արտադրության կարողություններն ավելի քան վեց անգամ աճել են՝ անցնելով 30 միլիոն տոննայի սահմանը: Իրանն այս տարի (2019 թվական) պողպատի աշխարհի խոշորագույն արտադրողների շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը:
Պողպատի ռազմավարական արդյունաբերությունը պողպատի հետ կապված բազմաթիվ արդյունաբերությունների, այդ թվում մետալուրգիայի և ձուլման, կենցաղային իրեր արտադրող գործարանների, արտադրական ստորաբաժանումների, շինարարական արդյունաբերության և այլ տնտեսական գործունեության շարժիչ ուժն է հանդիսանում: Սա նշանակում է ներմուծման կախվածության նվազում և ուղղակի ու անուղղակի զբաղվածություն: Անցած 40տարիների ընթացքում, Իրանը պողպատի արդյունաբերությունը զարգացնելով, հաջողել է կախված և միայն ներմուծող երկրից վերածվել արտադրող ու արտահանող պետության: Իրանում արտադրվում է շուրջ 25 միլիոն տոննա պողպատե արտադրանք, որից մոտ 12 միլիոն տոննան ներքին սպառում ունի, իսկ մնացած 13միլիոն տոննան արտահանվում է: Հարևան և տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Իրաքը, Պարսիցծոցյան ափամերձ երկրները և Սիրիան, իրանական պողպատի արտահանման խոշոր շուկաներ են: Պողպատի համաշխարհային ասոցիացիայի վիճակագրության համաձայն, 2019 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Իրանի պողպատի արդյունաբերությունն աճել է 6,5 տոկոսով ՝ արտադրելով 17,5 միլիոն տոննա պողպատ: Մինչդեռ աշխարհում պողպատի արտադրության աճը կազմել է 3,5%:
Հատկանշական է, որ դիմադրողական տնտեսության շրջանակում, Իրանում պողպատի արտադրման շղթան կատարելագործվելով , Միջին Արևելքի պողպատի աելի քան 60 տոկոսն արտադրվում է Իրանում: Իրանի պողպատի արտադրության ծավալն, ավելի մեծ է Ֆրանսիայի և Իտալիայի համեմատությամբ: Այս բոլորն այն դեպքում, երբ մինչև 1404 թվականը (զարգացման վեցերորդ ծրագրի ավարտը), Իրանի պողպատի տարեկան արտադրական հզորությունը կհասնի 55 միլիոն տոննայի: Այնպես որ Իրանը պողպատ արտադրող երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը: Վերջին տարիերի ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցների, Իրանում պողպատի արդյունաբերությունը մեծ հաջողություններ է արձանագրել
Սպահանի «Զոբ ահան» ընկերությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իրանում պողպատագործության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շարքում: «Զոբ ահան»ը Իրանում շինարարության և երկաթուղու կառուցման ոլորտում օգտագործվող առաջին և ամենամեծ գործարանն է: Սպահանի պողպատի ընկերությունը Մերձավոր Արևելքում պողպատի խոշորագույն արտադրողներից է համարվում:
Հաջորդ գործարանը, որ կներկայացնենք Սպահանի «Ֆուլադե Մոբարաքե»-ն է:
Սպահանի «Ֆուլադե Մոբարաքե» գործարանը պողպատի արդյունաբերության տեղայնացման դրսևորումն է: Համալիր, որը ոչ միայն Իրանի ամենամեծ արդյունաբերական օբյեկտն է, այլև արդյունաբերության ոլորտում իրանցիների ինքնավստահության դրսևորումն է: Սպահանի «Ֆուլադե Մոբարաքե» գործարանը հիմնադրվել է մասնավոր բաժնի կողմից 1992թ.: Գործարանում արտադրվում է տարեկան ավելի քան 10 միլիոն տոննա թեթև, ծանր և նուրբ տեսակի պողպատե արտադրանք: «Ֆուլադե Մոբարաքե»-ն համարվում է Իրանում պողպատե թերթերի արտադրման հսկան: Այս համալիրը մատակարարում է Իրանի պողպատի մոտ 50% -ը, որը սպառվում է տարբեր արդյունաբերություններում, ինչպիսիք են ավտոմոբիլային և դրանց մասերի արդյունաբերությունները, թեթև և ծանր մետաղական արդյունաբերությունները և հեղուկ փոխանցման խողովակները, փաթեթավորման արդյունաբերությունը, կենցաղային տեխնիկան և էլեկտրական արդյունաբերությունը, ինչպես նաև խողովակների և պրոֆիլային արդյունաբերությունները:
«Ֆուլադե Մոբարաքե» - ի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն պարունակում է արտադրության ցանցի օղակները սկզբից մինչև վերջ ՝ երկաթի հանքաքարից մինչև պատրաստի արտադրանք: Այսօր պողպատի արդյունաբերության զարգացումով Իրանը սպունգային երկաթի արտադրման ոլորտում լավագույն եռյակում է, իսկ «Ֆուլադե Մոբարաքե» ընկերությունը 11 միլիոն տոննա սպունգ արտադրելով, սպունգային երկաթ արտադրող խոշորագույն ընկերությունն է համարվում աշխարհում: