ԱՄՆ-ի ուժի թուլացումն ու դրա հետևանքները(2)
ԱՄՆ-ի ուժի թուլացման մեկ այլ դրսևորումն է ՝այդ երկրում ,սոցիալական անկման հարաճուն գործընթացը և սոցիալական ճեղքվածքների խորացումը :
Ներկայումս ,ԱՄՆ-ում հաշվի առնելով հարուստների և աղքատների միջև գոյացած խորը ճեղքվածքը,որի դրսևորումներից են «Վալ Սթրիթի» շարժումը , բանտերի ու բանտարկյալների ճգնաժամը, և նկատի առնելով ,որ արևմտյան երկրների մեջ ԱՄՆ-ն բանտարկյալների ամենամեծ թիվն ունեցող երկիրն է , այդ երկրի հասարակությունը դեմ հանդիման է կանգնած զանազան բարդությունների, իշարս՝ ռասայական խտրականության խորացման և սևամորթների նկատմամբ ճնշումների մեծացման, միգրացիոն ճգնաժամի և ծագումով լատինամերիկացի փախստականների դեմ բռնությունների աճի, այդ երկրում զենք կրելու ազատության ճգնաժամի, ամենօրյա բռնությունների տարածման, սոցիալական լարվածության սաստկացման։ Վերջին տարիներին, սոցիալական բազմաթիվ ոլորտներում առկա բարդությունների ծավալը բացահայտվելով , ԱՄՆ կառավարության վարչական ուժի նկատմամբ վստահությունը կտրուկ նվազել է:Այսօր ԱՄՆ-ը ճանաչվում է ոչ թե ազատություն, բարօրություն, տնտեսական բարգավաճում, մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքների հարգման յուրահատկություններով ,այլ աղքատության, անհավասարության, խտրականության, բռնաճնշումների և հանցագործությունների վիճակագրական տվյալներով:
Ամերիկացի սևամորթ և խառնածին ընտրողների մեծամասնությունը համոզված է,որ Դոնալդ Թրամփի նախագահությունը նրանց համար բարդացրել է իրավիճակը: 2019 թվականի հոկտեմբերին այդ երկրում սոցհարցում անցկացվեց: Հարցան մասնակիցների ավելի քան երկու երրորդը համոզված էր,որ ռասայական հարցերը կարգավորելու առումով Թրամփի գործունեությունը անընդունելի է եղել:Սևամորթների 81 տոկոսի կարծիքով Թրամփի գործունեությունը ,նրանց համար ավելի է դժվարացրել կյանքի պայմանները :Նշելի է նաև, որ լատինոները, որոնք Թրամփի միգրացիոն անմարդկային քաղաքականության թիրախն են դարձել ,ԱՄՆ-ում ծանր պայմաններում են գտնվում: ԱՄՆ-ի Ֆեդերալ ոստիկանություն՝FBI-ը 2019-ի նոյեմբերի կեսերին մի զեկույց հրապարակեց ԱՄՆ-ում ծագումով լատինամերիկացի միգրանտների նկատմամբ ռասայական մոտեցումների շրջանակում հանցագործությունների զոհերի թվային աճի մասին: Ըստ FBI-ի զեկույցի, զոհերի թիվը 2018 թվականին աճել է ավելի քան 21 տոկոսով:Լատին Ամերիկայի քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպությունը Թրամփին նման հանցագործությունների աճի պատասխանատուն համարելով հայտարարել է,որ նա միշտ ամենագարշելի ձևով է անդրադառնում Լատին Ամերիկայի քաղաքացիների մասին: ԱՄՆ-ում,Լատին Ամերիկայի քաղաքացիների քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպություն Unidos US-ի նախագահ Ժանեթ Մուրգույան զոհերի տվյալների թվային աճի պատասխանատվության մեջ է մեղադրել նաև Թրամփին և ասել .«Նա միշտ Լատին Ամերիկայի ժողովրդի մասին խոսում է մեծ ատելությամբ: Բնականաբարար ատելությամբ լի այտարարությունները թողնում են իրենց ազդեցությունը»: Կա մտավախություն, որ հաշվի առնելով 2020 թ.-ի նախագահական քարոզարշավները,ավելանան լատինոների դեմ բռնությունները:
ԱՄՆ-ի հասարակության խրոնիկ խնդիրներից մեկը ,որը յուրաքանչյուր տարի խորանալով վերածվում է սոցիալական ճգնաժամի ,Միացյալ նահանգներում հրազեն գնելու և կրելու ազատությունն է:Տվյալների համաձայն, ամերիկացիների 43 տոկոսը իր բնակարանում պահում է առնվազն մեկ զենք: Ամերիկացիների բնակարաններում պահվում են մոտավորապես 300 միլիոն հրացան, ատրճանակ և ավտոմատ ու կիսաավտոմատ զենք:ԱՄՆ-ում տարեկան շուրջ 30 հազար մարդ սպանվում է մի ինչ որ զենքի կրակոցով: «Դոյչե վելե» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ «ԱՄՆ-ում զենքի օգտագործման բռնությանը զոհ դարձածների թիվը յուրաքանչյուր երկու տարին մեկ հավասար է Վիետնամի պատերազմում զոհված այդ երկրի զինծառայողների թվին: Այդ խնդիրը լուրջ մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի դեմոկրատական քաղաքական գործիչների մոտ ,քանի որ հանրապետականները զինագործարանների հետ առավել սերտ կապերի բերումով, բազմիցս դեմ են գնում զենքեր գնելու և այն կրելու ազատությունը սահմանափակող օրենքին:ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին 2019 թվականի նոյեմբերի վերջին Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար սենատոր Միթ Մաք Կանելից պահանջեց հնարավորինս արագ հաստատել զենք կրելու օրենքի բարեփոխման նախագիծը: Ըստ Փելոսիի. «Ամերիկացիների 90 տոկոսը կողմ է զենք գնելը, կրելը և պահելը սահմանափակող օրենքին: Փելոսին և այլ դեմոկրատներ ցանկանում են, որ Սենատի հանրապետականները քվեարկեն զենքի գնելը, կրելը և պահպանելը սահմանափակող օրենքի օգտին:Նրանով հանդերձ ,որ ԱՄՆ-ն իր պատմության ընթացքում միշտ արյունալի կրակոցների ականատեսն է եղել, սակայն վերջին տարիներին հատկապես դպրոցներում և հասարակական վայրերում կրակոցների քանակը և զոհերի թիվը կտրուկ աճ է արձանագրել և հասարակական կարծիքը իշխանություններից պահանջում է խստացնել զենքի վերահսկման օրենքները:
ԱՄՆ-ի սոցիալական անկման ևս մեկ կարևոր կետը `հարուստների և աղքատների միջև գոյացած ճեղքվածքի խորացում ն է, այլ կերպ ասած, դասակարգային խտրականության կտրուկ աճը:ԱՄՆ-ում 1 միլիարդ դոլար կամ ավելի մեծ հարստություն ունեցողների թիվը 2008 թվականին կազմում էր 267 մարդ,իսկ 2018 թվականին ,այդ թիվն աճելով հասել է 607-ի:Տնտեսագետ Ջան Մեթյույի հավաստմամբ.«. Հարուստներն ավելի են հարստացել, այդ էլ շատ արագ:Դա պատճառ է դարձել ,որ ԱՄՆ-ի հարուստ դասակարգում սպառման ցանկությունը աճ արձանագրի:Ներկայումս ԱՄՆ-ի հասարակության հարստության 88 տոկոսը բարձր եկամուտ ունեցող երկու խավի ձեռքում է ,մինչդեռ 39 միլիոն ամերիկացիներին անհրաժեշտ է կառավարության կողմից պարենային օգնություն:Անցյալ տասնամյակի ընթացքում, սնանկանալու վախը մեծ է եղել ԱՄՆ-ի քաղաքացիների մոտ և բնակարանի շուկան բանուկ չի եղել,ինչը ավելացրել է մտահոգությունները: Ըստ «Կոալիցիա հանուն անօթևանների» հիմնարկի՝ անցյալ տասը տարիներին այդ երկրում անօթևանների թիվը աճել է ավելի քան 70 տոկոսով:Դասակարգային խտրականության այս խնդիրը տարածվել է նաև ԱՄՆ-ի քաղաքական դաշտում , և դեմոկրատները կառավարությանը կոչ են արել ավելի մեծ հովանավորություն ցուցաբերել թույլ խավին և բարձրացնել հարուստների եկամտահարկերը:«Վալ Սթրիթ»-ի շարժումը սկսվեց 2011-ի սեպտեմբերին ՝ ի նշան բողոք ԱՄՆ-ում,սոցիալական ու տնտեսական անհավասարությունների դեմ: Շարժման կարգախոսն էր «մենք 99 տոկոս ենք»: Շարժման նպատակն էր հասնել սոցիալական արդարության և ոչնչացնել հասարակության մեկ տոկոսանոց բարեկեցիկ խավի գերիշխանությունը: Շարժման մասնակիցները համոզված էին, որ կառավարության ֆինանսական քաղաքականությունները ,ընկերությունների ,բանկերի և մի խոսքով այն հարուստների օգտին է ,որոնք տնտեսական ճգնաժամի գլխավոր գործոններն են, սակայն ժողովուրդն է, որ տուժում է այդ քայլերից:
Չնայած մարդու իրավունքների հարգման , անհատական ու սոցիալական ազատությունների և քաղաքացիական իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի Կառավարության կարգախոսերին, այդ երկրում բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը ճիշտ հակառակն է փաստում:ԱՄՆ բանտերի ոչ ադեկվատ իրավիճակը և այդ երկրում բանտարկյալների թվային աճը պատճառ է դարձել ,որ մարդու իրավապաշտպան կազմակերպությունները որոշ բանտեր այցելելով զեկույցներ հրապարակեն բանտարկյալներին նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի մասին:ԱՄՆ-ի մարդու իրավունքների պաշտպան «Քաղաքացիական ազատությունները հովանավորող հասարակություն» անվամբ կազմակերպությունը հայտարարել է,որ ԱՄՆ-ի բանտերում ընդհանրապես խախտվում է բանտարկյալների իրավունքները և հաճախ բանտարկյալներն առանց որևէ պատճառի պահվում են մենախուցերում :Որոշ դեպքերում ամերիկացի բանտարկյալները երկար տարիներ գտնվում են մենախուցերի մեջ:Մեկուսարանում բանտարկությունը պետք է օգտագործվի միայն բանտարկյալին իր կոպիտ վերաբերմունքի համար պատժելու նպատակով ,սակայն ԱՄՆ-ի բանտերում նման բանտարկությունների 90 տոկոսը ընդհանրապես չեն վերաբերում բանտարկյալների պահվածքին: Տվյալների համաձայն,բանտերի առողջական վիճակի և բռնաբարությունների մակարդակի վերաբերյալ մտահոգություններն աճում են:ԱՄՆ-ում ,կարևոր այլ խնդիրը այդ երկրում մեծ թվով բանտարկյալների առկայությունն է,ընդ որում ԱՄՆ-ը ,իր երկրի բնակչության թվի համեմատությամբ բանտարկյալների թվային պատկերով աշխարհում առաջին տեղն է գրավում:Ըստ Pew հետազոտական կենտրոնի տվյալների ՝ աշխարհի բանտարկյալների մեկ քառորդը գտնվում են ԱՄՆ բանտերում,և յուրաքանչյուր 100,000 մարդուց 754-ը բանտերում են:Այսօր բանտարկյալների մեծ թիվը ոչ միայն օրենսդիրների մտահոգությունն է, այլև այն վերածվել է սոցիալական խնդրի ,որն այդ երկրում խտրականություն առաջացնելու պատճառ է դարձել: