Մեդիա ահաբեկչություն (3)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Մեդիա ահաբեկչություն» հաղորդաշարի հերթական համարով: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք միջազգային կառույցների կողմից հաղորդակցության իրավունքի կարևորման մասին և քննարկեցինք արբանյակային հեռարձակումների հարցում երկրների հավասար իրավունքի խնդիրը: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք իրանական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակման ապօրինի դադարեցման խնդիրը:
Իմպերիալիստական ուժերը անկախ ու ընդդիմադիր երկրների նկատմամբ իրենց պատժամիջոցային քաղաքականությունները սովորաբար արդարացնում են միջազգային խաղաղության ու անվտանգության վերականգնման անվան տակ: Այս կարգի քայլերը հնարավոր է ուժի կիրառման հնարավորությունից բացի իրենց մեջ ներառեն տնտեսական, հաղորդակցական և դիվանագիտական ոլորտի դեմ պատժամիջոցներ: Մեդիա ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցները իրենց մեջ ներառում են սարքավորումների և ծրագրաշարերի արտահանման ու ներկրման արգելումը, պատասխանատուների դեմ պատժամիջոցներն ու նույնպես հեռուստաընկերությունների արբանյակային հեռարձակումների դադարեցումը: ԶԼՄ-ների դեմ սահմանված պատժամիջոցների ոլորտում հատուկ կերպով ուշադրություն է դարձվում թիրախային երկրի արբանյակային հեռարաձակումների և մեդիա ոլորտի պատասխանատուների դեմ պատժամիջոցներ սահմանելու խնդրի վրա և նշված մյուս մեթոդներն իրենց տնտեսական ծավալուն ազդեցությունների բերումով երկրի դեմ կիրառվող առևտրական պատժամիջոցներից են համարվում: Հեռուստաընկերությունների արբանյակային հեռարձակումների դադարեցումը հաճախ արդարացվում է մարդու իրավունքների ոտնահարման դեմ տարվող պատերազմի և թիրախային երկրի կողմից արբանյակային ալիքների վրա աղմուկի առաքման քայլին դիմակայելու պատրվակներով:
ԱՄՆ-ի գանձապետական դեպարտմենտի արտաքին եկամուտների վերհսկման գրասենյակը այդ երկրի ազգային անվտագության նպատակների հիմամբ պատժամիջոցներ է սահմանում թիրախային երկրների դեմ: 2013թ. ԱՄՆ նախագահի հրամանից հետո հաղորդակցության ու մեդիա ոլորտում պատժամիջոցների ենթարկված երկրներից են եղել՝ Իրանը, Սիրիան, Լիբանանն ու Սուդանը: Ֆրանսիան մեդիա ոլորտի դեմ իր պատժամիջոցները սահմանում է «Ֆրանսիայի տեսա-լսողական գերագույն խորհրդի» միջոցով: Այս խորհուրդը, ըստ երևույթին անկախ խորհուրդ է, որ հիմնադրվել է 1989թ. հունվարի 17-ին վավերացված օրենքով: Հեռարձակումների դադարեցման ոլորտում «Ֆրանսիայի տեսա-լսողական գերագույն խորհուրդը» Իրանի, Լիբանանի, Պաղեստինի ու Գերմանիայի դեմ քաղաքական վճիռներ է արձակել:
Անկախ երկրների ԶԼՄ-ների դեմ արևմտյան պետությունների կողմից միակողմանի ու բազմակողմանի պատժամիջոցների հետ միաժամանակ նրանց ազդեցության տակ գտնվող արբանյակային ընկերությունների կողմից պատժամիջոցներ են կիրառվում անկախ ու քննադատող հեռուստաալիքների դեմ:
Արևմտյան արբանյակային ընկերություններն ու Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի հետ կապված մի քանի արբանյակային ընկերություններ վատ անցյալ ունեն Իրանի հեռուստաալիքների հեռարձակումները կասեցնելու հարցում: 2005թ. «Զահրայի կապույտ աչքերը» հաղորդաշարը և Հոլոքոստի մասին ֆրանսիացի քննադատ Ռոբերտ Ֆաուրիսոնի արտահայտությունների հեռարձակումը պատրվակ դարձան որպեսզի արգելվեն Հաթբերդից իրանական Սահար 1 ալիքի հեռարձակումները: Ֆրանսիայի ռադիոհեռուստատեսության գերագույն խորհրդի կարծիքով «Զահրայի կապույտ աչքերը» հաղորդումը, համակարգված կերպող սիոնիստներին ներկայացնում է որպես այնպիսիք, որ պատրաստ են մի մանկան աչքերն էլ վերցնեն նրանից: Սա այն դեպքում էր, երբ դրանից առաջ այլ լրատվամիջոցներում վավերագրական հաղորդումներ էին տարածվել սիոնիստների կողմից պաղեստնիցիների մարմնի անդամների օգտագործման մասին: Հաթբերդ արբանյակից Սահար հեռուստաալիքի հաղորդումների հեռարձակումների դադարեցման հիմնական պատճառը Ֆրանսիայի սիոնիստական լոբբի կողմից այդ երկրի կառավարության վրա գործադրվող ճնշումներն էին:
Ալ-Ալամ հեռուստաալիքի հեռարձակումների դադարեցումն էլ 2009թ. նոյեմբերին ու 2010թ. մարտին տեղի ունեցավ այն դեպքում, երբ այս ալիքը հարգելով պրոֆեսիոնալ գործունեության սկզբունքները բացահայտում էր Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Աֆղանստանում և Արևմտյան Ասիայի այլ երկրներում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի բացահայտ միջամտությունները: Ալ-Ալամ հեռուստաալիքը բացահայտեց Լիբանանի 33-օրյա պատերազմի ընթացքում դիմադրության ճակատի դերը: Այս պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմը վայրենաբարո ագրեսիա իրականացրեց Լիբանանի դեմ, որ իվերջո խայտառակ պարտություն կրեց: Ալ-Ալամ հեռուստաալիքը նույնպես պատկերեց 2008թ. տեղի ունեցած Գազայի 22-օրյա պատերազմը և Պաղեստինի ժողովրդի ձայնը լսելի դարձրեց աշխարհին: Այս հավաստի տեղեկատվությունների դիմաց արևմտյան երկրների տեղեկատվական ոլորտի նախարարաները, որ իրար շուրջ էին հավաքվել Սաուդյան Արաբիայում՝ սիոնիստական լոբբիի և ԱՄՆ-ի ազդեցության տակ անհիմն պատրվակներով Արաբսաթ և Նայլսաթ արբանյակներից դադարեցրին այս հեռուստաալիքի հեռարձակումը և հայտարարեցին, որ հեռարձակումները դադարեցվել են արաբ ղեկավարների չքննադատելու ավանդույթի խախտման պատճառով:
Գազայում 22-օրյա պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմի պարտությունից հետո Գազայի պաշարման օղակը սեղմվեց և Եգիպտոսը նույնպես լիովին փակեց Ռաֆահի սահմանը: Փրես Թիվի հեռուստաընկերությունը Լոնդոնում իր հաղորդավար Ջորջ Գալովիի և «Կեցցե Պաղեստին» բարեգործական կազմակերպության հետ Գազայի ժողովրդին օգնելու համար մեծ քարոզարշավ սկսեցին: Այս մեծ արշվախումբը ճանապարհ ընկավ Լոնդոնից և ցամաքային ուղևորության ընթացքում անցնելով աֆրիկյան երկրներից հասավ Եգիպտոս: Ամբողջ ընթացքում Փրես Թիվի հեռուստաընկերությունը ուղիղ եթերում հաղորդումներ էր հեռարձակում այդ երկրների ժողովրդի կողմից արշավախմբին ողջունելու մասին: Այնպես որ ստեղծվեց լրատվական մի հզոր հոսանք: Այս շարժումը այնքան ազդեցիկ էր, որ Եգիպտոսում Հուսնի Մուբարաքի իշխանության ուժերը հարձակվեցին Փրես Թիվի հեռուստաընկերության SNG սարքավորման վրա: Մի քանի օր հետո նրանք ստիպված եղան սահմանը բացել 250 ավտոմեքենաներով այս արշավախմբի առջև և փաստորեն պատերազմից հետո առաջին անգամ կոտրվեց Գազայի պաշարումը:
Գազայի պաշարման ավարտից հետո Բրիտանիայի կառավարության ընկերակցությամբ և Սիոնիստական ռեժիմի ճնշումներով Փրես Թիվի հեռուստաալիքի դեմ կեղծ բողոքներ ներկայացվեցին և Բրիտանիայի լրատվական ոլորտի կանոնադրությունների ձևակերպման կազմակերպությունը՝ ԱՖՔԱՄ-ը Սքայ արբանյակից դադարեցրեց Փրես Թիվի հեռուստաալիքի հեռարձակումները: Բրիտանիայից հետո Գերմանիայի կառավարությունը նունպես 2014թ. նոյեմբերին որոշեց դադարեցնել Փրես Թիվի հեռուստաընկերության հեռարձակումները: Մյունխենի լրատվամիջոցների վարչությունը՝ BLM-ը հայտարարեց, որ ses astra արբանյակից հանվում է Փրես Թիվի հեռուստատեսության անգլերեն լեզվով հեռարձակումները: Այս ուղղությամբ Իրանի ռադիոհեռուստատեսության պատասխանատուներին հղած էլեկտրոնային նամակում ses astra արբանյակային ծառայության փոխտնօրեն Ստեֆան Գուբելը հայտարարել էր.«Մյունխենի լրատվամիջոցների վարչությունը պաշտոնական պահանջ է հղել մեզ, որպեսզի անհապաղ դադարեցնենք Փրես Թիվի հեռուստաընկերության հեռարձակումները»:
Հաղորդակցության ու մեդիա ոլորտում ԱՄՆ-ի ու նրա արևմտյան որոշ դաշնակիցների կողմից Իրանի անարդարացի շրջափակումը այսօր ևս շարունակվում է տարբեր կերպերով: Այնպես որ արբանյակային հեռարձակումների դեմ սահմանափակում ու արգելքներ առաջացնելուց բացի Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների սոցիալական էջերը աշխարհում բազում այցելուներ ունենալու և անկախ տեղեկություններ հրապարակելու պատճառով քանի ժամանակ մեկ անհիմն պատրվակներով փակվում են: Իրանի Մեդիա ոլորտի դեմ կիրառված պատժամիջոցները, որի մեջ ներառվում են մեդիա ոլորտի գործիչները, սարքավորումների առուվաճառքը, ինտերնետ ծառայությունների օգտագործման սահմանափակումը համարվում է մեդիա ահաբեկչություն և խոսքի ազատության հավակնորդ արևտյան երկրների կողմից կապի միջազգային իրավունքների լուրջ խախտում:
Հարգելի բարեկամների դուք կարող եք ձեր կարծիքները կիսել մեզ հետ: Մեր անփոփոխ հեռախոսահամարն է 22013761, էլեկտոնային փոստարկղի հասցեն՝ [email protected] :