Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114405-Կյանքն_արևմուտքում._Հայացք_ներսից
Հոգեբանների և սոցիոլոգների դիտանկյունից ինքնասպանության թվաքանակը ոչ միայն հասարակ վիճակագրություն է, այլև բացահայտում է մի հասարակության ստվար խմբի մտային և հոգեկան վիճակը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 10, 2019 09:47 Asia/Tehran

Հոգեբանների և սոցիոլոգների դիտանկյունից ինքնասպանության թվաքանակը ոչ միայն հասարակ վիճակագրություն է, այլև բացահայտում է մի հասարակության ստվար խմբի մտային և հոգեկան վիճակը:

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք Կանադա այցելած  մի ընկերոջ հուշերը ներկայացնելով և նրա խոսքերից մեջբերումներ անելով: Նա պատմում էր.«Հարազատներիս այցելելու նպատակով մեկնեցի Կանադայի Տորենտո քաղաքը: Իմ բնակարանի մոտակայքում կար   մի զբոսայգի ,որի մեջ հոսում էր մի գետ: Գետի վրա կար մի կամուրջ,որի վրա կանգնելով հնարավոր էր վայելել շրջակայքի գեղեցկությունը: Իրապես գեղեցիկ էր և ես այդ գեղեցկությունը վայելելու համար ամեն օր գնում էի այդ զբոսայգին և կանգնում կամրջի վրա: Սակայն չգիտեմ ինչու կանադացի երիտասարդները կամուրջը օգտագործում էին ջրի մեջ նետվելու  և ինքնասպանության համար»:

ԱՄՆ-ի Պասադենայի Կոլորադո պողոտայում գտնվող ինքնասպանության հայտնի կամուրջը

 

Այս հուշը ինձ հիշեցրեց ամերիկացի գրող, լրագրող և քաղաքական  ակտիվիստ Մայքըլ Սնայդերի այն նախադասությունը ,որը գրել էր ինքնասպանության թեմայով մի հոդվածում.«Իրականում մարդկանց համար  անհրաժեշտ է գտնել կյանքի իմաստն ու նպատակը»:

Զարգացած երկրներում մահացության ամենատարածված պատճառներից է ինքնասպանությունը:Միջազգային տվյալների համաձայն, տարեկան 800 հազար մարդ  մահանում է ինքնասպանության հետևանքով :Այս վիճակագրությունը վերաբերում է միայն մահվան պատճառ դարձած ինքնասպանություններին:Ասվում է, որ այս թվի քսանապատիկը , ինքնասպանությունների անհաջող փորձեր են:Այս շաբաթվա «Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից» հաղորդումը հատկացրել ենք   արևմուտքում մեկ այլ սոցիալական ճգնաժամի `ինքնասպանության, հրավիրում ենք Ձեզ ունկնդրելու այն:

***

Քիչ է նրանց թիվը ,ովքեր չգիտեն ինքնասպանության իմաստը: Ինքնասպանություն ,այսինքն քո ցանկությամբ և քո ձեռքով վերջ տալ կյանքիդ: Ինքնասպանությունը վարքագծային խանգարման մի տեսակ է, որին  դիմում է անհատը երբ դեմ է առնում    մտավոր, հոգեբանական և մոտիվացիոն փակուղու:Այս պահվածքը կապված է անհատի անճարակության և ապագայի նկատմամբ  հուսահատության :Համաշխարհային կազմակերպությունների տվյալների համաձայն յուրաքանչյուր ժամ աշխարհում 19 հոգի ինքնասպանության է դիմում: Ինքնասպանությունը աշխարհում մահացության 8-րդ պատճառն է: Կանանց համեմատությամբ ,տղամարդիկ ավելի շատ են դիմում ինքնասպանության և հոգեկան այդ խանգարումը տարածված է 15-ից 35 տարեկանների մեջ: Տարիքային այս  խմբում, մարդիկ ավելի շատ են   բախվում  կյանքի մարտահրավերներին և դժվարություններին:

Ֆրանսիայում ինքնասպանությունը ,քաղցկեղից ավելի շատ է զոհ խլում: Ֆրանսիայում տարեկան շուրջ 200 հազար մարդ ինքնասպան է լինում: Դրանց մեջ ամենաշատը կազմում են 15-ից 20 տարեկան աղջիկները: 2017-ին Ֆրանսիայի հանրային առողջապահության կազմակերպության հրապարակած  տվյալների համաձայն, եռամյա կտրվածքով ,այդ երկրում ինքնասպանությունը 22 տոկոսով աճ է արձանագրել: Մինչդեռ փորձագետները համոզված են ,որ տվյալները շատ ավելին են  քան հրապարակվածը: 

2018-ի մարտի 27-ին, երբ անցորդները քայլում  էին Լոնդոնի  կենտրոնում, հանդիպեցին տարօրինակ տեսարանի:Տղամարդիկ,որոնք մի շարքով կանգնել էին Լոնդոնի բարձրահարկ շենքի տանիքին, ևամեն պահ զգացվում էր նրանց ընկնելու վտանգը: Այդ տղամարդիկ իրականում մարդու  չափերով   արձաններ էին: 84 արձանները խորհրդանշում էին ամեն շաբաթ Բրիտանիայում ինքնասպանության դիմող տղամարդկանց: Այս գեղարվեստական ստեղծագործության  դիզայները  այդ գործով փորձել է հասարակությանը իրազեկել տղամարդկանց ինքնասպանության մասին:

Տվյալների համաձայն,ամեն տարի Անգլիայում 4500 մարդի դիմում է ինքնասպանության: Ինքնասպանությունը այդ երկրում,մինչև 45-տարեկան  տղամարդկանց մահացության հիմնական պատճառն է : Անգլիան աշխարհի առաջին երկիրն է որտեղ 2018-ին նշանակվեց ինքնասպանությունը կանխող նախարար: Բնական է ,որ երբ մի երկիր ինչ որ դժվարության կարգավորման համար անսովոր մի նախարարություն է հիմնում ,այսինքն այդ երկրում այդ դժվարությունը ճգնաժամային է: Հատկապես երբ նախարարությունը ունենա հստակ անվանում: Անգլիայում միայնության և ինքնասպանությունների կանխարգիլման երկու նախարարությունների ստեղծումը  կարող են  արտացոլել այդ երկրում ապրելակերպի հետևանքով առաջացած որոշ խնդիրները:

2017-ին ԱՄՆ-ում ինքնասպանություն են գործել  ավելի քան 47 հազար հոգի:Դա 7 անգամ գերազանցում է ամերիկացի  այն զինվորականների թվին ,որոնք 2001-ից 2018 -ը սպանվել են Աֆղանստանի և Իրաքի երկու պատերազմաների ընթացքում:  ԱՄՆ-ի  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն (CDC)-ի տվյալների համաձայն,այդ երկրի  ակտիվ բնակչության մեջ(16-ից,64-տարեկան)անձանց ինքնասպանությունների քանակը 2000-ից 2016 թվականների ընթացքում աճել է 34 տոկոսով:Ամերիկացի գրող Մայքըլ Սնայդերը անդրադառնալով այդ զեկույցին գրել է.«Չնայած մեր կյանքի կենսամակարդակը ծիծաղելիորեն բարձր է  աշխարհի այլ երկրների համեմատությամբ սակայն , ԱՄՆ-ն ընդհանրապես  երջանիկ երկիր չէ...Մենք փաստորեն խեղդվում ենք զվարճանքի մեջ բայց , այնուամենայնիվ, նախորդ սերունդների համեմատությամբ շատ էլ երջանիկ չենք»:

Հոգեբանների և սոցիոլոգների դիտանկյունից  ինքնասպանության թվաքանակը  ոչ միայն հասարակ վիճակագրություն է, այլև բացահայտում է մի հասարակության ստվար խմբի մտային  և հոգեբանական իրավիճակը:Ինքնասպանությունից փրկվածների մեծամասնությունը ասում են ,որ չեն ցանկանում մահանալ, այլ ապրելու ցանկություն չունեն: Այժմ հարց է ծագում, թե ինչու է  ինքնասպանությունների մակարդակը բարձր այն երկրներում, որտեղ թվում է թե ժողովուրդը գտնվում է բարեկեցության, ազատության և երջանկության բարձր մակարդակի վրա:Հարցի պատասխանը կարելի է  գտնել ինքնասպանության փորձի պատճառներում:

Ուսումնասիրությունները ապացուցում են ,որ այն հասարակություններում ,որտեղ զանազան պատճառներով վտանգված է սոցիալական առողջությունը ,մեծ թիվ են կազմում ինքնասպանության դեպքերը: Պատճառները հետևյալներն են՝հակվածությունը դեպի թմրամիջոցների և ալկոհոլի սպառում,  սոցիալական արժեքների անտեսում,  ապահարզանների և երեխաների ու դեռահասների նկատմամբ բռնությունների աճը:Սոցիալական այս  խնդիրները կարող են հանգեցնել հոգեկան հիվանդությունների , ինչպիսիք են ընկճվածությունը, հուսահատությունը և անհատականության խանգարումները։ Դրանք կարող են ենթահող ստեղծել  ինքնասպանության համար: Ինքնասպանություն գործած բոլոր մարդկանց մոտ այս ցավալի երևույթի  ընդհանուր առանձնահատկությունը հետևյալն է, որ նրանք ինքնասպանություն են գործում հոգեկան  ճնշումների  ազդեցության տակ։

Թվում է ,որ արևմուտքի մտածողության մեջ ավելի շատ ուշադրության է արժանանում մարդկանց կյանքի երևույթները  և անուշադրության են մատնվում մարդկային նորմերի  խորը շերտերը :Արևմուտքի քաղաքակրթությունն անտեսելով մարդու հոգեկան կողմը, կյանքում նրան փակուղու դիմաց է կանցնեցնում ,ևդա այն պատճառով է ,որ արևմտյան քաղաքակրության մոտ հանգստությունը վեր է դասվում խաղաղությունից: Էրիկ Ֆրոմը «Մարդն իր համար» գրքում անդրադառնում է արևմտյան հասարակության այս իրողությանը ,որ .«Այսօրվա մարդը խաղաղություն չի զգում այլև ձախողման զգացումով է տառապում ևիր աշխատանքներից դատարկություն է զգում»:

Արևմտյան հասարակություններում հիմնական ճգնաժամը,  խաղաղության և հոգևոր ճգնաժամն է, որի բացակայությունը պետք է փնտրել այդ  ժողովրդի ապրելակերպի մեջ:Կենցաղը ներառում է մեր հայացքը դեպի արարչագործություն, մեր զգացողությունը կյանքի ,վարվելակերպերի ևմեր ծրագրերի նկատմամբ: Արևմտյան հասկացողությամբ մարդը արարչագործության կենտրոնում է և նրա կյանքի ուղին ձևավորվում է եսակենտրոն լինելով, հաճույքներով և կրոնից խույս տալով :Այս ապրելակերպի արդյունքը սոցիալական ճգնաժամն է, որի հետևանքներից է՝ ինքնասպանությունը :Քանի որ նման սթրեսների  հիմնական պատճառը սոցիալական ու հոգեբանական անապահովությունը և, հոգևորից ու  Աստծուց հեռանալն է , ուստի ըստ այս ոլորտի հետազոտողների , նյարդերի և հոգեկանի  համար ամենակարևոր դեղամիջոցը Աստծո հետ կապն է:

Աստծու հանդեպ  սերն ու  ուշադրությունը իմաստավորում է կյանքը և լցնում մարդու կյանքի և հոգևորի անջրպետը և  հաջողություն  պարգևում  մարդկային կյանքին բոլոր ոլորտներում:Իալամական հեղափոխության առաջնորդ այաթ.Խամենեին ասում է․  «ԱՄՆ-ի պես երկրներում , նույնիսկ փողը, ռազմական ուժը և գիտությունը չեն կարողանում ապահովել  երջանկությունը,և հոգեկան ու հոգեմտավոր խաղաղությունը ,որի պատճառը Աստծու և հոգեմտավոր արժեքների նկատմամբ  օտարացումն է:Նա, Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում   և իսլամական նոր քաղաքակրթության կառուցման վերաբերյալ իր առաջարկություններում  հայտարարել է, որ հոգևորը և էթիկան են  առաջնորդում  անհատական և սոցիալական բոլոր  շարժումներն և գործողությունները, դրանք համարելով հասարակության հիմնական անհրաժեշտությունը»։.

«Դրանց առկայությամբ,կյանքն  իր նյութական բոլոր թերություններով հանդերձ դառնում է դրախտ ,իսկ դրանց բացակայությամբ ,նույնիսկ նյութական հնարավորությունների առկայությամբ կյանքը վերածվում է դժոխքի»,հավելել  է մեծարգո առաջ: