Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114443-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից_(4)
Այսօրվա ծրագրում կխոսենք ֆրանսիացի արևելագետի ստեղծագործությունների մասին, որի առաջադեմ հայացքները արևելագիտության ոլորտում, կանխեցին այդ ոլորտի շեղման ընթացքը և այն առաջնորդեցին դեպի ճշմարտություն:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 11, 2019 07:21 Asia/Tehran

Այսօրվա ծրագրում կխոսենք ֆրանսիացի արևելագետի ստեղծագործությունների մասին, որի առաջադեմ հայացքները արևելագիտության ոլորտում, կանխեցին այդ ոլորտի շեղման ընթացքը և այն առաջնորդեցին դեպի ճշմարտություն:

Մուհամմեդ  մարգարեի երկնային և ազդեցիկ անհատականությունը մեծ ազդեցություն է թողել  մարդկային հասարակության վրա  և գիտնականների կողմից արժեքավոր գործեր են ստեղծվել նրա մասին, որոնք արժանի են գնահատանքի:

18-րդ դարի սկզբին որոշ արևելագետներ նպաստում էին արևմտյան ուսանողների  և գիտնականների կողմից արաբերենի ուսումնասիրությանը, որպեսզի վերջիններս ավելի լավ հասկանան պատմության այս մեծ ճարտարապետին և մարդկության դաստիարակին:

Չնայած այս քայլերը  չէին կարող ամբողջությամբ ջնջել եվրոպացիների նախապաշարմունքները, սակայն կոշտ նախապաշարմուները փոխարինեցին հետազոտական ընկալումներով  և ճանապարհ հարթեցին արդարության համար:

Ֆրանսուա Մարի Արոյը, որը հայտնի է որպես Վոլտեր, տասնութերորդ դարի կամ Լուսավորության դարաշրջանի ամենհայտնի անձն է, նա դրամատուրգ, գրականագետ և պատմաբան էր:

Վոլտեր

Վոլտերի կյանքը, տարբեր շրջաններ է ունեցել:

Երիտասարդ տարիքում, Վոլտերն իսլամի մասին ոչինչ չգիտեր, բացի այն, ինչ լսել կամ մակերեսային կարդացել էր: Այս շրջանում նա բեմադրեց  ֆանատիկ Մոհամմադի (1739)) նվաստացուցիչ պիեսը, որը   հարուցեց նույնիսկ Պապի զայրույթը: Այս պիեսում Վոլտերը Մոհամմեդ մարգարեին ներկայացրել էր որպես դաժան անփի անձը:

Երկրորդ ժամանակահատվածը այն էր, երբ հետևողական ջանքերից հետո, նա հասկացավ իսլամն ու իսլամի մարգարեին: Նա այլևս  իսլամի մարգարեն չանարգեց այլև հիացմունքով լծվեց  իսլամի պատմության ուսումնասիրությանը:

Այս ժամանակ, իհարկե, մուսուլմաններին, ինչպես մյուս կրոնների հետևորդների նման, նա ընկալում էր որպես պատրանքների և սնահավատության մեջ կորած մարդկանց: Բայց հանկարծակի, տեսարանը փոխվեց:

Վոլտերը միշտ խոսել է արդարության, կրոնական և քաղաքական հանդուրժողականության և սոցիալական բարեփոխումների մասին:

Վոլտերը հավատքի ազատության մասին ասում է. «Պետք է  հեռու մնալ նախապաշարումներից  և  պահպանել բանականության ինքնատիպությունը»: Դրա համար, նա կանգնեց Ֆրանսիայում բուրժուական եկեղեցու և Բորբոնների թշնամության դեմ: Վոլտերն իր որոշ գործերում բարձր է գնահատել իսլամը  և իսլամի մարգարեին: Այս գովասանքը վերածվեց էպոսի: Իսկ իր մյուս ստեղծագործություններում նա իսլամը հստակորեն համարում է աշխարհի բարձրագույն կրոնը:

Վոլտեր

Վոլտերը երկար տարիներ աշխատել է  կրոնների ճշմարտությունը հայտնաբերելու ուղությամբ  և  տառապել այս ճանապարհին: Նա կարդում էր գրքեր և իրականացնում բազմաթիվ հետազոտություններ : Նա հաղորդակցվում էր տարբեր կրոնների հետևորդների հետ և նրանց օգնությունն էր հայցում ու քայլում այն ճանապարհով, որը շատ մոտ էր իսլամին: Նա ասում էր, որ ճիշտ այնպես, ինչպես ժամացույցին պետք է ժամագործ, աշխարհը նույնպես ստեղծողի կարիք ունի:

Վոլտերն ասել է. «Պարզապես գիշերը աստղերին դիտելը բավական չէ, որ ես իմանամ, որ աստված կա»:

1763 թվականը Վոլտերի գաղափարները շրջադարձային թվականն է: Այդ թվականին վերջապես նրա մտքում ծագեց իսլամի մարգարեի և նրա հետևորդների մասին նոր պատկերը և իսլամի մարգարեի նկատմամբ նրա թշնամական դատողությունը նույնպես փոխվեց: Նա ասել է «Մուհամմեդն անկասկած, հիանալի մարդ էր, և մեծ մարդիկ դաստիարակվել էին նրա գաղափարներով: Նա իմաստուն օրենսդիր էր, հզոր աշխարհակալ, արդարադատ առաջնորդ և արդար մարգարե և ստեղծեց ամենամեծ հեղափոխությունը աշխարհում»:

Վոլտերը 1776 թվականին իր առաջին հակաիսլամական պիեսի մասին ասում է.«Ես շատ վատ բան արեցի Մուհամմեդի նկատմամբ: Նրա գոյությունը տարօրինակ բան չէ, այլ շատ հաճելի ու ցանկալի: Նա  հիացմունք  է  պատճառում: Մուհամմադը միայնակ կանգնեց բոլոր հեթանոսների առջև, ովքեր դեմ էին նրան և ուզում էին ոչնչացնել նրան ու իր գաղափարները: Նա մարդկանց կոչ էր անում երկրպագել միակ Աստծուն և ինքն  Աստծո ճանապարհին տարիներ շարունակ դիմանում էր տանջանքներին և ճնշումներին»:

Վոլտերը միշտ մտածում էր, թե որն է իսլամի գաղտնիքը և ինչպես են Մուհամմեդի հետևորդները հասել քաղաքակրթության և գիտության զարգացմանը: Վոլտերը խորը ուսումնասիրեց իսլամը և ճանաչեց Մուհամմեդին այնպես, որ այդ ճանաչողությունը ոչ մի ընդհանուր բան չուներ Մուհամեդի մասին գրած իր պիեսի հետ: Եվ նա հասկացավ, որ, ի տարբերություն միսիոներների և քահանաների մեղադրանքների, Մուհամմեդի կրոնը ոչ միայն սատանայական և բանականությունից զուրկ կրոն չէ, այլև շատ ավելի սերտ կապ ուներ քրիստոսնեության հետ և պատմականորեն ավելի զարգացած կրոն է:

Մուհամմեդը այնպիսի աստվածության գաղափար առաջարկեց, որը զերծ է քրիստոնեական երրորդությունից և աստվածաբանության մեջ շատ ավելի հզոր  ու բարձր է: Վոլտերի կարծիքով, իսլամի սկզբնական շրջանում, գիտական և հոգևոր տեսակետից  մուսուլմանները,  գերակայում էին  քրիստոնյաների նկատմամբ: Այս առումով Վոլտերի ամենակարևոր գործն անգլիացի գիտնական ՋորՋ Սիլիի գրած նախաբանն է Ղուռանի մասին, որ մուսուլմաններին ներկայացրել է որպես քրիստոնյաների դաստիարակը: 

1772 թվականին Վոլտերը իսլամի մասին գրել է.«Մուհամմեդի  դավանաքը բանական, լուրջ, մաքուր և մարդասիրական կրոն է»: 

Բանական է, քանի որ երբեք չի ներգրավվել  կռապաշտության խելագարության մեջ և Աստծու նմանը չի ստեղծել և իր սկզբունքները չի կառուցել հակասական և բանականությունից հեռու հիմքերի վրա:

Լուրջ է, քանի որ արգելել է խաղամոլությունը, գինին և հաճույքներն ու կարևորել է օրական 5 անգամ նամազ անելը: 

Մաքուր է, քանի որ ասել է, որ տղամարդիկ կարող են միայն  չորս կին ունենալ:

Մարդասիրական է, քանի որ  բարեգործությունը ավելի կարևոր է համարել  Հաջի ուխտագնացույունից և այդ բոլորը վյկայում է իսլամի ճշմարտացիության մասին:

Կյանքի վերջին տարիներին Վոլտերն իր բոլոր ջանքերը նվիրեց իսլամը և աստվածային վերջին մարգարին պաշտպանելու գործին: Նա իր քննադատներին ասել է.«Իմ սիրելի ընկեր Մուհամմեդն այնքան է զբաղեցրել ինձ, որ ժամանակ չունեմ նույնիսկ նամակ գրել»: