Իսլամաֆոբիան արևմուտքում (92)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության արմատականցման և ռոհինգյա մուսուլմանների ողբալի վիճակի մասին:
Բրիտանիայի Գարդիան օրաթերթը հայտնել է հակաահաբեկչական օրենքի գործադրման պատրվակով այս երկրում մուսուլմանների դեմ իրականացվող դասակարգված խստությունների մասին: Բրիտանիայի անվտանգության ուժերը չարաշահելով հակաահաբեկչական վիճելի օրենքները այս երկրի նավահանգիստներում և օդանավակայաններում մուսուլմաններին վեց ժամ կալանքի տակ են պահում, այնպես որ այս գործողությունը վերածվել է իսլամաֆոբիայի: Գարդիանի թղթակիցը գրել է.«Գոյություն ունեն ապացույցներ, որ Բրիտանիայում մուսուլման կանայք ստիպված են լինում մի տեղ կանգ առնելու պահին իրենց հիջաբները վերցնեն և շատ դեպքերում այս կանգ առնելները հանգեցնում են ընդհարումների ու ձերբակալության»: Մուսուլմանների դեմ անհամապատասխան վերաբերմունքներն ավելանալուց հետո, Լոնդոնում տեղակայված մարդու իավունքների Քեյջ խումբը դիմելով Բրիտանիայի պառլամենտի պատգմավորներին վերջիններիս կոչ է արել միջնորդել և բարեփոխել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը: Քեյջ մարդու իրավունքների խմբի տնօրեն Էդնան Սեդիղին ասում է.«Տասնյակ հազարավոր մուսուլմաններ մինչ այժմ ահաբեկչության մեջ կասկածվելու պատճառով ձերբակալվել են ու այս քայլը համակարգված իսլամաֆոբիայի դրսևորում է, ինչը հալածանք է համարվում»: Իսլամաֆոբիան արմատականացվում է Բրիտանիայի քաղաքական, ծառայողական, հետախուզական ու անվտանգության կառույցների մեջ: Այժմ երբ մի իսլամատյաց է գլխավորում Բրիտանիայի իշխանությունը, այդ երկրի մուսուլման փոքրամասնության մտահոգությունները ավելացել են: Հենց այս պատրվակով CNN գործակալությունը մի հաղորդում է պատրաստել ու հեռարձակել: CNN-ի թղթակիցը այս հաղորդումը պատրաստելու համար այցելել է Բրիտանիայի մեծամասնությամբ մուսուլմանաբնակ Բիրմենգամ շրջանը և քաղաքի տարբեր շրջաններում զրուցել է մուսուլման կանանց ու տղամարդկանց հետ: Այս անձինք քննադատական հայացք նետելով Բորիս Ջոնսոնի բնութագրումներին խոսում են այս երկրում մուսուլման հասարակության պայմանների նկատմամբ իրենց փորձառությունների ու զգացումների մասին: Այս հաղորդման մեջ նշվել է, որ իսլամական հասարակության հետ հարաբերությունների վերաբերյալ, Բրիտանիայի վարչպետի հետ, հարցազրույց անելու փորձերն անցել են ապարդյուն:
Անցյալ տարի Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիջաբ կրող մուսուլման կանանց նմանեցրել էր «Փոստարկղերի» և «Բանկ թալանողների»: Ջոնսոնի այս արտահայտությունները առթել էին մուսուլմանների հասարակության և հանրության զայրույթը: CNN-ի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարիների հեմատությամբ 2016-2017 թթ. ընթացքում իսլամատյացությունը 27 տոկոս աճել է և իրականում Ջոնսոնը ղեկավարում է մի երկիր, որտեղ վերջին տարիների ընթացքում մուսուլմաններն ավելի դժվար են ապրում: Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ կրոնական ատելության պատճառով իրականացված հանցագործությունների 52 տոկոսը մուսուլմանների դեմ իրականացված հանցագործություններ են եղել: Այս տվյալները ցույց են տալիս, որ այս տարիների ընթացքում ատելության տարածումը 17 տոկոս աճել է: Դրանով հանդերձ, որ Բրիտանիայում իսլամաֆոբիան նոր երևույթ չէ, սակայն Բրիտանիայի հակառասիստական կազմակերպության 2019թ. զեկույցի համաձայն վերջին տարիների ընթացքում մուսուլմանների դեմ նախապաշարումները փոխարինել են ներգաղթյալների դեմ նախապաշարումներին: Բիրմենգամի մզկիթներից մեկի խոսնակ Ադմազը նշում է, որ ԶԼՄ-ներն ու դիվանագետները մեծ պատասխանատվություն են կրում Բրիտանիայում հակաիսլամական զգացմունքների զարգացման հարցով: Նա ասում է.«Այս խնդիրը ուղղակիորեն ազդում է իսլամաֆոբիայի ու դրա հետևանքով իրականացվող հարձակումների վրա»: Այս հաղորդումը նաև անդրադարձել է համալսարանականների կարծիքներին և ասված է, որ որոշ համալսարանականներ համոզված են, որ Ջոնսոնի նման անձինք պետք է ավելի զգույշ խոսեն: Իսլամական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Աբդոլազիմ Ահմեդը համոզված է.«Շատ քիչ նշանակություն է տրվում ԶԼՄ-ների և դիվանագետների կողմից մուսուլմանների բնութագրման ու ներկայացման խնդրին»: Նա շարունակում է.«Այս իրավիճակը տհաճ է և Բորիս Ջոնսոնի քաղաքականությունները Թերեզա Մեյի քաղաքականությունների շարունակությունն է, ինչը հակված է դեպի աջակողմյանները»: CNN-ի թղթակիցն ասել է.«Բրիտանիայում հակաիսլամական հարձակումների կեսից ավելին թիրախավորում է կանանց»: 20-ամյա Այքրա Բաշիրը մուսուլման կանանց մասին վարչապետ Ջոնսոնի արտահայտությունները չի հավանում և ասում է.«Ես չգիտեմ, երբ կանանց մասին կիրառվում են այս բնութագրումները մեր ապագան ինչպիսին է լինելու: Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է մի քիչ էլ մեզ հովանավորի ու ասի, որ բոլոր մուսուլմանները ահաբեկիչներ չեն»:
Այլ երկրներում մուսուլման փոքրամասնությունները դեռևս կրում են իսլամաֆոբիայի ու իսլամատյացության հետևանքները: Այս փոքրամասնություններից են ռոհինգյա մուսուլմանները, որ ՄԱԿ-ի զեկեույցներից մեկում ներկայացվել են որպես աշխարհի ամենաճնշված ու հալածված մուսուլմաններ: Մյանմայի բուդդիստների ու կառավարության կողմից ռոհինգյա մուսուլմանների վերջին սպանություններից ու ցեղային մաքրագործումից երկու տարի հետո նրանք դեռևս մոլորված են Բանգլադեշում ու այս երկրից դուրս գալու համար ճնշման տակ են: Դա այն դեպքում, երբ ռոհինգյա մուսուլմանները չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք և չնայած Մյանմայի կառավարության հավակնություններին նրանք արգելքներ են առաջացնում մուսուլմանների վերադարձի համար: Ռոհինգյա մուսուլմանների սպանության տարելիցին ռոհինգյա փախստականներից ավելի քան հազար մարդ հավաքվել էին Բանգլադեշի Քոքսի շուկայի ճամբարներից մեկում և կրում էին «Կրկին, երբեք», «Ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության տարելիցի օր» և «Վերադարձրեք մեր քաղաքացիության իրավունքը» գրություններով պաստառներ: Այս ցույցն անցկացվեց այն բանից հետո, երբ Բանգլադեշը փորձեց 3 հազար 400 ռոհինգյա մուսուլմանների վերադարձնել Մյանմա, սակայն ոչ մեկը պատրաստ չեղավ իր կամքով վերադառնալ Մյանմա: ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը հայտարարեց, որ ռոհինգյա փախստականներից շատերը չեն ցանկանում վերադառնալ իրենց երկիր: Վերջերս հայտարաված նախագծի համաձայն ռոհինգյա մուսուլմաններից քչերը դրական են արձագանքել Մյանմայի կառավարության վերադարձի նախագծին, սակայն ամենն էլ հայտարարել են, որ վերադարձի ցանկություն չունեն:
Բանգլադեշում ներգաղթյալների հարցերի կոմիսար «Աբու Քյալամը» հայտարարել է, որ վերադարձի համար ընտրված 1056 ընտանիքներից միայն 21 ընտանիքներ պատրաստ եղան պաշտոնյաների հետ զրուցել վերադարձի ցանկության մասին: Նա շեշտում է.«Բոլոր ընտանիքներն ասում են, որ Մյանմա վերադառնալու ցանկություն չունեն»: Ռոհինգյա մուսուլմաններից, ովքեր պատրաստ են եղել բանակցել, հայտարարել են, որ միայն քաղաքացիության իրավունք ստանալու դեպքում պատրաստ կլինեն վերադառնալ իրենց բնակավայրեր: Մյանմայի կառավարությունը մինչ այժմ խուսափում է, որպես քաղաքացի ընդունել ռոհինգյա մուսուլմաններին և նրանց Բանգլադեշից եկած ապօրինի գաղթականներ է համարում: Մյանմայի 9 հոգանոց ընտանիքի ղեկավարը՝ «Ռահուլ Ամինը» այս կապակցությամբ ասում է.«Ամենից առաջ մենք ցանկանում ենք ապահովել մեր քաղաքացիական իրավունքը և ապա Մյանմայի կառավարությունը պետք է մեզ ռոհինգյա մուսուլմաններ անվանի, ոչ թե բանգլադեշցի ապօրինի գաղթականներ»: