Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (140)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114575-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(140)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2019 19:31 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:

Իրանի Ամիր Քյաբիր համալսարանի հետազոտողներն օգտվելով պոլիյուրտանից, արտադրել են արհեստական երակ, որը շատ նման լինելով բնականին, կարող է փոխարինել փակված սրտային զարկերակներին: Նախագծի հեղինակների ասելով, բիոմեխանիկայի տեսակետից, համապարփակ հետազոտություն չի իրականացվել մարդու սիրտ-անոթային համակարգի վրա: Ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնացած են եղել անոթներին փոխարինող մեխանիկական հատկությունների վրա: Անոթային ու երակային գրաֆթի մեխանիկական հատկությունները անաստոմոզ շրջանում չեն համապատասխանում իրար, տեղի է ունենում  հիպերպլազիա ինտիմա: Իսկ այդ վիճակը թույլ չի տալիս, որ գրաֆտն ադյունավետ աշխատի, հատկապես բնական անոթների համար, որոնց տրամաչափը պակաս է 6 միլիմետրից: Նախագծի հեղինակի ասելով, շուկայում առկա գրաֆտները չեն կարողանում փոխարինող լինել և պատճառ են դառնում, որ գրաֆտը փակվի: Այդ իսկ պատճառով, բնական անոթների փոխարինողը հուսալի է և ունի մեխանիակկան ու բիոլոգիական հատկություններ, որոնք մոտ են  բնական անոթների վիճակին: Սրտի բաց վիրահատության ժամանակ որոշակի խնդիրներ են առաջանում, և հենց այս վիրահատությունների ժամանակ կիրառվում է սաֆինուզ երակը, որպես փակված երակի փոխարինող: Այս վիրահատությունների 50 տոկոսի դեպքում, 10 տարի անց, անոթները նորից փակվում են և վիրահատության կարիք է զգացվում: Իսկ եթե վիրահատության ենթակա անձի վիրահատության ժամանակ կիրառվեն հենց նրա անոթները, հետագայում կլինի հավելյալ վիրահատության կարիք, որպեսզի տեղադրվի իմպլանտ:

Իրանի Ամիր Քյաբիր համալսարանի հետազոտողներն օգտվելով պոլիյուրտանից, արտադրել են արհեստական երակ

 

Խմբի հետազոտողներից մեկի ասելով. «Վերոնշյալ խնդիրները լուծելու նպատակով, համալսարանում իրականացվեցին հետազոտություններ՝ բիոմեխանիկական հատկություններով անոթներ ստեղծելու նպատակով, որոնք նման են մարդու իսկական անոթներին: Հետազոտության ժամանակ կիրառված հիմնական նյութը պոլիյուրտանն է: Այն ունի փափուկ և կոշտ մասեր, որոնք սինթեզի ժամանակ հնարավոր է կառավարել: Սա շատ գիտնականների ուշադրությունը սևեռել է իր վրա: Պետք է ասել, որ պոլիյուրտանի հիմքով ստեղծված գրաֆտներն ավելի փափուկ են և կարող են բնական անոթներին շատ նման լինել: Հետազոտության ժամանակ կիրառվել է Էլեկտրաֆիկացման մեթոդը: Բացի այդ, արհեստական երակի համար օգտագործվել են կարբոնային նանոխողովակներ և պոլիմեր»:

Ամիր Քյաբիր արդյունաբերական համալսարանի շրջանավարտի ասելով. «Նախագծում կիրառված նյութերի 70 տոկոսն արտադրվել է Իրանում, իսկ մնացածը՝ ներմուծվել: Ներկայումս պատրաստվում ենք այս նախագիծը փորձարկել ոչխարների վրա և եթե փորձարկումն արդյունավետ լինի, կստանանք համապատասխան լիցենզիա՝ մարդու մարմնում իմպլանտ տեղադրելու համար»:

Այս հետազոտության արդյունքները հրատարակվել են երկու հեղինակավոր ամսագրերում։

Իրանի Ամիր Քյաբիր համալսարանի հետազոտողներն արտադրել են արհեստական երակ,որի համար օգտագործել են կարբոնային նանոխողովակներ

 

 

 

 

Դանիայում երկու կղզիների միջև իր ճանապարհորդությունը, հաջողությամբ ավարտել է աշխարհի ամենամեծ էլեկտրական նավը:

Նավն ունի էլեկտրական հզոր մարտկոցներ: Այն փոխարինել է MF Skjoldnæs դիզելային շարժիչով նավին: Վերջինս շարունակելու է իր աշխատանքը, սակայն այլ ուղղությամբ: Նավն օգտագործվել է ուղևորներին ու նրանց պատկանող տրանսպորտային միջոցներն Էրյո և Ալս կղզիների միջև տեղափոխելու համար:

Նախատեսվում է, որ այս շաբաթվանից, նավը կսկսի իր աշխատանքը, Դանիայի տարբեր կղզիների միջև, այդպիսով նվազեցնելով էկոլոգիային հասցվող վնասը:

Նավն ունի 59.5 մետր երկարություն և 12.8 մետր լայնություն: Դրա շարժիչն արտադրվել է Ֆինլանդիայում: Շվեյցարական ընկերույթան կողմից արտադրված մարտկոցն ունի 4.3 մեգավատ հզորություն, իսկ արագությունը 15.5 ծովային մղոն է: Նավը կարող է տեղափոխել 30 փոխադրամիջոց և 200 ուղևոր:

Նավը, որն օրական 7 անգամ կարող է երթևեկել երկու կղզիների միջև, կանխում է տարեկան 20 հազար տոննա ածխածնի, 42 տոննա նիտրոգենի օքսիդի և 2.5 տոննա այլ աղտոտիչներ ու 1.4 տոննա ծծմբի երկօքսիդի արտանետումը մթնոլորտ:

 

Մի առևտրային ընկերություն արտադրել է  մաքրող սարք,  որը բակտերիաները և վիրուսները ոչնչացնելու համար, օգտվում է ուլտրաձայնային ալիքներից, որոնք քայքայիչ ազդեցություն չունեն էկոլոգիայի վրա:

Սոնիքսոք ուլտարաձայնային մաքրող նյութը կիրառվում է այնպիսի ապրանքների մաքրության համար, որոնք ունեն քիմիական բաղադրություն: Դրանցից են ոսկյա զարդերը, հագուստը, միրգը, կանաչին և այլն:  

Նյութը ծախսում է 50 վատ էներգիա և վայրկյանում 50 հազար  ուլտրաձայնային տատանումներով, մաքրում է բակտերիաները: Արդյունքում, ապրանքի մեջ ներթափանցած բակտերիաները դուրս են գալիս դրանց միջից: Սարքն օգտագործելուց առաջ, այն պետք է դնել մաքուր ջրով լցված ամանի մեջ: Սարքի էլեկտրական հոսանքի սպառումը 15 անգամ ավելի քիչ է նման այլ սարքերի սպառած էներգիայից: Սարքի արժեքն է 250 դոլար:

 Արտադրվել է  մաքրող սարք,  որը բակտերիաները և վիրուսները ոչնչացնելու համար, օգտվում է ուլտրաձայնային ալիքներից, որոնք քայքայիչ ազդեցություն չունեն էկոլոգիայի վրա: