Ինչպես ազատվել ինտերնետային կախվածությունից
(last modified Wed, 18 Dec 2019 16:18:51 GMT )
Դեկտեմբեր 18, 2019 19:48 Asia/Tehran

Ինտերնետից կախվածությունը վարքագծային երևույթ է, որի ժամանակ, մարդու մոտ կախվածություն է առաջանում ոչ միայն ինտերնետից այլ նաև տարբեր սարքերից, փորձելով այդպիսով դիմակայել իր կյանքում առաջ եկած խնդիրներին:Ինտերնետից կախվածությունն ընդունելի է հատկապես այն երկրներում, որտեղ այն մեծապես ազդում է մարդկանց կյանքի վրա:

Եթե ձեր ժամանակի մեծ մասն անցկացնում  եք օնլայն հարթակում, մինչև կեսգիշեր ինչ որ նյութեր եք ներբեռնում, վեբ կայքերում որոնումներ կատարում կամ ընկերների հետ չաթով զրուցում, դուք հավանաբար կախվածություն ունեք ինտերնետից: Այդ ժամանակ, ընտանիքի մյուս անդամները մտահոգվում են ձեզ համար: Բացի այդ, նման դեպքում, դուք չեք կարողանոմ ճիշտ կառավարել ձեր կյանքը և նաև անում եք լրացուցիչ ծախսեր:

 

Այդ  ժամանակ հարկավոր է հանգստանալ, մի փոքր քայլել, մտածել: Արդյոք դուք այն մարդկանցից եք, որ անընդհատ օգտվում եք բջջային հեռախոսից ու համակարգչից, շատ եք ստուգում էլեկտրոնային փոստը, կամ երկար ժամանակ խաղեր եք խաղում համակարգչով, ուրեմն պետք է մտահոգվեք ձեր առողջության համար: Եվ  հատկապես այն ժամանակ, երբ ձեր ընտանիքի անդամների ու ընկերների հետ զրուցելու փոխարեն, նախընտրում եք զրուցել օնլայն ընկերների հետ:

Ինտերնետից կախվածությունը դրսևորվում է  տարբեր կերպ ՝ ինտերնետային խաղերը, չաթերը, նոր ծրագրեր ներբեռնելն ու ոչ ընդունելի կայքեր այցելելը: Այստեղ հատկապես կարևոր  է նշել չաթը, որը տարածված խնդիր է դարձել:

New Scientist-ը հրապարակել է այս ոլորտի հոգեբանների հետազոտությունները, նշելով, որ ինտերնետից կախվածություն ունեցող անձանց մոտ գրանցվում են 8 տեսակի տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ առանց որևէ նպատակի ինտերնետում ժամանակ անցկացնելը, գուգլից և վիքիփեդիայից ծայրահեղ շատ օգտվելը, անօգուտ ներբեռնումները, անծանոթ մարդկանց նկարների դիտումը: Սակայն վարքագծային գիտությունների մասնագետ Ջուդի Ջեյմսի ասելով. «Սոցիալական ցանցերից կախվածությունն ամենից շատ տարածվածն է: Իսկ դա նշանակում է, որ տվյալ անձն անընդհատ ավելացնում է ինտերնետում անցկացրած ժամանակը: Հետևաբար, անձը, ով անընդհատ ստուգում է իր բջջային հեռախոսը, համարվում է սոցիալական ցանցերի կախվածության մեջ գտնվող անձ»:

Ինտերնետից կախվածությունը համարվում է մոտիվացիայի կառավարման խախտում և դասվում է օնլայն խաղերի ու թղթախաղի հետ հավասար կախվածություն: Այս կախվածության մասին առաջին անգամ խոսվեց 1995թ ԱՄՆ-ում և ներկայումս այդ երկրում գործում են բազմաթիվ բուժկենտրոններ, որոնք օգնում են վերը նշված կախվածություններից տառապող անձնաց: Եվ նույնիսկ ԱՄՆ-ի դատարաններում այս երևույթը համարվում է հոգեբանական խախտում:

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինտերնետից կախվախծություն ունեցող մարդկանց մոտ ակտիվ են ուղեղի այն մասերը, որոնք ակտիվ են լինում ալկոհոլ օգտագործելիս: Այս մարդիկ կլինիկա են դիմում կամ հարազատների հորդորով, կամ ինքնակամ: Կլինիկայում նախ զրույց է տարվում դիմողի հետ, լրացվում է  համապատասխան հարցաթերթիկ, որպեսզի հնարավոր լինի պարզել թե արդյոք տվյալ անձն ունի ինտերնետից կախվածություն: Հաջորդ փուլում, նշանակվում են անհատական կամ խմբային հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկվում են առկա խնդիրները և ներկաները լսում են իրար ու օգնում ձերբազատվել կախվածությունից:  

Յուրաքանչյուր կախվածություն բուժելու համար, անհրաժեշտ է, որ կախվածությամբ տառապող անձն ունենա կամքի ուժ և բուժումը լինի արդյունավետ: Եթե դուք պատկանում եք նրանց թվին, ովքեր կախվածություն ունեն ինտերնետից, ուրեմն պետք է ոչ թե մտահոգվեք, այլ ինքներդ ձեր վարքագիծը կառավարելով, հրաժարվեք կախվածությունից: Դրա համար անհրաժեշտ է.

1. Նախ կազմեք ցուցակ և դրանում նշեք, թե ինտերնետից ծայրահեղ շատ օգտվելու դեպքում, ինչ եք կորցնում կլյանքում: Օրինակ այն ժամանակը, որ կարող եք անցկացնել ընտանիքի հետ, հանգիստը, քունը կամ հանդիպումն ընկերների հետ:

2. Նշեք նաև այն ժամանակը, որ հատկացնում եք օնլայն տիրույթին և մեկ շաբաթվա ընթացքում որքան եք օգտվում ինտերնետից:

3. Նշեք, թե շաբաթվա հատկապես որ օրերին կամ  օրվա որ ժամերին եք ավելի շատ օգտվում ինտերնետից:

4. Մի անգամ ինտերնետ մտնելով որքան ժամանակ եք անցկացնում այնտեղ և որտեղից եք հիմնականում մտնում ինտերնետ:

5. Նշեք նաև այն իրավիճակները, որոնք ձեզ ստիպում են չօգտվել ինտերնետից: Որպես օրինակ, նշեք, թե երբ եք պարտավոր կենտրոնանալ որևէ հարցի վրա, գնալ որևէ տեղ, ինչի պատճառով պետք է դուրս գաք համացանցից:

6. Ձեր կյանքն այնպես ծրագրեք, որ եթե մոռանում եք դրանց մասին, օգտվեք զարթուցիչից, որպեսզի ձեզ հիշեցնի, որ պետք է դուրս  գաք համացանցից և զբաղվեք այլ գործերով: Զարթուցիչը դրեք համակարգչից հեռու:

7. Ծրագրեք համացանցում ացնկացվելիք ժամանակը և մոտիվացիան: Որպես օրինակ, եթե մինչ այժմ ինտերնետում անց էիք կացնում շաբաթական 40 ժամ, փորձեք այսուհետ անցկացնել 20 ժամ ու աստիճաբնաբար կրճատեք այս ժամանակը:

8. Նշեք ձեր զգացողությունները, երբ մոտենում եք համակարգչին կամ բջջային հեռախոսին: Որպես  օրինակ, կրկնեք հետևյալ նախադասությունը. «Նախքան վիրտուալ աշխարհ մտնելը, զգում եմ…»: Պատասանը կարող  է լինել «մենակ եմ, դեպրեսիվ եմ, անհանգիստ եմ, սթրես ունեմ»: Ուրեմն փնտրեք ձեզ անհանգստություն պատճառող զգացողություններից ազատվելու ավելի լավ տարբերակներ, ինչպես օրինակ յոգան կամ մեդիտացիան:

9. Պատասխանեք այս հարցին. «Երբ մտնում եմ համացանց, զգում եմ…»: Պատասանը կարող է լինել. «Խաղաղություն, ազատություն, ինքնավստահություն, հարգանք, սառնասրտություն, սիրված լինել, պաշտպանված զգալ և այլն»: Եթե այդ զգացողություններն ուսումնասիրեք, կհասկանաք, թե ինչից եք փախչում առօրյա կյանքում և ինչ եք  փորձում գտնել վիրտուալ կյանքում: Եվ երբ հաջորդ անգամ փորձում եք օգտվել համացանցից որևէ բան ստանալու կամ որևէ խնդրից փախչելու համար, դուք կանգնելու եք ընտրության առջև:

10. Այն վարքագիծը և առանձնահատկությունները, որ դրևսորում եք խմբերում, փորձեք տեղափոխել իրական աշխարհ: Մի սահմանափակեք ձեր սոցիալական կյանքը: Փորձեք ավելի շատ սեր, բարություն ու աջակցություն ստանալ այն մարդկանց հետ, ում հետ շփման մեջ եք: Իսկ եթե վիրտուալ աշխարհում հումորով, բարի և ուշիմ եք, փորձեք իրական աշխարհում նույնպես այդպիսին լինել:

11. Եթե սովորություն ունեք ինտերնետ մտնել կեսօրից հետո, այդ ժամանակը տեղափոխեք առավոտյան: Արժևորեք ժամանակը և եթե որևէ բանի համար եք մտել ինտերնետ, հենց դա արեք և մի ասեք. «Սա էլ անեմ, հետո…»: Մի շարունակեք, որովհետև գիտեք, որ դա շարունակվելու է անընդհատ և դուք նոր պատճառներ եք փնտրելու համացանցում մնալու համար:

12. Համակարգչից օգտվեք կոնկրետ ժամանակահատվածում: Նոութբուքը դրեք ձեզանից հեռու: Եթե դրանից չեք օգտվում, փակեք էկրանը: Իսկ եթե օգտվում եք համակարգչից, ծածկեք դրա էկրանը: Նախքան համակարգիչը միացնելը, որոշեք, թե որքան ժամանակ եք անցկացնելու համացանցում: Միացրեք ազդանշանը ու դրեք ձեր կողքին, որպեսզի այն ձեզ զգուշացնի: Ստուգեք,  որ աշխատանքն ավարտելուց հետո, համակարգիչն անջատեք: Բացի այդ, կարող եք օգտվել նաև ծրագրերից, որոնք ավտոմատ կերպով անջատում են համակարգիչը:

Միշտ հիշեք, որ յուրաքանչյուր կախվածությունից ազատվելու ժամանակ, սկզբում փորձերը կարող են անարդյունք լինել, սակայն շարունակեք ձեր ջանքերը: Իմացեք, որ առաջին օրերին բուժումն անարդյունավետ է լինելու: Սակայն հիշեք, որ ձեր առողջությունը և ընկերների ու բարեկամների հետ շփումները շատ կարևոր են և ինտերնետն ու ցանկացած տեխնոլոգիա միայն ու միայն ստեղծվել են ձեր կյանքի որակն ավելի բարելավելու նպատակով: Ու եթե զգում եք, որ բուժման ընթացքում ձեզ լավ եք զգում, կարող եք շնորհավորել ինքներդ ձեզ՝ կախվածությունը հաղթահարելու և ձեզ համար դրա առաջացրած խնդիրներից ազատվելու համար: Կախվածությունից ազատվելուց հետո, դուք անշուշտ կզգաք իրական կյանքի քաղցրությունը: