Դեկտեմբեր 31, 2019 19:35 Asia/Tehran

21-րդ դարի երկրորդ տասնամյակը մոտենում է իր ավարտին: Երկու տասնամյակ, որոնց ընթացքում համաշխարհային մշակույթի ասպարեզում տեղի ունեցան խոշոր փոփոխություններ:

Մշակույթի ու արվեստի կերպարն ինտերնետի գոյության հետևանքով այնպիսի փոփոխության ենթարկվեց, որ որևէ մեկի մտքով չէր անցնում: Հաղորդման ընթացքում կխոսենք հենց այս գործընթացի մասին:

Հետադարձ հայացքը շատերի համար դժվար է: Պատճառն այն է, որ մենք պետք է մեր աչքերը հեռախոսի էկրանից հեռացնենք ու մեր չորացած վիզն ու կռացած գլուխն ուղղենք, այնուհետև տեսնենք, թե ինչ ճանապարհ ենք անցել: Իհարկե, թերևս հենց ճանապարհի մեջտեղում ենք, կամ գուցե՝ սկզբում: Սակայն դա էական չէ: Այն հանգամանքը, որ ճանապարհի կեսին կանգնենք ու հետադարձ հայացք նետենք, վտանգավոր է: Զգուշավորությունը ստիպում է, որ ուշադիր լինենք: Թերևս ինչ որ դեպք դարանակալել է մեզ:

 

Չեմ կարծում, որ այս ճանապարհը շատ հոգնեցուցիչ կամ շատ գրավիչ է եղել: Հիշենք, որ 20-րդ դարում, կապի ու մեդիա դաշտի ոլորտում այսքան գրավչություն չկար: Իսկ եթե անգամ կար, անհամեմտելի էր 21-րդ դարի հետ: Հիմա ուզում ենք վիրտուալ կապի կամ գուցե նաև իրական կապի միջոցով մտնել  2020թ դռնից, որը նոր է բացվել մեր առջև: Սակայն հարց է ծագում, թե ինչ է տեղի ունեցալ նախքան այդ դռնից մտնելը:

Կարող ենք ասել, որ դրա մի մասը եղել է ինստագրամյան «սելեբրիթիների» և յութուբյան աստղերի ի հայտ գալը: Մյուս մասն ինտերնետիային պատկերների գրավչությունն ու վիրտուալ կապերն են: Իհարկե թերևս ամենակարևորը յություբյան բլոգերների հայտնվելն էր: Անձինք, ովքեր տնային տեսանյութեր պատրաստելով, ձեռք են բերում հետևորդներ: Սոցիալական ցանցերը դեռևս երկու տասնմյակի կյանք չունեն: Սակայն մենք հիմա գտնվում ենք այնպիսի պայմաններում, որ դրանց բացակայությունը կարող է բացասաբար ազդել մեզ վրա: Սոցիալական ցանցերն այն ձեռքբերումներից են, որ մեծ հնարավորություններ են ստեղծել տարբեր ոլորտների հմար: Դրանք մեծապես ազդել են ինֆորմացիայի փոխանցման ընթացքի վրա: Իհարկե խոսքը վերաբերում է յուրահատուկ ինֆորմացիային: Անկախ նրանց, թե սոցիալական ցանցերն ինչ վնասներ են ունեցել մարդու կյանքի համար, դրանց օգուտներն ավելի շատ են եղել:  

Սոցիալական ցանցերն ու հավելվածներն այնքան են տարածվել, որ մարդիկ այլևս նույնիսկ իրենց հեռախոսով չեն զանգահարում և օգտվում են խելացի հեռախոսից: Հատկանշական է որ հավելվածներն այնքան են տարածվել, որ կան հատուկ հավելվածներ, որոնք մեզ հիշեցնում են, թե որքան ժամանակ ենք հատկացրել հավելվածներին:  

 

Որպես օրինակ, ինստագրամը փոխեց նկարի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը և հեղափոխություն առաջացրեց սննդի հարցում: Շատերը չեն կարողանում ճաշել, քանի դեռ իրենց կերակուրը չեն կերել ու տեղադրել ինստագրամում: Ինստագրամը դարձել է մարքեթինգի ազդեցիկ հարթակ և գնալով տարածվում է: Այն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտատեր: Թվիթերը խորքից փոխեց կապի աշխարհը և դարձավ կարևոր միջոց՝ իսլամական զարթոնքի լուսաբանումից մինչև ԱՄՆ նախագահի 24-ժամյա ընկեր դառնալը:  Ֆեյսբուքը, որը Թվիթերի նման իր աշխատանքը սկսեց 21-րդ դարի սկզբում, ներկայումս սոցիալական ցանցերից ամենաակտիվն է:

Ինտերնետի ոլորտն իհարկե մեծ փոփոխություններ առաջացրեց մարդկանց կյանքում, սկսած քարտեզային հավելվածներից, մինչև խելացի տրանսպորտային միջոցներ, օնալյն տաքսիներ, վճարային համակարգեր, օնլայն խաղեր և այլն: Այս ամենին պետք է ավելացնենք նաև Netflix-ին, որը չունի մրցակից:

Եթե ձեզ ասեն, որ ամբողջ աշխարհում տեղի է ունենալու հեղափոխություն, գուցե  չհավատաք: Սակայն այն տեղի է ունենում: Դա թվային հեղափոխությունն է: Փիլիսոփաների տեսակետից, փոփոխությունը միակ բանն է, որ մեր կյանքում մշտապես տեղի է ունենում: Սակայն տեխնոլոգիայի ոլորտում  դրա արագությունը կրկնապատկվում է: Տեխնոլոգիայի ոլորտի զարգացումը փոփոխություններ է մտցրել մեր կյանք: Վերջին երկու տասնամյակում, այդ արդյունաբերությունը գրանցել է իր վերելքի գագաթնակետը: Մինչև 2006թ. Գուգլում գրանցվում էր օրական 100 միլիոն  որոնում, ինչը շատ մեծ ցուցանիշ էր: Այսօր այդ թիվը հասել է 5 միլիարդի: Հենց այս օրինակը բավարար է, որ հավատանք, որ տեղի է ունենում թվային ու տենլոգիական հեղափոխություն: Հեղափոխություն, որն ամեն օր դրսևորվում է մեր կյանքի տարբեր ոլորտներում: Այն եվ դրական եվ բացասական ազդեցություններ է ունեցել հասարակության վրա: Առաջին հերթին ավելի է հեշտացել կապը և հնարավոր է ստանալ ինֆորմացիա, որը նախկինում բռնատեր ռեժիմները թաքցնում էին:

Թվային հեղափոխւթյունը նաև տնտեսության ոլորտում է ճանապարհ հարթում: Փոփոխվում են հմտություններն ու աշխատանքի տեսակները: Փոփոխություններ են տեղի ունենում նաև բիզնեսում ու հրատարակության ոլորտում: Թերևս ոչ հեռու ապագայում, այս զարգացումն ազդելու է նաև բանկային ու տրանսպորտային ոլորտների աշխատանքի վրա:

 

Թվային հեղափոխությունը համաշխարհային երևույթ է, իսկ դրա քաղաքական հակազդեցությունը թերևս տարածաշրջանային ու ազգային մասշտաբներով արտացոլում  է տնտեսական կառույցներն ու հասարակական առաջնահերթությունները: Որպես օրինակ, պետք է ասել, որ այս հեղափոխությունը տարբեր երկրներում տարբեր ազդեցություն է ունենում նավթի ոլորտի վրա, ինչպես օրինակ՝ Սինգապուրում, Հոնկոնգում կամ Սաուդյան Արաբիայում, որը նավթ արտադրող երկիր է:

Թերևս այն ժամանակ, երբ մի աֆրիկացի հետազոտող, կապի նոր ժամանակների թեմայով ելույթ ունեցավ Հռոմում կայացած «Աշխարհը 21-րդ դարի շեմին» կոնֆերանսում, նրան շատերը չհավատացին: Սակայն նա համոզված էր, որ սկսվելու է նոր ժամանակաշրջան, իսկ մինչ այդ, մարդը երբեք իր գոյատևման համար այսքան կարիք չի ունեցել հարմարվողականության ու երևակայության: Մշակույթի ու տեխնոլոգիաների նոր ժամականաշրջանի առաջին փուլում, մարդը պետք է քաջություն ունենա փոխվել:

Վերջում, պետք է ասել, որ սոցիալական ցանցերը երկու դերակատարություն ունեն ներկա հասարակության փոփոխության հարցում: Մի կողմից դրանք տարածում են տարբեր մշակույթներ և բոլորը դրանում դեր ունեն: Իսկ մյուս կողմից, հասարակության էլիտայի համար դրանք դարձել են սնվելու աղբյուր: Խոսքը վերաբերում է նորարարույթամբ զբաղվող էլիտային: Եվ յուրաքանչյուր նորարարություն, կարող է կարևոր դերակատարություն ունենալ հասարակական ու քաղաքական զարգացման հարցում: Ներկայումս, գլոբալիզացիայի և մեդիա ոլորտի խնդիրներն այնքան են շաղկապվել իրար, որ հնարավոր չէ գլոբալիցաիզան պատկերացնել առանց մեդիա դաշտի և սոցիալական ցանցերի:

Պաղեստինցի գրող Էդվարդ Սաիդը, ով քննադատական հայացքներ ունի քաղաքական, մշակութային ու սոցիալական հարցերի վերաբերյալ, սոցիալական ցանցերի զարգացումը քաղաքական ոլորտում կենսական բնութագրելով, ասում է. «Ոմանք համոզված են, որ սոցիալական ցանցերի տարածումը ոչ միայն կմեծացնի վերահսկողությունը մարդկանց կյանքի վրա, այլ կմեծացնի նաև կազմակերպությունների ու կառավարությունների նկատմամբ անհատի ուժը: Իսկ ես ասում եմ, որ համաշխարհային թվային հեղափոխությունը և վիրտուալ կապի զարգացումը մի տեսակ գիտակցություն է ստեղծել մարդկային համընդհանուր արժեքների նկատմամբ: Եվ եթե կառավարությունները կարողանան անվտանգության նոր  հասկացություն ստեղծել իրենց համար, այլևս պարտավոր չեն լինի ռազմական մեծ ուժ գործադրել՝ իրենց նպատակներին հասնելու համար»:

 

Պիտակ