Իսլամաֆոբիան արևմուտքում (94)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք արևմտյան ԶԼՄ-ներում իսլամի պատկերը բացասական ներկայացվելու մասին: Ընկերակցեք մեզ:
Արևմտյան հասարակություններում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության մակարդակի ու արմատականացման ճանաչման ճանապարհներից մեկը մուսուլմանների մասին հրապարակվող բացասական լուրերն են: ԱՄՆ-ի Վերմոնտ համալսարանում «ԶԼՄ-ներում փոքրամասնությունների պատկերը» նախագծի տնօրեն «Էրիկ Բլիչը» ով իրականացրել է այս հետազոտությունը, ասել է.«ԶԼՄ-ներում մուսուլմանների մասին բացասական լուսաբանումները ավելի շատ են քան մյուս փոքրամասնությունների մասին լուրերը և սա շատ տարօրինակ է»: Այս հետազոտության մեջ քննարկվել են ծագումով աֆրիկացիների, ասիացիների, լատինամիերիկացի, հրեաների ու մուսուլմանների մասին Նյու Յուրք Թայմզ, Վաշինգտոն փոստ, Ուալ Սթրիթ ժուրնալ և Յու Էս Էյ թուդեյ օրաթերթերում հրապարակված 26 հազար հաղորդումները: Այս հաղորդումներից 9000-ը մուսուլմանների մասին է եղել, որ կազմում է ընդհանուրի մեկ երրորդը: Երկրորդ խումբը ծագումով աֆրիկացիներն են, որ շուրջ 6500 հաղորդում է հատկացվել նրանց և շուրջ 6000 հաղորդում էլ հրեաների հետ է կապված եղել: Հետազոտողները դրական և բացասական մոտեցման առումով քննարկել են այդ հաղորդումները և ապա յուրաքանչյուր խմբի համար հաշվարկված միջին չափը համեմատել են այլ խմբերի հետ: Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում մյուս փոքրամասնությունների համեմատությամբ մուսուլմանների դեմ բացասական հաղորդումները ավելի շատ են: Արևմուտքում ԶԼՄ-ները մուսուլմաններին համարում են արևմտյան հասարակությունների համար վտանգ ու սպառնալիք և մուսուլմաններին ներկայացնում են ատելի, ֆունդամենտալիստ և ծայրահեղական ու ռազմատենչ և մուսուլմանների վերականգնողական շարժումները անվանում են ֆունդամենտալիստ ու ահաբեկչական կազմակերպություններ: Պատմական առումով ԶԼՄ-ները 1970-ական թվականներին և դրանից հետո օգտաործելով արևելագետների Էթնոկենտրոնիստական կաղապարված մտածողությունը մուսուլմաններին առհասարակ ներկայացրին որպես ինքնահավան շեյխեր ու հեղափոխականներ: Եվ քանի որ աշխարհում տեղի էին ունենում լրատվական արժեք ունեցող կարևոր իրադարձություններ այն լրագրողներին ու արևելագետներին դրդեց ԶԼՄ-ների ընձեռած հնարավորությունը լիովին օգտագործել իսլամ աշխարհի մասին բացասական մտածողությունները շարունակելու ուղղությամբ:
Արևմուտքում իսլամ կրոնի մասին բացահայտ խեղաթյուրումներից մեկն այն է որ հակառակ իսլամ կրոնում առկա ներքին բազմազանություններին այս կրոնը ներկայացրել են որպես միատարր կրոնը, և որպեսզի այդ առճակատումն ու հակադրությունը արդարացվի իսլամը ներկայացվում է արևմտյան քաղաքակրթության հակառակ կետը: արևմտյան ԶԼՄ-ները սովորաբար ահաբեկչությունը կապում են Ջիհադ կամ աշխարհազոր հասկացության հետ: Այն անձանց գործողությունը, որ ջիհադը նրանց ինչ-որ քայլի է դրդում արևմտյան ԶԼՄ-ներում ներկայացվում է տրամաբանությունից զուրկ և հետևաբար այս անձինք ընկալվում են որպես շեղված ու վայրեին անձինք: Մյուս հարցը իսլամ կրոնում կանանց տեղն է: Հիջաբը արևմտյան ԶԼՄ-ներում վիճելի թեմաներից մեկն է: Նրանք այն համարում են կանանց պարտադրված պայմաններից մեկը: Մինչդեռ կանանց այս քայլը հնազանդություն է կրոնի պատվիրաններին: Արևմտյան ԶԼՄ-ներում կանայք ներկայացվում են, որպես անհասանելի, չտեսնվող, թաքնված, պասիվ, հասարակական հարցերին չմասնակցող, ինքնությունիղ զուրկ և իրենց իրավունքների մասին անտեղյակ անձինք: Արևմուտքը օգտագործելով իր ԶԼՄ-ների հնարավորությունները հատկապես կինոն ու հեռուստատեսությունը առաջին հերթին մուսուլմաններին ներկայացնում է որպես դիվային անձինք: Երկրորդ հերթին այս պատկերից այն կողմ փորձում է արդարացնել իսլամական երկրների հատկապես Միջին Արևելքի երկրների նկատմամբ իր գաղութատիրական ու իմպերիալիստական քաղաքականությունները: 11 սեպտեմբերի ահաբեկչական հարձակումից հետո իսլամ աշխարհում առկա իրականություններին ուշադրություն դարձնելու փոխարեն ԶԼՄ-ները իրենց ուշադրությունները կենտրոնացրին մուսուլմանների դեմ ձևավորված պղտոր միջավայրի վրա և մինչ այժմ շարժվում են հենց այս հակաիսլամական միջավայիր ամրապնդման ուղղությամբ քու ձգտում են իսլամն ու բռնությունը շաղկապել իրար հետ: Որոշ լրատվամիջոցներ էլ փորձում են ցույց տալ, որ քրիստոնյաների ու մուսուլմանների միջև դեռ շարունակվում են խաչակրաց արշավանքները և մուսուլմանների ու քրիստոնյաների առճակատումը խաչակրաց արշավանքների շարունակությունն է: Արևմտյան ԶԼՄ-ները հասարակական կարծիէի մեջ իսլամի ոչնչացման համար կաղապարված հարցեր են արծարծում որպես օրինակ նրանք առաջ են քաշում մուսուլման կանանց նկատմամբ գհործադրվող խտրականությունների, հիջաբի ու ջիհադի նման թեմաներ: Որպես համաշխարհային վտանգ իսլամի ֆունդամենտալիստության չափազան շեշտադրման բերումվ ամրապնդվել է իսլամը բռնության հետ հավասար դասելու մտայնությունը ե հանրությունը ոչ մի տարբերություն չի տեսնում կրոնը, հավատն ու գործը չարաշահող անձանց ու այլ մուսուլմանների միջև, որոնք ցանկանում են մյուս կրոնների հետևորդների նման ապրել խաղաղ ու հանդարտ պայմաններում: Իսլամի լուսաբանումը ԶԼՄ-ներում գրքի մեջ մուսուլմանների մասին նախապաշարումների հարցով Էդվարդ Սաաիդը այսպես է ասում.«Արևմուրտքում իսլամի մասին խոսելը նշանակում է նկատի առնել բոլոր վատ բաները: Իսլամի մասին արևմուտքի հավաքական հայացքը այն է, որ իսլամը թշնամական է տրամադրված այն ամենի դեմ ինչ բնական, արևմտյան և մերն է»: Էդվարդ Սաաիդը գրում է.«Իսլամը ընդհանրապես նավթի և ահաբեկչության նման թեմաների բերումով է մտել ամերիկացիների մտքի ու գիտակցության մեջ և մուսուլմանները ներկայացվել են որպես նավթ արտադրողներ, ահաբեկիչներ և ամերիկացիների արյան ծարավ անձինք»:
Այս հիմունքներով արևմտյան երկրներում մուսուլմանների մասին ներկայացված բացասական պատկերների պատճառով է ինչ ազատատենչության հավակնորդ այս երկրներում մուսուլմանները և նրանց պաշտամունքային վայրերը ենթարկվում են անմարդկային հարձակումների, խտրականությունների, ռասիստական վերաբերմունքների ու սահմանափակությունների: Այժմ ուշադրություն դարձրեք այս կարգի որոշ լուրերի: Կանադայի «Մոնրեալ» քաղաքում երկու մուսուլման ուսուցչուհիներ, որ իրենց դպրոցներում հրաժարվել են հիջաբ վերցնելու քայլից ազատվել են աշխատանքից:
Անցյալ հունիսին Կանադայի Քվեբեկ նահանգում վավերացվեց աշխատավայրում կրոնական խորհրդանշանների օգտագործումն արգելող օրենքը: Համաձայն այս օրենքի հանրային ծառայության բաժնի աշխատակիցները այս թվում ուսուցիչները, բուժաշխատակազմը, ավտոբուսների վարորդները և իրավաբանները զրկվում են աշխատանքի պահին կրոնական խորհրդանշաններ կրելու իրավունքից: Իհարկե այս օրենքը հիմնականում թիրախ է դարձրել հիջաբ կրող մուսուլման կանանց: Սակայն Քվեբեկի օրենսդիրները կրոնական խտրականության մեջ չմեղադրվելու համար օգտագործել են կրոնական խորհրդանշան բառակապակցությունը: Տորոնտոյի համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս «Նելսոն Վայզմանը» այս կապակցությամբ ասել է.«Այս օրենքը ամենից առավել ազդելու է մուսուլմանների վրա, քանի որ մյուս կրոնական խմբերի մեջ ամենաարագ աճող խումբն են Կանադայում»: Մուսուլմանների կազմում են Կանադայի 8.3 մլն. բնկակչությամբ Քվեբեկ նահաննգի 3 տոկոսը: Անցկացված մի հետազոտության արդյունքների համաձայն Կանադայի մյուս նահանգների համեմատությամբ Քվեբելում ավելի տարածված է իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը: Արևմուտքում հիջաբ կրող մուսուլման կականց ու աղջիկների մասին մի այլ լուրի համաձայն Ավստրիայի կրթության ու գիտության նախարարությունը հանդես գալով մի շրջաբերականով հայտնել է այս երկրի տարրական դպրոցներում հիջաբի արգելման մասին: Այս նախարարությունը ընդգծել է, որ դատական գործ կհարուցվի շրջաբերականի կետերն անտեսող աշակերտուհիների և ուսուցչուհիների դեմ: Համաձայն այս շրջաբերականի տարրական դպրոց հաճախող աշակերտուհիներին արգելվում է գաղափարախոսություններից ու կրոնից ազդված հագուստներ հատկապես հիջաբ կրելը: Այս օրենքի գործադրումը պարտադիր է բոլորի համար և օրինախախտ ուսուցչուհիների դեմ «Վարչական պաշտոնի չարաշահման» անվան տակ իրավական մոտեցում կցուցաբերվի: Ավստրիայի տարրական դպրոցներում հիջաբի արգելումը մեծ քննադատությունների արժանացավ ԶԼՄ-ներում և շատերն այս քայլը համարեցին մի հատուկ կրոնի հետևորդների վրա ճնշում բանեցնելու խորհրդանշան, այն դեպքում, երբ դպրոցներում այլ կրոնական խորհրդանշանների կիրառումն ազատ է: