Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (15)
(last modified Sun, 02 Feb 2020 14:23:27 GMT )
Փետրվար 02, 2020 17:53 Asia/Tehran

Հաղորդաշարի նախորդ մասերում մենք հակիրճ խոսեցինք Իրանի մայր արդյունաբերության մասին: Այս շաբաթ մենք ուզում ենք ձեզ ներկայացնել երկրում մեծ սպառում ունեցող արդյունաբերական ոլորտները, ինչպիսիք են ավտոշինությունը, կենցաղային տեխնիկայի, սննդի և լվացող միջոցների ոլորտները։ Ձեզ ենք ներկայացնում «Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը:

Թեհրանի արժեթղթերի բորսայում ներկայացված են այն ընկերություններն ու արտադրական կենտրոնները, որոնք կարողացել են իրենց համար անհրաժեշտ պայմաններ ապահովել կապիտալի շուկայում իրենց բաժնետոմսերը ներկայացնելու համար: Այս խմբերի շարքում է սննդի և ըմպելիքների արդյունաբերությունը, որն իր ներուժի, առանձնահատկությունների և ներմուծումներից կախվածություն չունենալու շնորհիվ բարենպաստ իրավիճակում են գտնվում իրանական կապիտալի շուկայում: Բաժնետոմսերի շուկայում սննդի արդյունաբերության ներկայությունը ընկերություններին ստիպել է պահպանել սահմանված չափորոշիչները, բարելավել արտադրանքի որակը և պահպանել արտադրության որակական կայունությունը: Կապիտալի շուկան հնարավորություն է ընձեռում, որպեսզի տնտեսական ակտիվությունների թափանցիկության և ընկերությունների մասին տեղեկությունների առավել դյուրին հասանելիության շնորհիվ՝ մի կողմից բարձրացնել նրանց մասին հաճախորդների տեղեկացվածության մակարդակը, իսկ մյուս կողմից  մեծացնել հաճախորդների վստահությունը այս ոլորտում ներդրումներ կատարելու համար:

Ինչ վերաբերում է իրանական սննդամթերքի արդյունաբերությանը, պետք է նշել, որ Իրանում ոչ մի արդյունաբերություն այնքան համատարած չէ, որքան սննդի արդյունաբերությունը: Իրանում սակավաթիվ աշխարհագրական վայրեր կարելի է գտնել, որտեղ գոյություն չունի գոնե մի սննդամթերքի (ավանդական կամ արդյունաբերական) ձեռնարկություն: Վերջին 20 տարիների ընթացքում սննդի արդյունաբերության ոլորտում կատարված ներդրումները բավականին էական ու նշանակալից են: Կատարված ներդրումները այս արդյունաբերության որոշ հատվածներում, ինչպիսիք են շաքարավազի, շաքարի, ալյուրի, հացի, կաթնամթերքի, հրուշակեղենի ու շոկոլադի և այլնի ոլորտները, ավելին են, քան երկրի ներքին պահանջարկը և արտահանման լավ հնարավորություն են ստեղծել: Մարդկային կապիտալի առումով իրանական սննդարդյունաբերությունը, մյուս ոլորտների համեմատ, ավելի շատ գործունյա ու արդյունավետ ղեկավարներ ու փորձագետներ վերապատրաստելու մտահոգություն ունի: Այս առումով Իրանում նախորդ երկու տասնամյակների ընթացքում մեծացել է սննդի գծով բուհական դեպարտամենտների քանակը: Հաշվի առնելով այս արդյունաբերության մեջ զբաղվածության բարձր ցուցանիշը ոլորտում ներդրումների ցածր ծավալի համեմատ, այն ներդրումների մեծ ներուժ ունի:

Իրանական սննդամթերքի և ըմպելիքների արդյունաբերության մեջ գոյություն ունեն ավելի քան 40 տարբեր բնագավառներ, ինչպիսիք են`կաթնամթերքը, մսամթերքը, ալյուրը, հացը, հրուշակեղենն ու շոկոլադը, ջուրը, ըմպելիքները և այլն: Այսօր Իրանի սննդարդյունաբերությունը երկրի տնտեսության արդյունավետ ոլորտներից մեկն է, այնպես որ հանրահայտ ապրանքանիշերով իրանական հայտնի ընկերություններն իրենց նպատակային շուկաներն ընտրել են երկրի սահմաններից դուրս: Որպես օրինակ կարելի է նշել Փաք, Միհան, Քալեհ, Ռամաք, Հարազ, Չուփան և Փաքպան ապրանքանիշերը, որոնք գործունեություն են ծավալում կաթնամթերքի և հյութերի ոլորտներում, և երբեմն իրենց արտադրանքը արտահանում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը, Օմանը, ԱՄԷ-ը, Քաթարը, Պակիստանը և Ռուսաստանը:

Իրանի սննդարդյունաբերության ոլորտներից է մսամթերքի ոլորտը, որը միջազգային ստանդարտների պահպանման առումով բարենպաստ դիրքում է: Այս առումով կարելի է նշել իրանական մսամթերքներում առկա թույլատրելի քիմիական նյութերի, այդ թվում նատրիումի նիտրատի ցածր մակարդակը: Չնայած եվրոպական և ամերիկյան ստանդարտներով թույլատրված առավելագույն քանակը 250 ppm է, իրանական ստանդարտներով այն 120 ppm է, կամ թեև որոշ երկրներում օգտագործվում են հավի որոշ օրգաններ, ինչպիսիք են լյարդը, մաշկը և գիզարդը, այնուամենայնիվ Իրանում դրանց օգտագործումը արգելված է առողջապահական նկատառումներով: Իրանական մսամթերքների, այդ թվում՝ երշիկների ու նրբերշիկների, նուկետների, համբուրգերների, սալամիների, Փարմայի և խոզապուխտի արտադրության ոլորտում առաջատար ապրանքանիշերից են Գուշթիրանը, Ռոբաթը, Սոլիքո (Քալեհ) հոլդինգը, Շամշամը, Միքայելյանը և Անդրեն։

Իրանական սննդամթերքի և ըմպելիքների արդյունաբերության արտադրանքներից են նաև  հրուշակեղենը և շոկոլադը: Հրուշակեղենի և շոկոլադի ոլորտում իրանական հեղինակավոր ապրանքանիշեր են Շիրին-Ասալը, Անաթան, Շոնիզը, Բարաքան, Ֆարմանդը, Շոկոբրենդը: Հրուշակեղենի և շոկոլադի արդյունաբերությունը իրենով է արել իրանական սննդամթերքի արտահանման ծավալների կեսը: Իրանում օգտագործվող կակաոյի մեծ մասը ներկրվում է Կոտ դ 'Իվուարից: Արդեն շուրջ երկու տասնամյակ է անցել իրանական հրուշակեղենի և շոկոլադի արդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելուց, այնպես որ այս  ժամանակահատվածում երկրում հրուշակեղենի և շոկոլադի գործարանների թիվը ավելի քան եռապատկվել է, իսկ երկրի հրուշակեղենի և շոկոլադ արտադրողների ասոցիացիայի անդամների թիվը հասել է մոտ 300 ակտիվ ընկերության: Այս ոլորտում աշխատող նահանգների շարքում Արևելյան Ատրպատականը և նահանգի կենտրոն Թավրիզը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում՝ 600 տեսակ հրուշակեղենի և շոկոլադե արտադրանքի արտադրությամբ: Իրանի շոկոլադե արտադրանքների և հրուշակեղենի արտահանումների մոտ 60 տոկոսը իրականացվում է այս նահանգից: Այդ իսկ պատճառով Թավրիզը հայտնի է որպես այս արդյունաբերության բևեռ և Իրանի շոկոլադի մայրաքաղաք: Իրանական հրուշակեղենի և շոկոլադե արտադրանքների արտահանման հիմնական շուկաներն են Հայաստանը, Սիրիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Իրաքը և Աֆղանստանը:

Իրանում առաջատար և լայն սպառում ունեցող արդյունաբերություններից է ավտոշինության ոլորտը։ Ոմանց կարծիքով, ավտոշինության արդյունաբերությունը երկրների զարգացման աստիճանի որոշիչ ցուցիչներից մեկն է, քանի որ ավտոշինության արդյունաբերությունը լայնորեն կապված է իրենից առաջ և հետոն գտնվող արդյունաբերությունների շղթայի հետ, և մեծ ներուժ ունի աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զարգացման համար: Ավտոմեքենաների արտադրությունում ներգրավված են մի շարք տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ մետաղի, պլաստմասի, քիմիական, փայտի, կտորի, մեկուսացման, ապակու, էլեկտրականության, էլեկտրոնիկայի, մետաղագործության, դիզայնի և այլ տեխնոլոգիաները: Իրանի ավտոշինության արդյունաբերությունը սկսվել է մի շարք ավտոմեքենաների, այդ թվում ռազմական և քաղաքային ավտոմեքենաների մոնտաժմամբ: Սկզբում Իրանում այս արդյունաբերության մոտեցումը հիմնված էր արտասհմանյան ընկերությունների կողմից լիցենզավորված ավտոմեքենաների արտադրության վրա, սակայն աստիճանաբար որոշակի զարգացումներ տեղի ունեցան նրա արտադրության շղթայի մեջ և Իրանում ձևավորվեց ավտոմեքենաների պահեստամասերի արդյունաբերությունը։ Ներկայումս իրանական ավտոշինության արդյունաբերությունը բաղկացած է ավելի քան 30 փոքր ու խոշոր ձեռնարկություններից, ինչպիսիք են՝ Իրանխոդրոն, Սայփան, Պարսխոդրո, Բահման Գրուպը, Զամյադը, Իրանխոդրո Դիզելը, Մեհվարսազան Իրանխոդրոն, Նիրու Մոհարեքե, Սաիփա Դիզելը, Սայփա Ազինը, Իրանի տրակտորաշինության շարժիչ արտադրողները, Իրանի տրակտորաշինության ձուլարանը, Իրանի արգելակային լինզաները, Իրանի ձուլման արդյունաբերությունը։

*********

Իրանում լայն սպառում ունեցող արդյունաբերություններից է նաև կենցաղային տեխնիկայի արդյունաբերությունը։ Ըստ վիճակագրության, կենցաղային տեխնիկայի արդյունաբերությունը երրորդ տեղն է  զբաղեցնում երկրի արդյունաբերության մեջ: Կենցաղային տեխնիկայի արդյունաբերությունը երկրի տեղական կարևորագույն արդյունաբերական ոլորտներից մեկն է, որն անմիջականորեն և անուղղակիորեն ազդում է բազմաթիվ տեղական ձեռնարկությունների և գործարանների գործունեության վրա: Յուրաքանչյուր կենցաղային արտադրանքի արտադրությունը իրար է կապում տարբեր աշխատանքային ոլորտներ և հող է պատրաստում հասարակության մեջ եկամուտների բաշխման համար: Այս արդյունաբերությունը, անմիջականորեն կամ անուղղակիորեն նպաստելով զբաղվածությանը իր գործունեության բնագավառում, ընդլայնում է նաև աշխատատեղերի շրջանակը հարակից այլ ոլորտների միջոցով, ինչպիսիք են պողպատի կամ նավթաքիմիայի ոլորտները:

Օֆֆիսային և առևտրային բնագավառներում և հատկապես ընտանիքներում կենցաղային տեխնիկայի բարձր պահանջարկը բարենպաստ հիմք է ստեղծել արտադրությանը թափ հաղորդելու և աճեցնելու համար: Կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունները գտնվում են մրցակցային ծանր փուլում՝ օրեցօր արագ փոփոխվող զարգացումների ու  գործոնների պատճառով: Գլոբալիզացիան և միջազգային շուկաներում ներկայությունը պահանջում է համաշխարհային մասշտաբով մրցակցային գներով բարձր որակի կենցաղային տեխնիկայի արտադրություն:

Պարս Խազարը, Սնովան, Փաքշուման, Էմերսանը, Հիմալայան, Ախավանը, Բիմաքսը, Բութանը, Սթիլ Ալբորզը իրանական կենցաղային արդյունաբերության ոլորտում հայտնի ապրանքանիշերից են:

Երբ խոսքը վերաբերում է խոհանոցին և կենցաղային տեխնիկային, ամենակարևորը օգտագործման համար լավագույն ապրանքանիշն ընտրելու հարցն է: Իրանի կենցաղային տեխնիկայի արդյունաբերության ամենահեղինակավոր ապրանքանիշերից է Պարս Խազար ընկերությունը, որը գործունեություն է ծավալում շուրջ կես դար: Ընկերությունն իր արտադրանքը շուկա է ներկայացնում Սայա և Պարս Խազար ապրանքանիշերով: Պարս Խազար ապրանքանիշը հայտնի է որպես Իրանում կենցաղային տեխնիկայի ամենամեծ ու ամենաորակյալ արտադրող ընկերություն: Իր արտադրանքների նախագծմամբ ու զարգացմամբ, ընկերությունը ձգտում է հաճախորդների գոհունակությանը: Պարս Խազարի արտադրանքների շարքում դուք կարող եք տեսնել ապրանքատեսակների բազմազանությունը՝ սկսած խոհարարության իրերից, ինչպիսիք են՝ Փլավ եփիչ, դանդաղ եփիչ, շոգեխաշող և տապակող կաթսաները, մինչև հովացման ու ջեռուցման սարքեր, ինչպիսիք են հովհարների տեսակները, էլեկտրական տաքացուցիչները և կենցաղային օդափոխիչները:

Սնովա-ն ևս իրանական կենցաղային տեխնիկա արտադրող ընկերություն է, որն իր աշխատանքը սկսել է 2005 թվականից: 2005 և 2006 թվականներին ընկերությունը գործում էր որպես ստարտափ: Այս ապրանքանիշի գործարանը գտնվում է Սպահանի Մուրչեխուրթի շրջանում։ Այս ապրանքանիշը Էնթեխաբի խմբից է։ Խումբը որպես հոլդինգ գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, որը ներառում է կենցաղային տեխնիկայի, նավթի ու գազի, նավթաքիմիայի, պողպատի արդյունաբերության, շինարարության, զբոսաշրջության և առևտրի ոլորտները: Կենցաղային տեխնիկայի ոլորտում Սնովա ընկերության արտադրանքի տեսականին ներառում է հովացնող ու ջեռուցող իրերը, հեռուստացույցը, սառնարանը, լվացքի մեքենան, աման լվացող մեքենան, օդորակիչը, փոշեկուլը և այլն:

Բարեկամներ, մինչև մեր հաջորդ հանդիպումը և իրանական արդյունաբերության մեկ այլ հատվածի ներկայացումը, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։