Կյանքն արևմուտքում. հայացք ներսից(11)
(last modified Sun, 02 Feb 2020 23:44:27 GMT )
Փետրվար 03, 2020 03:14 Asia/Tehran

Երեխաները մարդկային հասարակության ամենախոցելի խումբն են, ովքեր չկարողանալով պաշտպանել իրենց իրավունքները միշտ շարժում են մարդկային գութը: Արևմուտքը պնդում է, որ պաշտպանում է երեխաների իրավունքները: Սակայն տվյալները և զեկույցները հակառակի մասին են վկայում։

Արդյո՞ք Արևմուտքում գտնվող բոլոր երեխաները ապրում են ուրախ, խաղաղ  ու  հարմարավետ պայմաններում: 

Այսօր «Կյանքն արևմուտքում. հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում խոսելու ենք  արևմտյան երկրներում երեխաների վիճակի մասին և համոզվելու ենք,որ արևմուտքը հակառակ իր խաբուսիկ քարոզչության, երեխաների դրախտը չի հանդիսանում։

*** 

Այսօր  արևմտյան  երկրների երեխաների ամենակարևոր խնդիրն ու ցավը բարոյական հարցերն են:

2015 թ.-ի ապրիլին The Guardian օրաթերթը Բրիտանիայում երեխաների նկատմամբ բռնության մասին հրատարակած զեկույցում գրել է.«Եվրոպական երկրների շարքում բրիտանացիները մեծ հաճույք են զգում երեխաների սեռական բռնությունից, մյուս կողմից այս արարքի համար համապատասխան պատժի բացակայությունը հանգեցրել է նաև Բրիտանիայում մանուկներին սեռական բռնության ենթարկողների  թվի կտրուկ աճին: Այդ երկրում յուրաքանչյուր վեց տղա երեխայից մեկը սեռական բռնության է ենթարկվել: Տվյալները ավելի շատ  են աղջիկ երեխաների դեպքում: Յուրաքանչյուր չորս աղջիկ երեխաներից մեկը սեռական բռնության է ենթարկվում»: Զեկույցում նշված է մի շարք պետական պաշտոնյաների ներգրավումը հավաքական բռնաբարության, թրաֆիքինգի և երեխաների նկատմամբ այլ բռնությունների մասին:

Երեխաների նկատմամբ սեռական բռնություն՝ Բրիտանիայում

Գերմանիայում նաև երեխաների նկատմամբ սեռական բռնության ցուցանիշները բարձր են: Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ  այդ երկրում օրական հինգ երեխա սեռական բռնության է ենթարկվում: «Զյուդդոյչե Ցայտունգ» (Süddeutsche Zeitung) օրաթերթի զեկույցի համաձայն, Գերմանիայի քրեական ոստիկանությունը (PKS) հայտարարել է,որ վերջին տվյալների համաձայն, 2018 թվականին ավելի քան 14 հազար երեխաներ բռնաբարության են ենթարկվել այդ երկրում: Ըստ Գերմանիայի ոստիկանության, հանցագործության մակարդակը  շատ ավելի բարձր է, քանի որ երեխաների մեծ մասը սեռական բռնության են ենթարկվում իրենց ընտանիքի, մերձավորների և հարազատների կողմից և արդյունքում երեխաների համար շատ դժվար է դատի տալ նրանց:

Միացյալ Նահանգներում երեխաների նկատմամբ  սեռական բռնությունը նույնպես սարսափելի վիճակում է գտնվում: ԱՄՆ-ի առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության վիճակագրությունը ցույց է տալիս, որ  յուրաքանչյուր 8 րոպեի ընթացքում մեկ երեխա սեռական բռնության է ենթարկվում: ԱՄՆ-ի հանցագործությունների զոհերի իրավաբանական կենտրոնը հրապարակել է վիճակագրություն երեխաների սեռական բռնության վերաբերյալ, որը ցույց է տալիս, ամեն տարի երկրում գրանցվում է մանկապղծության 90 հազար դեպք: Մասնագետները նշում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է:

Երեխաների նկատմամբ բռնություն՝  Միացյալ Նահանգներում

 

Դժբախտաբար, այսօր աշխարհի գերխնդիրներից է՝ երեխաների նկատմամբ բռնությունը,որը բազմաթիվ ձևեր ունի, ներառյալ վատ վերաբերմունքը և ֆիզիկական բռնությունը: Ֆրանսիայում երեխաների նկատմամբ ծնողների բռնություններն ամեն օր հանգեցնում են երկու երեխայի մահվան: Ֆրանսիայի խորհրդարանը ստիպված է եղել օրենք ընդունել ծնողների կողմից երեխաների  ֆիզիքական պատժի արգելքի վերաբերյալ: Երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունը  որոշ երկրներում ռասայական բնույթ է կրում:  Միացյալ Նահանգներում բռնության հետևանքով սպանված սևամորթ տղա երեխաները 10-ից 19 տարեկան են։ Այդ երկրում բռնությունների հետևանքով զոհված սևամորթ երեխաների թիվը երկու անգամ գերազանցում է  սպիտակամորթ երեխաների թվին:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան  կազմակերպությունը 2015 թ.-ի սեպտեմբերի 9-ի զեկույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տարեկան հարյուրավոր պատանիներ դատվում են, որպես մեծահասակներ: Որպես մեծահասակներ այս պատանիների դատավարությունը պատճառ է դառնում,որ  ծանր հանցագործությունների մեջ մեղադրեն նրանց ։

Զեկույցի համաձայն, 2014 թվականից ի վեր 1500 պատանիներ, որոնց մեծ մասը սևամորթ էին, անկարևոր մեղադրանքներով, անչափահասների հատուկ դատարանների  փոխարեն, ծանր դատավարության են ենթարկվել մեծահասակների դատարաններում: Շատ դեպքերում նրանց դատապարտել են երկարատև բանտարկության:

Սևամորթների իրավիճակն Ամերիկայում

Արևմուտքում երեխաների իրավունքների ոտնահարման և անտեսման դեպքերից է նրանց անտեղեկությունը իրավական գործընթացի և դատական համակարգի մասին:

ԵՄ հիմնարար իրավունքների գործակալությունը երեխաների գործերով զբաղվելու վերաբերյալ Եվրոպական դատական համակարգի ձախողման մասին գրել է.«Ամեն տարի եվրոպական դատական համակարգը զբաղվում է  2,5 միլիոն երեխայի գործով: Դեպքեր, ինչպիսիք են ծնողների ամուսնալուծությունը կամ երեխայի նկատմամբ բռնությունները, սեռական շահագործումը կամ երեխայի  ներկայությունը դատարանում որպես՝  վկա: Բայց երեխաները հաճախ անտեսվում են ոստիկանության սպաների անբավարար տեղեկության պատճառով: Ոստիկանությունը չգիտի, թե ինչպես վարվել տուժած երեխաների հետ: Այսպիսով, նրանք պատշաճ կերպով դատական գործընթացը չեն բացատրում տուժածներին»:

Ուսումնասիրության հեղինակ Աստրիդ Պոդսյադլովսկին Euronews- ին ասել է.«Երեխայի նկատմամբ բռնության դեպքում երեխաները ամեն ինչ չեն ասում ոստիկանությանը, քանի որ նրանց չի ասվել, թե որքան կարևոր է նախնական հայտարարությունները դատական գործընթացում և երեխաների նկատմամբ բռնության շատ դեպքերում երեխան ներկայանում է միայն որպես  վկա»: Ուսումնասիրությունների արդյունքում երեխաները սովորաբար չունեն վստահություն և աջակցություն դատական գործընթացում:

Ոմանք կարծում են, որ աղքատությունը և երեխաների խնդիրը կապված է  միայն զարգացող երկրների հետ: Այդուամենայնիվ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցի համաձայն, զարգացած երկրներում աղքատ երեխաների թիվը մեծ է: Ամերիկայում այս ցուցանիշը  բարձր է գլոբալ միջինից: Դոյչե վելե (Deutsche Welle) հեռուստաընկերությունը  վկայակոչելով  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից  հրապարակված զեկույցը, նախազգուշացրել է զարգացող երկրներում ապրող երեխաների աղքատության մասին: Save the Children կազմակերպությունը հայտարարել է, որ 2019 թ.-ի ընթացքում ավելի քան 1 միլիոն երեխա կատարյալ աղքատության մեջ է ապրում Իտալիայում: Euronews-ի հաղորդման համաձայն, իտալացի յոթ երեխաներից մեկը  աղքատության պատճառով  չի կարողանում հաճախել դպրոց: Իտալիան, որն ունի ավելի քան 60 միլիոն բնակչություն, եվրագոտու երրորդ ամենախոշոր  տնտեսություն ունեցող երկիրն  է համարվում: «Save the Children» կազմակերպության զեկույցի  համաձայն, Իտալիան աղքատ երեխաների թվի առումով  ռեկորդ է  սահմանել Եվրոպայում:

ԵՄ երկրներում աղքատության մեջ ապրող երեխաների միջին թիվը կազմում է ավելի քան 20 տոկոս: Ֆրանսիայում, յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը աղքատության մեջ է ապրում: Բրիտանիայում մոտ 4,5 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ: Դա կազմում է բրիտանացի երեխաների 33 տոկոսը:

Աղքատ երեխաները Բրիտանիայում

 

Գերմանիայում ոչ միայն տնտեսությունն այլև երեխաների աղքատությունն է աճում:  Հետազոտությունների արդյունքները  ցույց են տալիս, որ գերմանացի երեխաների աղքատությունը վերջին տարիներին աճել է 20 տոկոսով:

Գերմանական Hanfreesh Algemeine Zeitung  օրաթերթն այս կապակցությամբ գրել է.«Գերմանիայում գրեթե երկու միլիոն երեխա կախված է սոցիալական ծառայություններից։ Իսկ Գերմանիայի նման հարուստ երկրի համար երեխաների աղքատությունը լուրջ խայտառակություն է»: 2016 թվականին Գերմանական «Բերտելսման» ինստիտուտի կողմից կատարված հետազոտության արդյունքների համաձայն, չնայած տնտեսական բարգավաճմանը, Գերմանիայում ավելի շատ երեխաներ ապրում են աղքատության մեջ: Անցյալ տարի Գերմանիայում ընդհանուր առմամբ մոտ 2 միլիոն երեխաներ մեծացել են աղքատության մեջ: «Բերտելսման» ինստիտուտի  փորձագետ՝ Անտե Շտայնի խոսքով, որքան երկար ժամանակ երեխաներն ապրեն աղքատության մեջ, այնքան ավելի աղետալի կլինեն հետևանքները: Վերջին ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այդ աղքատ երեխաներն ավելի մեկուսացված և անառողջ են, քան այն երեխաները, որոնց ընտանիքները ֆինանսական խնդիրներ չունեն:

Ռաջերսի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դեվիդ Պոպենոն ասել է. «Առկա փաստերի համաձայն՝ մեր երեխաների այսօրվա սերունդն այս երկրի պատմության մեջ երեխաների առաջին սերունդն է, որ իր ծնողների համեմատ, ավելի քիչ հոգեկան և սոցիալական առողջություն ունի:Անչափահասների հանցագործությունը, բռնությունը, ինքնասպանությունը, թմրամոլությունը, չամուսնացածներից ծնված երեխաները, հոգեբանական ճնշումը, դեպրեսիան ու տագնապը  կտրուկ աճել են:Այս իրավիճակն ահազանգ է։ Քանի որ երեխաների կենսապահովումը բարելավվել է,  նման խնդիրների աճը մտահոգիչ է»: