Թեհրանում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
(last modified Fri, 01 Nov 2024 06:54:51 GMT )
Նոյեմբեր 01, 2024 10:24 Asia/Tehran
  • Թեհրանում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը  կանչվել է ԱԳՆ

Թեհրանում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ ի նշան բողոքի այդ երկրում բնակվող իարնցիներին հյուպատոսական ծառայություններ մատուցելուց զրկելու՝ ԱԳՆ որոշման դեմ։

«Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար  Անալենա Բաերբոքը՝ Tander ահաբեկչական խմբավորման առաջնորդ   Ջամշիդ Շարմեհեդի մահապատժից հետո, հրամայել է  փակել Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում ԻԻՀ հյուպատոսությունները։ 

Այդ որոշումից հետո, Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հանս-Պետեր Ուգելը հինգշաբթի օրը կանչվել է ԱԳՆ, որտեղ վերջինիս է փոխանցվել Իրանի խիստ բողոքը՝ Գերմանիայի ԱԳ նախարարի որոշման կապակցությամբ։ 

ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի առաջին վարչության ղեկավարն Ուգելի հետ հանդիպմանը դատապարտել է  Իրանի ժողովրդի, այդ թվում՝ Գերմանիայում բնակվող իրանցիների դեմ ուղղված Գերմանիայի կառավարության ապակառուցողական և չարդարացված մոտեցումը։

ԻԻՀ ԱԳՆ-ն նշել է, որ Գերմանիայում բնակվող իրանցիներին հյուպատոսական ծառայությունների մատուցումը և նրանց շահերին աջակցելը հյուրընկալող երկրի պարտականությունն է, և այդ ԻԻՀ հյուպատոսարանները փակելու Գերմանիայի կառավարության որոշումը իրանցիներին միտումնավոր զրկում է հյուպատոսական ծառայություններից:

Նախարարությունը հավելել է, որ Գերմանիայի ԱԳ նախարարի որոշումն անհեթեթ, միջամտողական, ոչ պրոֆեսիոնալ և անպարկեշտ քայլ է, որը  զուրկ է որևէ իրավական հիմքից։

Անդրադառնալով  ահաբեկչության դեմ պայքարի և կանխարգելման վերաբերյալ բոլոր կառավարությունների հանձնառությանը՝ ԻԻՀ ԱԳՆ-ն դատապարտել է Գերմանիայի կառավարության կողմից միջազգային իրավունքի կանոնների խախտումը և  ահաբեկչությանն ու անմեղ մարդկանց սպանությանը ցանկացած աջակցություն, այդ թվում՝ քաղաքացիների պաշտպանության անվան տակ