Համաշխարհային ճգնաժամ՝ կորոնավիրուսի հետևանքով
Այս օրերին Չինաստանի կառավարության և ժողովրդի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը ,որի հետևանքներն աշխարհի այլ երկրների համար մտահոգություններ են առաջացրել ,կորոնավիրուսի տարածումն է և վիրուսով վարակվածների թվի ավելացումը։
Չինաստանի կառավարության հրապարակած վերջին տվյալները ապացուցում են , որ 2019-ի դեկտեմբերից ի վեր, երբ առաջին անգամ աշխորոշվել է նոր Կորոնավիրուսը , վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 30 հազարի սահմանը ,իսկ վիրուսով վարակվածների մահացությունների թիվը հասել է մոտավորապես 700 -ի: Չինաստանից բացի, աշխարհի այլ երկրներում վարակվածների թիվը մոտավորապես180 հոգի է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է,որ վիրուսի տարածման վտանգը լուրջ է և երկրները պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի վարակի հավանական բռնկումներին: Սակայն ի՞նչ է այս վիրուսը։Ի՞նչ վտանգներ ունի և ինչպես կարելի է պայքարել դրա դեմ :Մի թեմա , որին կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում:Ընկերակցեք մեզ:
«Կորոնավիրուսները» վիրուսների մեծ ընտանիք են, որոնց մեջ ներառվում են սովորական ցրտառությունից մինչև ավելի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են Սարս- ը և MERS- ը:Կորոնավիրուսները հայտնաբերվել են 1960-ականներին, և դրանցից 7-ը, մինչ այժմ ճանաչվել են, որոնցից վերջինը ՝ կորոնավիրուսն է, որը տարածվել է մարդկանց մեջ, 2019 թվականի դեկտեմբերին, Չինաստանի Վուհան քաղաքում:Ըստ փորձագետների, չնայած կորոնավիրուսներն առավելաբար նկատվում են կենդանիների մոտ ,սակայն դրանցից հինգը ազդում են մարդու շնչառական համակարգի վրա:Հիվանդության ախտանիշներն են ՝ ջերմությունն և շնչառական խնդիրները, ինչպիսիք են ՝ շնչառության խախտում, արագ շնչառություն ,կոկորդացավ և քթից ջուր հոսելը:Թեև այս հիվանդությամբ վարակվածներից առաջինները աշխատում էին ծովամթերքների շուկայում, սակայն երբ հիվանդությունն սկսվեց տարածվել նաև նրանց մոտ ,ովքեր կապ չեն ունեցել կենդանիների հետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, եզրակացրեց որ այս հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդ:
Գիտնականների նոր ուսումնասիրությունները ապացուցում են,որ վիրուսը հավանաբար կենդանուց է փոխանցվել մարդուն:Նրանց ուսումնասիրությունները ,որը հրապարակվել է բժշկական վիրուսագիտության հանդես (journal of Medical Virology) -ում ապացուցել են ,որ նոր կորոնավիրուսը սկսվել է օձերից: Գիտնականները պարզել են, որ նոր կորոնավիրուսային սպիտակուցներից մեկի փոփոխությունը ,հնարավորություն է տվել ,որ վիրուսը փոխանցվի մարդկանց :Իհարկե սա նորություն չէ, քանի որ վերջին 50 տարիների ընթացքում մեծ թվով վարակիչ հիվանդություններ էվոլյուցիոն մուտացիաներից հետո կենդանիներից փոխանցվել են մարդկանց:1980-ականներին ՄԻԱՎ-ը (ՁԻԱՀ), 2004ից–2007 թվականներին բռնկվել է թռչնագրիպը, ապա խոզի գրիպը, ապա `Էբոլան, և վերջին տարիներին SARS- ը, MERS- ը և կորոնան,որոնք վայրի կենդանիներից փոխանցվել են մարդկանց :
Կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջին դեպքերը, որոնք շատ նման են թոքաբորբի վիրուսին, զեկուցվել են 2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանում:Այդ ժամանակվանից հիվանդությունը տարածվելով Չինաստանում ,կորոնավիրուսը հասել է նաև այլ երկրներ ,իշարս ՝ Թաիլանդ,Ճապոնիա, Հարավային Կորեա, ԱՄՆ, Ավստրալիա, Ֆրանսիա, Հոնկոնգ և Թայվան:Հունվարին հավանական մի դեպքի մասին զեկուցվել է Կանադայում և մեկ հիվանդի մասին ևս զեկուցվել է Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում:Թեև այս վիրուսի պատճառով մահացությունների ճշգրիտ տվյալներ չկան ,սակայն ըստ տվյալների մահացած հիվանդների մեծամասնությունը ավելի քան 60 տարեկան են եղել :Բայց մի քանի երիտասարդների, այդ թվում ՝34-ամյա չինացի ակնաբույժ, դոկտ. Լի Վենլիանգի մահը, ով առաջին անգամ իր գործընկերներին նախազգուշացրել էր SARS- ի նման վիրուսի տարածման կապակցությամբ, այս հիվանդության վերաբերյալ մտահոգությունների տեղիք է տվել:
Չնայած ներկայումս հիվանդության առկայությունը հաստատվել է աշխարհի 23 երկրներում, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վարակիչ հիվանդությունների կանխարգելման դեպարտամենտի տնօրեն Սիլվի Բրայանը ասել է. «Առայժմ համաշխարհային համաճարակային կարգավիճակում չենք գտնվում:Մենք գտնվում ենք բազմակենտրոն համաճարակային փուլում և փորձում ենք դադարեցնել հիվանդության տարածումն այս կենտրոններում»:Կորոնավիրուսի տարածման դեմ մղվող պայքարի շրջանակում , այս մահացու հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ Չինաստանի կառավարության ջանքերը բարձր են գնահատվել միջազգային կազմակերպությունների և աշխարհի բազմաթիվ կառավարությունների կողմից:
Օրինակ ՝ Չինաստանի Վուհան 9 միլիոնանոց քաղաքում , որը առաջին քաղաքն էր, որտեղ նկատվեց կորոնա վիրուսը, հատուկ միջոցներ են ձեռնարկվել ՝ նոր վիրուսի տարածումը կանխելու համար:Օդանավակայաններն ու երկաթուղային կայարանները փակվել են ուղևորների ելքի համար, և հատուկ կանոնակարգեր են նախատեսված ավտոբուսի, մետրոյի և հասարակական տրանսպորտի այլ ցանցերի համար, և բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել մարդաշատ տարածքներից և հավաքներից:10 օրվա ընթացքում, քաղաքում հազար մահճակալով հիվանդանոցի կառուցումը ,Չինաստանի կառավարության կողմից ևս մեկ արդյունավետ միջոց էր ահավոր վիրուսին դիմակայելու համար:Այս բոլոր քայլերը պատճառ դարձան ,որ համաշխարհային առողջապահության կազմակերպության գլխավոր տնօրենը հարցազրույցի ընթացքում բարձր գնահատելով Չինաստանի կառավարությանը,ընդգծի . «Սրանք շատ հզոր միջոցներ են, որոնք միջազգային մասշտաբով նվազագույնին են հասցնում կորոնավիրուսի տարածումը»:
Երկուշաբթի (2020-ի փետրվարի 3-ին) Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 146-րդ նստաշրջանում ,կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը Չինաստանի կառավարությանը լիակատար աջակցություն է հայտնել այդ հիվանդության դեմ պայքարում :Նա նշել է,որ Չինաստանի ռազմավարությունը ոչ միայն հզոր է այլև ազդեցիկ: Չինաստանի սահմաններից դուրս միայն 146 դեպք է հաստատվել 23 երկրներում ինչը շատ ավելի քիչ է այլ հիվանդությունների տարածման համեմատությամբ և ժողովրդի խուճապի մատնվելու համար պատճառներ չկան:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ ունեցած հեռախոսազրույցում բարձր է գնահատել Չինաստանի հաջողված ջանքերը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում և ընդգծել է.«Չինաստանը ոչ միայն կանխում է իրավիճակի վատթարացումը երկրի ներսում, այլև կանխում է աշխարհում այս հիվանդության տարածումը»:Զարիֆը Twitter- ի իր միկրոբլոգում չինարենով գնահատելով Չինաստանի կառավարությանը գրել է.«Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից այդ վտանգի չարաշահման փաստը:Չինաստանը, անշուշտ, ավելի պատասխանատու և հաջողակ է եղել, քան ԱՄՆ-ը , 2009-ին N1H1 գրիպի կանխարգելման և վերահսկման գործում»:
Այս փաստը հաստատել է նաև Չինաստանի արտգործնախարարության խոսնակը, և այս մասին մի հարցազրույցում քննադատել է ԱՄՆ-ին,որ ՝ կորոնավիրուսի բռնկումից ի վեր ահ ու սարսափի մթնոլորտ է ստեղծել և հայտարարել է,որ Վաշինգտոնը հիվանդության դեմ պայքարի առումով որևէ էական օգնություն չի ցուցաբերել Պեկինին: Մինչդեռ Չինաստանի արտգործնախարարությունը բարձր է գնահատել Իրանի կառավարությանն և ժողովրդին ,կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության համար:Չինաստանի արտգործնախարարության խոսնակը օրերս իր մամլո ասուլիսի ընթացքում անդրադառնալով այդ խնդրին ասել է,որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն աշխարհի երկրների մեջ առաջին արտգործնախարարն էր ,ով համընդհանուր հովանավորություն դրսևորեց Չինաստանի նկատմամբ կորոնայի ահավոր վիրուսի դեմ պայքարի հարցով: Նա նաև հայտնել է ,որ Իրանը 3 միլիոն բժշկական դիմակներ է նվիրել Չինաստանին:
Անշուշտ, նման իրադարձությունների ժամանակ ,համբերությունը, կարեկցանքը , համագործակցությունը և տրամաբանական , հանգիստ և գիտության վրա հիմնված դատողությունները կարող են ավելի լավ լուծել խնդիրները:Նման դեպքերում իրանցիները մարդկանց օժանդակելու ժամանակ ,միշտ փորձում են վկայակոչել իրանցի մեծ բանաստեղծ Սաադիի այս քառյակը՝
Մարդիկ սերում են միևնույն մարմնից
Եվ նույն շաղախից են՝ արարչական .
Եթե ժամանակը ցավեցնի մեկ անդամը ,
Հանգիստ չի մնա և ոչ մի անդամ :