Չինաստանն ԱՄՆ-ՌԴ շփումների պատճառով անհանգստանալու հիմքեր չունի. ՌԴ փոխարտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i233270-Չինաստանն_ԱՄՆ_ՌԴ_շփումների_պատճառով_անհանգստանալու_հիմքեր_չունի._ՌԴ_փոխարտգործնախարար
Չինաստանն ԱՄՆի և Ռուսաստանի շփումների պատճառով անհանգստանալու հիմքեր չունի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 01, 2025 17:36 Asia/Tehran
  • Չինաստանն ԱՄՆ-ՌԴ շփումների պատճառով անհանգստանալու հիմքեր չունի. ՌԴ փոխարտգործնախարար

Չինաստանն ԱՄՆի և Ռուսաստանի շփումների պատճառով անհանգստանալու հիմքեր չունի:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ Պեկինում ընթացող «Ռուսաստան և Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» տասներորդ միջազգային համաժողովի շրջանակում։

Նա նշել է՝ խոսքը ոչ թե նոր հարաբերությունների կառուցման, այլ Ջո Բայդենի նախագահության շրջանում քանդված երկխոսության կառուցվածքի վերականգնման մասին է։ Այժմ այդ համակարգը ձևավորման սկզբնական փուլում է և շատ առումներով հիշեցնում է այն բանակցային մեխանիզմները, որոնք ժամանակին կիրառվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության ժամանակ։

Ռուդենկոն հստակեցրել է, որ խոսքը աշխատանքային խմբերի ստեղծման մասին է, որոնց շրջանակներում կողմերը մտահոգություն առաջացնող կոնկրետ հարցեր են քննարկում:

«Չեմ կարծում, որ Չինաստանը տագնապելու պատճառ ունի։ Ամերիկյան գործող վարչակազմի հետ, որն ավելի պրագմատիկ և ռացիոնալ մոտեցում է ցուցաբերում, մենք ձգտում ենք ստեղծել մի կառույց, որը թույլ կտա երկխոսել»,- ընդգծել է դիվանագետը։

Ռուդենկոյի խոսքով` նման երկխոսությունը հատկապես կարևոր է աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում։

arm.sputniknews