Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(148)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումներին:
Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոտեխնոլոգիայի միջոցով, քարահատումներից մնացած փշրանքներից, ստանալ սեյսմակայուն աղյուսներ:
Նախագծի հեղինակներից մեկի ասելով. «Աղյուսի արտադրության ժամանակ, սովորաբար կիրառվում է գյուղնշանակության բերրի հող, իսկ թրծող քուրաներն արտադրում են թունավոր ջերմոցային գազեր, աղտոտելով օդը: Իսկ այս տեխնոլոգիայի ժամանակ, էկոլոգիական վնասի խնդիրը լուծված է և աղյուսը թրծելու կարիք չկա»: Արտադրվող աղյուսները սեյսմակայուն են և նախագծված այնպես, որ դրանց արտաքին տեսքը գեղեցիկ է և նախապես կարիք չկա անել շատ աշխատանքներ, ինչպես օրինակ հավասարեցումը: Այն հնարավոր է լվանալ և կիրառել որպես կերամիկային փոխարինող շինանյութ:
Իրանի Մանկավարժական համալսարանում գործող ընկերությունը նանոտեխնոլոգիայի միջոցով արտադրել է վիրակապեր, որոնք բացի վարակները կլանելու հնարավորությունից, կլանում են նաև վերքի արյունը և արտադրությունը: Այսօր ամբողջ աշխարհում վերքերի բուժման համար կիրառվում են դեղորայք պարունակող վիրակապեր: Սովորաբար դրանք կարողանում են միայն դեղով պատել վերքը և սպանել միկրոբներին, սակայն որպեսզի վերքն ավելի լավ բուժվի, հարկավոր է, որ դրա մեջ եղած արյունը կամ արտադրությունը նույնպես մաքրվեն:
Այս նպատակով, իրանցի հետազոտողները մշակել են վիրակապեր, որոնք բացի հակաբիոտիկներ ու վիտամին C պարունակելուց, կարող են կլանել նաև արյունն ու վերքի մեջ եղած արտադրությունը:
Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ այս վիրակապը բաղկացած է երկու մասից՝ նանոթելեր ու պոլիմերային հիմքով ներծծող նյութեր: Դրանք կարողանում են ներծծել ջուրը, թարախը, արյունը և բիոլոգիական հեղուկները, նպաստելով վերքի արագ լվացմանը: Այս վիրակապը կենսաքայքայվող է և սկսում է քայքայվել վերքի վրա դրվելուց անմիջապես հետո: Այս վիրակապերով բուժումը տևում է մեկ շաբաթից տասը օր, ինչը համարվում է կարճ ժամանակահատված: Վիրակապը կարելի է կիրառել շաքարային դիաբետով հիվանդների, այրվածքների ու տարբեր ինֆեկիցիաների բուժման ժամանակ:
Խմբի ղեկավարը նշում է, որ դեղամիջոցը նանոթելերի միջոցով տարածվում վերքի վրա և սկսում բուժման պրոցեսը: Այդպսիով դեղը տարածվում է վերքի ամբողջ մակերեսի վրա:
Վիրակապի գյուտն արդեն հաստատվել է: Նախապես այն փորձարկվել է տարբեր առողջապահական կենտրոնների կողմից:
Ավստրալացի հետազոտողները Տասմանիա կղզում հայտնաբերել են սնկի տեսակ, որը կարելի է կիրառել որպես ցավազրկող միջոց: Սնկի մոլեկուլներում առկա են անալգետկիներ, որոնք իրենց բաղադրությամբ նման են մորֆինին, սակայն հակառակ մորֆինի, դրանց կիրառումը չի ունենում կողմնակի հետևանքներ:
Սունկն առաջին անգամ հայտնաբերվել է Տասմանիա կղզու Հուն հովտում, սակայն դրա մոլեկուլների հատկություններն այն ժամանակ չէին բացահայտվել:
Հետազոտողները հայտարարել են, որ սա բնության մեջ նման մոլեկուլային կառուցվածքի հայտնաբերման առաջին դեպքն է, երբ սնկի մոլեկուլները մարդու մարմնի վրա ունենում են նույն ազդեցությունն ինչ մորֆինը: Մասնագետները սնկի մոլեկուլներին տվել են Բիլորֆին անվանումը և հույս ունեն, որ առաջիկայում հնարավոր կլինի դրանց միջոցով արտադրել ցավազրկող դեղորայք: Նրանք նշել են, որ համապատասխան հետազոտությունների համար կպահանջվի մոտ տասը տարի։
Ռուսաստանի Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողներն Արկտիկայի արևելքում հայտնաբերել են եռացող պղպջակներով տարածք:
Հետազոտական նավի անձնակազմը ծովում հայտնաբերել է տարօրինակ պղպղջակներ: Մոտենալով տարածքին, նրանք տեսել են, որ ծովի խորքից բխող մեթան գազի հետևանքով, ջրի երեսին առաջանում են խոշոր պղպղջակներ:
Պղպղջակներն ընդգրկում են 4-6 քմ տարածք և մասնագետները դրանց մեջ հայտնաբերել են մեթան պարունակուղ եռացող ջուր: Մասնագետները նշել են, որ այս տարածքում գոյություն ունեցող մեթանը 9 անգամ գերազանցում է մոլորակի վրա գոյություն ունեցող մեթանի պարունակության միջին չափը: Մինչ այժմ մեթանի արտանեմտման նման մակարդակ չի գրանցվել: Մասնագետները նշել են, որ տարածքի ուսումնասիրությունները շարունակվում են:
Արդեն որոշակի ժամանակ, ռուս մասնագետները հետևում են Սիբիրում ջերմոցային գազերի արտանետումներին: իսկ Սիբիրի հողում ու սառած ջրի մեջ մեթանի առկայությունը երկար պատմություն ունի:
Սիբիրում գրանցվել է մեթանի խոշոր արտանետում
Հարգելի ունկնդիրներ, շարունակեք հետևել մեր հաղորդաշարին՝ ծանոթանալու գիտության ու տեխնոոգիայի ոլորտների համաշխարհային նորություններին: