Կորոնավիրուսը և համաշխարհային քաղաքականությունը(2)
(last modified Fri, 03 Apr 2020 14:41:19 GMT )
Ապրիլ 03, 2020 19:11 Asia/Tehran

Նոր տիպի կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին։ Անցած երեք ամիսների ընթացքում այն շահարկման առարկա է դարձել համաշխարհային քաղաքական ասպարեզում։ Նախորդ թողարկման ընթացքում ներկայացրեցինք օրինակներ՝ համաշխարհային համակարգում կորոնավիրուսի քաղաքական շահարկման վերաբերյալ։ Այսօր կխոսենք արևմտյան Ասիայի տարածաշրջանում կորոնավիրուսի ազդեցության մասին։ Ընկերակցեք մեզ։

Կորոնավիրուսը և դրա քաղաքականացումն Արևմտյան Ասիայում

Ինչպես աշխարհի մյուս տարածաշրջաններում,Արևմտյան Ասիայում ևս   կորոնավիրուսն արագ տեմպերով տարածվում է։ Կորոնավիրուսի հետևանքով Արևմտյան Ասիայի որոշ երկրներում դադարել են ժողովրդական ցույցերը։ Նախքան կորոնավիրուսի տարածումը, Իրաքում և Լիբանանում հակակառավարական ցույցեր  էին ընթանում։ Թեև բռնություններն այդ երկրներում նվազել են, սակայն չեն դադարել։ Կորոնավիրուսի տարածման հետևանքով, Իրաքում ու Լիբանանում բողոքի ցույցերը դադարել են։ Որպես օրինակ՝ չնայած Իրաքում դեռևս նոր կառավարություն չի ձևավորվել  և քաղաքական խմբերը համաձայնության չեն եկել նոր վարչապետի նշանակման շուրջ, սակայն զանգվածային բողոքի ցույցերը, բախումներն ու բռնությունները դադարել են։ Իրաքում բռնությունների ու բախումների դադարեցումը կարող է փոխել այդ երկրի ճակատագիրը:

Պաղեստինում դադարել են Սիոնիստական ռեժիմի դեմ ցույցերը։ Վերադարձի իրավունք ցույցերը տեղի չեն ունենում։ Տասնամյակներ տեղի ունեցող ցույցերը, ինչպես  մարտի 30-ին Երկրի օրվան նվիրված ցույցը,  տեղի չունեցան։ Սակայն այս ընթացքում տարածվել են վիրտուալ ակցիաները։ Օրինակ, բռնագրավված տարածքներում վիրտուալ ակցիաներ են տեղի ունեցել Բենիամին Նեթանյահուի դեմ։ Պաղեստինի ժողովուրդը մարտի 30-ին Երկրի օրվա առիթով նույնպես վիրտուալ ցույցեր անցկացրեց։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Արևմտյան  Ասիայի տարածաշրջանը կրոնական արժեքների առումով համարվում է աշխարհի կարևորագույն տարածաշրջաններից մեկը։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով  Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Իրանի իսլամական հանրապետությունում, մարդկանց առողջության պահպանման շրջանակում ժողովրդական հանրահավաքները կանխելու նպատակով, դադարեցվել են կրոնական արարողությունները։ Իսլամի պատմության մեջ չի եղել իրադարձություն, որի պատճառով կրոնական արարողությունները ամբողջությամբ դադարեցված լինեն։

Բացի այդ, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը համարվում է էներգետիկայի կենտրոնը։ Աշխարհի էներգիայի կեսն ապահովվում է այս տարածաշրջանից։ Կորոնավիրուսի տարածումը բարդ պայմաններ է ստեղծել նաև էներգետիկ շուկայում։ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ 6 երկրներ, որոնք արտադրում են  աշխարհի անմշակ նավթի արդյունահանման մեկ հինգերորդը, հայտնվելով բյուջեի դեֆիցիտի առջև, գտնվում են ճնշման տակ, քանզի նավթի գինը կտրուկ նվազել է։

*** 

Կորոնավիրուսը, և տարածաշրջանային կառույցների անարդյունավետ աշխատանքը

Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ կարելի է ասել, որ նույնիսկ կորոնավիրուսը չի կարողացել ակտիվացնել տարածաշրջանային կառույցները և մի կողմ դնել երկրների միջև տարաձայնությունները։ Արաբական պետությունների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը փաստորեն ոչ մի քայլ չեն ձեռնարկել  կոլեկտիվ որոշում կայացնելու և տարածաշրջանի երկրների միջև միասնականություն ստեղծելու համար։ Կարնեգի ինստիտուտը գրում է․«Մերձավոր Արևելքի երկրները (Արևմտյան Ասիա) չեն մասնակցում կորոնավիրուսի՝ համաշխարհային սպառնալիքի դեմ պայքարին։ Որպես օրինակ Արաբական պետությունների լիգան այս հարցով ոչ մի քայլ չի արել և միայն լռություն է պահպանել։ Արաբական երկրները չեն կարողացել հաղթահարել քաղաքական տարաձայնությունները  և համագործակցել՝  տարածաշրջանում վիրուսի տարածումը կանխելու համար»:

Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրների, ներառյալ Կատարի ֆինանսների նախարարների համատեղ նիստը տեղի է ունեցել վիդեոկոնֆերանսի ձևաչափով, սակայն նիստի արդյունքում այդ երկրների միջև առկա լարվածությունը ոչ միայն չի թուլացել, այլև կորոնավիրուսը պատճառ է դարձել, որ Բահրեյնի ու Կատարի միջև նոր լարվածություն հասունանա։ Կատարի կառավարության հասարակայնության հետ կապերի գրասենյակը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Բահրեյնի 31 քաղաքացի մարտի 27-ին «Կատարի ավիաուղիներ» ընկերության չվերթով Իրանից ժամանել է Դոհա։ Դոհան ևս առաջարկել է հատուկ  չվերթով Բահրեյնի քաղաքացիներին անվճար  տեղափոխել   Մանամա,սակայն Բահրեյնը մերժել է  առաջարկը։ Ալե Խալիֆայի քաղաքական հարցերով խորհրդական Շեյխ Խալեդ բին Ահմեդն արձագանքելով Կատարի կառավարության հաղորդագրությանը, այն որակել է միջամտություն Մանամայի ներքին գործերին։ Նա ասել է․ «Իրանում մնացած բահրեյնցիների հարցում Կատարի միջամտությունը նշանակում է անարգանք Բահրեյնի նկատմամբ»։

Բահրեյնցի պաշտոնյան հայտարարել է, որ Կատարի կառավարությունը Բահրեյնի համապատասխան մարմինների հետ առանց համաձայնեցնելու, ձեռնամուխ է եղել այս երկրի քաղաքացիների տեղափոխմանը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ  արևմտյան Ասիայում գտնվող  Սաուդյան Արաբիան փորձում է քաղաքական նպատակներով շահարկել կորոնավիրուսի հարցը։ Ալե Սաուդի ռեժիմն Իրանի իսլամական հանրապետությանը մեղադրել է արևմտյան Ասիայում կորոնավիրուսը տարածելու մեջ։ Սաուդյան նախարարների խորհուրդը հայտարարել է, որ Իրանը խոչընդոտում է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված համաշխարհային ջանքերին։ Սաուդյան խորհուրդը պնդում է, որ Թեհրանը Արաբիայի քաղաքացիներին թույլ է տվել  առանց կնիքի անձնագրերով մուտք գործել Իրան, և այդ անձինք Իրանից Արաբիա վերադառնալուց հետո կորոնավիրուսի տարածման պատճառ են հանդիսացել։

Հարկ է նշել, որ Ռիադն այն դեպքում է նման մեղադրանք հնչեցնում Իրանի հասցեին, երբ Իսլամական հանրապետությունը, Արաբիայի դաշնակիցներին,այդ թվում Բահրեյնին բազմիցս կոչ է արել իրենց քաղաքացիներին հետ կանչել, սակայն Ալե Խալիֆան ոչ մի քայլ չի արել այդ ուղղությամբ, քանի որ նրա համար ոչ մի նշանակություն չունի իր քաղաքացիների կյանքը։ Սաուդյան ԶԼՄ-ները փորձել են Իրանի իսլամական հանրապետությանը մեղադրել կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողելու և իրական տվյալները թաքցնելու մեջ։ Արաբիայի  բոլոր հակաիրանական քայլերը ոչ մի արդյունք չունեցան, քանի որ այսօր այդ երկրում ևս տարածվել է կորոնավիրուսը և Ալե Սաուդը մեղադրվում է կորոնավիրուսով վարակվածների իրական տվյալները թաքցնելու մեջ։ Փաստորեն կորոնավիրուսի պանդեմիան,որ համատարած սպառնալիք է, պատճառ չդարձավ,որ Ալե Սաուդը թուլացնի իր թշնամանքն  Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ։

*** 

Նեթանյահուն, իշխանության մեջ  մնալու համար, կորոնավիրուսը դարձրել է խաղի առարկա 

Սիոնիստական ռեժիմը ևս քաղաքական նպատակներով շահարկում է կորոնավիրուսի հարցը։ Այդ ռեժիմը վերջին մեջ տարվա ընթացքում երեք անգամ խորհրդարանական ընտրություններ է անցկացրել, սակայն ձախողել է նոր կառավարություն ձևավորելու հարցում։ Եվ երբ ընդամենը մեկ քայլ էր մնացել Բենիամին Նեթանյահուի  իշխանությունից հեռանալուն, օկուպացված տարածքներում հանկարծ ամեն ինչ փոխվեց ։ Նեթանյահուն քաղաքական խաղի վերածեց կորոնավիրուսը և շարունակեց մնալ իշխանության ղեկին։ Մի կողմից նա որքան հնարավորություն ուներ  տարածեց կորոնավիրուսը։ Նեթանյահուն հայտարարեց, որ օկուպացված տարածքներում հավանաբար մեկ միլիոն մարդ վարակվելու է կորոնավիրուսով։ Մյուս կողմից Իսրայելի արդարադատության նախարարը, Նեթանյահուի դատավարությունից մի քանի ժամ առաջ, փակեց Իսրայելի բոլոր դատարանները։ Այնուհետև Քնեսեթի նախագահը, ով Նեթանյահուի կուսակիցն ու ընկերն էր, հետաձգեց խորհրդարանական նիստերը, որպեսզի նոր նախագահի ընտրությունը ևս հետաձգվի։ Նույնիսկ  Իսրայելի աշխատավորական կուսակցության սուննի առաջնորդ Ամիր Պերեցին որպես Քնեսեթի ժամանակավոր նախագահ նշանակելու գերագույն դատարանի քայլը չկանխեց Նեթանյահուի դաշնակիցների կողմից խորհդարանի համար նախատեսված  սցենարի իրականացումը։  Քանի որ նրանք մեծացնելով կորոնավիրուսի վտանգը, «Կապույտ և սպիտակ» դաշինքի առաջնորդ Բենի Գանցին համոզեցին ընդունել խորհրդարանի նախագահությունը և միավորվել ու կառավարություն կազմել  Նեթանյահուի հետ։ Գանցին որպես Քնեսեթի նախագահ ներկայացնելով, հավանաբար Նեթանյահուն ևս  «Կապույտ և սպիտակ» կոալիցիայում Գանցի դաշնակիցների մասնակությամբ կկազմի նոր կառավարություն։ Եվ այդպիսով Իսրայելի աննախադեպ քաղաքական ճգնաժամը, գոնե ժամանակավորապես, վերջ կգտնի։ 

Վերջում նշենք, որ կորոնավիրուսը  մինչ այժմ չի կարողացել միավորել աշխարհը, սակայն այս մահացու վիրուսի դեմ պայքարը պահանջում է միասնականություն։ Կորոնավիրուսը կարելի է հաղթահարել միմիայն իրարամերժությունը միասնականության վերածելու դեպքում։ Այս վիրուսի հետևանքով սահմանվեց պատմության ամենաաննախադեպ կարանտինային ռեժիմը։ Աշխարհի բնակչության գրեթե կեսը գտնվում է տարբեր տեսակի կարանտինի պայմաններում։ Երկրների համատեղ ջանքերի շնորհիվ,  կորոնավիրուսի պատվաստանյութն ի վերջո կհայտնաբերվի։ Մի խոսքով՝ կորոնավիրուսն ապացուցեց երկրների կապվածության գագաթնակետը, քանի որ այն տարածվել է աշխարհի մոտ 200 երկրում։ Կորոնավիրուսը նաև ապացուցեց համաշխարհային համակարգում երկրների միմյանցից կախվածությունը, ուստի որոշ երկրների կողմից սահմանված պատժամիջոցների շարունակման նման քաղաքականություններն ու վարքագծերն ապացուցում են որոշ իշխանությունների ու իշխանավորների անմարդկային բնույթը։ Եթե իրարամերժությունը չվերածվի միասնականության, կորոնավիրուսը կարող է պարտադրել  մարդկային խոշորագույն աղետը և վերջին տասնամյակների խոշորագույն տնտեսական ցնցումը՝ համաշխարհային համակարգին։