Ապրիլ 09, 2020 22:51 Asia/Tehran

Չինաստանի Վուհան քաղաքից կորոնավիրուսի և COVID-19 հիվանդության տարածումը դեպի այդ երկրի այլ տարածքներ , ապա ՝ աշխարհի այլ երկրներ, մարդկությանը աննախադեպ ճգնաժամի առջև է կանգնեցրել ,որը կարելի է անվանել համաշխարհային աղետ:Աշխարհի ժողովուրդների մեծ մասն այն համոզման է ,որ կորոնավիրուսը երկար ժամանակ կմնա և կդառնա աշխարհի ամենսարսափելի մղձավանջը:

Անցյալում տարածաշրջանային ու նույնիսկ գլոբալ  ճգնաժամերի  ու հակամարտությունների  ընթացքում, տնտեսական հետևանքներն  իրենց ազդեցությունն էին թողնում  աշխարհի ժողովուրդների մի մասի կյանքի վրա, սակայն առնվազն վերջին յոթ տասնամյակների ընթացքում (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) կորոնավիրուսի  նման հետևանքներ չենք տեսել:Անցած մեկ  ամսվա ընթացքում, կորոնավիրուսը և միլիոնավոր մարդկանց կարանտինայի մեջ գտնվելը՝ համաշխարհային տնտեսությունը հասցրել են  փլուզման եզրին:Չնայած կառավարությունների կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին, տնտեսագետները ակնկալում են,որ ժամանակակից պատմության մեջ կարձանագրվի տնտեսական  մեծագույն լճացումը, որը նույնիսկ ավելի վատ կլինի, քան եղել է տնտեսական մեծ  լճացման ժամանակ:

Կորոնավիրուսի համաճարակի քաղաքահասարակական հետևանքներից բացի ,կարևոր խնդիրը հետկորոնավիրուսային շրջանում աշխարհի տնտեսության ապագան է : Շատ փորձագետների  և վերլուծաբանների համոզմամբ , նկատի առնելով կորոնավիրուսի   բացասական հետևանքները աշխարհի հատկապես G20- ի  տնտեսությունների վրա,  նույնիսկ կորոնավիրուսի համաճարակը ավարտվելով , երկրների տնտեսությունները և միջազգային տնտեսական և առևտրային համակարգը ենթարկվելու են էական և հսկայական փոփոխությունների,որի նշաններն արդեն  սկսել են երևան գալ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի արագընթաց տարածումը  զգալիորեն կնվազեցնի աշխարհում ուղղակի ներդրումները և ակնկալվում է, որ համաշխարհային ուղղակի ներդրումները 40 տոկոսով ցածր կլինեն, քան կանխատեսվում էր 2020 թվականի հունվարին։ Նշենք,որ 5 տոկոս աճ էր  կանխատեսվել։ՄԱԿ-ի Առևտրի, ներդրումների և զարգացման համաժողովը (UNCTAD)մի զեկույցում գրել է.«Բացահայտ  է, որ համայն աշխարհում կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու  ջանքերը և աշխատատեղիների փակվելը ,  կործանարար ազդեցություն կունենա բոլոր տնտեսությունների վրա:Ընդհանուր տեսակետը հետևյալն է, որ եթե ոչ բոլորը, բայց խոշոր տնտեսությունների մեծամասնությունը լուրջ անկում է արձանագրելու»: Կորոնավիրուսի հարատևումը և  տարածումը  Եվրոպայում և ԱՄՆ-ում , և այլ երկրներում դրա նվազող ընթացքը  վկայում  են ,որ արևմուտքի  քաղաքական, սոցիալական, տնտեսական, արդյունաբերական և առևտրային կառույցներին հարվածը շատ խիստ է լինելու:ԱՄՆ-ը ,որպես արևմուտքի ղեկավարը, ամենից շատն է տուժելու:  Հատկապես ,որ կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն բացահայտեց Թրամփի կառավարության անարժանությունը այս աղետի տնօրինման հարցում ,այլ նաև բացահայտեց ԱՄՆ-ի տնտեսության խոցելիությունը և այդ երկրի բուժման համակարգի անգործունակությունը : Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի համաճարակով ,ԱՄՆ-ի  տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ ճնշման տակ կլինի , ինչը կհանգեցնի գործազրկության:Թվում է թե՝արևմտյան երկրները մեծ հարստություն  ունենալով հանդերձ , գիտական առաջընթաց և հարաբերական անվտանգություն,սակայն ծնկի են եկել անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի առաջ:

Հաշվի առնելով կորոնավիրուսի աննախադեպ համաճարակը,տնտեսական և միջազգային որոշ վերլուծաբաններ և տնտեսական  փորձագետներ ենթադրություններ են կատարել հետկորոնավիրուսային շրջանում, համաշխարհային տնտեսության  և երկրների տնտեսության  մասին:Նախ, աշխարհում և որոշ տարածաշրջաններում, ականատեսը կլինենք տնտեսական նոր դերակատարների , որոնք հնարավորություն չեն ունեցել հայտնվել կորոնավիրուսից առաջ եղած տնտեսության մեջ:Մյուս կողմից, աշխարհում ձևավորվելու են առևտրատնտեսական դաշինքների և կոալիցիաների նոր ձևեր և, հակառակը ականատեսն ենք լինելու մի շարք նմանօրինակ կազմավորումների  փլուզման:Մեկ այլ խնդիր հետևյալն է ,որ սկզբնական ամիսներին ևնույնիսկ տարիներին աշխարհում ավելանալու է պետական տնտեսության դերակատարների դերը կորոնավիրուսի ճգնաժամի վնասակար հետևանքները կառավարելու կամ վերահսկելու համար:Վերլուծաբանները նաև համոզված են , որ ապագայում համաշխարհային տնտեսությունը կկանգնի կարևոր պարադոքսի, մասնավորապես ազգայնականության և ազգային տնտեսության զարգացման և երկրների տնտեսական միահյուսվածության դիմաց:Մյուս կողմից, կանխատեսվում է, որ ազգային և անդրազգային մակարդակներով տարբեր տնտեսական հատվածներ խիստ կվնասվեն: Համաշխարհային տրանսպորտային արդյունաբերությունը, զբոսաշրջության արդյունաբերությունը և սպառողական արդյունաբերությունները, իրենց գոյատևման հարցով լուրջ մարտահրավերների առջև  են կանգնելու:

Նախատեսվում է, որ տնտեսական լճացումը տարածվելով ,  մոտ ապագայում էներգիայի ոլորտը, ներառյալ նավթը, գազը և հարակից արդյունաբերությունները լուրջ վնասներ կրեն:Հատկանշական է ,որ սկսել է դրսևորվել դրա հետևանքները  նավթի գնի աննախադեպ անկումով, ինչը պայմանավորված է համաշխարհային շուկաներում պահանջարկի կտրուկ նվազմամբ , կորոնավիրուսի համաճարակի  պատճառով ՝աշխարհի զանազան տարածքներում ,ինչպես Չինաստանում,Եվրոպայում և ԱՄՆ-ում, արդյունաբերության և արտադրական տարբեր ոլորտների աշխատանքերը նվազելով կամ փակվելով: Իհարկե, գների այս կտրուկ անկմանը նպաստում է նաև նավթի խոշոր արտահանողներ՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը: Շատ երկրներում ,նավթի պահանջարկի հեռանկարն խիստ անկում է արձանագրել `կորոնավիրուսի տարածման  և կարանտինի  պատճառով:Որոշ առևտրականներ կանխատեսում են, որ նավթի պահանջարկը կնվազի  օրական 10-ից 20 միլիոն բարելով:

Նկատի առնելով բժշկական և դեղագործական զանազան իրերի և արտադրանքի  պահանջարկի կտրուկ աճը,կարելի է կանխատեսել, որ ոչ միայն այս ոլորտի արտադրությունն արագորեն կաճի, այլև դրան կհատկացվի այլ ոլորտներում արտադրական կարողությունների մի մասը:Մյուս կողմից, կորոնավիրուսի ճգնաժամի տարածման  և ընդլայնման հետ մեկտեղ ,խոշոր արդյունաբերությունները կամ անկում կարձանագրեն և կամ նրանց աշխատանքները մեծապես դադարելու են , իսկ փոքր   արդյունաբերություններն աճելու ավելի շատ հնարավորություններ կունենան:Նրանք , ովքեր աշխատում են ժամով կամ ազատ աշխատողներ են , որոշ ժամանակով կկորցնեն իրենց աշխատանքը և  եկամուտը, ինչը կուժեղացնի ճնշումը կառավարությունների վրա ՝ նրանց ապրուստի մի մասը  ապահովելու համար:Մյուս կողմից, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով,կարանտինների ստեղծումը , երթևեկության սահմանափակումը , հանրախանութների ու առևտրի կենտրոնների փակումը պատճառ են դարձել առցանց բիզնեսի աճին : Կարելի է կանխատեսել, որ երթևեկության սահմանափակումների և  աշխարհում ժողովուրդների մեծի մասի տանը մնալու պատճառով , ինտերնետի ու կիբեր տարածքի օգտագործման  գործընթացը արագորեն աճ արձանագրելով շատերի մոտ կդառնա մնայուն կենսակերպ :

Կորոնավիրուսի համաճարակի ամենակարևոր ազդեցությունն այն ծանր հարվածն է,որը ստանալու է   տնտեսության հիմքը , այսինքն` առաջարկն ու պահանջարկը: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում  տնային կարանտինի   սահմանումը,մեծ հարված է աշխատուժի համար,մյուս կողմից, դա շատ բացասական շոկ  է առաջացնում ապրանքների և ծառայությունների պահանջարկի նկատմամբ,որը  նշանակում է,  պահանջարկի կրճատում ,ոչ կարևոր  գնումների հետաձգում  և տարբեր արդյունաբերությունների ոլորտում պահանջարկի փոփոխություն:Առաջարկի շոկը  կհանգեցնի  պահանջարկի շոկին: Բիզնեսի դադարելը հանգեցնում է աշխատուժի կրճատման, ժողովրդի եկամտի ու պահանջարկի նվազման: Մյուս կողմից ապագայի վերաբերյալ անորոշությունը,ընտանիքներին  խրախուսում է  ավելի շատ խնայել  իրենց եկամուտը  և հետաձգել անկարևոր  իրերի գնումը:Այդ խնդիրը պատճառ է դառնալու ընդհանուր պահանջարկի նվազման և իվերջո տնտեսական կատարյալ  լճացման:

Կորոնավիրուսի համաճարակը շարունակվելու հավանականությունը հաշվի առնելով, տնտեսական,քաղաքական ու սոցիալական ծախսերը պակսեցնելու նպատակով կառավարությունների կարևորագույն քայլերից է լինելու հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը ,որպեսզի օնլայն կարգով իրականացվեն տնտեսական, վարչական  , ուսուցման ծառայությունները, ֆինանսական, բանկային ,ապահովագրության ու քաղաքական աշխատանքները։ Շատ կարևոր է օնլայն աշխատանքների անվտանգության ապահովումը: Մի խոսքով ,որոշ կառավարություններ փորձում են ,որ կորոնավիրուսի հետևանքով  սպառնալիքը վերածել հնարավորության՝ արտադրողականությունը զարգացնելու, արդյունաբերական ապակենտրոնացում ստեղծելու,վարչական համակարգը փոքրացնելու ու արագացնելու և էլեկտրոնային կառավարման համակարգի ամրապնդման համար:

Պիտակ