Առողջապահական հանդես (1.Մրսածություն)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ։ Ներկայացնում ենք «Առողջապահական հանդես» նոր հաղորդաշարը, որի ընթացքում կխոսենք տարբեր տեսակի հիվանդությունների ու դրանց կանխարգելման ու բուժման մասին:Հաղորդաշարի առաջին թողարկման թեման մրսածությունն է։ Ընկերակցեք մեզ։
Մրսածությունը կամ հարբուխը վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հվանդություն է, որով յուրաքանչուրն իր կյանքի ընթացքում առնավազն մի քանի անգամ վարակվել է: Բժիշկները մշտապես փորձում են գտնել հարբուխի բուժման ամենաարդյունավետ միջոցը, քանի որ չնայած այն առերևույթ այնքան էլ վտանգավոր չէ, սակայն դրա հետևանքերի պատճառով մարդը կարող է մի քանի օր մնալ տանը:Գրիպի համաճարակը, որը հարբուխի ծայրահեղ դրսևումներից է, հազարավոր մարդկանց կյանքեր է խլել:
Նախ հասկանանք, թե ինչ է հարբուխը:
Մրսածություն, կամ հարբուխ, վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հվանդություն է որը հիմնականում ախտահարում է քթի խոռոչը: Ըմպանը, հարքթային ծոցերը և կոկորդը նույնպես կարող են ախտահարվել: Ախտանիշերը կարող են երևան գալ վարակումից հետո՝ երկու օրվա ընթացքում: Դրանք ներառում են հազ, ցավ ըմպանում և կոկորդում, քթահոսություն, փռշտոց, գլխացավ և տենդ: Այն կարող է տևել մինչև երկու շաբաթ:
Հավանաբար հարբուխի պատճատռների մասին տարբեր կարծիքներ եք լսել: Որպես օրինակ, ոմանք կարծում են, որ երեխաները մրսում են ոտքերից ու եթե քնած ժամանակ նրանց չծածկել, անպայման կմրսեն ու կջերմեն: Մյուս հավանական պատճատը ջրի հետ խաղալը կամ քամու հոսանքի տակ մնալն է: Սակայն դրանք գիտականորեն չեն ապացուցվել: Որոշ հետազոտությունների համաձայն, մրսածության հիմնական վիրուսները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով (աէրոզոլների միջոցով), վարակված քթային արտադրության հետ ուղղակի կոնտակտի միջոցով: Փռշտալով ու հազալով, հիվանդը վարակն օդում է տարածում իսկ այդ տարածքում գտնվող, նրա հետ միասին նույն ապարնքներից օգտվող կամ ֆիզիկական անմիջական կապի մեջ գտնվող մարդիկ վարակվում են:
Այստեղ կարևոր է նաև մարդու իմունային համակարգը: Այսինքն հնարավոր է, որ վարակը մտնի երկու տարբեր մարդկանց օրգանիզմ, սակայն հիվանդանա նրանցից միայն մեկը: Պետք է ասել, որ մրսածությունն այն հիվանդությունն է, որով ամենաշատն են վարակվում: Վարակված լինելու ժամանակ, մարդն ունի գլխացավ, ջերմություն, հազ, կոկորդի ցավ, և քթարտադրություն։ Դա կարող է տևել 7-10 օր կամ անգամ երեք շաբաթ: Մրսածությունը ազդում է նաև կորորդի, սինուսների ու աչքերի վրա: Վարակը շփվում է հիմնականում մարդու իմունային համակարգի հետ:
Պետք է ասել, որ ամեն անգամ այս հիվանդությամբ վարակվելիս, մարդու օրգանիզմն արտադրում է հակարմարմին, որպեսզի հետագայում վարակը չկրկնվի: Սակայն քանի որ Ավելի քան 200 վիրուսային շտամեր հանդիսանում են մրսածության պատճառ, յուրաքանչյուր անգամ վարակվելիս, առաջանում են նոր հակամարմիններ: Այսպիսով, կարելի է ասել, որ յուրաքնաչյուր անձ, իր կյանքի ընթացքում առնվազն 50 անգամ ունենում է հարբուխ: Մեծահասակների շրջանում վարակվածությունը կարող է լինել տարեկան 2-5 իսկ երեխաների դեպքում՝ 6-10 անգամ:
Հարբուխի պատվաստանյութի ստեղծման հարցը նույնպես բարդ է, քանի որ գոյություն ունեն մսրածության ավելի քան 200 վիրուսային շտամեր: Բժշիկները պարզապես նշանակում են համապատասխան բուժում՝ ջերմությունն իջեցնելու և քթի արտադրությունը դադարեցնելու նպատակով: Երբեմն հիվանդը կարող է տառապել բրոնխիտով, կամ ունենալ ականջի թարախակալում: Այդ դեպքում կիրառվում են հակաբիոտիկներ, որոնք ակայն որևէ ազդեցություն չեն ունենում մրսածության վիրուսի վրա: Ոմանց կարծիքով, C վիտամինը կամ, կոճապղպեղի, լիմոնի ու մեղրի խառնուրդը կարող է օգնել մրսածության բուժմանը: Սակայն մինչ օրս դրանց արդյունավետությունը չի փաստվել:
Մրսածությունը կարող է տևել մինչև երկու շաբաթ, սակայն միշտ չէ, որ անհրաժեշտություն կա դիմելու բժշկի: Սակայն եթե ջերմությունը չի իջնում, առաջանում է խորխ և շնչառական խնդիրներ, նշանակում է, որ օրգանիզմում կան մանրէներ, որոնց դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բժշկի միջամտություն: Սա վերաբերում է հատկապես տարեցներին, կամ ասթմայով տառապողներին: Իհարկե այս դեպքում հակաբիոտիկները որոշակիորեն մեղմում են հիվանդության ընթացքը: Պետք է ասել, որ մրսածության այս տեսակի չբուժվելու դեպքում, հիվանդի համար կարող են առաջանալ նոր խնդիրներ, այդ թվում՝ սիրտանոթային համակարագի հետ կապված:

Իսկ ինչ վերաբերում է գրիպին:
Գրիպը սուր շնչական վարակ է, որը հարուցվում է օրթոմիքսովիրուսներով և հաճախ բերում է էպիդեմիկ և պանդեմիկ տարածման: Գրիպին բնորոշ է փոխանցման օդա-կաթիլային մեխանիզմը, կարճ ինկուբացիոն շրջանը, սուր սկիզբը, արտահայտված ինտոքսիկացիան, շնչուղիների, մասնավորապես շնչափողի ախտահարումը:
Ինկուբացիոն շրջանը մի քանի ժամից 1-2 օր է: Հիվանդությունը սկսվում է սուր, դողով, սարսուռով, ջերմաստիճանի բարձրացմամբ, ուժեղ գլխացավով, մկանահոդացավերով, ախորժակի բացակայությամբ: Գրիպի կլինիկան դրսևորվում է 2 հիմնական համախտանիշով՝ ինտոքսիկացիոն և վերին շնչուղիների, հատկապես շնչափողի ախտահարման: Չբարդացած գրիպի դեպքում տենդը տևում է մինչև 7 օր: Տենդային կորագիծը չունի որևէ օրինաչափություն: Հենց հիվանդության առաջին ժամերից տենդը ուղեկցվում է ընդհանուր ինտոքսիկացիոն ախտանիշներով՝ ընդհանուր թուլություն, դեմքի և կոնյուկտիվայի գերարյունալեցում, ցավ ակնագնդերում, մկանահոդացավեր, գերքրտնարտադրություն, լուսավախություն, արցունքահոսություն: Շնչուղիների ախտահարումը դրսևորվում է կոկորդում և հետկրծոսկրային շրջանում քերոցի զգացումով, չոր հազով, քթահոսությամբ, ձայնի խռպոտությամբ:

Գրիպի դեպքում վիրուսներն ավելի սահմանափակ են, այդ պատճառով գրիպի պատվաստանյութի ստեղծումն ավելի հեշտ է:
Գրիպը և հարբուխը թուլացնում են մարդու օրագինզմը: Եվ եթե հիվանդն ունի ուղեկցող հիվանդություն, այն կարող է սրվել: Խոցելի խմբում գտնվում են իմունային համակարգի խնդիրներ, ասթմա, սիրտանոթային հիվանդություններ, դիաբետ, նյարդային համակարգի խնդիրներ ունեցող և երկար ժամանակ ասպիրին օգտագործած անձինք:
Ամեն դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս ամռան վերջին մինչև աշնան սկիզբ կատարել գրիպի դեմ պատվաստում: Դա 2-3 շաբաթում բարձրացնում է մարդու իմունային համակարգի դիմադրողականությունը: Իհարկե նրանց համար, ովքեր գրիպով վարակվում են տարվա մեջ մեկ կամ երկու անգամ, պատվաստվելը պարտադիր չէ: Ալերգիա, բարձր ջերմություն և նյարդային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց , նաև 6 ամսակնից ցածր տարիք ունեցող երեխաներին պատվաստելը հակացուցված է: Հղիներին պատվաստելը հակացուցված չէ, սակայն ավելի լավ է այն իրականացնել հղիության երրորդ եռամսյակում: Պատվաստման հետևանքով կարող է բարձրանալ օրգանիզմի ջերմաստիճանը, առաջանալ մաշկային և շնչառական խնդիրներ, սրտի թպրտոց: Այս նախանշանների առկայության դեպքում, պետք է դիմել բժշկի: