Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից (21)
(last modified Tue, 12 May 2020 09:40:54 GMT )
Մայիս 12, 2020 14:10 Asia/Tehran

Արդյունաբերական հեղափոխությունը և դրա հետևանքով հաղորդակցության բնագավառում իրականացված հեղափոխությունը ,որը հիմքը դրեց հաղորդակցության ու տեղեկատվության դարաշրջանի,փոփոխման ենթարկեց կյանքի շատ բնագավառներ և նման փոփոխություն(տեխնոլոգիան) պատճառ է դարձել ,որ այսօր արևմտյան հասարակության ժամանակակից կենսակերպը դառնա բազմազան և նարցիսիստական:

Մինչև երկու դար առաջ արևմուտքի ժողովրդի առօրյա  խոսակցություններում գոյություն չուներ  կենսակերպ եզրը: Սակայն  այսօր, այս բառը  հիշյալ հասարակությունների գրականության մեջ ընդհանրացած  բառերից  է և գտնվում է սոցիոլոգիայի և  այլ հումանիտար գիտությունների մտավորականների ուշադրության կիզակետում: Այս խնդրի  կարևորությունը հետևյալն  է, որ կենսակերպը հայեցակարգ է, որը որոշվում  է մարդկանց կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններով: Այն շատ ընդգրկուն  է և ներառում է  սննդակարգից մինչև անհատական և սոցիալական հարաբերություններ ու  վարքագիծ:

Տեխնոլոգիան նաև նոր բնագավառ  է, որը վերջին տասնամյակների ընթացքում զարմանալի աճ է արձանագրել: Արդյունաբերականացումը, զարգացումը և առաջընթացը իմաստներ են ,որոնք մեկնաբանում են  տեխնոլոգիաների առաջընթացը: Տեխնոլոգիայի ուշագրավ զարգացմամբ , փոխվել է նաև դրա հետ ապրող մարդկանց կյանքի իմաստը:Քանի որ տեխնոլոգիան, հատկապես թվայնացված(դիջիտալ)  մեդիայի և կապի արդիական միջոցների բնագավառում  , ազդում է մարդու մարմնի և հոգու առողջության վրա և կենսակերպին ազդող կարևորագույն գործոններից է:Տեխնոլոգիան, որպես գործիք, մի կողմից կարող է ծառայել մարդկանց,իսկ  մյուս կողմից իրեն  պարտադրել նրանց:Շատ երկար  ժամանակ տեխնոլոգիայի արագ զարգացումը ,այնպես էր արբեցրել մարդկանց, որ ոչ ոք չէր համարձակվում խոսել դրա թերությունների մասին:Սակայն ժամանակի ընթացքում, արևմուտքում տեխնոլոգիան բազմաթիվ քննադատների է ի մի բերել: Հիշյալներից է ՝ ամերիկացի գրող  և լրատվամիջոցների քննադատ՝ Նիլ Փոստմանը:Նա համոզված է.«Տեխնոլոգիայով հմայվելուց և այն կատարյալ ընծա և բարիք համարելուց առաջ ,պիտի ուշադրություն դարձնել նաև տեխնոլոգիայի և դրա արտադրանքների  վնասներին»:

Կիբեր տարածքը նոր տերմին է և ժամանակակից դարաշրջանի ծնունդը: Նոր իմաստ, որը սերտորեն կապված է ժամանակակից   դարաշրջանի կենցաղի և մտածելակերպի հետ, և հիմնված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վրա:Մի անորոշ  և հետաքրքրաշարժ աշխարհ, որը մեկնաբանվում է ,որպես «երկրորդ կյանք»:Այսօր շատերի համար կիբեր տարածքը առօրյա կյանքի մի մասն է:Երբ մենք ընթերցում  ենք մեր էլեկտրոնային նամակը կամ մասնակցում ենք միաժամանակ ազատ  քննարկմանը, մենք հայտնվում ենք կիբերտարածքում:Այս տարածքում մենք կարողանում ենք մտքերի փոխանակում կատարելով ,մեզ համար վիրտուալ անհատականություն ստեղծել,նոր խմբերի հետ ծանոթանալու  հնարավորություն գտնել  և կապ հաստատել  աշխարհի զանազան տարածքների մարդկանց հետ:

Կիբեր տարածությունում ապրելը կարող է դրական ազդեցություններ ունենալ  օգտագործողների համար, ինչպիսիք են ՝տեղեկություններին հեշտ հասանելիությունը , ծախսի արդյունավետությունը, նորարարությունը, առաջադեմ բանկային համակարգը և ուսուցման ավելի լավ մեթոդները:Բայց այս տարածությունում ներքաշվելը կարող է նաև վնասակար համարվել:Թմրանյութերի , զենքի ու պայթուցիկ նյութերի, մարդու օրգանների առք ու վաճառքի բանդաները  , Dark Web- ի միջոցով գաղտնի և անհայտ ճանապարհներով շարունակում են իրենց ավերիչ և կոռումպացված գործողությունները:Տեխնոլոգիան ,օգտագործողներին  հնարավորություն է տալիս թաքցնել իրենց ինքնությունը:Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոմանք սիրում են դրսևորել  հասարակական նորմերին հակասող վարքեր,ինչպիսիք են ՝բռնությունը, սպառնալիքները և վիրավորական վարքագիծը:Նրանք իրենց անմարդկային նպատակներին հասնելու համար կեղծ ինքնության օգտագործմամբ , ինտերնետի և սոցիալական ցանցերի միջոցով տարածում են իրենց գաղափարները: Նման մարդկանց բացահայտ օրինակներից են ՝պեդոֆիլները կամ  մանկապիղծները:

Ըստ Independent-ի, Անգլիայի ոստիկանությունը վերջերս հայտարարեց այնպիսի հանցագործությունների աճի մասին, որոնցում , չարաշահվում են սոցիալական ցանցերը, սաֆթվերները և առցանց խաղերը,  երիտասարդ զոհերի հետ հաղորդակցվելու և նրանց դեմ դավ նյութելու համար: 2015-2016 թվականների ընթացքում ներկայացված տվյալների  համաձայն ՝ կիբեր տարածքի  միջոցով սեռական բռնության են  ենթարկվել ավելի քան 4000 երեխաներ, որը կրկնապատկվելով  2018-2019 թվականներին ՝ հասել է ավելի քան 8000 դեպքի:Այսինքն , միջին հաշվով ամեն օր սեռական բռնության է ենթարկվում 22 երեխա:Ըստ NSPCC հիմնարկի գործադիր տնօրեն Պիտեր Վանելիսի. «Այս հանցագործություններից յուրաքանչյուրի թիկունքում թաքնված  է մի երեխա, որը խիստ  տառապում է այս դեպքից, և մենք գիտենք, որ այդ թվերը մեծ ողբերգության փոքր մասն են»:

Վիրտուալ ցանցերից և թվայնացված  լրատվամիջոցներից օգտվողների, հատկապես երիտասարդների և պատանիների խիստ ազդեցություն կրելը ,երբեմն դառնում է մտահոգիչ: Անցյալ տարվա (2019)-ի ցնցող լուրերից էր՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքում երկու մզկիթների վրա ռասիստական հարձակման մասին լուրը: Ռասիստներն այն պայմաններում սպանեցին 49 աղոթարարների  և վիրավորեցին տասնյակ մարդկանց ,երբ հիմնական հարձակվողներից մեկն իր սոցիալական ցացներում , Twitter- ում և Facebook- ում,ուղիղ միացման միջոցով ցույց էր տալիս տեղի ունեցող դեպքը,մզկիթ մտնելուց և աղոթարարների վրա կրակելուց մինչև մզկիթից հեռանալը: Այս ահաբեկչական ոճրագործության տեսարանների սրտաճմլիկ լինելու պատճառով, քաղաքացիական ակտիվիստները ժողովրդին կոչ արեցին, իրենց սոցցանցերով չտարածել այդ ֆիլմը: Որոշ փորձագետներ համոզված են ,որ հարձակվողները համակարգչային խաղերից և սոցցանցերից ազդված ,նման քայլի են դիմել:

 համակարգչային խաղերի ձևով ահաբեկչական հարձակում Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքում

Համակարգչային խաղերն այն ներգործոն  միջոցներն են, որոնք ազդեցիկ և գրավիչ լինելու պատճառով , թիրախավորել են երեխաներին, պատանիներին  և նույնիսկ մեծահասակներին :Որոշ մտավորականներ, այդ թվում ՝Լյոտարդը և Բոդրիարդը կարծում են,որ քաղաքականություն մշակողները  մեդիայի միջոցով նմանակումներ կատարելով  և մոդելներ պատրաստելով ,դրանք փոխարինում են իրականություններով  ,  ստեղծում են  նշաններ և պայմանական դարձնում  մարդու կարիքները, ընկալումները և վարվելակերպը  և ստեղծելով իրականությունից վեր իրողություններ ձևավորում  են ժողովրդի մտածելակերպը: Այսպիսով , իրականությունն այլևս արտաքին աշխարհի հետ մեր շփման արդյունքը չի համարվում : Ժամանակակից  ԶԼՄ-ների աշխարհում ,փլուզվում է տեղեկատվության, զվարճանքի, պատկերի և քաղաքականության սահմանը, և այս փլուզման հետևանքով ,լուրերը, վավերագրական ֆիլմերը և համակարգչային խաղերն ստանում են  քաղաքական, քարոզչական, զվարճանքի և ուսուցման երանգ  , որոնք ձևավորում են մարդու ընկալումը իր շրջակա աշխարհի նկատմամբ: Երբեմն իսկական անհաջողությունները վերածվում են հաջողության, ինչպեսKuma War խաղի փուլերից մեկում  ,որը հակառակ իրականության ՝ հաջողած  է ներկայացնում 1980 թվականին ամերիկյան ուժերի հարձակումը Իրանի վրա ՝ազատելու համար Թեհրանում իր դեսպանատանը գտնվող լրտեսներին ,կամ թե՝  իրենց պատրաստած  բոլոր ծրագրերում  նրանք փորձում են իսլամական երկրների միջավայրը ներկայացնել մի շարք խորհրդանիշներով,ինչպիսիք են՝ անապատը, ուղտը, բռնությունը, չարագործ սուլթանները,շինությունների ավերածություն և այլն: Իրենց քաղաքացիների համար իսլամական  երկիրը այնպես են ներկայացնում ,որ երբ քաղաքացիները ,որպես զբոսաշրջիկներ մտնում են իսլամական որևէ երկիր ,ինչպես Իրան , զարմանում են արդիական շենքերի առկայության կամ էլ ուղտ չլինելու համար: 

Կենսակերպի  վրա արդիական  տեխնոլոգիաների բացասական հետևանքներից մեկը՝ մարդկայն շփումների նվազումն է: Բազմիցս ենք հանդիպել  տեսարանի,երբ մարդիկ հավաքվել են սեղանի շուրջ , վայելելով ուտելիքը և միասին լինելը:Միմյանց հետ կատակում են և ծիծաղում:Այդ միջոցին ,երբ  մի պահ լռություն է տիրում ինչ-որ մեկը վերցնում է իր բջջայինը՝ տեսնելու, թե ինչ է կատարվում:Գրեթե ոչ ոք մեծ ուշադրություն չի դարձնում այս տեսարանին և ոչինչ չի ասում:Ասենք թե մենք ինչ-որ կերպ ընդունում ենք դա: Բջջայինը ստուգելը վարակիչ է:Երբ մեկը ստուգում է իր բջջայինը ,  մյուսները կարծում են, որ ստիպված են այն կրկնել:Այսպիսով սկսվում է շղթայական ռեակցիա:Որքան շատանում  են բջջային  ստուգողների թիվը , այնքան լռակյաց են դառնում մարդիկ ,և կարծես   միայն դուք  եք նստել առանց բջջայինի ,առանց հաղորդագրություններ կարդալու և ստուգելու  ու դիտում եք ուրիշներին:

Այդ խնդիրը  հեշտությամբ կարող է հանգեցնել հարաբերության խզման,մեկուսացման և միայնության զգացողության: Հոգեբանները այն անվանել են արդիական միայնություն:Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրական կյանքում հաղորդակցության  բացակայությունը շատերի մոտ  հոգեկան հիվանդություն է առաջացնում ,ներառյալ դեպրեսիան:Պիտերսբուրգի համալսարանի Լրատվական, տեխնոլոգիական և առողջապահական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված ազգային հարցման համաձայն երիտասարդ.մեծահասակները ,որոնք՝ յոթից 11 սոցիալական ցանցեր են օգտագործում ,ի համեմատություն նրանց ,ովքեր երկու սոցիալական ցանցեր են օգտագործում, եռապատիկ  ընկճվածության ու դեպրեսիայի վտանգի առջև են կանգնած: Հետազոտական կենտրոնի տնօրեն Բրայան Ա. Պրիմակը համոզված  է. «Այս կապը այնքան  ուժեղ է, որ բժիշկները կարող են դեպրեսիայի ենթարկված և շփոթված հիվանդներին հարցնել սոցիալական լրատվամիջոցների բազմակի օգտագործման մասին և նրանց  խորհուրդ տալ, որ այդ օգտագործումը կարող է կապված լինել դրանց ախտանիշների հետ»:

Վերջում պետք է ասել, որ տեխնոլոգիայի զարգացման կարևորագույն հետևանքներից մեկը մարդկանց կենսակերպի փոփոխությունն է, ինչը փոխում է նրանց ճաշակն ու գեղագիտական զգացումը:Կենսակերպը փոխվելով ,փոխվում է նաև   շրջակա միջավայրը:Մշակութային վարք ու բարքի  փոխվելը իրականություն է, որը ակնհայտ  է այն հասարակություններում, որոնք ազդեցություն են կրում   ժամանակակից մշակույթից: Արդյունաբերական հեղափոխությունը և դրա հետևանքով հաղորդակցության բնագավառում իրականացված հեղափոխությունը ,որը հիմքը դրեց հաղորդակցության ու տեղեկատվության դարաշրջանի,փոփոխման ենթարկեց կյանքի շատ բնագավառներ և նման փոփոխություն(տեխնոլոգիան) պատճառ է դարձել  ,որ այսօր արևմտյան հասարակության  ժամանակակից կենսակերպը  դառնա բազմազան ,հաճոյական և նարցիսիստական: