Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (23)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121343-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից_(23)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի արաբերենի և իսլամական ուսումնասիրությունների պրոֆեսոր Ուիլյամ Մոնթգոմերի Ուոթի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 04, 2020 16:05 Asia/Tehran

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի արաբերենի և իսլամական ուսումնասիրությունների պրոֆեսոր Ուիլյամ Մոնթգոմերի Ուոթի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։

Արևելագետ Ուիլյամ Մոնթգոմերի Ուոթի կյանքի վերջին շրջանի գործերը վկայում են ավելի քիչ նախապաշարումների և ուսումնասիրած առարկաների նկատմամբ ավելի մեծ սրտակցության զգացումի առկայության մասին: Ուոթի տեսակետներն ազդվել  են նրա նյութապաշտական ​​հայացքից և նախկին արևելագետների տեսակետներից:  Բայց  արևելագիտության ոլորտում Ուոթի գրած տասնյակ հոդվածների  և ավելի քան 30 գրքերի շարքում, որքան մոտենում ենք նրա կյանքի վերջին շրջանի գործերին, կրոնական հարցերում կարելի է տեսնել,  որ նա  մտավոր ուղեգծում պահպանում է գիտական ​​մեթոդները և հարգում է  արդարությունը: Նրա գրքերից մի քանիսը պարսկերեն թարգմանելը և դրանցից մի քանի հատորի  վերահրատարակությունը, ցույց են տալիս Ուոթի և նրա գործերի նկատմամբ Իրանում  դրական մոտեցման մասին: Այնուամենայնիվ, այս շրջանում նրա փոքր և մեծ սայթաքումերը չեն վրիպել մուսուլման գիտնականների ուշադրությունից:

Ուիլյամ Մոնթգոմերի Ուոթը Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի արաբերենի և իսլամական ուսումնասիրությունների պրոֆեսոր էր: Նա համարվում է Արևմուտքում իսլամի ամենաառաջատար մեկնաբանը և հսկայական ազդեցություն  է թողել իսլամական ուսումնասիրությունների ոլորտում:

Ուոթի ուսումնասիրության թեմաներից մեկը իսլամի մարգարեի կյանքի ուսումնասիրությունն է: Իսլամի բարձրակարգ ուսմունքների մասին իմանալուց հետո նա ուսումնասիրեց իսլամի մեծ մարգարեի կյանքը: Քանի որ, որոշ արևելագետներ մարգարեին ներկայացրել են հուզական և ըմբոստ հույզերի ազդեցության տակ և կարծում են, որ հենց այդ հույզերն են նրան ստիպել հավատալ անտեսանելի աշխարհին, Մոնտգոմերի Ուոթը քննադատելով այս տեսակետը ՝ ասել է. «Այս համատեքստում թերագնահատվել է Մարգարեի ֆիզիկական և հոգևոր առողջության պատմությունները և ապացույցները:

Անհավատալի է, որ հուզիչ կամ հիստերիկ անձնավորությունը կամ հուզմունքի հարձակումների ենթակա մի մարդ կարող էր կազմակերպել ռազմական արշավ կամ քաղաք-պետություն ղեկավարել: Ընդդիմախոսները նրան համարում էին խելագար, բայց նրանք նկատի ունեին, որ նրա պահվածքը խելագար է կամ նրա խոսքը քահանաների նման է: Պետք է խուսափել միջնադարյան ընկալումներից և Մուհամմեդին պետք է ճանաչել, որպես մի անձնավորություն, ով Աստծուց ուղերձներ է ստացել անկեղծությամբ և ճշմարիտ հավատքով»:

Նա ավելացնում է. «Մարգարեի մեծ նշանն այն է, որ նրա մտքերը հետաքրքրում են այն մարդկանց, ովքեր լսում են նրան: Այս մտքերը որտեղից են գալիս: Հավատացյալներն ասում են Աստծո կողմից, իսկ ոմանք էլ ասում են ճշմարտությունը հիմնականում Աստծուց է: Այս մտքերը արդյունք են այն մարդկանց կյանքի, ովքեր իրենց ժամանակից առաջ են անցել: Մուհամմեդի բնավորությունն այնպիսին էր, որ նա վաստակում էր մարդկանց հարգանքն ու վստահությունը ՝ հիմնված լինելով իր կրոնական պայքարի և արժանի հատկությունների,ներառյալ քաջության,որոշումներ կայացնելու ուժի և նրա մեծահոգության վրա:

Նրա բարքերն ու պահվածքն այնքան լավն էին, որ նա ձեռք բերեց մարդկանց սերն ու հարգանքը և որի համար նրանք պատրաստ էին լինում անձնազոհության:

Չնայած սոցիալական դժգոհությունները հանգեցրին իրանական և հռոմեական կայսրությունների անկումին և իսլամի զարգացմանը, բայց իրականությունն այն է, որ այս կրոնի տարածումը հնարավոր չէր լինի առանց իսլամի մարգարեի հատկությունների և առաքինությունների:

Հայտնությունը իսլամական կրոնի քննարկումներումների ամենակարևոր թեմաներից մեկն է: Դա հոգևոր և անհայտ կապ է մարգարեի և վերացական աշխարհի միջև, որի արդյունքում աստվածային պատգամը փոխանցվում է մարգարեին: Այս կապակցությամբ, երբեմն կա միջնորդ, իսկ երբեմն էլ ՝ առանց միջնորդի, պատգամ  է փոխանցվում: Հայտնության ամենաբարձր աստիճանը մարգարեներին է պատկանում, որի նպատակը  մարգարեի սրտում իմաստներ սերմանելն ու նրա հետ խոսելն է: Իսլամական մշակույթում հայտնությունը հիմնված է աստվածային առաջնորդության՝ մարդու կարիքների վրա, որը մի կողմից մարդուն տանում է դեպի այն նպատակը, որը գերազանցում է զգացականությանը և նյութապաշտությանը, իսկ մյուս կողմից սոցիալական կյանքում երաշխավորում է մարդու օրինական կարիքը: Մարգարեներն ընտրյալներ են, ովքեր իրավասու են ստանալու այսպիսի գիտելիքներ անտեսանելի աշխարհից: Այդ իրավասությունը միայն Աստված   գիտի և վերջ: 

Նոր ժամանակաշրջանում հայտնության թեման քննարկվել է մտածողների կողմից և ներկայացվել են նոր վերլուծություններ: Ուոթը հայտնության մասին ասում է«Որոշ մարդկանց մոտ կա մի ուժ, որը կոչվում է ստեղծագործական երևակայություն, որի օրինակներն են նկարիչները, բանաստեղծները և գրողները: Այս մարդիկ ընկալում են այն, ինչ զգում են ուրիշները, բայց չեն կարող արտահայտել և դրանք շոշափելի են դարձնում: Մարգարեները և համայնքի կրոնական առաջնորդները ստեղծագործ երևակայություն ունեն: Նրանք զբաղվում են մարդու կյանքի իրական խնդիրներով, բայց երևակայությունն օգտագործում են բառերի տեսքով, որը մարդկային հասկացողությունից և բանականությունից դուրս է: Մարգարեները արտահայտում են մտքեր և գաղափարներ, որոնք սերտորեն առնչվում են մարդկային ամենախորը և առանցքային գործին և առնչվում են նրանց կարիքներին և ապագա սերունդներին»:

Ուոթի կարծիքով, մարգարեն սկզբում հավատում էր իր առաքելությանը բայց որոշ հարցերի պատճառով նրա մոտ կասկածներ առաջացան, ինչը, իհարկե, նրան երբեք չի կանգնեցրել իր առաքելությունից: Մուհամմեդի կյանքը հասկանալու համար, հայտնության առաջին փորձառությունները երբեք չպետք է մոռացվի: Մարգարեն կանգնած էր տարբեր խնդիրների առաջ, որոնք նրան ընկճում էին, բայց նա երբեք չկորցրեց այն միտքը  և գաղափարը, որ Աստված իրեն հատուկ առաքելություն է տվել, որը պետք է կատարի իր ժամանակին և ապագա սերունդների համար: Այս հավատը նրան պաշտպանում էր ընդիմախոսներից ու զրպարտություններից: Երբ հասավ  հաջողության և հաղթանակի օրերը, նրա մտքերը չփոխվեցին, այլև նրա մեջ հավատն ավելի ուժեղացավ: Նա հավատում էր ,որ Աստված նրան պաշտպանում է պատմական բոլոր իրադարձություններում հաջողության հասնելու համար:

Մոնտգոմերին1937 թ. մուսուլման դարձավ: Նրա տան վարձակալը Պակիստանից մի մուսուլման ուսանող էր, ով հենց նրա միջոցով նա ծանոթացավ իսլամ կրոնին: Մոնտգոմերի Ուոթի կարծիքով, իսլամը միաստվածային կրոն է, որը հիմնված է մարգարեին ուղղված աստվածային հայտնության վրա: Ղուրանն ընդունում է, որ այլ կրոնները (հուդայականությունը և քրիստոնեությունը) նույնպես հիմնված են  մեկ մարգարեի և Աստվածային հայտնության վրա: Նա կարծում է, որ դեպի իսլամ վերադարձը վերջին երկու տասնամյակների կարևոր  առանձնահատկություններից է, իսկ իսլամական վերածննդի մյուս հատկությունը Արևմուտքի կողմից ընդունված սովորությունների մերժումն է:

Ո՛չ վաշխառությունը, ո՛չ ալկոհոլը և ո՛չ կանանց համար արևմտյան հագուստը, չպետք է համարվի հակաարևմտյան կամ հակաքրիստոնեական, այլև այն պետք է համարել իսլամական հավատալիքներին և մուսուլմանների ժամանակակից կյանքին հետևելը:

Մոնտգոմերի Ուոթը  1953 թվականին գրել է «Մուհամմեդը Մեքքայում» և 1956 թվականին «Մուհամմեդը Մեդինայում» գիրքերը: Այնուհետև երկու գրքերը ամփոփել է «Մուհամմեդը, մարգարե և քաղաքական գործիչ» գրքում: Այս գործերում նա սուրբ Ղուրանը համարում է երկնային գիրք և Աստծո մարգարեի մեծ հրաշքը: Նա գրում է.«Մուհամմեդի մասին իմ բոլոր գրություններում ես միշտ ընդգծել եմ, որ Մուհամմեդը, ով ասում էր, որ Ղուրանն ինքը չի գրել , այլ երկնքից է իջել երկիք, ազնիվ էր: «1953 թվականից ի վեր, երբ գրեցի Մուհամմեդը Մեքքայում գիրքը, ես միշտ հավատացել եմ, որ Ղուրանը Աստծո խոսքն է»: