Իրանի առանցքային դերը Պարսից Ծոցի անվտանգության մեջ(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i121420-Իրանի_առանցքային_դերը_Պարսից_Ծոցի_անվտանգության_մեջ(1)
Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք 10 մասից բաղկացած «Իրանի առանցքային դերը Պարսից Ծոցի անվտանգության մեջ » նոր հաղորդաշարի առաջին թողարկումը:Այս հաղորդաշարի ընթացքում կլուսաբանենք Իրանի դերն ու դիրքը Հորմուզի նեղուցի անվտանգության մեջ՝շեշտը դնելով Իրանի պաշտպանական դոկտրինայի և լրատվամիջոցների մոտեցումների վրա: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2020 06:53 Asia/Tehran
  • Իրանի առանցքային դերը Պարսից Ծոցի անվտանգության մեջ(1)

Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք 10 մասից բաղկացած «Իրանի առանցքային դերը Պարսից Ծոցի անվտանգության մեջ » նոր հաղորդաշարի առաջին թողարկումը:Այս հաղորդաշարի ընթացքում կլուսաբանենք Իրանի դերն ու դիրքը Հորմուզի նեղուցի անվտանգության մեջ՝շեշտը դնելով Իրանի պաշտպանական դոկտրինայի և լրատվամիջոցների մոտեցումների վրա: Ընկերակցեք մեզ:

Հորմուզի նեղուցն աշխարհի կարևորագույն ռազմավարական ջրուղիներից մեկն է, որն ունի քաղաքական, անվտանգության, տնտեսական, մշակութային և սոցիալական նշանակություն: Այդ իսկ պատճառով, տարածաշրջանային և անդրտարածաշրջանային երկրներն ելնելով իրենց շահերից ու առաջնահերթություններից իրենց հայացքն ուղղել են  դեպի Հորմուզի նեղուց և փորձում են իրենց նպատակների շրջանակում ձևավորել իրենց քաղաքականությունն ու ուժը: Իրանը կարևորագույն երկրներից մեկն է, որը տիրապետում  է Հորմուզի նեղուցին և այս առումով նշանակալի դեր է խաղում այս տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:


Հորմուզի նեղուցը աշխարհի կարևորագույն ռազմավարական ջրուղիներից մեկն է

Պարսից ծոցի տարածաշրջանը աշխարհի ամենակարևոր աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական շրջաններից մեկն է: Հորմուզի նեղուցը տարածաշրջանի ամենակարևոր ենթահամակարգն է, որը որպես ռազմավարական ճանապարհ ՝ գտնվում է  Պարսից Ծոցի և Հնդկական օվկիանոսի միջև:Այն աշխարհի ամենակարևոր ջրուղիներից է, ինչպիսիք են Եգիպտոսի Սուեզի ջրանցքը, Մալայզիայի Մալաքա նեղուցը և Եմենի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը: Հորմուզի նեղուցը կարևոր է տարբեր պատճառներով: Քաղաքականորեն, Հորմուզի նեղուցը առանձնացնում է իրանական սարահարթը Արաբական թերակղզուց և Պարսից ծոցի ջրերը կապում Օման ծովի և Հնդկական օվկիանոսի հետ: Նեղուցը կարևոր է նաև մեծ տերությունների քաղաքականության մեջ ունեցած դերի առումով: Անվտանգության առումով նեղուցը մեծ նշանակություն ունի միջտարածաշրջանային երկրներում մեծ թվով ռազմաբազաների ու զորքերի առկայության պատճառով։

Այս նեղուցի կարևորության պատճառներից մեկն այն է, որ մենք նախ պետք է ուշադրություն դարձնենք այս տարածաշրջանի ռազմավարական նշանակությանը և դրանում միջտարածաշրջանային տերությունների ներկայությանը:  Չնայած, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի միջև, բայց դրա ռազմավարական կարևորության բերումով այն համարվում է ամենակարևոր նեղուցը համաշխարհային տերությունների համար: Միացյալ Նահանգները տարածաշրջանի ամենակարևոր երկիրն է, որն ունի ուժեղ ռազմական ներկայություն: ԱՄՆ-ն իր լարվածություն հարուցող քաղաքականության շրջանակում ունի յոթ ցամաքային, օդային և ռազմածովային բազա Օմանում, Քուվեյթում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում, որոնք բոլորը գտնվում են Հորմուզի նեղուցի շուրջը։ Այնտեղ տեղակայված են մոտ 40,000 զորայիներ: Բացի այդ, վերոնշյալ երկրների միջև կնքվել են մի շարք զենքի գործարքներ, և տարածաշրջանի արաբական երկրները Միացյալ Նահանգների զենքի կարևորագույն գնորդներից են: ԱՄՆ-ից բացի, արտասահմանյան այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և  Բրիտանիան, ռազմական ներկայություն ունենալով տարածաշրջանում նաև ունեն ռազմավարական անվտանգության և տնտեսական շահեր, ու հատկապես զգայուն են Հորմուզի նեղուցով էներգիան  համաշխարհային շուկաներ փոխանցվելու հարցում:

Պարսից ծոցը աշխարհում ամենակարևոր աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական շրջաններից մեկն է

Իրանի յուրահատուկ դիրքը Հորմուզի նեղուցում այնպիսին է, որ առանց Իրանի ներկայության, այդ նեղուցը անվտանգ չի լինի: Իր պաշտպանական ռազմավարությունից ելնելով ՝ Իրանն ունի պաշտպանողական մոտեցում տարածաշրջանի անվտանգության նկատմամբ։ Հիմնվելով տարածաշրջանային իրողությունների վրա, Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգության համար որդեգրել է մի շարք զսպող ռազմավարություններ, ընդգծելով արտատարծաշրջանային ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը՝ նեղուցի անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես ավելի վաղ նշվեց, Հորմուզի նեղուցը շատ առումներով ունի քաղաքական մեծ նշանակություն: Հորմուզի նեղուցի հիմնական քաղաքական կողմերից մեկը նրա դերն է մեծ տերությունների քաղաքականության մեջ: Հատկապես տնտեսական, հաղորդակցական, ռազմավարական և մշակութային արժեքների բերումով այս տարածաշրջանը պատմության ընթացքում եղել է աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում։ Նեղուցին տիրապետելը հանգեցրել է տարբեր ժամանակաշրջաններում գլոբալ ուժի հավասարակշռության փոփոխության՝ համաշխարհային էներգետիկ կարիքների բավարարման հարցում: Պարսից ծոցի առանձնահատուկ կարևորության պատճառով Հորմուզի նեղուցը չափազանց կարևոր է, քանի որ Պարսից ծոցի մուտքն է:

Հորմուզի նեղուցն ունի ռազմավարական արժեք և հաղորդակցության դեր՝ Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի երեք մայրցամաքների միջև, և ծառայում է որպես Հնդկական օվկիանոսի, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների, ինչպես նաև Կարմիր և Միջերկրական ծովերի միջև տրանսպորտային համակարգի մաս՝ էներգիա և ապրանքներ տեղափոխելու համար: Այս տարածաշրջանի կարևորագույն քաղաքական պատճառներից մեկը կապված է հարևան երկրների կառավարման եղանակի հետ: Տարածաշրջանում երկու ժողովրդավար պետություններ՝ Իրանի և Իրաքի կողքին, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և Կատարում անհատական, արքայական, ժառանգական և նույնիսկ ռասայական ավտորիտար ռեժիմների առկայությունը և լեգիտիմության ճգնաժամին այդ քաղաքական համակարգերի  դիմակայությունը այս տարածաշրջանի քաղաքական հատկություններից են  համարվում: Այս երկրներում լեգիտիմության ճգնաժամը հանգեցրել է ներքին քաղաքական փխրունության և  այս երկրներին պարտադրել է կախված մնալ արտատարածաշրջանային տերություններից, հատկապես Միացյալ Նահանգներին: Հորմուզի նեղուցի շրջակայքում գտնվող երկրների նավթով հարուստ լինելու փաստը հանգեցրել է նրան, որ բացի Միացյալ Նահանգներից, եվրոպական երկրների մեծ մասը, ինչպես նաև Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը, առանց ուշադրություն դարձնելու տարածաշրջանի երկրների  իշխանությունների ավտորիտար բնույթին,  քաղաքական կայուն հարաբերություններ ստեղծել  նրանց հետ:

Հորմուզի նեղուցը նույնպես անվտանգության մեծ նշանակություն ունի: Հորմուզի նեղուցը կարող է համարվել անվտանգության կարևորագույն կետը Արևմտյան Ասիայում: Հորմուզի նեղուցը, փաստորեն, Պարսից ծոցի աշխարհագրական կապի ամենակարևոր միջանցքն է արտաքին աշխարհի հետ և հակառակը: Հորմուզի նեղուցի անվտանգության կարևորությունն այնպիսին է, որ այս նեղուցի անցման հետ կապված ցանկացած վեճ առաջացնելը ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև ողջ աշխարհի վրա: Վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանում անկարգությունների հիմնական պատճառներից մեկը եղել է ԱՄՆ ահաբեկչական զորքերի ներկայությունը: ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին անդրադառնալով  Հորմուզի նեղուցում Իրանի կարևոր դերակատարությանը, շեշտել է․«Եթե Միացյալ Նահանգները փորձի սխալ քայլ անել, տարածաշրջանում էներգիայի հոսքը կվտանգվի»: նա Միացյալ Նահանգներին զգուցացրել է՝ «Դուք երբեք չեք կարողանա ապահովել տարածաշրջանում էներգետիկ անվտանգությունը: Մենք հավատարիմ ենք մեր ազգային իդեալներին և շահերին, և յուրաքանչյուր ոք, ով սպառնում է մեր ազգային շահերին, կտեսնի Իրանի  ժողովրդի զայրույթը»:

Ինչպես նշվեց, արևմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, տարածաշրջանում ունեն մի քանի ռազմաբազաներ: «Ալ-Ուդեյդ» ավիաբազան տեղակայված է Կատարում, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի հրամանատարական կենտրոնը գտնվում է Բահրեյնում: Քուվեյթում կա ԱՄՆ-ի չորս ցամաքային ուժերի բազա, այդ թվում, Պատրիոտ բազան շուրջ 3000 ամերիկյան զորքերով, ինչպես նաև Ալի ալ-Սալեմ և Ահմադ ալ-Ջաբեր ավիաբազաները: Միացյալ Նահանգները Արաբական Միացյալ Էմիրություններում ցամաքային ուժերի բազա չունի, բայց օգտագործում է նավահանգստային սարքավորումները, ինչպիսիք են Ջեբել Ալի նավահանգիստը, Ռաշիդ նավահանգիստը, Զայեդ Աբու Դաբի նավահանգիստը և Ֆուջիրայի նավահանգիստը: Արաբական Միացյալ Էմիրությունները նաև ԱՄՆ-ին է տրամադրել «Ալ-Զաֆրա» ավիաբազան՝ անօդաչու թռչող սարքերի, U2 տեսակի օգտագործման համար: Բացի Միացյալ Նահանգներից, Բրիտանիայի թագավորության ռազմաօդային ուժերը զորքեր են տեղակայել Կատարի «Ալ-Ուդեյդ» բազայում և ավիաբազա հիմնել Օմանում: Խաղաղության ճամբար կոչվող Ֆրանսիական ռազմաբազան, ստեղծվել է 2009 թվականին ԱՄԷ-ի Ալ-Զաֆրա քաղաքում:

ԱՄՆ-ի բազմաթիվ բազա տարածաշրջանում

 

Մեկ այլ խնդիր, որը Հորմուզի նեղուցը կարևորեց անվտանգության համար, վերջին տասնամյակում տարածաշրջանի ռազմականացումն է՝ արևմտյան երկրներից մեծ քանակությամբ զենքեր գնվելու միջոցով: Նեղուցի շուրջը գտնվող արաբական երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, 2004 թվականից ավելացրել են զենքի գնումները՝ ԱՄՆ-ի տնտեսական և անվտանգության շահերի ապահովման ինչպես նաև տարածաշրջանային պատերազմներին,ներառյալ Եմենի պատերազմին նրանց ներգրավվածությունը պատճառով: Հաշվարկները ցույց են տալիս, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ վեց պետությունների՝ 2019 թվականին ռազմական գնումների ծավալը հասել է մոտ 100 միլիարդ դոլարի: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական-ռազմական հարցերի գրասենյակի փորձագետ Դեյվիդ Մաք Քիբիի՝ Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի անդամ վեց պետություններ մինչ օրս Միացյալ Նահանգներից ստացել են բալիստիկ պաշտպանության հրթիռներ, գրոհային ուղղաթիռներ, արդիական նավեր և Հակահրետանային հրթիռներ: «Քեմփ Դեյվիդ» գագաթնաժողովում (2017 թ.) մեր ողջ ջանքերը գործի դրեցինք արագացնելու այդ երկրներին զենքի վաճառքը, և այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 33 միլիարդ դոլար ռազմական տեխնիկա արտոնագրվել է Պարսից Ծոցի վեց երկրներին վաճառքի համար: Մեկնաբանությունները արտացոլում են ԱՄՆ նախկին ռազմական սպա, գեներալ Ուիլյամ Շերմանի խոսքերը, որն ասում էր. «Պատերազմը լավ է բիզնեսի համար, իսկ ռազմական տեխնիկա վաճառելը ամերիկյան խոշոր ընկերությունների համար ամենաշահութաբեր բիզնեսներից մեկն է»:

Հորմուզի նեղուցի անվտանգության մյուս կարևորությունը էներգետիկ անվտանգության առումով է: Քանի որ այս կենսական նյութը ոչ միայն տնտեսական ապրանք է, այլև դրանով են պայմանավորվում բազմաթիվ ռազմական, ռազմավարական և անվտանգության հավասարումներ: 1991-ին և 2003-ին Պարսից ծոցի երկու պատերազմների ընթացքում Միացյալ Նահանգների հիմնական դրդապատճառը նավթի շուկայի գրավումն էր: Այսօր Միացյալ Նահանգները բացահայտորեն Սիրիայից և Իրաքից գողանում է նավթը: Որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող՝ Միացյալ Նահանգները վերջին վեց տասնամյակների ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել տարածաշրջանին՝ Պարսից ծոցի նավթից կախվածության պատճառով:Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տասը րոպեի ընթացքում անցնում է մեկ հսկայական նավթային տանկեր Հորմուզի նեղուցհց: Հորմուզի նեղուցը պատմականորեն այնքան արժեքավոր է եղել, որ, 17-րդ դարի պորտուգալացի պատմիչի կարծիքով, «եթե աշխարհը համարենք ոսկե մատանի, Հորմուզը դրա ակն է»: Երկար տարիներ, Հորմուզի նեղուցի ռազմավարական անվտանգությունը գտնվում էր Իրանի հզոր ձեռքերում, և չնայած օտար տերությունների միջամտությանը, այս գործընթացը շարունակվում է առ այսօր:

Հարգելի ունկնդիրներ, հուսով ենք, որ «Իրանի առանցքային դերը Պարսից ծոցի անվտանգության մեջ» հաղորդաշարի առաջին մասն արժանացել է ձեր ուշադրությանը: Այս ծրագրում մենք քննարկեցինք Հորմուզի նեղուցի կարևորությունը քաղաքական և անվտանգության տեսանկյունից: Մինչ այս հաղորդաշարի հաջորդ  թողարկումը՝ ամենայն բարիք ձեզ: